Արա Բաբլոյանը հանդիպել է Արցախի առողջապահության նախարարի հետ
13 ապրիլ 21
Արա Բաբլոյանն ու Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանն Արցախում հանդիպել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Արցախի առողջապահության զարգացմանը, բժշկական տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի ամրապնդմանն ու նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Հատկապես հիմա, հետպատերազմական այս շրջանում, չափազանց կարևոր են վերականգնողական ծրագրերն ու դրանց զարգացումը: Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են այս ուղղության ընդլայնման հնարավորությունները՝ սփյուռքահայ գործընկերների աջակցությամբ: