Գլխավոր
Նորություններ
Միացեք մեր ինստագրամին
25 ապրիլ
Սիրելիներ, «Արաբկիր» բժշկական համալիրի գործունեությանը կարող եք հետևել նաև Instagram-ում. https://www.instagram.com/arabkir_mc/ Միացեք և բաց մի թողեք պրոֆեսիոնալների օգնությամբ առողջության մասին տեղեկացված լինելու հնարավորությունը
Փոխպատվաստված լյարդով Նարեկը 1 տարեկան է
21 ապրիլ
Սիրելիներ, ճանաչեցի ՞ք, 5 օրականից «Արաբկիրի» հետ կապված մեր ամենաառանձնահատուկ փոքրիկներից մեկն է` Նարեկը Գորիսից: Նրա լյարդի փոխպատվաստման համար ձեզանից շատերը նվիրատվություն են արել` միանալով Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին և լրացնելով պետության հատկացրած գումարը: 6 ամսականից Նարեկն ապրում է հայրիկի անգին նվեր-լյարդով` լինելով մեր թիմի և Մինսկի մեր գործընկերների ուշադրության ու հոգածության մշտական կենտրոնում: Այսօր Նարեկը դարձավ 1 տարեկան և ահա այսպիսի ուրախ ողջույն է ուղարկում բոլորիդ Շնորհավոր, սիրելի Նարեկ և ծնողներ: Շնորհակալություն, սիրելի բժիշկներ, թիմ, մարդիկ, որ սատարել եք Նարեկին և ընտանիքին: Բոլորի միասնական ջանքերն են տալիս ամենացանկալի պտուղները #ArabkirMC #ГУМНПЦ #HFC
Փնտրում ենք սանիտարներ
21 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրին շտապ անհրաժեշտ են սանիտարներ/մաքրուհիներ: Պահանջվող հմտություններ. արագաշարժություն, մաքրասիրություն, պարտաճանաչություն: Պարտականություններ. իրականացնել հատկացված տարածքի մաքրման աշխատանքերը, պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: Գրաֆիկը` հնգօրյա, ցերեկային: Դիմելու համար խնդրում ենք զանգել 015 400 300 և ներքին` 11 75 կամ գալ «Արաբկիր» բժշկական համալիր` Մամիկոնյանց 30, կենտրոնական մասնաշենք, մարդկային ռեսուրսների կառավարման ծառայություն։
Շնորհավոր Սուրբ Զատիկ
20 ապրիլ
Քրիստոս հարյավ ի մեռելոց Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Նորածնային սկրինինգ. ադրենոգենիտալ համախտանիշ
19 ապրիլ
Տարիներ շարունակ` սկսած 2005թ-ից, «Արաբկիր» բժշկական համալիրը փորձարկել, ապա պետության հաստատմանն է ներկայացրել նորածնային սկրինինգի տարբեր ծրագրեր` բնածին հիպոթիրեոզ, լսողություն, ֆենիլկետոնուրիա, կոնքազդրային հոդի դիսպլազիա: Անցած տարվանից այս շարքին ավելացել է նաև ադրենոգենիտալ համախտանիշը, որը նույնպես, ինչպես նախորդները, հաջողությամբ ներդրվել է ամբողջ հանրապետության տարածքում: Նպատակը` կյանքի առաջին օրերին, հենց ծննդատանը հետազոտել երեխաներին, վաղ հայտնաբերել խնդիրներն ու կատարել վաղ միջամտություններ` կանխարգելելով այդ խնդիրների բարդություններն ու հաշմանդամությունը: Հանրային հեռուստաընկերության «Լուրերն» անդրադարձել է այս կարևոր թեմային: #նորածնայինսկրինինգ #ադրենոգենիտալհամախտանիշ #ԱՆ #ԱրաբկիրԲՀԵԴԱԻ  
Արաբկիր-Սթոնի Բրուք. սիմպոզիում
18 ապրիլ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի և Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի համագործակցությանն ու այդ շրջանակում կազմակերպված սիմպոզիումին: #ArabkirMC #StonyBrook
Հրավիրում ենք աշխատանքի բուժքույրերի
18 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի: Պարտականություններ. կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Պահանջներ. միջին մասնագիտական կրթություն, մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն, բազային և շարունակական մասնագիտական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: Առավելություններ. ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան. մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է փոփոխվել, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես վերնագիր նշելով «Բուժքույր»:
ԱԱՏՄ ղեկավարի այցը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
15 ապրիլ
Աշխատանքային այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու տեղակալ Թագուհի Հակոբյանը: Հյուրերին դիմավորել և նրանց հետ համալիրի մի քանի բաժանմունքներով շրջայց են իրականացրել բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանն ու բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը: Տեսչական մարմնի ղեկավարը շփվել է բժշկական թիմի, փոքրիկ պացիենտների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ: Այցի վերջում տեղի է ունեցել խորհրդատվական քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը:
Լաբորատոր ախտորոշման մասնագետների օրը
15 ապրիլ
Ապրիլի 15-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Լաբորատոր ախտորոշման մասնագետների օր Նրանք մասնագետներ են, առանց որոնց աշխատանքի հնարավոր չէ սկսել և ավարտել պացիենտների բուժումը, լաբորատոր ախտորոշման վրա է հիմնված բժշկությունն ամբողջ աշխարհում: Շնորհավորում ենք մեր լաբորատոր ծառայության աշխատակիցներին և նրանց գործընկերներին` մաղթելով առողջություն, խաղաղ ու անվրդով պայմաններում աշխատելու հնարավորություն: Շնորհակալություն, սիրելիներ «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունն աշխատում է ամեն օր և օրվա բոլոր ժամերին` ախտորոշման ամբողջական փաթեթ առաջարկելով բոլոր տարիքի մարդկանց` նորածիններից մինչև չափահասներ և ծերեր, անկախ այն հանգամանքից` մարդը «Արաբկիր» բժշկական համալիրում բուժվող պացիենտ է, թե ոչ: Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ հղումով. https://arabkirmc.am/hy/services/4 #ԱրաբկիրԲՀլաբորատորիա
Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամք. սիմպոզիում
14 ապրիլ
2023թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի «Ռենեսանս» բժշկական դպրոցից` անեսթեզիոլոգիայի դոցենտ, մեր հայրենակից Վահե Թադևոսյանի գլխավորությամբ: Ամերիկյան թիմում այս անգամ անեսթեզիոլոգներ, ԷԷԳ և ուլտրաձայնային հետազոտության մասնագետներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ ու վիրաբույժներ էին, որոնց հետ մեր բժիշկներն իրականացրել են խորհրդատվություններ և վիրահատություններ, քննարկել բժշկական ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու դրանց առանձնահատկությունները:
Պարկինսոնի բուժման արդի քայլերը «Արաբկիր»-ում
11 ապրիլ
Պարկինսոնի հիվանդության բուժման արդի քայլերը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությունում:  Հիվանդության մասին իրազեկման օրվա առիթով կրկին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում news.am-ի պատրաստած տեսանյութը:
Ապրիլի 11` Պարկինսոնի օր
11 ապրիլ
Այսօր Պարկինսոնի օրն է, առիթ` խոսելու այս հիվանդության, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման մասին, բարձրաձայնելու Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց խնդիրներն ու առաջարկելու լուծումներ: Լսեք Արաբկիր բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանին և նյարդաբան Զարուհի Թադևոսյանին` հանրային ռադիոյի եթերում: Արդեն մի քանի տարի «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությունն իրականացնում է Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում` ուղեղի խորանիստ ստիմուլյացիա:
Տրանսպլանոտոլոգներ Նիզամ Մամուդը և Միրիամ Մանուկը «Արաբկիր»-ում
07 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրում են մեր գործընկեր-տրանսպլանոտոլոգները` պրոֆեսոր Նիզամ Մամուդը Լոնդոնի Գայս հիվանդանոցից և Միրիամ Մանուկը` Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցից: Այսօր «Արաբկիրի» փոխպատվաստման թիմը նրանց հետ մի խումբ պացիենտների խորհրդատվություններ է իրականացրել և քննարկել երիկամի փոխպատվաստման առանձնահատուկ դեպքեր: Տեսահոլովակը դիտեք՝ https://www.facebook.com/share/v/16TZCVeAAQ/
«Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամքը» հայ-ամերիկյան սիմպոզիում
07 ապրիլ
 Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Նյու Յորքի «Սթոնի Բրուք» համալսարանական հիվանդանոցի համագործակցության ծրագրի շրջանակներում ապրիլի 11-ին ժամը 14։00-19։00 «Արաբկիրի» կոնֆերանսների դահլիճում տեղի է ունենալու «Մանկահասակ բուժառուների միջմասնագիտական խնամքը» հայ-ամերիկյան սիմպոզիում՝ նվիրված մանկական վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի արդիական հարցերին։  Թիրախային լսարան՝ մանկական վիրաբույժներ, մանկական քիթ-կոկորդ-ականջաբաններ, մանկական ուրոլոգներ, մանկական անեթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ։  Ծրագիրը ներկայացվել է ՀՀ ԱՆ հաստատման համար։  Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։ Գրանցման հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAI
Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
02 ապրիլ
‼️ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան`  2007 թվականին։   🔸️ Օրվա նպատակն է ընդգծել աուտիզմ և աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անձանց աջակցության կարևորությունը, ինչպես նաև նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։   🔸️ 2025 թվականի Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա թեման է՝ «Ներառականություն աշխատավայրում․ մարտահրավերներ և հնարավորություններ հետհամաճարակային աշխարհում»։ Այն ընդգծում է ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ աուտիզմ ունեցող մարդիկ կկարողանան ամբողջությամբ դրսևորել իրենց ներուժը և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։   🔸 ️«Արաբկիր» բժշկական համալիրն իր «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով  ակտիվորեն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին` խնդրի վաղ հայտնաբերման և մասնագիտական ծառայությունների միջոցով։ Մեր նպատակն է նպաստել ներառմանը` մանկությունից սկսած, այդպիսով բարձրացնելով հավանականությունը, որ չափահաս տարիքում արդեն ավելի քիչ ջանքեր կպահանջվեն դրա համար։ Մենք սատարում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացմանը և աուտիզմ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, ձգտում ենք ստեղծել պայմաններ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և ընդգրկվածություն հասարակական կյանքում։
Դերձակյանների ընտանիքի այցն «Արաբկիր»
28 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրում էին արգենտինահայ մեր վաղեմի բարեկամներ Գրիգոր և Օֆելյա Դերձակյանների որդին և նրա կինը` Ռոդրիգո և Վիվիեն Դերձակյանները` ընտանիքով:   Հայաստան այցի շրջանակում Դերձակյանները ցանկացել են անպայման լինել «Արաբկիրում», որտեղ իրենց ծնողներն անջնջելի հետք ունեն: Տարիներ առաջ` 2000-ականների սկզբին են ծանոթացել Գրիգոր Դերձակյանն ու Արա Բաբլոյանը: Ծանոթությունը վեր է ածվել ջերմ բարեկամության: Դերձակյան ընտանիքը աջակցել է «Արաբկիրի» մանկաբուժական ծրագրերին` վստահ լինելով, որ Արա Բաբլոյանի հետ սկսած գործերն իրենց լուսավոր ավարտն են ունենում: Գրիգոր Դերձակյանի մահվանից հետո բժշկական համալիրի մասնաշենքերից մեկը կոչվել է նրա անունով։   Զգացմունքներով լի, հուզված և միաժամանակ ուրախ են հեռացել Դերձակյաններն «Արաբկիրից»` ասելով, որ ոգևորված են իրենց տեսածով, այն Հայաստանը սիրելու և այստեղ վերադառնալու ուժ է տալիս:
Մարտի 26՝ Մանուշակագույն օրը
26 մարտ
Մարտի 26-ն է` Մանուշակագույն օրը   Բժշկական օրացույցում այն առանձնացված է որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր: Առիթը էպիլեպսիա ունեցող իննամյա մի աղջկա` Քեսիդի Մեգանի նամակն է եղել մարդկանց, որում նա ասում էր, որ նման է մյուսներին, բոլորից մեկն է:   «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի, ինչպես նաև նյարդավիրաբուժական ծառայությունների շնորհիվ հնարավոր է դարձել մեկ վայրում, ինչպես ասում են` ամբողջական փաթեթով, ապահովել էպիլեպսիա ունեցող երեխաների, նաև մեծերի սպասարկումը` ախտորոշում, բուժում, դիսպասներ հսկողություն օղակներով:   Պրոֆեսիոնալների մեր թիմը պացիենտների կողքին է միշտ` հաստատելով այն գաղափարը, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այլ կենսաձև, և պետք է պարզապես սովորել ապրել դրանով` ինչպես պացիենտներին, այնպես էլ նրանց շրջապատի մարդկանց:
«Դոկտոր Դավիթ»-ի անդրադարձը Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրվան «Արաբկիրում»
24 մարտ
Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացված միջոցառմանն անդրադարձել է նաև «Դոկտոր Դավիթ» հաղորդաշարը: Տեսանյութը կարող եք դիտել հղումով  
Մարտի 21. Դաունի համախտանիշի օրը
21 մարտ
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է   Օրվա 2025թ-ի կարգախոսն է. «Կոչ ենք անում բոլոր կառավարություններին բարելավել մեր աջակցության համակարգերը»: Աշխարհում ծնվող յուրաքանչյուր 700 երեխայից մեկի մոտ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ է լինում, ինչն էլ համարվում է Դաունի համախտանիշի պատճառ և այդ համախտանիշն ունեցող մարդկանց արտաքին նմանության հիմնավորում: Հայաստանում հստակ վիճակագրություն այդ համախտանիշն ունեցող երեխաների մասին չկա, սակայն հայտնի է, որ 2023թ-ին այդ համախտանիշն արձանագրվել է 0-2 տարեկան 45 երեխայի մոտ: «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում Դաունի համախտանիշ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները ստանում են կինեզիոթերապիստի, էրգոթերապիստի, լոգոպեդի, հոգեբանի և հատուկ մանկավարժի մասնագիտական ծառայություններ:
ԻՍՕ հավաստագիր «Արաբկիրի» լաբորատոր ծառայությանը
21 մարտ
  Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությանը շնորհել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր։   Ինչ է դա և ինչու է այդքան կարևոր. Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել են լաբորատորիայի աշխատակիցները:  
Երիկամաբանական ամբողջական ծառայություններ «Արաբկիրում»
19 մարտ
Երիկամի օրվանից մի քանի օր անց` կրկին երիկամի մասին: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանին: Պրոֆեսորը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:  
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտով երեխաները բուժվում են պետպատվերով
18 մարտ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների իրազեկման օրվան:      
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի մասին
18 մարտ
Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի, երեխաների ու նրանց ծնողների հետ զրուցել է Առողջապահության նախարարության նկարահանող թիմը։
Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրը «Արաբկիրում»
18 մարտ
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   Երեխաների, ծնողների, բժիշկների հետ անմիջական շփման այս ձևաչափը համահունչ է միջազգային օրվա հիմնական նպատակին` բարձրացնել իրազեկվածությունն ու ասել, որ շնորհիվ բժշկագիտության ձեռքբերումների` այս խնդիրն արդեն մեծապես կառավարելի է, հաղթահարելի են դժվարություններն ու բուժական ճիշտ տակտիկայի ու արդյունավետ դեղերի միջոցով կարելի է պահպանել ու լավացնել երեխաների կյանքի որակը:   «Արաբկիր» բժշկական համալիրն այս գաղափարների կրողն է տասնամյակներ շարունակ: Հենց այդ գաղափարներով է, որ ստեղծվել և Հայաստանի ռևմատոլոգներից շատերի համար մասնագիտական ձևավորման յուրահատուկ դարբնոց է դարձել մանկական ռևմատոլոգիական ծառայությունը` ախտորոշիչ, բուժական և դիսպանսեր վերահսկողության լայնածավալ գործառույթներով:   «Արաբկիր» բժշկական համալիրի և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով 2024թ-ից հնարավոր է դարձել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին ձեռք մեկնած կարևոր ու աննախադեպ մի ծրագիր ևս. երեխաներն անհրաժեշտ դեղերը ստանում են պետական պատվերի շրջանակում:
Գլխուղեղի մասին իրազեկման շաբաթ
15 մարտ
Գլխուղեղի մասին իրազեկման շաբաթվա առիթով նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, օրինակ, Պարկինսոնի հիվանդության և դրա նյարդավիրաբուժական բուժման ժամանակակից ձևերի մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը: 
Մանկական լապարասկոպիկ ուրոլոգիա Լյուկա Մացոնեի հետ
12 մարտ
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի մանկական ուրոլոգ Լյուկա Մացոնեն: Շվեյցարացի գործընկերոջ հետ «Արաբկիրի» մասնագետներն իրականացրել են մի շարք խորհրդատվություններ և վիրահատություններ: Փորձի փոխանակման հիմնական ուղղությունն այս անգամ լապարասկոպիկ պիելոպլաստիկան էր` հիդրոնեֆրոզ ունեցող տարբեր տարիքի երեխաների մոտ:   Համագործակցությունն արտասահմանցի առաջատար գործընկերների հետ «Արաբկիր» բժշկական համալիրի աշխատանքի հիմնական սկզբունքներից է: Մենք կարևորում ենք աշխարհին համընթաց քայլելը և բժշկության արդի ձեռբերումները մեր պացիենտներին հասանելի դարձնելը:   #ArabkirMC #KinderspitalZürich #ՄանկականԼապարասկոպիկՈւրոլոգիա                      
Շնորհավոր Մարտի 8
08 մարտ
Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային տոներն իրենց ամբողջ բովանդակությամբ՝ իրավունքների, արժանապատվության, սիրո, գեղեկցության, ծաղիկների և ուշադրության դրսևորումներով թող ամբողջ տարին լինեն ձեզ հետ և ամենուր՝ հասարակական, աշխատանքային, ընտանեկան, ընկերական ու ցանկացած այլ միջավայրում: Շնորհավոր, առողջություն, սեր և խաղաղ երկինք բոլորիդ
Բուժքույրական դասընթաց. հեմոդիալիզ
07 մարտ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   սիրելի բուժքույրեր, եթե ցանկանում եք մասնակցել «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» հեմոդիալիզի դասընթացին, իմացեք, որ մինչև մարտի 15-ը գրանցվելու դեպքում մեծ զեղչ է գործում: Հայտարարության մանրամասները` այստեղ: 
Գարնանային ակցիա լաբորատորիայում
06 մարտ
Գարնանային տոների առիթով   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի և վահանաձև գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար. վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչև 30% զեղչված գներով: Առողջ եղեք:   Երևան, Մամիկոնյանց 30, 015 400 300 և ներքին` 11 36 [email protected]
Ճարպակալման մասին
04 մարտ
Ավելորդ քաշի և ճարպակալման թեմային անդրադարձել են նաև ampop.am-ի լրագրողները: «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների ինստիտուտի կատարած հետազոտությունների արդյունքների մասին հարցերին պատասխանել է դեռահասների ծրագրերի ղեկավար Մարինա Մելքումովան:
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի օր
04 մարտ
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է   Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում ապրող 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի:   Նմանատիպ տվյալներ են նաև մեր երկրի դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC) մեջ. 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը, և 15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։ Նշված հետազոտությունները Հայաստանում իրականացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի` 2024թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոն ճանաչված Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը:   Ճարպակալումը բազմագործոն քրոնիկական խնդիր է, բնորոշվում է ճարպի կուտակումով, ինչը բերում է առողջության վատթարացման։   Ավելորդ քաշից և ճարպակալումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է․ սահմանափակել հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի և ցանկացած այլ էկրանին նայելու ժամանակը, օրական առնվազն 1 ժամ լինել ֆիզիկապես ակտիվ, սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը, սնվել կանոնավոր, լինել տեղեկացված և զերծ մնալ մեծ քանակով շաքար, աղ, ճարպեր պարունակող սննդից, պահպանել քնելու ռեժիմը, ժամանակին այցելել բժշկի:
Լսողական խնդիր ունեցող երեխաների ծնողներին
03 մարտ
Լսողական խանգարումներ ունեցող երեխաների զարգացման ճանապարհի կարևորագույն օղակներից մեկը ծնողականն է` խնդիրը, դրա հետևանքները, լուծման ճանապարհներն ու երեխային գրագետ աջակցելու միջոցները ճիշտ պատկերացնող ընտանիքը: Լսողության օրվա առիթով մեր հրապարակումներից վերջինն ուղղված է հիմնականում հենց նրանց` ծնողներին:   Կարճ տեսանյութերի այս շարքը պատրաստվել է Յունիսեֆի Հայաստանի գրասենյակի և Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրով:  
1
2
3
4
5
6
...
13