Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Լսողության նորածնային սկրինինգ
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր էին եկել նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրագրող-ուսանողները:

Հայաստան.լսողության աջակցություն
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիրի» ասելիքը շատ է. այս տեսանյութը ներկայացնում է «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի 2024թ-ի առաքելությունը. ծրագիր, որն անգնահատելի գործ է սկսել 2017թ-ից` ձեռք մեկնելով բազմաթիվ մարդկանց, նրանց մեջ և 2020թ-ի պատերազմի օրերին ձայնային հզոր ալիքների հետևանքով լսողությունն այս կամ այն աստիճանով կորցրած երիտասարդներին:

Մարտի 3. լսողության համաշխարհային օրը
03 մարտ
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է:
Օրվա առիթով Հանրային ռադիոն հյուրընկալել էր «Արաբկիր» բժշկական համալիրի գործընկեր «Հավատ» հասարակական կազմակերպության նախագահ, «Արաբկիրի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանին:

Հազվադեպ հիվանդությունները նյարդաբանությունում
28 փետրվար
Հազվադեպ հանդիպող հիվանդությունների օրվա առիթով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը:
Տեսանյութի հղումը:

Հազվադեպ հիվանդություններ. Անուշիկի պատմությունը
28 փետրվար
Ձմռան վերջին օրը բժշկական օրացույցում առանձնացված է որպես հազվադեպ հիվանդությունների օր: Այս առիթով ծանոթացեք մի հազվադեպ անուշ մարդու հետ` մեր սիրելի գործընկեր և պացիենտ Անուշիկի: Պատասխանատու, նրբանկատ, նրբաճաշակ Անուշիկի ջանքերով «Արաբկիր» բժշկական համալիրի կայքը հասանելի է նաև ռուսալեզու մարդկանց:
Շնորհակալություն, սիրելի Անուշ
Ամերիկայի ձայնի տեսանյութը Անուշի մասին:

Բուժքույրական դասընթաց
26 փետրվար
Սիրելի բուժքույրեր, բաց մի թողեք շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունը` «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հետ:
Այս դասընթացին մինչև մարտի 10-ը գրանցվելու դեպքում գնային առավելություն կստանաք:

Մանկական սակավարյունություն
26 փետրվար
Երեխաների երկաթ-դեֆիցիտային սակավարյունության մասին #OPENFamilyEducation-ի շրջանակում խոսել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը: Լսեք, ուշադիր եղեք, իմացեք սակավարյունության նշանների և դրսևորումների մասին և սպասեք բժշկուհու հաջորդ հոլովակին` իմանալու համար, թե ինչ պետք է անել նման դեպքերում:

ՈՒշադրություն
25 փետրվար
Ի պատասխան «Արաբկիր» բժշկական համալիրին կից գործող հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի վերաբերյալ հնչեցված որոշ անհիմն և սխալ տեղեկությունների` համալիրի տնօրինությունը տեղեկացնում է, որ պաթանատոմիական կենտրոնում մանկական դեպքերը սպասարկվում են ամբողջությամբ անվճար հիմունքներով և կենտրոնին կից գործող հոգեհանգստի սրահում մինչ օրս չի կատարվել մանկական հոգեհանգստի կամ թաղման որևիցե արարողություն:

«Չքաղաքականացնել». Արա Բաբլոյան
24 փետրվար
35 տարի 39 ծրագիր, հազարավոր երեխաների փրկված ու վերականգնված կյանքեր, Հիպոկրատի մշտապես արդիական երդում, կրոն, հավատք և բժշկություն, բազմաթիվ պարգևներ ու պատվոգրեր, Շառլ Ազնավուրի հետ բարեկամություն և գործընկերություն, դեռահասների առողջության արդի խնդիներ և առույգ ու առողջ մնալու բանաձև. Հանրային հեռուստաընկերութան «Չքաղաքականացնել» հաղորդաշարն այցելել էր պրոֆեսոր Արա Բաբլոյանին:

Դասընթացներ բուժքույրերի համար
21 փետրվար
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնը հրապարակել է առաջիկա դասընթացների ցանկն ըստ թեմաների:
Սիրելի բուժքույրեր, ծանոթացեք, տեղեկացեք և մասնակցեք դասընթացներին` վստահ լինելով, որ շվեյցարացի գործընկերների հետ «Արաբկիր» ՄՄԲՀ-ի մշակած ծրագիրն աջակցելու է ձեր մասնագիտական գործունեությանը` ճանապարհ բացելով նոր հնարավորությունների համար:

Արյուն երեխայի կղանքում
14 փետրվար
Ի՞նչ անել, եթե արյուն եք նկատել երեխայի կղանքում:
Լսեք երեխայի կղանքի մեջ արյան պատճառների և նման դեպքում անհրաժեշտ քայլերի մասին։
Թեման պարզաբանում է «Արաբկիր» ԲՀ մանկաբույժ Լիա Անդրեասյանը:

Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն՝ «Արաբկիր» ԲԿ-ի կարևոր օղակներից
13 փետրվար
Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը «Արաբկիր» բժշկական համալիրի կարևոր օղակներից մեկն է: Այստեղ կատարվող հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունենում բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման, դրանց բուժման ընթացքին հետևելու, անհրաժեշտության դեպքում նաև հենց վիրահատությունների ժամանակ կատարվող գործողությունների արդյունավետությունը գնահատելու համար:
☎️ 010 23 30 30 և 010 23 20 20

«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն
13 փետրվար
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն. ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչև հետևանքների կարող է բերել և ինչպես կարելի է կանխարգելել այս խնդիրը: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանը:

ՍՇՎ-ների և թոքաբորբի մասին
12 փետրվար
Սիրելի ծնողներ, մեկ անգամ ևս կարդացեք «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խորհուրդներն ու եղեք ուշադիր:
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է:
ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։
Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։
Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․
խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ,
անկառավարելի բարձր ջերմություն,
կրկնակի փսխումներ,
հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը»,
արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ,
ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։
Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը:
Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ:
Գրիպի և ՍՇՎ զարգացման և ծանր ձևերի, մասնավորապես թոքաբորբի, առաջացման ռիսկը էապես նվազեցնում են կրծքով կերակրումը, բալանսավորված սննդակարգը, պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը, եղանակին համապատասխանող հագուստ կրելը (հատուկ ուշադրություն՝ դեռահասներին)։
Պետք չէ նաև մոռանալ ՍՇՎ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում։
ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով
Սերգեյ Սարգսյան
* Նյութը Առողջապահության նախարարության էջից է:

Ուշաթափություն
12 փետրվար
Ուշաթափություն կամ սինկոպե. ինչ է դա, ինչու է առաջանում, ինչ տեսակների է լինում, ինչ անել նման դեպքերում և ինչպես տարբերել ուշաթափությունը էպիլեպտիկ նոպայից:
Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է Մանե Թադևոսյանը` «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբաններից:

Փորկապությունը երեխաների մոտ
12 փետրվար
Փորկապությունը երեխաների մոտ. #OpenFamilyEducation-ի շրջանակում թեման ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Արմեն Աբրահամյանը:
Լսեք, եղեք տեղեկացված և ճիշտ կողմնորոշվեք` երեխայի մոտ որևէ խնդիր նկատելիս:

Բուժում է բժիշկը. ոչ «համացանցային ամենագիտությանը»
07 փետրվար
Լսեք մեր երիտասարդ մանկաբույժներից Մերի Մարանդյանին և մի տրվեք «համացանցային բժշկությանն ու ամենագիտությանը»: Տեղեկացված լինել դեռ չի նշանակում լինել մասնագետ: Առողջության հետ կապված խնդիրների լուծումը վստահեք միայն մասնագետներին:
#OpenFamilyEducation-ն անդրադառնում է կարևոր թեմաների

Պատվաստվել վարակի սեզոնից շուտ
05 փետրվար
Պատվաստվել սուր չնչառական վարակների կանխարգելման նպատակով ճիշտ է սեզոնից առաջ, ոչ թե հենց վարակի ժամանակ. «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

Դեռահասների առողջություն. ավել քաշ և ճարպակալում
04 փետրվար
Կրկին երեխաների և դեռահասների առողջության մասին, կրկին թեման ավել քաշն է: Մեր մասնագետները` Մարինա Մելքումովան և Եվա Մովսեսյանը` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից, ներկայացրել են մանրամասներ կատարված հետազոտությունից և տվել խորհուրդներ` ուղղված երեխաների քաշի վերահսկողությանը:
Դիտեք «Նուռ» հեռուստաընկերության «Արմալուր» լրատվականի տեսանյութը:

Ցելիակիայի մասին
03 փետրվար
Ցելիակիա. ի՞նչ է դա, ինչու՞ է առաջանում, ինչպե՞ս արտահայտվում, ինչ է հարկավոր անել և ինչ ոչ, եթե կան ցելիակիայի կասկածներ:
#OPENFamelyEducatioan-ի շրջանակում հիվանդության մասին կարճ ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը:

Մեր բժիշկները` պարկինսոնիզմի և լսողության հիգիենայի մասին
31 հունվար
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարի այս թողարկմանը հրավիրվել էին նաև մեր մասնագետները: Նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը պատասխանել է պարկինսոնի հիվանդության մասին հարցերին, իսկ սուրդոլոգ Նելլի Մոսեսովան` լսղության հիգիենայի:
Դիտեք և եղեք տեղեկացված

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի անդամների հանդիպում
27 հունվար
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նա նշել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են բժշկական կենտրոնները միավորվում՝ միասին առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված քայլեր իրականացնելու համար։
Հանդիպման ընթացքում Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջապահական ոլորտի անցնող տարին, ներկայացրել 2025 թվականի ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև լսել մասնագետների առաջարկները։ Նման կառուցողական քննարկումները կարևոր դեր են խաղում առողջապահության շարունակական զարգացման և որակյալ բժշկական ծառայությունների հասանելիության ապահովման գործում։

Հակաբիոտիկներ. միայն բժշկի ցուցումով
23 հունվար
Կրկին հակաբիոտիկների մասին. ինքնանշանակումներ չանել, ինքնուրույն չընդհատել բժշկի նշանակած կուրսը և հատևել մյուս բոլոր կանոններին. լսեք մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանին:
Թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»:

Սուր շնչառական սեզոնային վարակներ
08 հունվար
Ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ. մետապնևմովիրուսային վարակի ընդհանուր ախտանշաններն են։ Համաճարակաբանները հիշեցնում են՝ սա նոր վարակ չէ, 2001-ին էր դեռ հայտնաբերվել, օրինաչափ է, որ 5-7 տարին մեկ վիրուսն ակտիվանում է։
Դիտեք «Ազատություն» ռադիոկայանի անդրադարձը թեմային և լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդը` վարակներից պաշտպանվելու համար:
https://www.facebook.com/ArabkirJMC/videos/2927193414123487

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
31 դեկտեմբեր 24
Սիրելի հայրենակիցներ,
Ամանորն ու Սուրբ Ծնունդը նոր հույսերի, հավատի ու փոխադարձ սիրո ամրապնդման շրջան են, անցած ժամանակը վերագնահատելու, ինքներս մեզ մտովի հաշվետու լինելու և գալիք ժամանակն ավելի լուսավոր, մարդասիրությամբ ու հայրենանվեր գործերով նախանշելու շրջան։
Տարեմուտի այս խորհրդավոր պահերին թող բազմապատկվեն հույսերը, սերն ու հավատը, խաղաղ ու անվտանգ լինի 2025֊ը` աշխարհի բոլոր անկյուններում և մեր հայրենիքում, անսպառ լինեն հնարավորությունները` աշխատելու, ստեղծելու, բարիք գործելու։
Առողջություն, սեր և հաջողություններ ենք մաղթում ամենքիդ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

«Արամ» արջուկներ բուժվող փոքրիկներին` Երևանի քաղաքապետարանից
30 դեկտեմբեր 24
Երևանի քաղաքապետարանի ամանորյա նվերները հասան նաև «Արաբկիր» բժշկական համալիրի փոքրիկ պացինետներին: «Արամ» արջուկներն ուրախություն և ժպիտներ են պարգևել նրանց` անակնկալ մտնելով հիվանդասենյակներ:
«Արամ» արջուկը դասական երաժշտության «սիրահար» է: Այն ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գաղափարով:
Շնորհակալ ենք քաղաքապետարանին` մեր փոքրիկների նվերները հոգատարությամբ փոխանցելու համար: Մենք լավ գիտենք երաժշտության առողջարար ազդեցությունը:
Բարձր տրամադրություն, խաղաղություն և, իհարկե, առողջություն ենք մաղթում բոլորին` գալիք 2025 թվականին և միշտ:
Ուշագրավ դեպքեր 2024
27 դեկտեմբեր 24
Արաբկիրցիներն ամփոփում են տարին` ուշագրավ դեպքերի ներկայացմամբ. մեկը մյուսից հետաքրքիր մասնագիտական պատմություններ, հազվադեպ հանդիպող պաթոլոգիաներ, ախտորոշման ու բուժման յուրահատուկ մոտեցումներ։ Ամենամյա միջոցառումը կազմակերպում է Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը։
https://www.facebook.com/reel/921506236363279

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ
23 դեկտեմբեր 24
Բուն TV-ի առողջապահական փոդքաստում զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը ներկայացրել է մանրամասներ ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի մասին: Լսեք, իմացեք և ճանաչեք մեզանում համեմատաբար նոր, բայց աշխարհում բավական հին այս խնդիրը:

Մեղրիի ԲԿ-ի կազմում գործում է մանկական վերականգնողական կենտրոն
13 դեկտեմբեր 24
Արդեն մի քանի ամիս է Մեղրիի բժշկական կենտրոնի կազմում գործում է մանկական վերականգնողական կենտրոնը:
Ահա մի քանի պայծառ լուսանկար` ամենօրյա աշխատանքային ժամերից:
Ուրախ ենք, որ «Արաբկիրի» թիմին հաջողվել է մայրաքաղաքից ամենահեռու գտնվող քաղաքում ևս ստեղծել ծառայություն, որը, վստահաբար, անհրաժեշտ է դրա կարիքն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին:

Արմենպրեսսի արձագանքը «Արաբկիր» ԲՀ-ի ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակին
10 դեկտեմբեր 24
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Սիդարթա Դատտան «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել են ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին երեխաների առողջության, հիվանդությունների կանխարգելման, սքրինինգային ծրագրերի, բուժական հատվածի և վերականգնողական օգնության ուղղությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել, որն արտահայտվում է ոչ միայն ծրագրերի ընդլայնմամբ, դրանց որակի բարելավմամբ, այլև ականատես ենք գիտական մեծ աշխատանքի: «Չենք կարող խոսել առաջընթացի մասին, եթե մեր բժշկական կենտրոնները մասնակից չեն նաև հետազոտական, գիտական աշխատանքներին»,- նկատել է նախարարը:
«Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշել է, որ ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մեծ փորձառությունը, տվյալահենք, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտներում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ունենալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ:

«ԱՀԿ համագործակցող կենտրոն» կարգավիճակի շնորհումն «Արաբկիր»-ին
10 դեկտեմբեր 24
Հանրային հեռուստաընկերության Լուրերի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին «Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն» կարգավիճակի շնորհման արարողությանը:
Շնորհակալություն, սիրելի գործընկերներ

Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից
09 դեկտեմբեր 24
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ:
Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:
Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:
Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:
Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»: