Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում այսուհետ գործելու է մեծահասակների վիրաբուժական ծառայութուն` հագեցած արդի բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով:
Վիրահատությունները կատարվում են հիմնականում լապարասկոպիկ, անհրաժեշտության դեպքում նաև բաց ճանապարհով.
- խոլեցիստէկոմիա (լեղապարկի քարային և ոչ քարային բորբոքումների դեպքում)
- ճողվածքահատումներ (աճուկային, պորտային, սպիտակ գծի, վենտրալ)
- ապենդէկտոմիա (որդանման ելունի` «կույր աղիքի» հեռացում)
- որովայնի խոռոչի օրգանների կիստոզ գոյացություններ (լյարդի իսկական և կեղծ կիստաներ, մակաբուծային կիստաներ, օրինակ, լյարդի էխինոկոկ)
- պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, ուղիղ աղիքի ճաք, պոչուկի կիստա)
- ամբուլատոր միջամտություններ (տեղային անզգայացումով)
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 /22 20/ և 015 400 300 /11 49/ հեռախոսահամարներով: