Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, թե ովքեր կարող են բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը կարգավորվում են նաև ՀՀ Առողջապահության նախարարի մի շարք այլ հրամաններով, մասնավորապես,
- բժշկական կազմակերպությունների ընդունարանների աշխատանքի ընթացակարգը` ՀՀ Առողջապահության նախարարի 18.10.2019թ. թիվ 44-Ն հրաման,
- երեխաների հիվանդանոցային բուժօգնության չափորոշիչը` ՀՀ առողջապահության նախարարի 02.06.2022թ. թիվ 34-Ն հրաման /մաս 1, մաս 2/
- և այլ կարգավորող հրամաններ ու որոշումներ: