‼️ Ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է։ Այն սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` 2007 թվականին։
🔸️ Օրվա նպատակն է ընդգծել աուտիզմ և աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող անձանց աջակցության կարևորությունը, ինչպես նաև նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը։
🔸️ 2025 թվականի Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա թեման է՝ «Ներառականություն աշխատավայրում․ մարտահրավերներ և հնարավորություններ հետհամաճարակային աշխարհում»։ Այն ընդգծում է ներառական աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ աուտիզմ ունեցող մարդիկ կկարողանան ամբողջությամբ դրսևորել իրենց ներուժը և ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։
🔸 ️«Արաբկիր» բժշկական համալիրն իր «ԱրԲեՍ» առողջության կենտրոնով ակտիվորեն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին` խնդրի վաղ հայտնաբերման և մասնագիտական ծառայությունների միջոցով։ Մեր նպատակն է նպաստել ներառմանը` մանկությունից սկսած, այդպիսով բարձրացնելով հավանականությունը, որ չափահաս տարիքում արդեն ավելի քիչ ջանքեր կպահանջվեն դրա համար։ Մենք սատարում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են աուտիզմի մասին իրազեկվածության բարձրացմանը և աուտիզմ ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, ձգտում ենք ստեղծել պայմաններ, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ և ընդգրկվածություն հասարակական կյանքում։