Ձմռան վերջին օրերը` ձմեռային դպրոցում:
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանական ծառայությունը շվեյցարացի գործընկերների աջակցությամբ այս տարի ևս համախմբեց 4 տասնյակից ավել մանկաբույժների, մանկական նյարդաբանների, նյարդավիրաբույժների` հանրապետութան տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև մանկական անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի 3-րդ տարվա կինիկական մի խումբ օրդինատորների:
«Նյարդաբանական խնդիրները մանկաբուժության մեջ» խորագրով ձմեռային դպրոցում քննարկվում են մասնագիտական ամենատարբեր հարցեր: Նպատակը շարունակական մասնագիտական զարգացումն ու ոլորտի նորարարական մոտեցումների մասին իրազուկումն է` հետաքրքիր դեպքերի ներկայացմամբ:
Արդեն 11 տարվա ավանդույթ դարձած եռօրյա այս հանդիպումները, մասնակիցների խոսքով, ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև գործընկերային լավ հարաբերություններ ստեղծելու և պահպանելու արդյունավետ միջոցներից են: