Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը հաստատել է Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների մասնագիտական և գիտական զարգացման աջակցության ծրագիր` 2024թ-ի համար, 2.400.000 ՀՀ դրամի չափով: Ծրագիրը մեկնարկելու է 03.01.2024թ-ից:
Ծրագրին կարող են դիմել շրջափակումից, պատերազմից և բռնի տեղահանումից տուժած արցախցի բուժաշխատողները /բժիշկներ, բուժքույրեր, լաբորանտներ, թերապիստներ և այլն/` առանց տարիքային սահմանափակումների:
Ծրագիրը տրամադրելու է մասնակի ֆինանսական աջակցություն /մինչև 500.000 ՀՀ դրամ/` տեղային և միջազգային սիմպոզիումների, կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների ու վերապատրաստումների մասնակցելու, ինչպես նաև միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հոդվածների հրապարակման համար:
Աջակցության չափը կախված է լինելու մասնագիտական ծրագրի վարկանիշից, մասնակցության ծավալից և նախատեսվող ծախսերից:
Դիմողը պետք է ներկայացնի գիտաժողովի կամ այլ կրթական ծրագրի մասնակցության հավաստիացումը, նախատեսվող ծախսերը, հոդվածի տպագրման դեպքում` հավաստիացում այն մասին, որ ամսագիրն այն ընդունել է և հրապարակման համար պահանջվող գումարի չափը:
- Որոշումները կայացնելու է խորհուրդը:
- Նախապատվություն տրվելու է գիտաժողովների ընդունված թեզեր ունեցող դիմողներին:
- Յուրաքանչյուր անձ ծրագրին կարող է դիմել տարեկան մեկ անգամ:
Հայտերն ու ծագող հարցերն ուղարկել ծրագրի համակարգող Բիայնա Սուխուդյանին` [email protected] հասցեով:
Խորհրդի որոշումների մասին տեղեկությունները դիմողները կստանան 10 աշխատանքային օրվա ընթացքում: