Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:

Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:

Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:

Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:

Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին:

Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ:
Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին:

Երիկամների առողջության մասին
30 հունիս
«Արաբկիր» բժշկական համալիրի երիտասարդ երիկամաբաններից Տանյա Արամյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկեևրության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: Թեման` երիկամների առողջություն:

Ինչ է վիտիլիգոն
25 հունիս
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։
❓Ի՞նչ է վիտիլիգոն։
🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել:
❓Ինչի՞ց կարող է առաջանալ։
🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ.
▫️գենետիկական նախատրամադրվածություն,
▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։
❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք:
❓Ինչպե՞ս է բուժվում։
🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։
🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը:
👩🏻⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ:
‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան:

Բիայնա Սուխուդյան
21 հունիս
📺 Հանրային հեռուստաընկերության Լուրերի տեսանյութն էլ Բուժաշխատողների տոնական օրվա առիթով մեր սիրելի Բիայնա Սուխուդյանի և նրա ղեկավարած նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության մասին է։
👩🏻⚕️ Բժիշկ և ծառայություն, որ զարգացման նոր մակարդակի են բարձրացրել նյարդաբանությունը Հայաստանում և շարունակում են նվաճել նոր գագաթներ` քայլելով աշխարհին համընթաց։

Պողոս Գեյիկյան
21 հունիս
🩺📺 Բուժաշխատողի օրվա առիթով «Միր» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել մեր սիրելի բժիշկներից մեկի` Պողոս Գեյիկյանի մասին։
👨🏻⚕️🎻 Սրտացավ, հմուտ վիրաբույժ ու նաև ջութակահար Պողոս Գեյիկյանը «Արաբկիր» բժշկական համալիրի Ուրո֊վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է, օրգանների փոխպատվաստման թիմի անդամ և, իհարկե, անթիվ երեխաների ու նրանց ծնողների հարազատը դարձած մարդ։

Պարգևատրվել են նաև «Արաբկիրի» բժիշկները
21 հունիս
🩺 Հունիսի 21-ին Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի բժշկական հաստատությունների միություն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բուժաշխատողների օրվան» նվիրված «Շնորհակալություն, բժի՛շկ» խորագրով տոնական միջոցառումը։
🏆 Միջոցառման շրջանակներում առողջապահության նախարարի կողմից պարգևատրվեցին բժիշկներ, որոնց շարքերում էին նաև «Արաբկիր» ԲՀ-ի բացառիկ մասնագետներից.
🔹 Լիլիթ Վարդանյանը՝ մանկաբույժ, «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի ղեկավար։
🔹 Իրինա Թովմասյանը՝ զարգացման մանկաբույժ, Զարգացման մանկաբուժության ծառայության ղեկավար։
🎉 Շնորհավորում ենք մեր հրաշագործ բժիշկներին՝ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ իրենց դժվարին աշխատանքում։

Շնորհավորում ենք
21 հունիս
🗓️ Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է։ 🩺
👩🏻⚕️ Այսօր շնորհակալ ենք և գլուխ ենք խոնարհում այն մարդկանց առջև, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով, հոգատարությամբ և նվիրումով հազարավոր մարդկանց կյանքեր են փրկում ու բուժում։
🎉 Շնորհավորում ենք մեր բոլոր նվիրված բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, շտապօգնության անձնակազմին ու բուժհաստատությունների բոլոր աշխատակիցներին։
🙏🏻 Մաղթում ենք ձեզ առողջություն, երջանկություն, և թող ձեր մասնագիտական ուղին միշտ ուղեկցվի հաջողություններով։
🤍 Տոնը ձերն է, պատիվ ձեզ։

Ալբինիզմի մասին իրազեկման օր
13 հունիս
🗓️ Հունիսի 13-ը Ալբինիզմի մասին իրազեկման միջազգային օրն է։
ℹ️ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ խաթարվում է մաշկի, աչքերի, մազերի գույնը ապահովող մելանին պիգմենտի արտադրությունն օրգանիզմում:
🩺 Որպես մելանինի քանակի նվազման կամ ընդհանրապես բացակայության արտահայտություն` մարդու մաշկը չափազանց գունատ կամ պարզապես սպիտակ է լինում, մազերը` բաց գույնի, երբեմն` կարմրավուն, աչքերը` նույնպես: Այս ախտանշանները սովորաբար ակնառու են լինում հենց երեխայի ծնվելու պահին:
☀️ Մելանինի բացակայությունը կարող է առաջ բերել արևային այրվածքներ, մեծացնել մաշկի քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը, ազդել տեսողության վրա և այլն: Այդ պատճառով էլ ալբինիզմ ունեցող մարդկանց ցուցվում է օգտագործել բարձր SPF ունեցող արևապաշտպան քսուքներ և կրել աչքերը պաշտպանող հատուկ ակնոց:
‼️ Ալբինիզմ ունեցող մարդիկ հաճախ նաև խարանի ու խտրականության են ենթարկվում` «բոլորին նման չլինելու» պատճառով: Միջազգային օրվա ամենահիմնական ուղերձներից մեկն էլ հենց այս թեմայով է` անկախ առողջական խնդիրներից մարդիկ հավասար իրավունքներ ու հնարավորություններ պետք է ունենան:

Աճման ցավեր
11 հունիս
Մեր երիտասարդ մանկաբույժներից Մարինե Առաքելյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆոյի» հարցերին: Թեման` աճի խանգարումներ, կարճահասակություն:

Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:
Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։
Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաև միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով և սնուցման լուրջ դժվարություններ:
Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել և համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաև «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ:
#arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy

Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է
Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սև կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ և արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:
Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ և ժամանակին լվանալ ատամները և դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ և արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը և դրա հետևանքները:
#cavity #arabkirmc #կարիես

17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
Ռևմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:
Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռևմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի և Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռևմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:
Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաև դասախոսությամբ` նվիրված օջախային և համակարգային սկլերոդերմային:
#ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology

Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:
Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլև ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր և արևշատություն ենք մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին ❤️
Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ ևս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ ևս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, և աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:

Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,
շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:
«Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:
Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետևից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:
#arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1

Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։
Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից և ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։

Երեխաների գիշերային անմիզապահություն
29 մայիս
Երեխաների գիշերային անմիզապահության մասին «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը:
Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ուշադիր` երեխաների առողջության հետ կապված բոլոր հարցերի նկատմամբ:

Կոնտակտային մոլյուսկներ և գորտնուկներ
26 մայիս
Լսեք մաշկի վիրուսային վարակների, ավելի մանրամասն` կոնտագիոզ մոլյուսկների և գորտնուկների մասին: «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի «Խորհուրդ մասնագետից» էջում այս անգամ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբաններից Տաթևիկ Հարությունյանն է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23 մայիս
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն «Արաբկիր» բժշկական համալիրում։
Տեղեկացնում ենք, որ մելանոմայի իրազեկման և կանխարգելման ամսվա կապակցությամբ «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության բժիշկները մայիսի 27-ին իրականացնելու են անվճար խորհրդատվություն և դերմատոսկոպիկ հետազոտություն:
Մելանոման ամենաագրեսիվ և արագ զարգացող մաշկի քաղցկեղն է: Որքան վաղ այն ախտորոշվի, այնքան արդյունավետ կլինի բուժումը:
Եթե ունեք
բազմաթիվ խալեր,
նոր առաջացած խալեր,
խալերի ձևի, չափսի, գույնի փոփոխություն
անհրաժեշտ է հետազոտվել` անկախ տարիքից:
Օրը` 27.05.2025թ.
Վայրը` «Արաբկիր» ԲՀ պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Ժամը` 11:00-16:00
Հեռախոս` 015 400 300 և ներքին` 10 39

Մայիսի 20-ը` վնասվածքաբան-օրթոպեդների օրը
20 մայիս
Մայիսի 20-ը վնասվածքաբան-օրթոպեդների մասնագիտական տոնն է:
Շնորհավորում ենք մանկական օրթոպեդիայի ծառայության մեր սիրելի բժիշկներին, նրանց թիմին ու գործընկերներին, մաղթում առողջություն և նոր ձեռքբերումներ:
Օրվա առիթով լսեք ծառայության ղեկավար Վահե Յավրյանին` Նարինե Մանուկյանի Medtime փոդքաստում:

Գենոդերմատոզներ կամ մաշկային ժառանգական հիվանդություններ
19 մայիս
Մայիսն ըստ բժշկական օրացույցի մաշկի առողջության ամիսն է, դրա կարևորության մասին բարձրաձայնելու, մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելու ամիսը:
Այս առիթով ներկայացնում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանի խորհուրդները` Շանթ հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարով. թեման` գենոդերմատոզներ կամ մաշկային ժառանգական հիվանդություններ:

Ցելիակիա
16 մայիս
Մայիսի 16-ը Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրն է
Ցելիակիան առաջ է գալիս որպես հացահատիկների գլյուտեն սպիտակուցի` բարակ աղիքներում ներծծման խանգարումների հետևանք: Կարող է լինել բնածին և ձեռբքերովի, արտահայտվում է հիմնականում փորկապությամբ, փորլուծությամբ, փքվածությամբ, երեխաների դեպքում` աճի խանգարումներով:
Ցելիակիան «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության ուշադրության կենտրոնում է, դիսպասներ հսկողությունում ցելիակիա ունեցող 100-ից ավելի երեխա կա: Հենց այս պահին էլ ծառայության մասնագետները մասնակցում են Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միության` ESPAGHAN-ի 57-րդ համաժղովին, որտեղ ներկայացվում են թեմաներ նաև ցելիակիայի մասին:
Լսեք մանրամասներ, ճանաչեք ցելիակիան` «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանի ներկայացմամբ: Բժշկուհին պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:

Եղիր առողջ. օրգանների փոխպատվաստում
13 մայիս
Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» հաղորդաշարը հյուրընկալել էր պրոֆեսոր Արա Բաբլոյանին: Թեման` օրգանների փոխպատվաստում:
Վահե Տեր-Մինասյանի հարցերն ու Արա Բաբլոյանի պատասխանները հետաքրքիր են, օգտակար, իսկ փոքրիկ Տիգրանի պատմությունը` հուզող և միաժամանակ ոգևորող:
Բժշկագիտությունն ու արժանավոր բժիշկները կյանքեր են պարգևում:

Շնորհավորում ենք, սիրելի բուժքույրեր
12 մայիս
Բժշկական ցանկացած թիմի անփոխարիների օղակներից մեկը բուժքույրական օղակն է: Բուժքույրերն են հաճախ բժիշկների ձեռքուոտքը, աչքուականջը: Նրանց գործն ու նվիրումն անգնահատելի են:
Շնորհավորում ենք մեր սիրելի բուժքույրերին ու նրանց բոլոր գործընկերներին, մաղթում առողջություն, խաղաղ պայմաններում աշխատելու հնարավորություն:
Երջանիկ եղեք, սիրելիներ, ձեր անձնական, ընկերական, աշխատանքային կյանքում: Ժպտացեք ու պարգևեք ժպիտներ` շարունակելով ջերմացնել ձեր փոքր ու մեծ պացիենտների հոգիները:

Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոն
12 մայիս
Բուժքույրերի օրվա առիթով՝ «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» ծրագրերի մասին:
«Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրերի պրոֆեսիոնալ թիմը, որն, ի դեպ, ամենամեծերից է հանրապետության մասշտաբով, մշտապես վերապարտաստվում, նաև վերապատրաստում է գործընկերներին՝ հավատարիմ մնալով շարունակական մասնագիտական զարգացման գաղափարախոսությանը: Բժշկական գործի մեջ դա չքննարկվող անհրաժեշտություն է:
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը:

«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
«Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում և դիսպանսեր վերահսկողություն: Կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն և ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:
Շնորհակալ ենք

Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:
Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:
«Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում և ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին և հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:
Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:

Բարի տարեդարձ
05 մայիս
Սիրելի Արա Սայենի,
շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով, մաղթում առողջություն և անհամար հաջողություններ` հանուն մեր երեխաների Ձեր առաքելությունը շարունակելու, նորանոր ծրագրեր կյանքի կոչելու և Հայաստանի առողջապահությունը շարունակաբար հարստացնելու համար:
Ձեր փորձն ու գործուն աջակցությունը, հավատացեք, անգնահատելի արժեք են երիտասարդ բժիշկների համար, Ձեր օրինակը` ոգեշնչող և առաջ մղող ուժ: Շնորհակալ ենք: Բարի տարեդարձ