Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի մասին
01 փետրվար 24
«Մինչև 1 տարեկան երեխաների բաժանմունքի» մանկաբույժներից Աննա Առաքելյանը #OPENFamilyEducation ծրագրի շրջանակում ներկայացրել է կարևոր կետեր, որ պետք է իմանան ամենափոքրիկների ծնողները` ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի, դրա նշանների և այդ նշանները նկատելու դեպքում անհրաժեշտ գործողությունների մասին:

Սուր լարինգոտրախեիտ կամ կեղծ կրուպ
31 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները սիրով միացել են #OPENFamlilyEducation ծրագրին` իրենց խորհուրդներով նպաստելու ծնողների իրազեկվածության բարձրացմանն ու երեխայի առողջության հետ կապված խնդիրների դեպքում արագ և ճիշտ կողմնորոշմանը:
Մանկաբույժ Հասմիկ Վարդանյանը` սուր լարինգոտրախեիտի, կամ ինչպես շատերին է ծանոթ, կեղծ կրուպի մասին:

Առաջին անգամ Հայաստանում. ստերեոէէգ
23 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժների և նյարդաբանների թիմը Հայաստան է բերում էպիլեպսիայի ախտորոշման և բուժման արդիական մեթոդները: Այս անգամ բուլղարացի գործընկերների հետ` Սոֆիայի Իվան Ռիլսկու անվան համալսարանական հիվանդանոցից, մեր բժիշկները ստերեոէէգ են կատարել. եզակի միջամտություն` էպիլեպսիայի օջախները հստակ հայտնաբերելու և հետագա վիրահատական բուժումը ճիշտ կազմակերպելու համար:
Մանրամասները` news.am-ի տեսանյութում:
14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։
Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։
«Ստերեոէէգն համարվում է հետազոտություն նախևառաջ, բայց հետազոտության արդյունքներից ելնելով հնարավոր է նաև կատարել քիչ ինվազիվ բուժում էպիլեպսիայի։ Տեղադրվում են էլեկտրոդներ, այնուհետև նյարդաբանական թիմը հետազոտում է բոլոր կոնտակտները, և համապատասխան օջախները հայտնաբերելու դեպքում կատարվում է քննարկում՝ կատարել արդյոք կոագուլյացիա, թե տվյալ հատվածի վիրաբուժական հեռացում», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։
Էրիկի դեպքը յուրահատուկ էր՝ նրան հետազոտել էին բոլոր հնարավոր եղանակներով, սակայն էպիլեպտոգեն օջախը որոշել չէր հաջողվում։ Ճշգրիտ ախտորոշման համար նրա գլխուղեղում այժմ 12 էլեկտրոդ են տեղադրել, և բժիշկները հետևում են երեխայի ուղեղի ակտիվությանը՝ հետագա բուժման ընթացքը որոշելու համար։
«Ինչի մենք որոշեցինք կատարել այս պացիենտին ստերեոէէգ, որովհետև կար կասկած, թե որտեղից է ծագում էպիլեպտիկ ակտիվությունը։ Էրիկը ուներ օջախ, տեսանելի ՄՌՏ–ի վրա, բայց Էրիկի նոպաների նկարագրությունը, վիդեոտեսագրությունը, ինչպես նաև ԷԷԳ–ն չէր համընկնում, և կասկած էր հուրուցում կլինիցիստների մոտ, որ օջախը, որը ենթակա է հեռացման, դա չէ։
Եվ մենք որոշեցինք, բացի այդ օջախից նաև էլեկտրոդներ տեղադրել առաջային հատվածներում, որոնք ավելի կասկածելի էին թվում ցնցման կլինիկական պատկեր առաջացնելու մեջ։ Եվ անմիջապես երկրորդ օրը տեղադրումից հետո մենք համոզվեցինք, որ մեր հիպոթեզը ճիշտ էր, որ այդ օջախը որևէ կապ չուներ Էրիկի էպիլեպսիայի հետ, և ցնցումները նույն կողմի բայց շատ ավելի առաջային հատվածներից են ծագում։ Ու դա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ պլանավորելու սպասվելիք վիրահատությունը», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։
«Արաբկիր» բժշկական համալիրում առաջին ստերեոէնցեֆալոգրաֆիան կատարվել է բուլղարացի բժիշկների մասնակցությամբ։ Սոֆիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան ասում է. Բիայնա Սուխուդյանի և «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբուժական թիմի հետ համագործակցում են արդեն 15 տարի։
«Հրաշալի թիմ է։ Սա դեռ առաջին դեպքն է, բայց իրենք ամեն ինչ գիտեն, և կարող են վիրահատել ապագայում, և օգնել պացիենտներին Հայաստանում։ Այս հիվանդանոցը, ղեկավարությունը շատ բան է անում, որպեսզի հետազոտման և բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երեխաներին», – ասում է Բուլղարիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան։
Բժիշկներն այժմ հետևում են երեխայի սպոնտան ցնցումներին, ինչպես նաև կատարում են հատուկ ստիմուլյացիա, որպեսզի ընտրեն այն կոնտակտները, որոնք պետք է ենթարկվեն աբլյացիայի։ Փոքր օջախների դեպքում աբլյացիայից հետո խնդիրը կարող է վերջնականապես լուծվել, բայց որպես կանոն դա միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Հիվանդության վերջնական բուժման համար անհրաժեշտ է էպիլեպտոգեն օջախը հեռացնել վիրահատական եղանակով։

Պարբերական հիվանդություն. երիկամային ամիլոիդոզի 0 դեպք
16 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին` հայերին գենետիկորեն բնորոշ և մեր պոպուլյացիայում բավական տարածված պարբերական հիվանդության մասին:
Տասնամյակներ առաջ ստեղծված դիսպանսեր վերահսկողության ծառայության շնորհիվ է, որ պարբերական հիվանդություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների մոտ 16%-ից 0-ի են հասել հիվանդության բարդացման և դրա հետևանքի` երիկամային անբավարարության դեպքերը:
Հայաստանում բուժում է ստանում պարբերական հիվանդություն ունեցող շուրջ 3600 երեխա: Նաև տարբեր երկրներում բնակվող մինչև 18 տարեկան մեր հարյուրավոր հայրենակիցները, որոնք ունեն նույն ախտորոշումը: Բժիշկն ընդգծում է` հիվանդությունն ախտորոշում է տարեկան մոտ 400 երեխայի մոտ: Վերջին տարիներին աճի միտում կա:
«Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ-ի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատմում է.
- Պարբերական հիվանդությունը դա` ժառանգական հիվանդություն է: Ժողովրդի մեջ ընդունված է երբեմն անվանել «Երևանյան» հիվանդություն, բայց դա Երևանի հետ որևէ առնչություն չունի: Միջազգային դասակարգման մեջ դա կոչվում է «ընտանեկան, միջերկրածովային տենդ» և նշվում է, որ հիվանդանում են այս տարածաշրջանում ծագում ունեցող ազգերը` հայերը, հրեաների սեֆարդները, արաբները և իհարկե թուրքերը, որոնք բնականաբար այդ գենը ստացել են այն ազգերի միջոցով, որոնց հետ նրանք խառնվել են այս հարյուրամյակների ընթացքում:
Հիվանդությունը կարող է արտահայտվել կրկնակի տենդով, որովայնացավերով` ընդհում մինչև երիկամային անբավարություն: Հիվանդությունը բավականին տարածված է հայ բնակչության շրջանում: Դեպքերի մեծ մասը զարգանում է մինչև 20 տարեկանը` կախված գենի տեսակից:
Բժիշկ Սարգսյանն ասում է.
- Հինգից մեկն ունենում է մեկ գեն, բայց մեկ գենը բավարար չէ: Պետք է, որ գեները համադրվեն, լինեն երկու գեն իրար հետ` և մայրական, և հայրական, որ դեպքերի մեծ մասում, որ զարգանա հիվանդությունը:
Եթե 90ականներին մեր երկրում երեխաների մոտ 16% մինչև չափահաս դառնալն արդեն ուներ երիկամային բարդություններ, հիմա` պատկերն այլ է:
Սարգսյանը բացատրում է.
- Գենի հայտնաբերումը, որը Հայաստանում գենետիկայի կենտրոնն իրականացրեց Հայաստանի պայմաններում, այնուհետև հետագա կազմակերպչական աշխատանքները, յուրահատուկ դիսպանսեր մոդելի ներդրումը, որի ժամանակ տվյալ հիվանդները, պացիենտներն այցելում են կենտրոն, ստանում են համապատասխան բուժում և ստուգումներ` բերեցին նրան, որ այսօր կարող եմ զեկուցել, որ այդ թիվը` 16%, հարյուրապատիկ իջել է: Մենք ունենք եզակի երեխաներ, որոնք առնվազն մանկական տարիքում ունենում են երիկամային բարդություններ:
«Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում 0-18 տարեկան երեխաների բուժումն իրականացնում է պետպատվերով:
Սերգեյ Սարգսյանն ասում է.
- 18 տարեկանից բարձր ևս կարող են տարածքային առողջապահական օղակում ստանալ համապատասխան դեղամիջոց և հսկվել:
Կան բուժման ու հսկողության մոդելներ, կարևորը` հիվանդությունն ախտորոշել ժամանակին ու առավել վաղ փուլում:

Սուր շնչառական վիրուսային վարակներ
15 հունվար 24
Սուր շնչառական վարակներով ծանրաբեռնված այս օրերին մեր բժշկուհիները հասցրել են նաև պատասխանել տարբեր լրատվամիջոցների լրագրողներին: Նպատակը` ավելի տեղեկացված դարձնել ծնողներին, որպեսզի երեխայի առողջության հետ կապված քայլերը լինեն մտածված, ճիշտ և ժամանակին:
«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Անահիտ Սարուխանյանը պատասխանել «Արմլուրի» հարցերին:

ՍՇՎ. ինչպես կանխարգելել և կառավարել
11 հունվար 24
Սուր շնչառական վարակների թեմային անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերությունը: Լուրերի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Մերի Մարանդյանը:
Լսեք, տեղեկացված եղեք և կարողացեք կառավարել իրավիճակը` ճիշտ քայլերով:
Արաբկիր բժշկական կենտրոնն այս օրերին այցելուների պակաս չունի: Դիմելիության բարձր ակտիվության պատճառը սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակներն են:
Մանկաբույժ Մերի Մարդանյանը պատմում է.
- Երեխաների մեծ մասն արդեն դիմում են դեսատուրացված, բրոնխիոլիտի պատկերով, որոնք 100% ընդունելիության ցուցում են համարվում արդեն հիվանդանոցային պայմաններ: Դրանով է պայմանավորված մեծ հոսքը հիվանդանոցները, որովհետև բոլոր բալիկները թթվածնակախյալ են լինում մեծ տոկոս դեպքերում և կարիք է լինում ինտենսիվ հսկողության հիվանդանոցային պայմաններում:
Բուժկենտրոնում օրական 120-125 բուժառու են ընդունում: Փոքրիկների մոտ հիմնականում գրիպի А և B տեսակներն են:
Բժշկուհին ասում է.
- Խորհուրդ կտամ, որ բոլոր այն բալիկները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ նշաններ առաջին հերթին մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ դիմեն տեղամասային օղակի մանկաբույժին, գնահատվի երեխայի վիճակը և նոր` ըստ անհրաժեշտության, եթե իսկապես կարիք կա հիվանդանոցային բուժ օգնության, համապատասխան ուղեգրում լինի դեպի հիվանդանոց, որը կկրճատի ինչպես հիվանդանոց դիմելիությունը, այնպես էլ` այն բալիկների առաջնային օգնությունը, որոնք իսկապես մեր կարիքն ունեն:
Թեև հոկտեմբերից մայիսը Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոն է համարվում, բայց հատկապես վերջին օրերին դիտվում է հիվանդացության ակտիվացում:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է.
- Մենք ունենք և գրիպ A իր բոլոր ենթատեսակներով, ունենք շրջանառվող գրիպ B, ունենք այլ շնչառական վիրուսային վարակներ` և պարագրիպ և ադենովիրուս, և էռես(RS) վիրուս, ռինովիրուս: Մենք նաև ունենք արձանագրված դեպքեր, երբ անձն ունի համավարակ, այսինք` ադենովիրուս ռինովիրուսի հետ և այլ համավարակներ, ինչը բնականաբար էլ ավելի բարդացնում է կլինիկական ընթացքը: Ամսի 8-ի դրությամբ մենք ունենք դիմելիություն առաջնային պահպանման օղակ 1547 դեպք, որից 1105 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դիմելիության 71%:
Այսինքն նախորդ օրվա համեմատ դիմելիությունն աճել է 1.8 անգամ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ` 4.9 անգամ: Ամենօրյա վերլուծությունները ցույց են տվել, որ ավելացել են նաև շտապ օգնության կանչերի թիվն ու հոսպիտալացման դեպքերը:
Տիկին Աբովյանն ասում է.
- Եղել է 216 կանչ, որից 61 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 36%, իսկ թոքաբորբով շտապ օգնության 24 կանչ է գրանցվել, որից 3 0-18 տարեկանների շրջանում:
Հունվարի 8-ի դրությամբ հոսպիտալացվել է 749 բուժառու` 170-ով ավելի քան նախորդ օրը: Կտրուկ աճն Աբովյանը կապում է շաբաթ-կիրակի բժշկական կազմակերպություններ չդիմելու հետ:
Ռոմելլա Աբովյանն ասում է.
- Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի նկատմամբ, որպեսզի անգամ վարակվելիս ավելի թեթև տանեն հիվանդությունը, զերծ մնան բազմաշատ վայրերից:
Ախտանշաններ ունենալու դեպքում դպրոց և նախակրթարան չուղարկել երեխաներին, և կրել դիմակներ:

Էպիկենտրոնը սուր շնչառական վարակների մասին
10 հունվար 24
Սուր շնչառական վիրուսային վարակների մասին «Էպիկենտրոն» լրատվականի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը:
Ձմռանը սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են` վարակելիությունը բարձր է: Տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Առավել խոցելի խմբում են երեխաները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակակիրների 70% մինչև 18 տարեկաններն են:
Հատկապես տոնական օրերին բուժ հաստատություններում գերհագեցած գրաֆիկով են աշխատել: Վիրուսները տարածվել են առավելապես Ամանորին` միմյանց տներ այցելությունների ժամանակ:
Մանկաբույժ Թամարա Չաղարյանն ասում է.
- Ունենք շնչական վիրուսներով հիվանդացության զգալի աճ: Չէի ասի, թե այս տարի այդ հիվանդացությունը գերազանցում է նախորդ տարիներին, որովհետև դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին միշտ էլ եղել է ծանրաբեռնվածություն սուր շնչական վիրուսների առումով: Ներկայումս բավականին տարածված են գրիպ A ենթատեսակի վիրուսով հարուցվող հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի ունենում ենք ռեսպիրատոր - սինցիտիալ վիրուսային վարակի դեպքեր: Երեխաների շրջանում ավելի քիչ` սակայն ունենում ենք նաև հաստատված Կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Վիրուսի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, հևոցը, դժվարաշնչությունն, ընդհանուր թուլությունն ու քթահոսությունը:
Բարդություններից խուսափելու համար Արաբկիր բժշկական համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել:
- Ցանկալի է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի տրվեն համապատասխան խորհուրդները: Եթե առկա են սիմպտոմներ, որոնց դեպքում կարիք է լինում հոսպիտալացման, էդ դեպքում արդեն կազմակերպվում է երեխայի հետագա ուղեգրումը մանկաբուժական ստացիոնարներ:
Ստացիոնար բուժում ստացող 6 տարեկան Արարատը մի քանի օրում հասցրել է ընկերանալ հիվանդասենյակի փոքրիկների հետ: Ոչ թե ախտանշաններից է գանգատվում, այլ սրտնեղում է ընկերներին շուտ-շուտ հրաժեշտ տալու համար:
Արարատն ասում է.
- Իմ ընկերները գնացին` ես մնացի:
Սեզոնային վիրուսներից խուսափելու և դրանք կանխարգելելու լավագույն մեթոդը թե մեծահասակների թե փոքրերի համար պատվաստումն է` ասում է մանկաբույժը:
- Յուրաքանչյուր տարի` սկսած հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից ծնողները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ ընդորում ինչպես երեխաներին, էնպես էլ մեծահասակներին ցանկալի է իրականացվի գրիպ A և B ենթատեսակների համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումները: Կանխարգելման մյուս մեթոդը` հնարավորինս խուսափել հիվանդների հետ շփումից, հաճախակի ախտահանել ձեռքերն, օդափոխել փակ տարածությունները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով հունվարի 7-ի դրությամբ 579 քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց 90% մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 181 մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված մասնագետները հիվանդության աճ են կանխատեսում:

Սուր շնչառական վարակներ
09 հունվար 24
Տարվա այս շրջանում սովորաբար ծանրաբեռնվում են մանկական հիվանդանոցների ընդունարանները: Պատճառը հայտնի է՝ սուր շնչական վիրուսային վարակներ: Այս սեզոնին առավել հաճախ շրջանառվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը:
«Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը ներկայացրել է մանրամասներ` սուր շնչառական վարակների և դրանց կանխարգելման մասին:
Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին:
Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։
Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։
Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը:
Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա:
Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։
Հիշեք, որ ձեր առաջին օգնականը առողջության առաջնային օղակի մանկաբույժն է: Դիմեք նրան, եթե տեղամասային մանկաբույժը գտնի, որ կարիք կա ստացիոնար բուժօգնության, նա կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բժշկական հաստատություններ:
Բարի Նոր տարի և Սուրբ Ծնունդ
05 հունվար 24
Սուրբ Ծննդյան ճրագալույցի այս երեկոն թող լույս վառի բոլորի ճանապարհին, ապաքինվեն բուժման կարիք ունեցող փոքրերն ու մեծերը, տուն դառնան մեր բոլոր հարազատները, խաղաղության մեջ աշխատենք ու ստեղծագործենք ամենքս՝ հանուն մեր նվիրական երազանքի:
Բարի Նոր տարի և Սուրբ Ծնունդ

Մասնագիտական աջակցության ծրագիր բժիշկներին
27 դեկտեմբեր 23
Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը հաստատել է Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտական և գիտական զարգացման աջակցության ծրագիր` 2024թ-ի համար, 2.400.000 ՀՀ դրամի չափով: Ծրագիրը մեկնարկելու է 03.01.2024թ-ից:
Ծրագրին կարող են դիմել շրջափակումից, պատերազմից և բռնի տեղահանումից տուժած արցախցի բուժաշխատողները /բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ, թերապիստներ և այլն/` առանց տարիքային սահմանափակումների:
Ծրագիրը տրամադրելու է մասնակի ֆինանսական աջակցություն /մինչև 500.000 ՀՀ դրամ/` տեղային և միջազգային սիմպոզիումների, կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ու վերապատրաստումների մասնակցելու, ինչպես նաև միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակման համար:
Աջակցության չափը կախված է լինելու մասնագիտական ծրագրի վարկանիշից, մասնակցության ծավալից և նախատեսվող ծախսերից:
Դիմողը պետք է ներկայացնի գիտաժողովի կամ այլ կրթական ծրագրի մասնակցության հավաստիացումը, նախատեսվող ծախսերը, հոդվածի տպագրման դեպքում` հավաստիացում այն մասին, որ ամսագիրն այն ընդունել է և հրապարակման համար պահանջվող գումարի չափը:
Որոշումները կայացնելու է խորհուրդը:
Նախապատվություն տրվելու է գիտաժողովների ընդունված թեզեր ունեցող դիմողներին:
Յուրաքանչյուր անձ ծրագրին կարող է դիմել տարեկան մեկ անգամ:
Հայտերն ու ծագող հարցերն ուղարկել ծրագրի համակարգող Բիայնա Սուխուդյանին` [email protected] հասցեով:
Խորհրդի որոշումների մասին տեղեկությունները դիմողները կստանան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Թոքաբորբի մասին
25 դեկտեմբեր 23
Սիրելի ծնողներ, ձեզանից շատերը հարցեր են ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների մասին: Վերջին շրջանում առավել հաճախակի են թոքաբորբի վերաբերյալ հարցերը: Այս հիվանդության մասին շատ տեղեկություններ կարելի է գտնել համացանցում, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատճառները, դասակարգումը, ախտանշաններն ու ընթացքը, հնարավոր բարդությունները, բուժման ու կանխարգելման ձևերը:
Առատ և բազմազան տեղեկությունների մեջ չխճճվելու համար առաջարկում ենք կարդալ բժիշկ Բոյաջյանի կարճ խոսքը` թոքաբորբի վերաբերյալ, հետևել խորհուրդներին, ժամանակին և ճշգրիտ կատարել մասնագետի նշանակումները` ինքնուրույն չփոխելով դեղերի ցանկը կամ քանակը:

«Արաբկիր» ԲՀ-ՀՕՖ
19 դեկտեմբեր 23
Մեզ համար պատիվ է տարիներ շարունակ լինել Հայ օգնության ֆոնդի և, հատկապես, կազմակերպության բժշկական ծրագրերի գործընկերը: «Արաբկիր» բժշկական համալիրի փորձառու մասնագետների մի ամբողջ թիմ մասնակցում է ծրագրերին` որպես շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների վերապատրաստող: Մեր բժիշկներն ու բուժքույրերը ՀՕՖ-ի ծրագրերով իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են փոխանցել և փոխանցում ինչպես Երևանում և մարզերում, այնպես և, մինչև վերջին ցավալի իրադարձությունները, Արցախում:
Շնորհակալություն, ՀՕՖ, վստահության և գործընկերային օրինակելի հարաբերությունների համար:

Գիտաժողով. դեկտեմբերի 15-16
08 դեկտեմբեր 23
Ուշադրություն, հարգելի գործընկերներ,
Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի` ICPD-ի ջանքերով դեկտեմբերի 15-ին և16-ին, Երևանի ժամանակով ժամը 16:00-20:10-ին, կանցկացվի բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 2-րդ միջազգային բժշկական գիտաժողովը` մանկական գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության վերաբերյալ:
Գիտաժողովին մասնակցել կարող են գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, կոլոռեկտալ վիրաբույժներ, էնդոսկոպիստներ, մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ, ընդհանուր վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, ինֆեկցիոնիստներ, մարսողական և նյութափոխանակության հիվանդությունների մասնագետներ, սննդաբաններ/դիետոլոգներ, անեսթեզիոլոգներ, անհետաձգելի բուժօգնության և ինտենսիվ թերապիայի բժիշկներ, ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և ճառագայթային ախտորոշամն մասնագետներ, լաբորատոր ախտորոշման մասնագետներ:
Սիմպոզիումն անցկացվելու է Zoom հարթակի միջոցով: Մասնակցությունն անվճար է, գրանցումը` պարտադիր: Գրանցման հղումը` https://cutt.ly/zwOqOsVC
Խնդրում ենք հիշել, որ մեկ էլեկտրոնային հասցեով գրանցվել և մասնակցել կարող է միայն մեկ անձ: Գրանցման ժամանակ տվյալների թերի լրացման դեպքում մասնակցությունը կհամարվի անվավեր: Բարեհաջող գրանցումից անմիջապես հետո գրանցվողի էլեկտրոնային հասցեին կուղարկվի հաստատման նամակ:
Գիտաժողովի լեզուն անգլերենն է` հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
Երկօրյա գիտաժողովին 90% մասնակցություն ունեցող մասնագետներին կշնորհվի ՇՄԶ 8 կրեդիտ:

Գայանե Ամարյանը` պարբերական հիվանդության մասին
01 դեկտեմբեր 23
Սիրելի ծնողներ, շատ հաճախ դուք հարցեր եք ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների, դրանց ախտանշանների, ախտորոշման, բուժման և կանխարգելման հնարավորությունների մասին: Քիչ չեն լինում հարցերը նաև մեզանում շատ տարածված Պարբերական հիվանդության վերաբերյալ:
Եվ ահա, պրոֆեսոր Գայանե Ամարյանը ժամանակ է տրամադրել` պատասխանելու «Նովոստի-Արմենիա» կայքի հարցերին: Լսեք և գտեք նաև ձեզ հետաքրքրող մի շարք պատասխաններ:

Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ փորձագետ
24 նոյեմբեր 23
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ժնևի Կենտրոնական գրասենյակը նախաձեռնել է հիվանդանոցային մանկաբուժական ուղեցույցների արդիականացման գործընթաց, որին մասնակցում են ընտրված փորձագետներ աշխարհի բոլոր տարածաշրջաններից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Քաթարից, աֆրիկական, ասիական, հարավամերիկյան այլ երկրներից։
Որպես ԱՀԿ արևելաեվրոպական տարածաշրջանը ներկայացնող փորձագետ, խմբում ներգրավված է «Արաբկիր» ԲՀ -ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Որպես համախմբագիր նա մասնակցել է 2022թ-ին հրապարակված ամբուլատոր բուժման ԱՀԿ Եվրոպական ուղեցույցի մշակմանը նույնպես։
Համագործալցելով ԱՀԿ-ի հետ` Առողջապահության նախարարությունն այս պահին թարգմանում է ձեռնարկը` Հայաստանում տեղայնացնելու համար: Այս աշխատանքները մեծապես նպաստում են Հայաստանում առավել օպտիմալ ուղեցուցների մշակմանը և երեխաների և մեծահասակների բուժման որակի բարելավմանը:

Մանկաբույժների օրը
20 նոյեմբեր 23
Սիրելի մանկաբույժներ,
շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով և ասում ձեզ` շնորհակալություն. ձեր նվիրումն անգնահատելի է, հոգատարությունն` անչափելի: Աշխատասենյակների պատերին փակցված այս անկեղծ նկարները ձեր փոքրիկ պացիենտների անսահման սիրո ու հավատի վկայություններն են, ձեր նկատմամաբ նրանց վստահությունը` ամենաթանկ ու դարմանող դեղամիջոցը:
Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին` շարունակելով վայելել նրանց մաքրամաքուր սիրուց ճառագող լույսը:

Բուժքրոջ աշխատանք
20 նոյեմբեր 23
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:
Պարտականություններ.
կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին
ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը,
իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:
Պահանջներ.
միջին մասնագիտական կրթություն,
մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն:
Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նոր գիրք
08 նոյեմբեր 23
Հարգելի գործընկերներ,
սիրով ներկայացնում ենք «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետների աշխատությամբ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի տպագրած «Երեխայի զարգացումն ու զարգացման խանգարումները. վաղ միջամտության հիմունքները» ուսումնական ձեռնարկը` բժիշկների և բուժքույրերի համար:
Ձեռնարկի հրապարակման ծրագիրն իրականացել է Ռուսաստանի դաշնության ֆինանսավորմամբ: Ձեռնարկն արժանացել է Առողջապահության նախարարության հավանությանն ու երաշխավորությանը:
Գրքում առանձնացված են երեխայի զարգացմանն ու դրա խանգարումներին վերաբերող մի շարք թեմաներ, ներկայացված են մանրամասնություններ` զարգացման գնահատման վերաբերյալ, վաղ միջամտության, ինչպես նաև ծնողների և խնամակալների հետ տարվող աշխատանքի մասին:
Ձեռնարկը տեղադրված է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի էջում, ինչպես նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կայքում:

Մեր նոր գործընկերները
01 նոյեմբեր 23
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական մեծ թիմին են միացել մեր գործընկերներ Էռնեստ Լալայանը` մանկաբույժ, Ռուբեն Խաչատրյանը` բժիշկ-ռադիոլոգ, Արմեն Աբհարամյանը` գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ և Լիանա Գրիգորյանը` լոգոպեդ:
Նախապես գրանցվել կարող եք` զանգահարելով
015 400 300 և ներքին` 21 27` մանկաբույժի խորհրդատվության համար,
010 23 20 20` ուլտրաձայնային հետազոտության համար,
015 400 300 և ներքին` 12 16` գաստրոէնտերոլոգի խորհրդատվության և էնդոսկոպիկ հետազոտության համար,
010 26 47 62` լոգոպեդական պարապմունքների համար:

Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն և դիսպլազիա
18 հոկտեմբեր 23
news.am-ի տեսանյութը բնածին ծուռթաթության և կոնքազդրային հոդի դիսպլազիայի մասին է` որպես մանկական օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներ:
Մանրամասները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը:
Մանկական օրթոպեդիայում երկու ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաները՝ բնածին ծուռթաթությունն ու կոնքազդրային հոդի դիսպլազիան են։ Ըստ վիճակագրության՝ ծուռթաթության գործակիցը 1.5 է` 1000 նորածինի դեպքում, 40 երեխա ծնվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայով կամ թերզարգացած հոդով,և2-ը ՝ լրիվ հոդախախտով։
Երկու խնդիրների լուծման մոտեցումներում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են եղել, որոնք թույլ են տալիս խուսափել երեխաների հաշմանդամությունից։
«Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանն ասում է` ծուռթաթության դեպքում նախկինում երեխաները մի քանի անգամ վիրահատվում էին, և 15 տոկոսը ունենում էր հաշմանդամություն ամբողջ կյանքի համար։
Ամեն ինչ փոխվեց 2000–ականներին, երբ ներդրվեց Պոնսեթիի մեթոդը։ Այն առաջին անգամ Հայաստան է բերել հենց Վահե Յավրյանը, 2012թվականին ` հեղինակ Իգնասիո Պոնսետիի աշխատավայրում` Այովայի համալսարանում սովորելուց և «Արաբկիր» բժշկական համալիր վերադառնալուց հետո:
«Պոնսեթիի մեթոդը իրենից ներկայացնում է հատուկ մեթոդիկայով գիպսավորում, որը պետք է անել ճիշտ, ինչպես որ նկարագրված է։ Դրա արդյունավետությունն ապացուցված է միլիոնավոր ծուռթաթ երեխաների բուժման արդյունքում։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է աքքիլեսյան ջլի ենթամաշկային հատում։ Այս փուլը պարտադիր է ծուռթաթ երեխաների 95 տոկոսի համար։ Դրանից հետո գալիս է երրորդ էտապը, երբ երեխաները պետք է կրեն բրեյսեր։ Հայաստանում կիրառվում է այովա բրեյս տեսակի բրեսեր։ Կան նաև այլ տեսակի բրեյսեր, բայց այովա բրեսը հենց Այովայի համալսարանի կողմի դիզայնով մշակված բրեսն է։ Բուժման այս երեք կոմպոնենտները ունեն բուժման նույն կարևորությունը։ Այսինքն չի կարելի ասել, որ կարևոր է փոքր վիրահատությունը, գիպսավորումը կամ բրեսը, բոլոր համակցությունն է տալիս այն արդյունքը, որ ունենք այսօր», – ասում է բժիշկ Յավրյանը։
Այս մեթոդի կիրառման շնորհիվ Հայաստանում 2012 թվականից մինչ օրս ոչ մի երեխա բարդ վիրահատություն չի տարել և ծուռթաթության պատճառով հաշմանդամություն չունի:
«Հիմա ծուռթաթության բուժման լավ արդյունք համարում ենք թաթը, որը ոչ միայն ամբողջ մակերեսով հենվում է, այլ պահպանել է իր ֆունկցիոնալությունը և թաթի հոդերում շարժումների ծավալը։ Ես միշտ ծնողներին ասում եմ, որ եթե մենք մնանք ճիշտ պրոտոկոլի մեջ, և եթե դուք ուզենաք, որ ձեր երեխան ֆուտբոլով զբաղվի, նա կարող է այդ թաթով զբաղվել ֆուտբոլով», – ասում է նա։
Վահե Յավրյանը նաև նշում է, որ ծնողներն իրենք կարող են հեշտությամբ ախտորոշել ծուռթաթությունը. թաթը հնարավոր չէ ձեռքով ուղղել։
«Բնածին ծուռթաթությունն 4-բաղադրիչային դեֆորմացիա է, որը չի ուղղվում պարզապես ձեռքի շարժումով։ Խնդիրը շարակցական հյուսվածքում է և հիմնականում կապանների կարճության մեջ Է, որի հետևանքով առաջանում է թաթը կազմող ոսկորների հոդախախտ և ենթահոդախախտ։ Դրան անհնար է շփոթել դիրքային խնդիրների հետ, որոնք կարող են լինել ներարգանդային փուլում, քանի որ դրանք շատ հեշտ ուղղվում են ձեռքով։ Սովորաբար ուսանողներին ասում եմ, որ ծուռթաթությունը կարիք չունի ախտորոշման բժշկի կողմից, քանի որ դա այնպիսի արտահայտված դեֆորմացիա է, որ ծնողն ինքը ծննդաբերությունից հետո տեսնում է այն։ Եթե դեֆորմացիան ձեռքով ուղղելիս ամբողջովին ուղղվում է, ուրեմն դա բնածին ծուռթաթություն չէ», - ասում է մանկական վնասվածքաբանը։
Բժիշկը կլինիկական բարդ դեպք է ներկայացնում. վերջերս մի 5 տարեկան երեխայի են ընդունել, որը մինչ այդ ծուռթաթության ոչ մի բուժում չէր ստացել։
«Մեզ համար տարօրինակն այն էր, որ երեխան մինչ այդ որևէ բուժում չէր ստացել։ Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ 5 տարեկան ծուռթաթությունը հնարավոր է գիպսավորմամբ բուժել։ Բայց քանի որ մենք գրականությամբ ծանոթ ենք, որ պոնսետիի մեթոդը ոչ միայն նորածնային տարիքի համար է կիրառում, հոդվածներ կան մինչև 10 տարեկաների համար, որոշեցինք, որ երեխան պետք է բուժվի հենց այս մեթոդով։
Երեխան ստացավ գիպսավորում, դրվեց 7 գիպս, որից հետո կատարեցինք աքիլլեսյան ջլի ենթամաշկային հատում,ևայժմ երեխան կրում է օրտեզ։ Արդյունքները ավելի քան բավարար էին։ Մենք ունենք ամբողջ մակերեսով հենվող և բավականին ֆունկցիոնալ թաթ 5 տարեկան չբուժված դեպքի համար», – նշում է նա։
Իսկ ի՞նչ են կոնքազդրային հոդի դիսպլազիան և հոդախախտը:
Բժիշկը նշում է` կոնքազդրային հոդի հադախախտի հետ կապված մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե դա ծննդաբերության ժամանակ վնասվածքի հետևանք է։ Իրականում դա բնածին խնդիր է՝ կոնքազդրային հոդի դիսպլազիա կամ թերզարգացած հոդ, որի վերջին աստիճանը հենց հոդախախտն է։
«Սա մեծ խնդիր էր օրթոպեդիայի համար, քանի որ կլինիկական զննումը և սիմպտոմները, որոնք մենք գիտեինք և գիտենք, թույլ էին տալիս ախտորոշել այն երեխաներին, որոնք ծնվել էին արդեն հոդախախտով և խիստ սահմանափակում էր ախտորոշումն այն երեխաների համար, որոնք ծնվել են դիսպլազիայով։ Բացի կլինիկական զննումից ունեինք այլընտրանք, որը ռենտգեն հետազգությունն էր, որը ամբողջովին թույլ չէր տալիս ախտորոշել։
1960-70-ական թվականներից ավստիրացի պրոֆեսոր Գրաֆի կողմից սկսվեց կիրառվելևաստիճանաբար ներդրվել նորածինների կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որը հետագայում բժշկական համայնքի կողմից ընդունվեց որպես ապացուցված ախտորոշման մեթոդևայժմ համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ», – պատմում է մասնագետը։
Վահե Յավրյանը Ավստրիայում ուսանել է հենց Գրաֆի մոտ, հետո մեկ տարի փորձարկել է մեթոդը Երևանյան ծննդատներից մեկում։ Առողջապահության նախարարության հետ երկարատև աշխատանքից հետո կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտությունը ներդրվել է Հայաստանում` որպես նորածնային համապետական սկրինինգային ծրագրի մաս։ Բժիշկ Յավրյանը հպարտությամբ նշում է. նույնիսկ ոչ բոլոր եվրոպական երկրներում է գործում այդպիսի սկրինինգային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չունենք այդ խնդրի պատճառով հաշմանդումություն ունեցող երեխա։
«Մեթոդն ունի շատ բարձր ճշգրություն՝ 99,9 տոկոս։ Այն ամբողջությամբ թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր թերզարգացած կոնքազդրային հոդըևհամապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի երեխան ժամանակին ստանա բուժում։ 2007 թվականին պաշտոնական տվյալներով մենք ՀՀ-ում ամեն տարի ունենում էինք 20 երեխա, որոնք առաջին կարգի հաշմանդամ էին դառնում կոնքազդրային հոդի հոդախախտ կամ զարգացող հոդախախտ։ Մեզ մոտ այդ պատճառով հաշմանդամության ցուցանիշն ամենաբարձրն էր։ Երբ ես նոր էի սկսում, իմ ուսուցիչը տարեկան շուրջ 30 երեխայի բաց վիրահատություն էր անում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց սքրինինգի ներդրումը մեր հանրապետությունում, կարող եմ ասել, որ անցյալ տարի կոնքազդրային հոդի հոդախախտի պատճառով հաշմանդամություն ստացած 4 դեպք ենք ունեցել։ Կա ոսկե օրենք, որի համաձայն ունենք վաղ ախտորոշումևուշ ախտորոշում։ վաղ ախտորոշումը նշանակում է, որ եթե երեխան ունի խնդիր, այդ խնդիրը պետք է առաջին 3 ամսում դիֆերենցված լինի։ Բուժումն այդ ժամանակ սկսելիս մենք գիտենք՝ դիսպլաստիկ է, թե հոդախախտված, հավանականությունը, որ կստանաս անատոմիապես լավ,ֆունկցիոնալ հոդ, ամբողջ կյանքի ընթացքում 98 տոկոս է», – նշում է Յավրյանը։
«Արաբկիր» բժշկական համալիրում ծնողներին տրամադրվում է հատուկ տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է խնամել կոնքազդրային հոդի դիսպլազիայով երեխային, որպեսզի հոդախախտ չզարգանա։

Մանկաբուժական կոնֆերանս, հոկտեմբերի 20-21
16 հոկտեմբեր 23
Հարգելի գործընկերներ,
սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 20-21-ին, ժամը 13։00-19։00-ին «ԴաբլԹրի Հիլթոն» հյուրանոցի դահլիճում անցկացվելու է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական կոնֆերանսը` հիբրիդային ձևաչափով:
Մանրամասների համար այցելեք https://learnwithopen.org/.../aecp-chla-21th.../
Նախապես գրանցումը պարտադիր է։ Գրանցման հղում՝ https://us02web.zoom.us/.../WN_hRE5hbERQ5225YMb50asTg...
Մասնակիցները կստանան ՀՀ ԱՆ ՇՄԶ կրեդիտներ։

Մկրտիչը. բազմաբեկորային վնասվածքով տղան Արցախից
09 հոկտեմբեր 23
Հանրային հեռուստաընկերությունը՝ ուժեղ Մկրտիչի մասին:
Տղան բազմաբեկորային վնասվածք է ստացել Մարտակերտի Վանք գյուղում:
Արդեն քանի օր է` Վազգենը որդուն այսպես է սիրում` գրեթե չդիպչելով. Վախենում է հանկարծ չցավեցնի: 13-ամյա որդու մարմնում հարյուրավոր բեկորներ կան: Ցույց է տալիս օրեր առաջ հիվանդանոցում նկարած կադրն ու ավելացնում` փառք Աստծո, որդին ավելի լավ տեսք ունի:
Վազգեն Հովոյան----Կինս ուղարկեց, թե գնա երեխեքին նկարիր-բեր: Եկա, ինքը նոր վիրահատությունից դուրս էր եկել:
Կինն է, կրկին բազմաբերկորային վնասվածքներով, այլ հիվանդանոցում է բուժվում:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղում էին ապրում 2020-ի պատերազմից հետո: Դադիվանքից էին տեղափոխվել:
Մկրտիչ Հովոյան---- Մենք տանն էինք բոլորս, նստած էինք ու...
Պայթյուն եղավ: Քաղաքացիական օբյեկտները թիրախավորած ադրբեջանական հրթիռը հենց իրենց տան վրա ընկավ:
Մկրտիչ Հովոյան--- Սկզբում դեղին ուժեղ լույս վառվեց, ու պայթյուն եղավ: Հետո ամեն ինչ սևացավ: Ու.. ես արթնացա, չեմ հիշում` ընկել եմ, չեմ ընկել... ես ոտքի կանգնեցի, դոշս ցավում էր:
Տեղափոխեցին հիվանդանոց ու երկու անգամ վիրահատեցին:
Ալբերտ Լալազարյան--- մանկական վիրաբույժ--- ունեցել է ստորին ծնոտի ձախ թևի կոտրվածք` բազմաբերկորային, առանց տեղաշարժի, բարեբախտաբար: Ունեցել է ձախից առաջին կողի կոտրվածք, էլի առանց տեղաշարժի: Ձախ թոքի ստորին բլթում ունի օտար մարմին` էդ ռումբի բեկորներից, ձախ թոքի ստորին բլթի սալջարդով և պլևրային խոռոչում արյան առկայությամբ: Ձայծաղի մեջ ունի օտար մարմին` էլի բեկոր:
Նաև երեք տեղից ստամոքսն էր վնասվել, բարակ աղիները` տասնհինգ, հաստ աղին` մեկ տեղից:
Ալբերտ Լալազարյան--- մանկական վիրաբույժ---- Վիարահատվել ա, վերականգնվել ա, հաստ աղին հանվել ա կոլոստոմայի տեսքով` ձախ կողմից:
Մկրտիչ Հովոյան---- Սկզբում այ էս երկու վերքն էին շատ ուժեղ ցավացնում, չէի կարողանում ձեռքս դնել էսպես, բայց հետո արդեն անցան էդ վերքերը:
Աջ ձեռքի դաստակի հատվածում նույնպես օտար մարմին կար:
Մկրտիչ Հովոյան---- Մատս մինչև այ էստեղ չէի զգում, ու բութ մատս ցավում էր ահավոր: Վիրահատել են, հիմա կարողանում եմ բոլոր մատերս շարժել` բացի բութից. ցավում է:
Այսօր էլ փափուկ հյուսվածքներում բազմաթիվ բեկորներ ունի` գլխից մինչև ոտքեր:
Ալբերտ Լալազարյան--- Ամենամեծ ռիսկը, որ ունենք էսօր, դա թոքի ստորին բլթի բեկորն ա, որը շնչառական շարժումների ժամանակ ինչ-որ չափով թոքի հյուսվածք կարող է վնասել և օրերից մի օր մոտենալ խոշոր անոթներին և էնտեղ խոշոր արյունահոսություն առաջացնել:
Հիմա թոքի բեկորը հեռացնեու դեպքում պետք է հեռցվի նաև թոքից մի մաս: Դրա համար սպասում են: Մյուս վտանգը փայծաղի օտար մարմինն է:
Ալբերտ Լալազարյան--- Ինքը չի շարժվում, նոր առաջացող արյունահոսության ռիսկը մեծ չէ, ցածր է, բայց էնտեղ ինֆեկցիոնն է վտանգավոր: Եթե փայծաղի մեջ ինֆեկցիա ունեցանք, դա խնդիր կառաջացնի ու կարող ա վերջանա փայծաղը հեռացնելով:
Բեկորային վնասվածքներն իրենց զգացնել կտան ամիսներ հետո, վստահեցնում են մասնագետները: Իսկ Մկոն դրական է տրամադրված ու հավատացնում է.
Մկրտիչ Հովոյան---- Ամեն ինչ լավ ա:
Վիրահատություններ ԱՄՆ-ից ժամանած գործընկերների հետ
09 հոկտեմբեր 23
Հերթական երկշաբաթյա այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Սիեթլի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, մանկական ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու մանկական վիրաբույժ Քեյթլին Սմիտթը:
Ուրո-վիրաբուժական ծառայության մեր թիմի հետ ԱՄՆ-ից եկած մասնագետները 40-ից ավել խորհրդատվություններ են իրականացրել և կատարել վիրահատություններ` ուղղված հազվադեպ հանդիպող զարգացման արատների բուժմանը. էպիսպադիա, սեռի զարգացման խանգարումներ, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոսպադիայի բարդ ձևեր, ինչպես նաև հետանցքի և ուղիղ աղու զարգացման արատներ, հաստ աղու զարգացման արատ` Հիշպունգի հիվանդության ձևով, թարախաբորբոքային սուր հիվանդություններ` հարուղիղաղիքային խուղակների տեսքով:
Վիրահատություններն ընթացել են բարեհաջող, պացիենտներն այժմ հետվիրահատական փուլում են: Խորհրդատվությունների առանձին ժամեր են տրամադրվել ոչ միայն առաջնային պացիենտներին, այլև նրանց, ովքեր ավելի վաղ տարել են նման հիվանդություններ և վիրահատություններ և շարունակաբար վերահսկվում են բժիշկների կողմից:

Արա Բաբլոյանի բաց նամակը Իլհամ Ալիևին
29 սեպտեմբեր 23
Բաց նամակ Իլհամ Ալիևին
Ես թույլ եմ տալիս ինձ գրել այս բաց նամակը` հաշվի առնելով մի քանի հանգամանք. որպես մանկական վիրաբույժ ես վիրահատել և փրկել եմ հազարավոր երեխաների, նրանց մեջ և հարյուրավոր ադրբեջանցի երեխաների կյանքեր, երբ մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ էինք, որպես ՀՀ Առողջապահության նախարար` արել եմ հնարավոր ամեն ինչ` մեր տարածաշրջանում, այդ թվում` Ադրբեջանում կարմրուկի բռնկումը կանխարգելելու համար` առաջարկելով Ադրբեջանի Առողջապահության նախարարին կարմրուկի պատվաստանյութի անհրաժեշտ խմբաքանակ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ ես հանդես եմ եկել հայտարարությամբ` նշելով, որ ինձ համար անընդունելի է 18-20 տարեկան երիտասարդների զոհվելը թե' հայկական և թե' ադբեջանական կողմից` միայն այն պատճառով, որ մենք չենք կարողանում խաղաղ քաղաքական ճանապարհով հարցերին լուծումներ տալ:
Այս նամակով ես Ձեզ ցանկանում եմ հիշեցնել Ձեր խոստումի մասին և ասել, որ Դուք պարտավոր եք պահել այն` թե' որպես երկրի նախագահ և թե' որպես տղամարդ:
Դուք պայման էիք դրել Լեռնային Ղարաբաղի հայերի առջև, որ վայր դնեն զենքն ու լուծարեն պետական կառույցները` փոխարենը խոստանալով համաներում բոլորի համար, ինչը ոգևորված ողջունել էին աշխարհի առաջատար մի շարք պետությունների ղեկավարներ: Եվ հիմա, երբ մարդիկ վայր են դրել զենքը` կանխելով երկկողմանի բազմաթիվ նոր զոհեր, Լեռնային Ղարաբաղի նախագահը հրամանագրով հայտարարել է պետության լուծարումը, Լեռնային Ղարաբաղից դուրս է եկել մոտ 100.000 հայ բնակիչ և շուտով այդ հողատարածքը կհանձնվի ձեզ, Դուք, ցավալիորեն, չեք հայտատարում համաներում:
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն, և որպես խոստում տված նախագահ` կհայտարարեք համաներում հիմա, առանց նախապայմանների և ոչ թե ավելի ուշ` գևերարումների նոր դեպքերից, նոր նսեմացումներից հետո:
Արա Բաբլոյան
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
29.09.2023
Երևան, Հայաստան

Բժշկի խորհուրդը
19 սեպտեմբեր 23
«Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների ինստիտուտի ղեկավար, ԱՆ Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է կարճ և հստակ տեղեկություններ հակաբիոտիկների մասին:
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Սուր շնչառական հիվանդությունների բացարձակ մեծամասնության պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբիոտիկները ոչ մի կերպ չեն ազդում:
Հակաբիոտիկներ նշանակվում են թոքաբորբի, միջին ականջի, նշագեղձերի, քթի ծոցերի մանրէային բորբոքումների ժամանակ:
Հակաբիոտիկների` առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա:
Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ, իսկ դեղամիջոցի տեսակը, դեղաչափը և տևողությունը պետք է համապատասխանեն արդի բժշկագիտության մոտեցումներին: Հակառակ դեպքում` հնարավոր է կայունություն առաջանա հակաբիոտիկի հանդեպ և այն այլևս պացիենտի բուժման գործում ազդեցություն չունենա:
Կարդացեք, խուսափեք հակաբիոտիկների սխալ օգտագործումից, առավելևս` չարաշահումից: Եվ ամենակարևորը` հիշեք, որ հակաբիոտիկ նշանակում է միմիայն բժիշկը:

Գլխուղեղի կիստայի դրենավորում
07 սեպտեմբեր 23
Ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ հերթական նյարդավիրաբուժական վիրահատությունն է իրականացվել «Արաբկիր» բժշկական համալիրում: Այս համակարգը թույլ է տալիս անել միջամտություններ, որոնք մինչ այդ անհանար էին համարվում:
News.am-ի պատրաստած տեսանյութը 35-ամյա պացիենտի գլխուղեղի կիստայի դրենավորման մասին է` ստերեոտակտիկ համակարգի միջոցով: Այն կիրառվում է նաև Պարկինսոնի հիվանդության, էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության և բիոպսիայի ժամանակ։
Մանրամասները ներկայացնում են նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը:
«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է հերթական վիրահատությունը ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ։ Կատարում են 35–ամյա տղամարդու գլխուղեղի կիստայի դրենավորում։ Կիստայից բացի տղամարդն ունի նաև գլխուղեղի մեծ ուռուցք, բայց պացիենտին անհանգստություն պատճառողը ոչ թե այդ ուռուցքն է, այլ կիստան. բացատրում է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։
«Պացիենտը Մի քանի տարի առաջ ունեցել է գանգատներ, հետազոտվել է, գլխուղեղի ՄՌՏ է արվել, հայտնաբերվել է գլխուղեղի խորանիստ հատվածների մեծ չափսերի ուռուցք, որը ներաճած էր կարևոր նյարդանոթային համակարգի մեջ, ոչ վիրահատական դեպք էր, և կատարվել է ճառագայթային բուժում։
Ուռուցքը գտնվում է ուղեղի ցողունին հարող հատվածում, որտեղ կա բավականին խիտ անոթային նյարդային համակարգ», – ասում է Սևակ Բադալյանը, նշելով, որ այդ ուռուցքի անգամ մասնակի վիրահատությունը կարող էր բերել լուրջ նյարդաբանական դեֆիցիտի։
«Ուռուցքի չափերը ստաբիլ են ճառագայթումից հետո, սակայն հարակից առկա է կիստա, որը, դինամիկ հետազոտությամբ, չափերով մեծանում է և առաջացնում է նյարդաբանական դեֆիցիտի խորացում։ Այդ պատճառով որոշեցինք կատարել կիստայի դրենավորում՝ հեղուկի հեռացում, որպեսզի հիվանդի մոտ պահպանվի նյարդաբանական կայուն վիճակ», – ասաում է նա։
Նախքան վիրահատությունը հիվանդն անցնում է MRT հետազոտություն, իսկ վիրահատությունից անմիջապես առաջ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա։ Հատուկ համակարգչային ծրագրի միջոցով այդ երկու հետազոտությունները համադրվում են՝ վիրահատությունը ճշգրիտ կատարելու համար։
«Որոշվում է վիրահատական մուտքը և թիրախը, ինչպես նաև խորությունը տեղադրման խողովակի և կատարվում է դրենավորում կիստայի խոռոչի, և միացում մաշկի տակ գտնվող հատուկ ռեզերվուարին։
Վիրահատությունը կատարվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմաբ, որը ապահովում է բավականին բարձր ճշգրտություն․միկրո-միլիմետրերի ճշգրտությամբ հնարավոր է հասնել համապատասխան թիրախին», – պարզաբանում է Սևակ Բադալյանը։
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը նշում է. ստերեոտակտիկ համակարգը թույլ է տալիս նյարդավիրաբուժությունում իրականացնել այնպիսի միջամտություններ, որոնք մինչև այսօր անհասանելի էին։ Այն կիրառվում է Պարկինսոնի հիվանդության և էպիլեպսիայի վիրահատական բուժման, ինչպես նաև գլխուղեղի ուռուցքների աբլյացիայի, ռադիովիրաբուժության և բիոպսիայի ժամանակ։
«Ստերեոտակտիկ բիոպսիան մինիմալ ինվազիվ միջամտություն է․հիվանդի գլխին ամրացվում է ստերեոտակտիկ շրջանակը, որից հետո համակարգչային տեխնոլոգիայի օգնությամբ մենք հստակ պարզում ենք այն ուղղությունը և այն հատվածը, որտեղից մենք պետք է կատարենք այդ ասեղային բիոպսիան, և պարզապես մոտ մեկ սանտիմետրանոց կտրվածք է արվում գանգի վրա և կտրվածքից մենք մաքսիմալ ճշգրտությամբ կարողանում ենք ներթափանցել գլխուղեղի անգամ ամենախորանիստ ուռուցքի մեջ և առանց որևիցե շրջակա հյուսվածք վնասելու և մինիմալի հասցնելով բոլոր վիրահատական ռիսկերը կարողանում ենք կատարել բիոպսիա», – ասում է նա։
Բժիշկը հավելում է. բիոպսիան որպես կանոն իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ հիվանդը գտնվում է արթուն վիճակում։ Այս միջամտությունից մի քանի ժամ անց, հիվանդը կարող է վերադառնալ իր բնականոն կյանքին։
«Կա ձևավորված թյուր կարծիք, որ գլխուղեղի ուռուցքներին պետք չէ բիոպսիա, այլ պարզապես պետք է հեռացնել, բայց կան գլխուղեղի որոշակի ուռուցքներ, օրինակ՝ կենտրոնական նյարդային համակարգի լիմֆոմա, որոնց դեպքում վիրաբուժական միջամտությունը բուժման պլանի մեջ ներառված չէ, և այստեղ պարզապես անհրաժեշտ է կատարել ստերեոտակտիկ բիոպսիա կամ այլ բիոպսիա, որից հետո հիվանդը կստանա ճառագայթային և քիմիաթերապիա», – ասում է Նիկո Արզումանյանը։
Բիոպսիայից հետո ստացված նմուշն ուղարկվում է հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտության, որոշվում է ուռուցքի տեսակը, ըստ այդմ էլ՝ հետագա բուժման մարտավարությունը, եթե ուռուցքը ենթակա է վիրահատության, ապա նաև վիրահատության ծավալը։
Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ հնարավոր է իրականացնել նաև տեղային քիմիաթերապիա, ասում է բժիշկը.
Նիկո Արզումանյանը նշում է. «Արաբկիր» բժշկական համալիրը անընդհատ զարգացնում է նյարդավիրաբուժական ծառայությունները, ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ։ Վերջին նման նորամուծությունը, որը ևս իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի կիրառմամբ՝ ստերեոէլեկտրոէնցեֆալոգրաֆիան է։ Ուղեղի խորանիստ հյուսվածքներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է ուղեղի ոչ նորմալ էպիլեպտոգեն ակտիվությունը։ Այս հետազոտությունը շատ կարևոր է էպիլեպսիայի բուժման համար։

Մանկական ռադիոլոգիա. սիմպոզիումի հավաստագրեր
06 սեպտեմբեր 23
ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,
եթե դուք դեռևս չեք ստացել Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ անցկացված մանկական ռադիոլոգիային նվիրված կրեդիտավորված սիմպոզիումի հավաստագրերը, խնդրում ենք զանգահարեք «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշման ծառայություն` 010 23 30 30 հեռախոսահամարով և ներկայացեք` նշելով սիմպոզիումին Ձեր մասնակցության մասին: Մեր աշխատակիցները կճշտեն հավաստագրի առկայությունն ու կհրավիրեն Ձեզ` ստանալու այն:
Հիշեցնենք, որ սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում:
Առողջապահության նախարարությունը կրեդիտավորել է սիմպոզիումը` 2 գործնական և 8 տեսական միավորներով:

Բարի սեպտեմբեր
01 սեպտեմբեր 23
Բարի սեպտեմբեր, սիրելի սովորողներ,
առողջ, խաղաղ ու խիզախ ընթացք ենք մաղթում բոլորիդ` կրթության ու գիտության ոչ հեշտ ճանապարհին: Սովորեք սովորել ու սիրեք սովորելը: Հիշեք, որ առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի: Պինդ պահեք ձեր թևերը, որպեսզի ձեր ճախրանքը լինի ավելի բարձր ու ավելի ազատ: Ճախրեք դեպի լույսը. այն կա, որքան էլ որ մութ լինեն պահերը:

Արցախցի փոքրիկները «Արաբկիրի» ճամբարում
03 օգոստոս 23
Շարունակվում են կրթական-մարզական-հանգստի ու վերականգնողական ծրագրերով հագեցած օրերն «Ապարանի» առողջարանային ճամբարում: Այս տարի ճամբարականներից մոտ մեկ տասնյակն արցախցիներ են` Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից: Նրանք, ինչպես և մյուսները, գրանցված են «Արաբկիր» բժշկական համալիրի տարբեր դիսպանսերներում և պարբերաբար այցելում են` հերթական զննումների, հետազոտությունների, դեղեր ստանալու նպատակով: Արցախցի աս երեխաները Հայաստանում էին, երբ փակվել է դեպի տուն տանող միակ ճանապարհը: Նրանց մասնակցությունը ճամբարին ապահովվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Անդրանիկը, Արենն ու Արմանը եղբայրներ են` Ասկերանի Այգեստան գյուղից: Արենն ամենաշատը ֆուտբոլի ժամերն է հավանում ճամբարում, իսկ Անդրանիկը` երեխաների հետ շփումը: Այստեղ նրանք նոր ընկերներ են գտել, նոր կապեր ու հույս ունեն, որ էլի առիթներ կլինեն հանդիպելու, միասին ժամանակ անցկացնելու:
Իսկ Մարսելի համար ճամբարն առանձնակի հիշվող է լինելու: Նա այստեղ դիմավորեց իր տասնամյակը` ճամբարի մեծերի ու փոքրերի ուրախ ընկերակցությամբ: Մարսելը Ստեփանակերտից է, առաջին օրը շատ էր կարոտել ծնողներին, առաջին անգամ էր առանձին լինելու: Բայց հիմա, հատկապես ծննդյան յուրահատուկ տոնից հետո, կարոտելու է ընկերներին ու դաստիարակներին. ասում է` գոհ եմ, շնորհակալ եմ, չէի պատկերացնում, որ այսքան լավ կանցնի ծնունդս:
Շնորհավորում ենք մենք էլ և Մարսելին ու բոլոր փոքրիկներին մաղթում առողջություն ու խաղաղություն:

Լիարժեք շնչելով` «Արաբկիր» ԲՀ-ի հետ
03 օգոստոս 23
Շնչառական խնդիրները բավական տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Դրանք կարող են ծագել տարբեր պատճառներով և պահանջել մասնագիտական տարբեր մոտեցումներ:
«Արաբկիր» բժշկական համալիրում համատեղված են շնչառական խնդիրների լուծման բոլոր ճանապարհները` ախտորոշման, բուժման, կանխարգելման և վերահսկողության օղակներով: Տարբեր ծառայությունների մեր թիմերի համատեղ ջանքերով պացիենտներն ազատվում են այդ խնդիրներից և շարունակում ապրել` լիարժեք շնչելով:
News.am-ի տեսանյութը շնչառության խանգարումների և դրանցից ազատվելու ժամանակակից ձևերի մասին է:
Քթային դժվարաշնչությունը կարող է լինել տարբեր պատճառներով: Քթի փակվածությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների պատճառով կամ կարող է լինել անատոմիական շեղումների կամ նորագոյացությունների հետևանք:
«Արաբկիր» բժշկական համալիրի ՔԿԱ մեծահասակների և մանկական ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը նշում է. մեծահասակների և երեխաների մոտ դժվարաշնչության ամենահաճախ հանդիպող պատճառները տարբեր են.
Մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը միջնապատի թեքվածությունն է։ Դրա հիմնական երկու պատճառներ կան՝ առաջինը, երբ միջնապատի հիմնական աճառային հատվածը, որը բաժանում է քթի աջ և ձախ հատվածները, ավելի արագ է աճում, քան գանգի ոսկրերը, և չտեղավորվելով այդ հատվածում, սկսում է դեֆորմացվել։ Մյուս՝ առավել հաճախ հանդիպող պատճառները քթի տրավմաներն են, թեկուզ մանկական տարիքում ստացած, որն այդ ժամանակ չի արտացոլվում, բայց աճին ու զարգացմանը զուգահեռ կրկին միջնապատը դեֆորմացվում է և խանգարում շնչառությանը։
Միջնապատին զուգահեռ գնում է խեցիների հիպերտրոֆիան, որի պատճառները կարող են լինել միջնապատի թեքվածությունը և երկար ժամանակ քթի անոթասեղմիչ կաթիլների օգտագործումը։ Այս խնդիրը կարող է զուգակցվել պոլիպներով, որոնք բերում են քթային անցուղիների փակման։
Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում է ադենոիդ հյուսվածքի գերաճը, որը գտնվում է քթըմպանում։ Այդ հյուսվածքը 9-10 տարեկանում հետ զարգացում է ունենում և խնդիրը վերանում է, բայց շատ դեպքերում հյուսվածքն ունենում է գերաճ, որը խանգարում է շնչառությանը։ Բուժումը կախված է հյուսվածքի գերաճի աստիճանից։
Քթում պոլիպների առկայության դեպքում պարտադիր կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պոլիպների ամբողջական տեղակայումը և վիրահատության ծավալը որոշելու համար։ «Արաբկիրում» այսօր այս վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով.
Ներկայումս քթի խոռոչում պոլիպների վիրահատությունը քթի և հարակից խոռոչներում մեր կլինիկայում կատարվում է ժամանակակից էնդոսկոպների օգնությամբ, որոնց դեպքում վնասը նվազագույնի է հասցվում, ոչ մի տեղից կտրվածք չի արվում և վիրահատությունները արվում են քթանցքների միջոցով՝ մոնիտորների վերահսկողությամբ։
Էնդոսկոպից բացի կենտրոնի ՔԿԱ ծառայությունը հագեցած է նաև այլ ժամանակակից սարքերով, որոնցով կատարվում է խեցիների աբլյացիա։
Շատ պացիենտների անհանգստանցում է խեցիների հիպերտրոֆիան։ Կան պացիենտներ, ովքեր ունեն դժվարաշնչություն միջնապատի հետ կապված բայց այժմ ևս ունեն դժվարաշնչության գանգատներ։ Դրա հիմնական պատճառը խեցիների հիպերտրոֆիան է։ Կան խեցիների բուժման ժամանակակից մոտեցումներ․ ինչպես վիրահատական միջամտություն, որի դեպքում կատարվում է խեցիների վազատամիա, վատերոպոզիցիա, այնպես էլ ամբուլատոր պայմաններում կարելի է կատարել խեցիների վիրահատություն։ Մեր կլինիկայում ունենք Olympus ֆիրմայի Selon սարքը, որը ժամանակակից, պահպանողական, խնայողական և արագ մեթոդ է։ Խեցիների աբլյացիա է կատարվում, որի ժամանակ խեցիները կրճատվում են և ունենում ենք բավականին լավ էֆեկտ։
Մեկ այլ մեծ խումբ, որը հանգեցնում է շնչառական բարդությունների, ալերգիկ ռինիտն է: Եվ այս խմբի բուժման համար անհրաժեշտ է դիմել ոչ միայն ԼՕՌ մասնագետին, այլև ալերգոլոգին: «Արաբկիր» բժշկական համալիրում այս խնդիրը լուծում են համալիր մոտեցմամբ։ Օտորինոլարինգոլոգը ձեզ անպայման կուղարկի ալերգոլոգիական ծառայություն ստուգման, եթե կասկածի, որ ձեր դժվարաշնչության պատճառը ալերգիան է։ Իսկ ալերգիայի հետևանքները, որոնք հանգեցրել են շնչառության դժվարության, կբուժի ԼՕՌ մասնագետը։ Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ հատկապես պետք է ուշադիր լինել պոլիպների նկատմամբ, որոնք կարող են ալերգիկ ծագում ունենալ և կապված լինել բրոնխիալ ասթմայի հետ։
Դրա համար նման դեպքերում շատ հաճախ դիմում ենք ալերգոլոգի խորհրդատվության և հիվանդությունները վարվում են իրար հետ։ Ասթմայի հայտնաբերման դեպքում մինչ պոլիպի հեռացման վիրահատությունը պարտադիր է հիվանդներին նախապատրաստել և դա կատարվում է ալերգոլոգիների վերահսկողության տակ, կատարվում են շնչառական թեստեր, գնահատվում է ասթմայի ծանրության աստիճանը, նշանակվում բուժում, նախապատրաստում հիվանդին և գնում վիրահատության։
Շատ հանդիպում են նաև ալերգիկ ռինիտները, որոնք բերում են դժվարաշնչության, խեցիների այտուցվածության, անընդհատ լորձարտադրության՝ փռշտոցներով։ Կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։ Բուժումը այստեղ կատարվում է ոչ միայն քիչ-կոկորդ ականջաբանի կողմից կաթիլների նշանակմամբ, այլև ալերգոլոգի հետ համատեղ, որ նրանք նշանակեն բուժում, որոշեն ալերգենի տեսակը։
Լինում են դեպքեր, երբ ալերգիկ ռինիտը կա, բայց կա նաև արտահայտված միջնապատի թեքվածություն, որ անգամ խեցիների կրճատվելու ֆոնի վրա մեկ է՝ թեքվածությունը խանգարելու է շնչառությանը։ Այդ դեպքում գնում ենք վիրահատական միջամտության․ ուղղվում է միջնապատը, կրճատվում են խեցիները։
Գոյություն ունի մի հասկացություն, երբ միջնապատը վիրահատելուց հետո հիվանդները հարցնում են՝ մեր գանգատները կվերանան, թե չէ։ Վիրահատության արդյունքում այդ մարդու ալերգիկ ռինիտը չի վերանալու, սակայն երբ մենք ուղղում ենք միջնապատը և օդը սկսում է ճիշտ հոսել, ալերգիայի ժամանակ խեցիների մեծացման դեպքում շնչառությունը այդ աստիճան դժվարացած չի լինի։
Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանն ասում է. ալերգիայի ախտորոշումն իրականացվում է երկու փուլով.
Առաջին փուլում մաշկային բրիք թեստերն են, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակով հաճախակի հանդիպող ալերգենների նկատմամբ ստուգել գերզգայնությունը կամ սենսիբիլիզացիան և առաջարկել ալերգիկ ռինիտի կոնսերվատիվ բուժում, որը լինում է երկու տեսակի՝ սեզոնային բուժում և վերջնական բուժում, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Դրա համար անհրաժեշտ է նաև մոլեկուլյար դիագնոստիկա, որը ևս կարողանում ենք իրականացնել, այսինքն երբ ուզում ենք պարզել, թե որ լուծույթներն են անհարժեշտ թիրախավորված բուժում իրականացնելու համար, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ալերգեններից կամ դրանց տարբեր հատվածներից են ունենում ալերգիա։ Որպեսզի մենք ճիշտ ընտրենք բուժումը, նպատակաուղղված, այդ մոլեկուլյար դիագնոստիկան ենք իրականացնում արյան թեստերի միջոցով և առաջարկում իմունոթերապիա, որը տևում է 3-5 տարի։ Մեքն աշխատում ենք նվազագույն տևողությամբ իրականացնել բուժումը՝ 3 տարի, որն օգնում է հետագա կյանքի տարիների համար ալերգիկ ռինիտի աշխատնիշները նվազեցնել 60-80 տոկոսով, ինչը նշանակում է, որ եթե մարդը սեզոնի ընթացքում՝ 3-4 ամիս, օգտագործում են ամենօրյա դեղեր և անգամ այդ պարագայում չեն կարողանում նորմալ շնչել, անգամ զարգացնում են ստորին շնչուղիների բորբոքում՝ ասթմա, այս դեպքում 60-80 տոկոսով ամեն տարի նվազում է դեղերի օգտագործման քանակը և համապատասխանաբար նաև ասթմայի զարգացման ռիսկը։
Ալերգիայի և ասթմայի հետազոտության համար «Արաբկիր» բժշկական համալիրն ունի եզակի շնչառական լաբորատորիա, որտեղ որոշում են թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները, հետազոտում են տարբեր բիոմարկերներ, ստուգում թոքերի և սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ.
Քանի որ ալերգիաները հաճախ ուղեկցվում են ասթմայով, մենք ունենք Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս որոշել թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները։ Կամ որ նույնն է՝ որքան օդ է տեղավորվում թոքերում, ինչ արագությամբ է մարդը արտշնչում, երբ մարդը շնչում է, որքան մնացորդային օդ է մնում թոքերում, և արդյոք այդ ցուցանիշները օբյեկտիվ են։ Քանի որ մենք հաճախ երեխաների հետ ենք գործ ունենում, որոնք դժվարանում են տեխնիկապես ճիշտ իրականացնել, կամ մեծահասակների, որոնք հիվանդության պատճառով դժվարություններ ունեն և այսպես կոչված բոդիպլետիսմոգրաֆիան մեզ թույլ է տալիս օբյեկտիվ ծավալները որոշել՝ անկախ պացիենտի կամքից։ Հիմնվելով այդ օբյեկտիվ տվյալների վրա՝ կարողանում ենք ախտորոշումը հաստատել կամ մերժել։
Ունենք նաև բիոմարկերների հետազոտություն։ Այսինքն երբ ուզում ենք իմանալ՝ արդյոք մարդու շնչուղիներում կա խրոնիկ բորբոքում և արդյոք նշանակվող բուժումը ժամանակավոր է լինելու, թե երկարատև, մենք որոշում ենք՝ արտաշնչական ազոտի օքսիդի հետազոտությամբ, որը ալերգիկ բորբոքման բիոմարկեր է շնչուղիներում և այժմ աշխարհում, հիմնականում՝ զարգացած երկրներում կիրառվում է ասթմայի ախտորոշման հաստատման համար։
Ունենք նաև ախտորոշման հաստատման թեստեր։ Քանի որ մենք աշխատում ենք նաև զինակոչիկների հետ, ում դեպքում շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք մարդը խնդիր ունենում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, և եթե ունենում է, ինչ տիպի խնդիր է՝ շնչառությամբ է պայմանավորված, սրտի աշխատանքով, թե առկա են նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Այս դեպքում ունենք երկու հետազոտության տեսակ։ Մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստն է, որի դեպքում մարդը վազում է և մենք կարողանում ենք վազքի ընթացքում որոշել՝ ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում շնչուղիները։ Մյուսը թույլ է տալիս բացի շչուղիներից ստուգել նաև սիրտը, այսինքն էլեկտրասրտագրություն, միաժամանակ որոշում ենք՝ մարդը ինչքան թթվածին է արտաշնչում, ինչքան ածխաթթու գազ է արտաշնչում ներշնչման, որքան թթվածին է ներշնչում, այդ ընթացքում սիրտը ինչպես է աշխատում, և կարողանում ենք որոշել, թե այդ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումը օրգանիզմի որ օղակի սխալ աշխատանքի պատճառով է տեղի ունենում կամ գուցե ոչ մարզված լինելու։ Այս հետազոտությունը մենք հաճախ կիրառում ենք նաև սպորտսմենների մարզունակությունը պարզելու համար։
Աստղիկ Բաղդասարյանն ասում է`քիթը շնչուղիների ծխնելույզն է։ Երբ այն փակված է, ստորին շնչուղիներում նույնպես կարող է խնդիր առաջանալ, քանի որ վերին և ստորին շնչուղիները կապված են իրար հետ: Ծխնելույզով` օդատար համակարգ, ապա հիմնական օրգաններ` թոքեր և հակառակը. «Արաբկիրում» ուշադրության կենտրոնում են առողջ շնչառության բոլոր հատվածները` ախտորոշող, բուժող, պահպանող և կանխարգելով բոլոր եղանակներով:

Բուժքրոջ աշխատանք
02 օգոստոս 23
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:
Պարտականություններ.
կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին,
ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը,
իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման:
Պահանջներ.
միջին մասնագիտական կրթություն,
մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն:
Առավելություններ.
ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն,
բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում:
Փորձաշրջան.
մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է կրճատվել,
փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։
Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մաքրուհու աշխատանք
02 օգոստոս 23
«Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ:
Պահանջվող հմտություններ
Արագաշարժություն
Մաքրասիրություն
Պարտաճանաչություն
Պարտականություններ
Իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը:
Պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները:
Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային:
Դիմելու համար խնդրում ենք գալ «Արաբկիր» ԲՀ, հասցեն` Մամիկոնյանց 30։