«Արաբկիր» բժշկական համալիրում էին արգենտինահայ մեր վաղեմի բարեկամներ Գրիգոր և Օֆելյա Դերձակյանների որդին և նրա կինը` Ռոդրիգո և Վիվիեն Դերձակյանները` ընտանիքով:
Հայաստան այցի շրջանակում Դերձակյանները ցանկացել են անպայման լինել «Արաբկիրում», որտեղ իրենց ծնողներն անջնջելի հետք ունեն: Տարիներ առաջ` 2000-ականների սկզբին են ծանոթացել Գրիգոր Դերձակյանն ու Արա Բաբլոյանը: Ծանոթությունը վեր է ածվել ջերմ բարեկամության: Դերձակյան ընտանիքը աջակցել է «Արաբկիրի» մանկաբուժական ծրագրերին` վստահ լինելով, որ Արա Բաբլոյանի հետ սկսած գործերն իրենց լուսավոր ավարտն են ունենում: Գրիգոր Դերձակյանի մահվանից հետո բժշկական համալիրի մասնաշենքերից մեկը կոչվել է նրա անունով։
Զգացմունքներով լի, հուզված և միաժամանակ ուրախ են հեռացել Դերձակյաններն «Արաբկիրից»` ասելով, որ ոգևորված են իրենց տեսածով, այն Հայաստանը սիրելու և այստեղ վերադառնալու ուժ է տալիս: