Աշխատանքային այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու տեղակալ Թագուհի Հակոբյանը:
Հյուրերին դիմավորել և նրանց հետ համալիրի մի քանի բաժանմունքներով շրջայց են իրականացրել բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանն ու բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը: Տեսչական մարմնի ղեկավարը շփվել է բժշկական թիմի, փոքրիկ պացիենտների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ:
Այցի վերջում տեղի է ունեցել խորհրդատվական քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը: