Գլխավոր
Նորություններ
Արամի հաջողության բանաձևը
10 հունիս 22
Արամի պատմությունը ոգեշնչող է և ընդօրինակելի: Տղայի քայլելը, հնարավոր է, այդպես էլ երազանք մնար, եթե ընտանիքը չդիմեր «Արաբկիր» ԲՀ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք:   Լսեք, տեսեք ու ճանաչեք ուժեղ Արամին, նրա ուժեղ մայրիկին ու բժշկին: Միասնական ջանքերն արդյունք են տալիս: 
Մանկաբուժական դպրոց 2022, հունիսի 10, 11
08 հունիս 22
Սիրելի բժիշկներ, հունիսի 10-ին և 11-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում անց է կացվելու «Մանկաբուժական դպրոցի» ամենամյա դասախոսությունների այս տարվա շարքը:    Ծրագրում ընդգրկված են Հայաստանի և Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի առաջատար մանկաբույժների դասախոսություններ` արդի մանկաբուժության խնդիրների մասին:     Դպրոցի ծրագիրը հավաստագրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Պահանջվող կարգով գրանցված և մասնակցած բժիշկները կստանան վկայականներ` ՇՄԶ կրեդիտներով:   Գրանցվելու համար կարող եք գրել [email protected] հասցեին: Ծրագիրն ու օրակարգը` ստորև:
Յուվենիլ իդիոպատիկ արթրիտ
07 հունիս 22
Լսեք յուվենիլ իդիոպատիկ արթրիտի` անհայտ ծագման պատանեկան հոդաբորբի մասին` «Արաբկիր» ԲՀ-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի մեկնաբանությամբ:  
Նշագեղձերի բորբոքումներ` տոնզիլիտ
06 հունիս 22
Կարդացեք համառոտ տեղեկություններ նշագեղձերի բորբոքումների` տոնզիլիտի մասին:   Ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբուժության գծով Ան խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Հունիսի մեկը «Արաբկիր» ԲՀ-ում
01 հունիս 22
Մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Այնտեղ ամեն ինչ պարզ է ու մաքուր, բարի ու գեղեցիկ:   Սիրելի փոքրիկներ, շնորհավոր ձեր մանկության ամենաարևոտ տոնը, ձեր իրավունքների պաշտպանության օրը` հունիսի 1-ը: Պարզ, մաքուր, բարի ու գեղեցիկ ձեր մանկությունը թող միշտ ապրի ձեր մեջ` անկախ տարիքից ու ցանկացած այլ հանգամանքից: Առողջ ու խաղաղ կյանք ամենքիդ` որտեղ էլ լինեք:   Հիշեք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի թիմը ձեր, ձեզանից շատերի ծնողների, հետագայում գուցե և ձեր փոքրիկների առողջության իրավունքի երաշխավորն է, ձեր անդավաճան ընկերը` առողջ կյանքի ճանապարհին:
Վաղ հայտնաբերումն ու միջամտությունը կարևոր են
30 մայիս 22
Երեխաների օրվան ընդառաջ` կրկին երեխաների առողջության մասին. Արա Բաբլոյանը պատասխանել է «Իրավունքի» հարցերին:  
«Արաբկիրի» վիրաբույժները Գյումրիում
30 մայիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ, բգթ Սերգեյ Բաբլոյանն ու վիրաբույժ Ռոմիկ Սարգսյանը Գյումրիում էին՝ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»: Միջհիվանդանոցային համագործակցության հերթական այցի շրջանակում մեր վիրաբույժները խորհրդատվական կարգով ընդունել են միզասեռական համակարգի բնածին խնդիրներով շուրջ երկու տասնյակ պացիենտի, վիրահատել նրանցից մի քանիսին:   Մասնագիտական փոխօգնության նման այցերը գնահատելի են հատկապես մարզային կլինիկաների աշխատակիցների համար: Դրանք տեսական նորարարություններին գործնականորեն ծանոթանալու լավ տարբերակ են հենց իրենց աշխատավայրում:
Երիկամի 200-րդ փոխպատվաստումը
25 մայիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը. 200 փրկված կյանք` դոնորների և բժիշկների նվիրումով ու ջանքերով: Երիկամի առաջին փոխպատվաստումն այստեղ արվել է 1991թ-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ և երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում լինել չէր կարող, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:  Երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը: Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական և այլ ասպեկտներ քննարկելով և հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է և, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը: «Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպասեր բաժանմունքն, ի դեպ, միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով և մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով:  Տեսանյութում ներկայացվում են մանրամասներ երիկամի փոխպատվաստման մասին. պացիենտները պատմում են նախա-, բուն և հետվիրահատական բարդ ճանապարհին իրենց կյանքի պատմությունը` նշելով, որ բժիշկների նկատմամբ վստահությունն ու խնդրին միասնաբար լուծում տալու կամքն այս գործում ամենակարևորն են: 
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է
20 մայիս 22
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է, բժշկագիտության ամենահին ուղղություններից մեկի օրը:   Վնասվածքաբանության և օրթոպեդիայի մասին առաջին գրառումները հանդիպում են դեռևս անտիկ շրջանի արձանագրություններում, մասնավորապես, Հիպոկրատի «Վնասվածքների մասին» և «Հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, անհամեմատելի են այն և մեր օրերի մեթոդներն ու հնարավորությունները, բայց բոլոր ժամանակներում էլ նույնն է բժիշկների առաքելությունը` օգնել մարդուն` չվնասելով:   Սիրելի բժիշկներ, փոքրիկ պացիենտների ծնողներից ամեն օր ստացվող արձագանքները, գնահատանքի և օրհնության խոսքերը հենց այդ մասին են` ձեր պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության:   Շնորհակալություն, և շնորհավոր ձեր մասնագիտական տոնը:  https://www.arabkirmc.am/hy/services/77
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
17 մայիս 22
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:   Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ և խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչև նրա գալն արդեն առանձնացնում և հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:   Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:
Մայիսի 12-ը` Բուժքույրերի միջազգային օր
12 մայիս 22
Բուժքույրերի միջազգային օրն է` բժիշկների «աջ ձեռքի», պացիենտների հոգատար քույրերի և մայրերի օրը, մարդկանց, որոնք, բառացիորեն, գիշերուզօր աշխատում են` նվիրելով իրենց կյանքն ամենաբարի առաքելությանը` մարդասիրությանը: Շնորհակալություն, սիրելի բուժքույրեր:   Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին, սեր, արևշատություն:
Արա Բաբլոյանը 75 տարեկան է
05 մայիս 22
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի:   Դժվար է մի քանի բառով կամ մի քանի րոպեում ամփոփել մեր սերն ու պատկառանքն` ուղղված Ձեզ` մարդու, որն ապրում ու արարում է հանուն հայ մանուկների ու մեծերի առողջության, մարդկանց բարօրության ու երկրի առաջընթացի, անդադար պրպտում ու գտնում է նորանոր ճանապարհներ` զարգացնելու «Արաբկիրն» ու պրոյեկցելու համալիրի ձեռքբերումներն ամբողջ հանրապետությունում:   Դուք օրինակելի եք Ձեր նվիրումով: Շնորհակալություն մեր բացառիկ օրինակը, անփոխարինելի ուսուցիչը, բարի բժիշկն ու անգնահատելի ընկերը լինելու համար:   Մաղթում ենք, որ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից ծննդյան օրվա առիթով Ձեզ ուղղվող հազարավոր բարեմաղթաքներից յուրաքանչյուրն իրականություն դառնա, առողջ լինեք ու շարունակեք հարստացնել մեզ Ձեր ներկայությամբ:    Ձեր մեծ ընտանիքի` «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատակիցներ https://www.facebook.com/watch/?v=976997096289385
Ասթմայի համաշխարհային օրը
04 մայիս 22
Մայիսի 3-ը Ասթմայի համաշխարհային օրն է: Բժշկական օրացույցում այն առանձնացվել է Ասթմայի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ` ասթմայի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով: Ասթման մանկական խրոնիկական ամենատարածված հիվանդությունն է: Այն կարելի է կառավարել` գրագետ մասնագիտական մոտեցումներով նվազեցնելով, կանխելով հերթական սրացումները: Համաշխարհաին օրվա այս տարվա նշանաբանն է` «Փակել ասթմայի խնամքի բացերը»` ժամանակին և ճիշտ ախտորոշման ու բուժման միջոցով: «Արաբկիր» բժշկական համալիրում ասթմայի հարցրեով զբաղվում է շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայությունը: Այցելության համար պետք է նախապես հերթագրվել` զանգահարելով 015 400 300 և ներքին` 21 36 հեռախոսահամարով: https://instagram.com/stories/astghikbag/2829837791059569290?utm_source=ig_story_item_share&igshid=MDJmNzVkMjY= 
Բաց դռների օր մաշկաբանական ծառայությունում
03 մայիս 22
Մայիսը մելանոմայի մասին իրազեկման ամիսն է, ինչի առիթով «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությունը մայիսի 7-ին, ժամը 10:00-14:00 կիրականացնի անվճար զննում և դեմատոսկոպիկ հետազոտություն` խնդրի հայտնաբերման ուղղությամբ: Մելանոման մաշկի չարորակ նորագոյացություն է, որն արագ զարգանալու և մետաստազներ առաջացնելու հատկություն ունի: Այդ պատճառով չափազանց կարևոր են դրա վաղ հայտնաբերումն ու բուժումը: Մելանոման կարող է պատահել ցանկացած տարիքում, ցանկացած սեռի մարդու մոտ: Ռիսկի խմբում են հատկապես մաշկի բաց երանգներով, բազմաթիվ խալերով, ինչպես նաև մաշկի քաղցկեղի ընտանեկան պատմություն ունեցող մարդիկ: Հերթագրվելու համար զանգահարեք 015 400 300 և ներքին` 10 39 հեռախոսահամարով: «Արաբկիր» ԲՀ, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ:   Մեր մասնագետներն են Արմինե Ադիլխանյանը https://www.arabkirmc.am/hy/pro/826 Տաթևիկ Հարությունյանը https://www.arabkirmc.am/hy/pro/829 Ինգա Մխիթարյանը https://www.arabkirmc.am/hy/pro/827   
«Արաբկիր պլյուս» մասնաշենք
16 ապրիլ 22
Սիրելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում գործում են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների մի շարք ծառայություններ: Մանրամասները` տեսանյութում և հղումով:
Ի գործ` հանուն երեխաների առողջության
05 ապրիլ 22
«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատորիան հյուրընկալել էր Արուսիկ Մկրտչյանին՝ DJ Vakcina-ին: Վերջին շրջանում նա գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես գալիս. մեկ օր աշխատելով որևէ ընկերությունում` փոխանցում է իր աշխատավարձը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ #HFCArmenia-ին՝ ի նպաստ փոքրիկների ապաքինման: Մեր հյուրը նշել է, որ երրորդ կրթությամբ լաբորատորիայի բժիշկ է և կատարած PCR թեսթերը, մանրէաբանական և արյան բիոքիմիական հետազոտությունները լավ առիթ էին նաև այդ մասնագիտությանն անդրադառնալու համար:   Շնորհակալություն, սիրելի Արուսիկ:     
Աուտիզմի օրը
02 ապրիլ 22
Այսօր ապրիլի 2-ն է՝ Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրը: Կարգախոսը՝ համապարփակ և արդար որակյալ կրթության ապահովում բոլորի համար: Կովիդ-19-ի համաճարակը վերջին տարիներին կրթական խնդիրների առջև է կանգնեցրել աշխարհի սովորողների 90 տոկոսին, նրանց մեջ և մարդկանց, որոնք կրթութան առանձնահատուկ պայմանների կարիք ունեն և մինչ այդ էլ գիտեին կրթության և կրթական իրենց իրավունքի արժեքը: Այսօրվա միջոցառումների ջանքերն ուղղված են լինելու հենց այս խնդրին՝ փորձելով նպաստել դրա լուծմանը՝ աուտիզմի մասին իրազեկման և քննարկումների ճանապարհով: «Արաբկիր» բժշկական համալիրը՝ «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով և մարզային մասնաճյուղերով, աուտիզմի հիմնահարցերով զբաղվող առաջատար, հիմնադիր ընկերությունն է Հայաստանում: Բազմամասնագիտական մեր թիմը բացի խնդրի հայտնաբերումից և հաստատումից իրականացնում է նաև դրա շտկմանն ուղղված վաղ միջամտություններ, որոնք մեծապես նպաստում են երեխայի ներառմանն ու կրթական, սոցիալական, աշխատանքային իրավունքների հետագա իրացմանը:
Արա Բաբլոյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյում
31 մարտ 22
«Առողջության և կրթության ոլորտում արված ներդրումները երկարատև ազդեցություն են ունենում, գուցե դրանք այս պահին չերևան, բայց տարիներ անց հենց այդ առողջ ու կրթված սերունդը պիտի առաջ տանի երկիրը»:    Հանրային ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդաշարի հյուրն էր պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Նա անդրադարձել է հաջողության իր բանաձևին` ներկայացնելով «Արաբկիր» բժշկական համալիրի ստեղծման պատմությունը, զարգացման ընթացքն ու ամենահաջողված ծրագրերը, ինչպես նաև որպես առողջապահության կազմակերպիչ իր մոտեցումները` ուղղված հանրային առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը: 
Էպիլեպսիայի օրը
26 մարտ 22
«Բարև ձեզ, ես Քեսիդի Մեգանն եմ և ուզում եմ պատմել ձեզ մի խնդրի մասին, որ կոչվում է էպիլեպսիա ու ասել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին մյուսները, մեկն են ձեզանից»: Իննամյա աղջնակի այս նամակն է առիթ դարձել Էպիլեպսիայի համաշխարհային օրվա հռչակման, որը հաճախ նաև «Մանուշակագույն օր» են անվանում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել էպիլեպսիան մարդկանց համար և ասել, որ այն դատավճիռ չէ, էպիլեպսիայով մարդիկ նույնպես երազել գիտեն և, որ շատ կարևոր է, գիտեն ապրել էպիլեպսիայով, էպիլեպսիայի հետ:   Հայաստանում ապրող էպիլեպսիա ունեցող երեխաները բժշկական օգնություն և սպասարկում են ստանում «Արաբկիր» բժշկական համալիրում: Այստեղ իրականացվում են ինչպես ախտորոշման և բուժման, այնպես էլ դիսպանսեր վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից են էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունները, որոնց արդյունավետությունը գնահատվել է ինչպես արտասահմանյան, այպես և արդեն մեր փորձով: «Արաբկիրի» նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը սերտ համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ, մասնավորապես Բուլղարիայի, որոնց անմիջական մասնակցությամբ էլ մեզ մոտ ներդրվել է նյարդավիրաբուժական այս պրակտիկան:
Մեծահասակների վիրաբուժություն
25 մարտ 22
Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում այսուհետ գործելու է մեծահասակների վիրաբուժական ծառայութուն` հագեցած արդի բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով:   Վիրահատությունները կատարվում են հիմնականում լապարասկոպիկ, անհրաժեշտության դեպքում նաև բաց ճանապարհով. խոլեցիստէկոմիա (լեղապարկի քարային և ոչ քարային բորբոքումների դեպքում) ճողվածքահատումներ (աճուկային, պորտային, սպիտակ գծի, վենտրալ) ապենդէկտոմիա (որդանման ելունի` «կույր աղիքի» հեռացում)  որովայնի խոռոչի օրգանների կիստոզ գոյացություններ (լյարդի իսկական և կեղծ կիստաներ, մակաբուծային կիստաներ, օրինակ, լյարդի էխինոկոկ) պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, ուղիղ աղիքի ճաք, պոչուկի կիստա) ամբուլատոր միջամտություններ (տեղային անզգայացումով) Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 /22 20/ և 015 400 300 /11 49/ հեռախոսահամարներով:
ԱՀԿ - «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
24 մարտ 22
  «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժիհան Թաուլիան` գրասենյակի աշխատակից Հենրիկ Խաչատրյանի ուղակցությամբ: Տիկին Թաուլիան ծանոթացել է իրականացվող աշխատաքներին, համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի և ԵԴԱԻ պատասխանատու Սերգեյ Սարգսյանի  և աշխատակիցների հետ քննարկել համագործակցության նոր գաղափարներ: ԱՀԿ-ի հետ «Արաբկիր» բժշկական համալիրի կապերը վաղեմի պատմություն ունեն` սկսած մանկաբուժական առաջին դասընթացներից: Հետագայում ԱՀԿ կենտրոնակայանի և Ժնևի համալսարանի հետ համատեղ «Արաբկիրն» առաջին անգամ Հայաստանում իրականացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված ձեռքերի հիգիենայի ծրագիրը: Այսօր էլ «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը ԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» և «Երեխաների շրջանում գիրության դիտարկում» համաեվրոպական հետազոտությունների հայաստանյան գործընկերն է։ Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի աշխատակիցները շարունակաբար հրավիրվում են այլ երկրներ` որպես ԱՀԿ-ի, նաև այլ միջազգային կազմակերպությունների ծրագրերի փորձագետներ, իսկ բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը եղել է ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: 
ԱՀԿ ուղեցույցների նոր ձեռնարկ
23 մարտ 22
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակը հրապարակել է երեխաների և դեռահասների առաջնային բուժօգնության հարյուրից ավել ապացուցահեն ուղեցույցների ձեռնարկ` հիմնված ԱՀԿ-ի, ինչպես նաև տարբեր միջազգային ճանաչված մասնագիտական ասոցիացիաների մինչ այս մշակած ուղեցույցների վրա: Ձեռնարկը ներառում է 0-18 տարեկան երեխաների առավել տարածված հիվանդությունների վարումը, նորածնային խնամքը, վաղ մանկական զարգացման և սնուցման հարցերը, դեռահասների առողջությունը, հոգեկան առողջության հարցերը:    Ձեռնարկի ներկայացմանն առցանց մասնակցել են մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի, առողջապահության նախարարներ և ոլորտի առաջատար մասնագետներ: Ուրախությամբ նշենք, որ ձեռնարկի մշակման աշխատանքներին որպես համախմբագիր մասնակցել է մեր գործընկեր, «Արաբկիր» բժշկական համալիրի ,Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտե ստորաբաժանման ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:   Շնորհավորում ենք, սիրելի Սերգեյ Գերասիմի:  Շնորհակալություն երեխաների և դեռահասների առողջությանն ուղղված Ձեր անխնա ջանքի համար:  https://www.euro.who.int/en/publications/abstracts/pocket-book-of-primary-health-care-for-children-and-adolescents-guidelines-for-health-promotion,-disease-prevention-and-management-from-the-newborn-period-to-adolescence-2022 
Դաունի համախտանիշի համաշխարհային օրը
21 մարտ 22
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է, առիթ` մեկ անգամ ևս խոսելու քրոմոսոմային ծագում ունեցող այս խնդրի, այն կրող մարդկանց, նրանց իրավունքների և հնարավորությունների մասին:  Օրվան ընդառաջ Հանրային ռադիոյին հարցազրույց է տվել «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» ԱԿ-ի վերականգնողական ծառայության ղեկավար, մանկաբույժ Գայանե Զաքարյանը:   
Գարնանային տոների առիթով
16 մարտ 22
Վահանաձև գեղձի հիվանդությունների հսկողության համար հաճախ կարիք է լինում կատարել ազատ թիրոքսինի և թիրեոտրոպ հորմոնի հետազոտություններ։   «Արաբկիր» ԲՀ լաբորատոր ծառայությունը հիշեցնում է, որ գարնանային տոների առիթով այս հետազոտությունները նույնպես կատարվելու են որոշակի զեղչով` 4500-ի փոխարեն 3500 դրամով:
Դասախոսություն. երեխաների թոքերի ՈՒՁՀ
11 մարտ 22
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը ` AYPA-ն և ճառագայթային ախտորոշման ծառայությունը տեղեկացնում են, որ մարտի 15-ին, Երևանի ժամանակով 16:45-ին  տեղի է ունենալու Սերբիայի Նոր Սադի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պրոֆեսոր Ջովան Լովրենսկու օնլայն դասախոսությունը` Ամերիկյան-Ավտրիական ֆոնդի /AAF/ OMI ծրագրի շրջանակներում:   Թեման` երեխաների թոքերի ուլտաձայնային հետազոտության հիմունքները:   Թիրախային լսարանը` ռադիոլոգներ, թոքաբաններ, մանկաբույժներ: Մասնակցությունն անվճար է: Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղումով.  https://us02web.zoom.us/j/84097894862?pwd=T2w2Z3hxT01EZ3QrNzVuN09WclVqQT09
Երիկամի համաշխարհային օրը
10 մարտ 22
Այսօր Երիկամի համաշխարհային օրն է: Կարգախոսը` լինել տեղեկացված` ընդդեմ երիկամային խնդիրների:   Երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը երիկամային խնդիրներ ունի, 2 միլիոն մարդ հեմոդիալիզ է ստանում: Ծխելը, արյան բարձր ճնշումն ու գիրությունը երիկամների առաջին թշնամիներն են: Երիկամները հաճախ կարող են ախտահարվել այլ հիվանդությունների հետևանքով, բայց դրանց առաջնային խնդիրները կանխարգելելու համար մասնագետները հորդորում են օրական գոնե 1-1.5 լիտր ջուր խմել, ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել, սահմանափակել աղի քանակն ու թեթևակի բողոքների դեպքում անգամ դիմել բժիշկներին:   «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանի առաջատարն է` երիկամաբանության ոլորտում: 2002թ-ից մեզ մոտ իրականավում է երիկամի փոխպատվաստում, այս տարի կատարվել է 200-րդը: «Արաբկիրում» գործում է երիկամի առողջությամբ զբաղվող չորս բաժանմունք` նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, հեմոդիալիզի և փոխպատվաստման: Առողջություն մաղթելով մեր պացիենտներին և բոլորին` միանում ենք միջազգային մեր գործընկերների հորդորներին և հիշեցնում, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում և երիկամային խնդիրները, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Տոների առիթով
08 մարտ 22
Շնորհավորում ենք բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին, մեր սիրելի բժշկուհիներին, բուժքույրերին, մայրապետներին, ադմինիստրատիվ աշխատակցուհիներին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն, անսահման սեր և երջանկություն: Նաև տեղեկացնում ենք, որ գարնանային տոների առիթով «Արաբկիր» ԲՀ-ի լաբորատոր ծառայությունում գործելու են որոշակի զեղչեր:
Նյարդաբանական բացառիկ վիրահատություններ
07 մարտ 22
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մասնագետները բուլղարացի գործընկերների հետ բացառիկ վիրահատություններ են կատարել` առաջին անգամ Հայաստանում իրականացնելով գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա /DBS/: Սա նյարդավիրաբուժական արդյունավետ մեթոդ է համարվում հատկապես շարժողական խանգարումների դեպքում: Առավել հաճախ այն կիրառվում է մեծահասակների նյարդաբանությունում, օրինակ, պարկինսոնիզմի ժամանակ: Երբ արդեն դեղերը չեն օգնում, անհրաժեշտ է լինում վիրաբուժական միջամտություն. գլխուղեղի համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են ենթամաշկային խթանիչի հրահանգներով` կառավարելով իմպուլսները: Վիրահատական այս մեթոդին տիրապետելու համար անցած հունիսին հայ բժիշկների խումբը վերապատրաստվել է Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիլսկի» համալսարանական հիվանդանոցում: «Արաբկիր» ԲՀ-ում վիրահատված երկու պացիենտներից առաջինի մոտ առկա էր Պարկինսոնի հիվանդություն: Իսկ երկրորդ պացիենտը 11-ամյա աղջիկ է, որի մոտ 5 տարի առաջ «Արաբկիրի» նյարդաբաններն իրենց բրիտանացի գործընկերների հետ ախտորոշել էին հազվադեպ գենետիկական խնդիր, ինչը հանգեցնում էր շարժողական պրոգրեսիվող խանգարումների: Ստիմուլյատորների կարգավորումները երկու պացիենտների դեպքում էլ կկատարվեն վիրահատությունից երեք շաբաթ անց: Բացի ուղեղի խորանիստ ստիմուլյացիայից կատարվել են նաև էպիլեպսիայի վիրահատություններ, որոնցից երկրորդը Հայաստանի համար կրկին ունիկալ է այն առումով, որ վիրահատվել է 2 տարեկան պացիենտ, որի մոտ առկա էր էպիլեպտիկ ցնցումների չափազանց մեծ հաճախականություն: Առողջություն ենք մաղթում բոլոր պացիենտներին: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, որոնք աջակցեցին մեզ` կատարելու այս բարդ վիրահատությունները: Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որի աջակցությամբ իրականացվել է 11-ամյա աղջկա վիրահատությունը:
Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 22
Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը` «Խնայել լսողությունը ամբողջ կյանքի համար»: «Արաբկիր» ԲՀ-ի մանկական սուրդոլոգիական ծառայությունը, որի դիսպանսերում գրանցված է մոտ 1200 երեխա, լսողության խնդիրների կանխարգելման, դրանց վաղ ախտորոշման և երեխաների խոսքի զարգացմանն ուղղված վաղ միջամտությունների կազմակերպման առաջատարն է Հայաստանում: Համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ` մեր մասնագետների թիմը կարողանում է անել առավելագույնը` հանուն լսողական խնդիրներով երեխաների առողջության և կյանքի որակի: Լսողական խնդիրների մասին մի շարք հարցերի պատասխաններ լսեք սուրդոլոգիական կենտրոնին կից գործող «Հավատ» հասարակական կազմակերպության «Ծնողական դպրոց» տեսաշարում: https://www.youtube.com/watch?v=WATcYmeSq14...    
Լազերային կոսմետոլոգիա. զեղչեր
02 մարտ 22
Գարնանային տոների առիթով մինչև ապրիլի 1-ը «Արաբկիր» ԲՀ լազերային կոսմետոլոգիայի ծառայությունում գործում են մինչև 50% զեղչեր:    Վերին և ստորին հարշրթունքային մասեր – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն  Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն  Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն  Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն  Բակեր - 4 500դրամ` 6000-ի փոխարեն  Թևատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն  Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն  Բիկինի - 10 000դրամ` 15 000-ի փոխարեն  Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն  Ձեռք /արմունկից վերև/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն  Ձեռք /մինչև արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն  Այտոսկր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն  Ճակատ - 3 000դրամ` 5 000-ի փոխարեն  Կզակ - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն  Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն  Պարանոց տղ. – 7 500դրամ` 15 000-ի փոխարեն  Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն  Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն  Պորտի շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն   Մազահեռացումն արվում է ալեքսանդրիտային մեթոդով, առանց ցավի և հետևանքների, երկարատև արդյունքով:   Դիանա Մովսեսյան 094 800 380 Մամիկոնյանց 30, «Արաբկիր+»   Նյութը նախատեսված է «Արաբկիր» ԲՀ այցելուներին տեղեկություն տրամադրելու համար:
Արա Բաբլոյանը` առողջության ապահովագրության մասին
01 մարտ 22
Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծ: Արա Բաբլոյանը պատասխանել է նախագծի մասին մի շարք հարցերի:  https://www.aravot.am/2022/02/28/1250501/
Նյարդաբանության ձմեռային դպրոց
28 փետրվար 22
Ձմռան վերջին օրերը` ձմեռային դպրոցում: «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանական ծառայությունը շվեյցարացի գործընկերների աջակցությամբ այս տարի ևս համախմբեց 4 տասնյակից ավել մանկաբույժների, մանկական նյարդաբանների, նյարդավիրաբույժների` հանրապետութան տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև մանկական անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի 3-րդ տարվա կինիկական մի խումբ օրդինատորների:   «Նյարդաբանական խնդիրները մանկաբուժության մեջ» խորագրով ձմեռային դպրոցում քննարկվում են մասնագիտական ամենատարբեր հարցեր: Նպատակը շարունակական մասնագիտական զարգացումն ու ոլորտի նորարարական մոտեցումների մասին իրազուկումն է` հետաքրքիր դեպքերի ներկայացմամբ: Արդեն 11 տարվա ավանդույթ դարձած եռօրյա այս հանդիպումները, մասնակիցների խոսքով, ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև գործընկերային լավ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու արդյունավետ միջոցներից են:
1
...
7
8
9
10
11
12
13