Գլխավոր
Նորություններ
Լսողության նորածնային սկրինինգ և վերականգնողական կենտրոն Մեղրիում
01 օգոստոս 24
Մեր երկրի առողջապահական ռազմավարական ծրագրերը մշտապես «Արաբկիր» բժշկական համալիրի ուշադրության կենտրոնում են: «Արաբկիրի» և գործընկերների ջանքերով Մեղրիի ծննդատանը լսողության նորածնային սկրինինգի ներդրումն ու Մեղրիի մանկական վերականգնողական կենտրոնի բացումն այդ մասին են խոսում:   Առողջապահության նախարարության նյութի հղումը:
Շոգ և սրտանոթային խնդիրներ
01 օգոստոս 24
«Արմենիա հեռուստաընկերության» «ժամը» լրատվականի լրագրողին հետաքրքրում էր շոգ եղանակի և սրտանոթային խնդիրների կապը: Հարցերին պատասխանել է սրտաբան Էմմա Սարգսյանը:
Էլեկտրոնային ծխախոտ և Հայաստանի դեռահասներ
01 օգոստոս 24
Մանրամասներ էլեկտրոնային ծխախոտի և Հայաստանի դեռահաների շրջանում դրա կիրառելիության մասին   Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, Առողջապահության, Կրթության նախարարությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած հետազոտությանը:    
Հիդրոնեֆրոզ. վիրահատության մանրամասները
01 օգոստոս 24
News.am-ի անդրադարձը հիդրոնեֆրոզին և դրա վիրահատական բուժման ստանդարտներին: Հարցերին պատասխանել է Սերգեյ Բաբլոյանը:      
Հայաստանի բժշկական հաստատությունների միություն
26 հունիս 24
news.am-ի հարցազրույցը պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ` «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության մասին։ Երեկ հրապարակվեց տեղեկություն «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության ստեղծման մասին: Հունիսի 19-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին նիստը, որը վարել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ումից էլ NEWS.am Medicine-ը փորձել է ճշտել, թե ի՞նչ կազմակերպության մասին է խոսքը, ինչպե՞ս է ծնվել այն ստեղծելու գաղափարն ու ի՞նչ նպատակով: Պարոն Բաբլոյան, ինչպե՞ս է ծնվել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպություն ստեղծելու միտքը: Իմ կարծիքով Հայաստանի առողջապահական համակարգը դրա կարիքը վաղուց էր զգում: Բայց առաջին անգամ այդ գաղափարը հնչեց, երբ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդլայնված խորհրդակցության էր հրավիրել բժշկական հաստատությունների տնօրեններին` ներկայացնելու և քննարկելու Առողջության համապարփակ ապահովագրության ներդրվող ծրագրի գաղափարը: Նախարարին հետաքրքիր էր լսել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներրի կարծիքը: Այդ հանդիպման ժամանակ բժշկական հաստատութունների ղեկավարների հիմնական կարծիքն, իհարկե, դրական էր, սակայն հնչեցին տարբեր հարցեր և տեսակետներ,  եղավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: Եվ հենց այդ ժամանակ հնչեց միտք՝ հիմնվելով միջազգային փորձի վրա ստեղծել բժշկական հաստատությունների մի կազմակերպություն, որն ակտիվորեն կհամագործակցի նախարարության հետ՝ մեր երկրի համար նման կարևոր ծրագրի ներդրման շրջանը սահուն անցնելու համար։ Ի՞նչ կարգավիճակ կունենա կազմակերպությունը։ Նախ ձևավորվեց նախաձեռնողների խումբ, որը սկսեց աշխատել կազմակերպության նպատակի, կարգավիճակի, կառավարման սկզբունքների և կանոնադրության վրա։  Սահմանված կարգով գրանցվեց «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն»  հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է «աջակցել բժշկական հաստատությունների զարգացմանը և նրանց գործունեթյան արդյունավետության բարձրացմանը` ի նպաստ ՀՀ-ում առողջապահության համակարգի զարգացմանը ու բնակչության առողջության բարելավմանը»:    Հունիսի 19-ին հրավիրվեց առաջին ընդլայնված նիստը, որի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ, որոնք պետք է ապահովեն կազմակերպության արդյուվետ գործունեությունը և կոլեգիալ կառավարումը: Տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ կազմակերպությունը ունենալու է բավական մեծ, ընդլայնված խորհուրդ և հինգ անդամներից բաղկացած նախագահություն: Ինչպե՞ս է որոշվել դա, ի՞նչ սկզբունքով: Նախ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանում գործում է մոտ 600 բուժհաստատություն, որի մոտավորապես 21%-ը իրականացնում է հիվանդանոցային, իսկ 79%-ը՝ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Ընդ որում, գործող կազմակերպություններից 164-ն ունի մասնավոր կարգավիճակ: Այդ բոլոր 600 կազմակերպություններն էլ ունեն այս միության անդամ լինելու իրավունք։ Ներկա պահին ձևավորվում է կազմակերպության քարտուղարությունը, որից հետո բոլոր բժշկական հաստատությունները կստանան  հրավեր կազմակերպությանն անդամակցելու համար: Կազմակերպության բարձրագույն կառավարման մարմինն է Կազմակերպության անդամների Ընդհանուր Ժողովը:  Կառավարման կոլեգիալությունը, ինչպես նաև տարբեր մակարդակի և կարգավիճակի բժշկական հաստատությունների մասնակցայնությունն ապահովելու նպատակով հաստատվել է Խորհրդի կազմը` 37 անդամներից, որից էլ  ձևավորվել է 5 անդամներից բաղկացած Նախագահություն: Նախագահության յուրաքանչյուր անդամ նախագահությունը կղեկավարի 1 տարով` ռոտացիոն կարգով: Պարոն Բաբլոյան, Դուք ղեկավարել եք առաջին նիստը, բայց չկաք նախագահության հրապարակված կազմում: Դուք խորհրդո՞ւմ եք ընդգրկված: Ես որոշել եմ լինել կազմակերպության խորհրդական, այլ ոչ թե անդամ կամ  նախագահ: Զգացված եմ,  որ իմ երիտասարդ գործընկերները խորհրդակցում են ինձ հետ։ Դա ինձ համար ավելին է, քան կազմակերպության նախագահ լինելը: Փաստորեն, մեզ հաջողվեց ստեղծել կազմակերպչական այնպիսի կառույց, որը հստակ ցույց է տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը կարողացել է հաղթահարել անձնական շահը՝ հանուն ընդհանուր բարօրության, հանուն ժողովրդի առողջության: Եվ այդ բարձրագույն նպատակի շուրջ մենք պետք է կարողանաք համախմբվել  և համատեղ ուժերով առաջ տանել մեր առողջապահական համակարգը:  Որո՞նք են կազմակերպության առաջնահերթություններն այս պահին: Առաջին հերթին, իհարկե, առողջության ապահովագրությունն է, մասնագետների լիցենզավորումը,  հետո` մասնագիտությունների ցանկն ու դրանից բխող կրթական բարեփոխումները:  Խնդիրները շատ են ու բազմազան, մենք պետք է համագործակցենք ինչպես Առողջապահության նախարարության, այնպես էլ տարբեր մասնագիտական միավորումների և  առողջապահության կազմակերպիչների կազմակերպությունների հետ: Վստահ եմ, որ կհաջողենք:    
Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 24
 Հունիսի 21-ը բուժաշխատողների օրն է, նրանց, ովքեր ծառայում են նվիրումով, աշխատում պատասխանատվությամբ և ապրում` ապրեցնելով: Շնորհվորում ենք ձեզ բոլորիդ, «Արաբկիրի» մեր սիրելի թիմ-ընտանիք, և ձեր բոլոր գործընկերներին` Հայաստանում ու աշխարհի տարբեր ծայրերում: Առողջ եղեք և երջանիկ` ձեր անձնական, ընտանեկան, հանրային ու հայրենական կյանքում: Շնորհակալ ենք Օրվա առիթով մեր ֆոտոշարքի հերոսները «Արաբկիրի» ծառայություններն են, իհարկե, ոչ ամբողջական կազմերով: Բոլորին մեկտեղել պարզապես անհնար է, ինչ-որ մեկն անպայման պացիենտի կողքին է` ընդունարանում, խորհրդատվության պահին, հետազոտության սենյակում կամ վիրահատարանում 
Համատեղ ծրագիր ասթմայով երեխաների համար
13 հունիս 24
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի և «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» համատեղ ծրագրին` ուղղված երեխաների մոտ ասթմայի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը` Երևանում և մարզերում:  
Ուրախություն բուժմանը զուգահեռ
11 հունիս 24
 «Արաբկիր» բժշկական համալիրի և «Անմիջական օգնություն ասոցիացիա» հիվանդանոցային դպրոցի երկար տարիների համագործակցության շնորհիվ բժշկական համալիրում հատկապես երկարատև փուլերով բուժվող երեխաները շարունակում են զուգահեռաբար մնալ կրթական գործընթացի մեջ` ամենօրյա պարապմունքներ ունենալով հատուկ մանկավարժների և հոգեբանների հետ: Վերջիններս օգնում են երեխաներին ոչ միայն հանրակրթական ծրագիրը հասցնելու գործում, այլև հիվանդությունը հաղթահարելու, հոգեբանորեն և ֆիզիկապես ամուր մնալու: Հենց այս նպատակներին էին ուղղված դպրոցի վերջին երկու գունագեղ միջոցառումները. առաջինը` հանդիպում «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գերմանացի արտիստների հետ` սոխի, վարունգի, խնձորի և տնօրենի կերպարներով, երկրորդը` ցերեկույթ, որ կոչել են «Ծաղիկների աշխարհում»` դահլիճ բերելով բուժվող երեխաների և նրանց ընկերների երգն ու պարը, արտասանությունը, նկարներն ու ձեռքի աշխատանքները:
Ծրագիր` ուղղված Արցախից եկած երեխաների առողջությանը
10 հունիս 24
 «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջական կարիքների գնահատման և հետագա բուժման ուղղորդման ծրագիր։ Նպատակն է երեխաների շրջանում քրոնիկական հիվանդությունների և զարգացման խնդիրների վաղ հայտնաբերումն ու հետագա բուժման կազմակերպումը:  Ծրագրի շրջանակներում բազմապրոֆիլային բժիշկներից կազմված մոբիլ խմբերն այցելում են, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի թիրախային մարզեր։ Թիմերում ընդգրկված են մասնագետներ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից, Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնից և «Արաբկիր» բժշկական համալիրի- երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից։ Մասնագետների թվում են մանկական նյարդաբաններ, օրթոպեդ-վնասվածքաբաններ, վիրաբույժներ, ուրոլոգներ, զարգացման մանկաբույժներ, վերականգնողաբաններ, ալերգոլոգ-թոքաբաններ, էնդոկրինոլոգներ:  Երեխաներին մատուցվող խորհրդատվություններին զուգընթաց Երևանից ժամանած մասնագետները նաև գործնական կրթական դասընթացներ են անցկացնում թիրախային մարզերի առողջապահության առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի համար:  Շարժական թիմում են նաև Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բժիշկներ, ովքեր այժմ աշխատում են վերոնշյալ բուժհաստատություններում։ Այս համագործակցությունը երաշխավորում է, որ երեխաները կստանան համապարփակ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հարմարեցված նրանց կարիքներին:  Մինչ այժմ հետազոտվել է 1437 երեխա և բացահայտվել 1269 դեպք:
Մանկաբուժական դպրոց. յուվենիլ արթրիտ
07 հունիս 24
News.am-ի անդրադարձը Մանկաբուժական ամենամյա դպրոցին և հատկապես յուվենիլ արթիրիտի վերաբերյալ թեմային` «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական ծառայության ցեկավար Գայանե Խլոյանի ներկայացմամբ:  
Մանկաբուժական դպրոց 2024
07 հունիս 24
Այս տարի ևս «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» և «Արաբկիր» բժշկանան համալիրի համատեղ ջանքերով անցկացվեց «Մանկաբուժական դպրոց» ամենամյա ավանդական դասընթացը։   Ծրագրում ընդգրկված էին մանկական առաջատար կլինիկաների մասնագետների դասախոսություններ` մի շարք արդիական թեմաներով. փորացավը երեխաների մոտ, գաստրոէնտերիտ, յուվենիլ արթրիտ, պարվովիրուսային վարակ, հազ, իմունոդեֆիցիտային վիճակներ, մանկական պալիատիվ օգնություն և այլն: Ներկայացվել են հիվանդությունների ախտորոշման և վարման ժամանակից ապացուցահեն մոտեցումներ, հետաքրքիր կլինիկական դեպքեր, ծավալվել քննարկուներ։   «Արաբկիրի» վաղեմի գործընկեր, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիական ծառայության նախկին ղեկավար պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը ներկայացրել է ֆունկցիոնալ աբդոմինալ ցավը մանկական տարիքում, հիվանդության ախտորոշման և վարման նորագույն մոտեցումները:   Դասընթացն ուղղված է եղել մանկական և ընտանեկան բժիշկների տեսական շարունակական մասնագիտական զարգացմանը, գիտելիքների և հմտությունների բարելավմանը, երեխաների մոտ տարածված հիվանդությունների վաղ ախտորոշմանն ու պատշաճ վարմանը, տրամադրվող բուժօգնության որակի բարձրացմանը:   Այս տարի դպրոցին մասնակցել է շուրջ 200 բժիշկ` հանրապետության տարբեր բժշկական հաստատություններից: Նրանք կստանան Առողջապահության նախարարության հաստատած ՇՄԶ 8 կրեդիտ:
