Արա Բաբլոյանի և Վահրամ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվում է Մանկական վերականգնողական կենտրոն՝ Մեղրիի բժշկական կենտրոնի կազմում։ Արդեն ամիսներ շարունակ իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, վերանորոգում, կահավորում և միաժամանակ՝ կրթական ծրագրեր անձնակազմի համար։
Վահրամ Կարապետյանն ու Արա Բաբլոյանն այցելել են կենտրոն՝ տեսնելու ընթացիկ աշխատանքներն ու ուրախությամբ արձանագրել, որ ամեն ինչ իրականացվում է որակով և պատշաճ մակարդակով։
Որոշակի ժամանակահատված պիլոտային ծրագրով աշխատելուց հետո Կենտրոնը կդիմի Առողջապահության նախարարություն՝ լիցենզավորվելու, հետագայում նաև՝ պետպատվերի հնարավորություն ստանալու համար։