Էպիլեպսիա. թերապիա և վիրաբուժություն
06 հունիս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը պատախանել է Հանրային հեռուստաընկերության Լուրերի հարցերին` էպիլեպսիայի, դրա բուժման դեղորայքային և վիրահատական ժամանակակից մեթոդների և դրանց` Հայաստանում հասանելիության մասին:  
Օրգանների փոխպատվաստում. օրենք և իրականություն
06 հունիս 24
Հետք Մեդիա Գործարանի հետաքննական նյութը Հայաստանում դիակային փոխպատվաստման մասին:   https://mediafactory.am/our-products/cadaver-transplantation?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR2odIRQoxkzoOq8qD2Tdy_gCrkA04srn9ZBs-T8tIVVQ8T9WtEtxqSvkCo_aem_ARHhB0xj-lSQu-hBAXSbNh54cXn8sHP2tBHfGEDRNcVTER03KQGxZsKrt4jkvXPLM2gudIBjiveofxGv4_kRVSid  
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը
01 հունիս 24
Հունիսի 1-ի առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էին ամենափոքրիկ արաբկիրցիները` մեր սիրելի բժիշկների սիրելի երեխաները, որոնք արդեն քայլում են, բայց դեռ չեն հաճախում դպրոց: Նրանց ծնողների նվիրումի շնորհիվ են փրկվում շատ այլ երեխաների կյանքեր: Այս փոքրիկներն իրենց կյանքի ամենավաղ փուլից գիտեն, թե ինչ է նշանակում ապրել ապրեցնելով:  
Հունիսի 1. երեխաների իրավունքների պաշտպանության օրը
01 հունիս 24
Հունիսի 1-ն է, մեր անգինների տոնը՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը   Օրվա մեր ֆոտոշարքի հերոսներն այս անգամ փոքրիկ «Արաբկիրցիներն» են՝ իրենց բժիշկ մայրիկների ու հայրիկների հետ: Նրանք, որ անտրտունջ սպասում են, մինչև տուն դառնան շատ այլ երեխաների բժշկող, ապաքինող, կյանքը փրկող իրենց ծնողները:   Շնորհավոր, շողշողուն գանձեր: Առողջ և խաղաղ մանկություն ձեզ ու բոլորին:  
Ալերգոլոգիա և իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների և դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:   https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Բուժքրոջ աշխատանք
23 մայիս 24
  «Արաբկիր» Բժշկական Համալիր Երեխաների Դեռահասների Առողջության Ինստիտուտն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի: Անհրաժեշտ է ունենալ միջին մասնագիտական կրթություն` «Բուժքույրական գործ» որակավորմամբ: Պարտականություններ կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կատարել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Առավելություններ ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան փորձաշրջան անցնում են մեր թիմին միացող բոլոր աշխատակիցները, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Հետաքրքրված անձանց կենսագրականներն ընդունվում են [email protected] էլ. հասցեին ուղարկված նամակներով, որոնց վերնագրում նշված է «Բուժքրոջ աշխատանք»:
Շառլ Ազնավուր 100
22 մայիս 24
Այսօր մեր բոլորի և յուրաքանչյուրիս սիրելի Ազնավուրի ծննդյան 100-րդ տարեդարձն է, ցավոք, արդեն 6-րդը` առանց նրա:   Չկան բառեր, որ կկարողանան արտահայտել Շառլ-մեծության նկատմամբ ունեցած մեր սերն ու ակնածանքը: Այսօր ամենուրեք Ազնավուր է հնչում, երևում, թևածում: «Ազնավուր» անունով կարոտ է օդում:   2006թ-ին Շառլ Ազնավուրին հյուրընկալելու պատիվ է ունեցել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի թիմը: Պրոֆեսոր Արա Բաբլոյանի հրավերով աշխարհահռչակ շանսոնիեն «Արաբկիրում» էր` այնտեղ, որտեղ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվում` ամենօրյա խոնարհ նվիրումով: Բժշկական համալիրի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի վիրահատարանն այդ տարիներին նորոգվել էր «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպության հովանավորությամբ: նորհակալ ենք:
Մանկաբուժական դպրոց 2024
22 մայիս 24
ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,   մայիսի 31-ին և հունիսի 1-ին անց է կացվելու Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի ամենամյա «Մանկաբուժական դպրոցը»` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կոնֆերանսների դահլիճում։   Դպրոցի պատվավոր հյուրն է լինելու պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը` Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցից: Ներկայացվելու են թեմաներ մանկական գաստրոէնտերոլոգիայից, թոքաբանությունից, նյարդաբանությունից, ռևմատոլոգիայից, իմունոլոգիայից և այլն:   Ծրագիրը հաստատել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Դասախոսությունների 2 օրերին էլ մասնակցած բժիշկները ստանալու են համապատասխան ՇՄԶ կրեդիտներով վկայականներ։   Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել նախապես` մինչև մայիսի 27-ը նամակ ուղարկելով [email protected] մեյլին և նշելով անուն-ազգանունը, մասնագիտությունը, աշխատանքի վայրը, պաշտոնը, կոնտակտային տվյալները։
Սիմպոզիում. ալերգոլոգիա և իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:   Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձևաչափով` օնլայն և օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում: Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի և Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից և համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:   Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական մանկական հիվանդանոցից և Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:
Վնասվածքաբան-օրթոպեդների մասնագիտական օրը
20 մայիս 24
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի անդրադարձը վնասվածքաբան-օրթոպեդների համաշխարհային օրվան՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանի հետ տեսանյութով:
Մայիսի 20. վնասվածքաբան-օրթոպեդների օրը
20 մայիս 24
Այսօր վնասվածքաբան-օրթոպեդների համաշխարհային օրն է: Առիթ` մեկ անգամ ևս խոսելու հնագույն և կարևորագույն բժշկական այս մասնագիտության, այն կրողների նվիրումի մասին, ասելու նրանց` շնորհակալություն` հենաշարժողական համակարգի ամենատարբեր խնդիրների լուծման, մեր կյանքի որակը վերականգնելու, պահպանելու և բարելավելու համար:   Շնորհավորում ենք, սիրելի բժիշկներ: Առողջ եղեք ու երջանիկ` Ձեր թանկերի հետ:   «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի և վնասվածաբանության բաժանմունքի մասին` հղումով:
Երեխաների մաշկի առողջության մասին
18 մայիս 24
Երեխաների մաշկի առողջության մասին լսեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ ԱՆ-ի և Հանրային հեռուստաընկերության համատեղ «Ծնողական ժողով» հաղորդաշարի եթերում` «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբաններ Տաթևիկ Հարությունյանի և Արմինե Ադիլխանյանի մեկնաբանությամբ:   
Միզուղիների ինֆեկցիաների մասին
15 մայիս 24
Միզուղիների ինֆեկցիաների մասին OPEN Family Education-ի հարթակից լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի երիտասարդ մանկական նեֆրոլոգներից Դիանա Ոսկանյանի ներկայացմամբ:
Բուժքույրերի օրը
12 մայիս 24
Շնորհավորում ենք ձեր մասնագիտական տոնը, սիրելի բուժքույրեր,   ձեր ամենօրյա աշխատանքը` նվիրված, մարդասեր, հոգատար ու բանիմաց, առաքելություն է: Բարի ընթացք ենք մաղթում և ասում շնորհակալություն: Առողջ եղեք ու երջանիկ` ձեր ընտանիքների ու սիրելիների հետ, խաղաղության մեջ շարունակեք ձեր առաքելությունը` հանուն մեր փոքր ու մեծ պացիենտների:
Սիմպոզիում. ալերգոլոգիա և իմունոլոգիա
11 մայիս 24
Սիրելի բժիշկներ, դեռևս կարող եք գրանցվել «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումին մասնակցելու համար: Մանրամասները` հղումով:   https://www.facebook.com/photo/?fbid=937272848184012&set=a.575939314317369
Ասթմայի համաշխարհային օրը
07 մայիս 24
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով լսեք Արաբկիր բժշկական համալիրի Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայության բժիշկներից Աղավնի Սաֆարյանի խորհուրդները` OPEN Family Education հարթակով։ https://www.facebook.com/reel/1111645363421558
Հանդիպում Առաջինում. Արա Բաբլոյան
06 մայիս 24
«Ինձ համար կա մի համոզմունք. եթե մենք ուզում ենք լավ պետություն ունենալ, մենք պետք է ունենանք անվտանգություն, կրթված և առողջ հասարակություն: Կրթված, առողջ հասարակությունը անվտանգ երկրում կստեղծի ամենամեծ բարիքները». Արա Բաբլոյան, «Հանդիպում առաջինում»  
Բարի տարեդարձ, Արա Բաբլոյան
05 մայիս 24
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի   Առողջություն, խաղաղություն և հաջողություն ենք մաղթում։ Բարի ընթացք Ձեր բոլոր նախաձեռնություններին` ի շահ մեր երկրի և մեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի փոքր ու մեծ պացիենտների, նրանց ընտանիքների առողջության և բարօրության։ Ձեր նվիրումն անգնահատելի է։ Շնորհակալ ենք։ 
Գրիպի վիրուսի մասին
02 մայիս 24
Շարունակում ենք ներկայացնել Արաբկիր բժշկական համալիրի բժիշկների խորհուրդները ծնողներին` OPEN Family Education հարթակում: Այս անգամ լսեք մանկաբույժ Սինամ Պապյանին` գրիպի վիրուսի մասին: https://www.facebook.com/reel/878991964058631
Վիրաբույժը` ջութակահար
22 ապրիլ 24
Ոչ պակաս վարպետորեն բեմում՝ ջութակով, որքան վիրահատարանում՝ նշտարով    Վայելեք Կոմիտաս՝ սիրելի վիրաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի ուրո-վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Ավետիսի Գեյիկյանի և նրա գեղեցկուհի տիկնոջ՝ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս Նարինե Ենգիբարյանի հրաշալի կատրամամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Դիլիջանի միջազգային դպրոցի կիպրացի աշակերտուհի, 16-ամյա Անտոնիա Մարիա Զոնիայի ընտանիքը՝ Հայոց Մեծ Եղեռնի տարելիցի առիթով ցուցադրելու աղջկա լուսանկարները՝ Կիպրոսի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության թեմայով: Իմանալով իրենց հայրենակցուհի, մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Էլենի Թեոխարուսի՝ «Արաբկիր» ԲՀ-ի, մասնավորապես, Պողոս Գեյիկյանի և պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ունեցած ջերմ գործընկերային-բարեկամական հարաբերությունների մասին, աղջկա ընտանիքը խնդրել է բժիշկ Գեյիկյանին՝ աջակցելու միջոցառման կազմակերպչական և գեղարվեստական մասին: Եվ ահա, ապրիլի 21-ին Կամերային երաժշտության տուն եկած հանդիսատեսը առիթ ունեցավ ունկնդրելու Կոմիտաս, Բաբաջանյան, Միրզոյան, Բաղդասարյան, նաև կիպրական ավանդական երաժշտություն՝ Պողոս Գեյիկյանի, Նարինե Ենգիբարյանի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանի և բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի-ջութակահարուհի Ինեսսա Պետրոսյանի կատարմամբ:   https://www.facebook.com/ArabkirJMC/posts/pfbid027jzH5RwrehNihkstQjnLKBPk1YdHkT8DNy65w6AdyDXUTPojGVWogw3qawbebicFl
Մանկական վերականգնողական կենտրոն Մեղրիում
20 ապրիլ 24
Արա Բաբլոյանի և Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Մանկական վերականգնողական կենտրոն՝ Մեղրիի բժշկական կենտրոնի կազմում։ Արդեն ամիսներ շարունակ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, վերանորոգում, կահավորում և միաժամանակ՝ կրթական ծրագրեր անձնակազմի համար։   Վահրամ Կարապետյանն ու Արա Բաբլոյանն այցելել են կենտրոն՝ տեսնելու ընթացիկ աշխատանքներն ու ուրախությամբ արձանագրել, որ ամեն ինչ իրականացվում է որակով և պատշաճ մակարդակով։   Որոշակի ժամանակահատված պիլոտային ծրագրով աշխատելուց հետո Կենտրոնը կդիմի Առողջապահության նախարարություն՝ լիցենզավորվելու, հետագայում նաև՝ պետպատվերի հնարավորություն ստանալու համար։  
1
2
3
4
5
6
7
8
9
...
13