Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Շնչառական բժշկություն եւ ալերգոլոգիական/իմունոլոգիական ծառայություն

Շնչառական բժշկություն եւ ալերգոլոգիական/իմունոլոգիական ծառայություն

 

«Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական/իմունոլոգիական ծառայությունն իրականացնում է ալերգիաների համալիր ախտորոշման եւ բուժման հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բոլոր միջոցառումները, հագեցած է ալերգիայի ախտորոշման` աշխարհում «ոսկե ստանդարտ»  համարվող թեստերով: Այստեղ գործում է Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավոր է դարձնում տալ շնչառական ֆունկցիայի համալիր գնահատական` ինչպես օրգանիզմի հանգիստ, այնպես էլ ակտիվ, ծանրաբեռնված վիճակում: 

Ծառայությունը համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի մյուս բոլոր ծառայությունների հետ եւ, կախված հիվանդության տեսակից, գործում է որպես մուլտիդիստիպլինար թիմի օղակ, ինչը հնարավոր է դարձնում օպտիմալ լուծումներ տալ բարդ դեպքերին` փոխհամաձայնեցված որոշումների կայացմամբ:


Մեր մասնագետները մշտական համագործակցության մեջ են նաեւ արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերների հետ` համընթաց քայլելով միջազգային զարգացումներին: 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
  Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:    «Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում եւ դիսպանսեր վերահսկողություն: Կարեւոր է, որ ծնողներն ուշադիր լինեն եւ ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:   Շնորհակալ ենք  
Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
 Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:    Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:    «Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում եւ ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին եւ հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:    Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների եւ դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:   https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա եւ իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:   Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձեւաչափով` օնլայն եւ օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների եւ թերապեւտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում: Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:   Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնեւի համալսարանական մանկական հիվանդանոցից եւ Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:
Սիմպոզիում. ալերգոլոգիա եւ իմունոլոգիա
11 մայիս 24
Սիրելի բժիշկներ, դեռեւս կարող եք գրանցվել «Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա» Հայաստանի միջազգային հիբրիդային սիմպոզիումին մասնակցելու համար: Մանրամասները` հղումով:   https://www.facebook.com/photo/?fbid=937272848184012&set=a.575939314317369
Ասթմայի համաշխարհային օրը
07 մայիս 24
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով լսեք Արաբկիր բժշկական համալիրի Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայության բժիշկներից Աղավնի Սաֆարյանի խորհուրդները` OPEN Family Education հարթակով։ https://www.facebook.com/reel/1111645363421558
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
17 ապրիլ 24
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին:
Իմունիտետի մասին
15 փետրվար 24
Իմունիտետի եւ դրա վերաբերյալ միֆերի ու իրականության մասին Novosti-Armenia Stories-ը զրույցի էր հրավիրել «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ալերգոլոգ-իմունոլոգ Աստղիկ Ղազանջյանին:   
Սուր շնչառական վարակներ
09 հունվար 24
Տարվա այս շրջանում սովորաբար ծանրաբեռնվում են մանկական հիվանդանոցների ընդունարանները: Պատճառը հայտնի է՝ սուր շնչական վիրուսային վարակներ: Այս սեզոնին առավել հաճախ շրջանառվում է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը: «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը ներկայացրել է մանրամասներ` սուր շնչառական վարակների եւ դրանց կանխարգելման մասին:   Եթե երեխան վարակվել է, դիմե՛ք մանկաբույժին և հետևե՛ք ջերմիջեցման ճիշտ կանոններին: Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում, երբ երեխան ջերմության ֆոնին ունի անհանգստություն։ Եթե երեխան ջերմում է, սակայն ակտիվ է, ինքնազգացողությունը լավ է, կարող եք պարզապես թեթևացնել հագուստը, տալ շատ հեղուկներ և կատարել շփումներ սենյակային ջերմաստիճանի ջրով։ Ջերմիջեցնող դեղերից նախընտրելի է օգտագործել օշարակներն ու մոմիկները, ավելի մեծ երեխաների դեպքում՝ նաև դեղահաբերը: Վիրուսային վարակները չի կարելի բուժել հակաբիոտիկներով. դրանք որևէ կերպ չեն ազդում վիրուսի վրա: Սպիրտային լուծույթով շփումներ երեխաներին անել չի կարելի, քանի որ երեխաների մաշկը ունի լավ զարգացած ներծծող հատկություն, ինչի արդյունքում կարող են դրսևորվել տոքսիկ էֆեկտներ։ Հիշեք, որ ձեր առաջին օգնականը առողջության առաջնային օղակի մանկաբույժն է: Դիմեք նրան, եթե տեղամասային մանկաբույժը գտնի, որ կարիք կա ստացիոնար բուժօգնության, նա կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բժշկական հաստատություններ:
Պրոֆեսոր Մյոլլերը «Արաբկիր» ԲՀ-ում
04 ապրիլ 23
Ավարտվեց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Շնչառական բժշկության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերի այցը «Արաբկիր» բժշկական համալիր:   Երկօրյա դասընթացին հասցրել է մասնակցել շուրջ 100 բժիշկ` «Արաբկիրից» եւ այլ բժշկական հաստատություններից: Սեմինարի հիմնական թեմաներն առնչվել են մանկական շնչառական բժշկությանը` ախտորոշման եւ բուժման մանրամասներով: Պրոֆեսորը ներկայացրել է դրանց մասին ուղեցույցների վերջին թարմացումները, որոնք քննարկման թեժ առարկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել վերջին նորությունները հենց ուղեցույցի հեղինակների խմբի ղեկավարից` սպառիչ պատասխան ստանալով մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:   Պրոֆեսորի հետ ավանդական դարձած հանդիպումների ամենասիրված հատվածը bedside theaching-ներն էին` քննարկումներն անմիջապես պացիենտների կողքին եւ նրանց հետ: Այս ձեւաչափը բացառիկ հնարավորություն է հատկապես «Արաբկիր» ԲՀ-ում կլինիկական օրդինատուրա անցնողների համար` մասնակցելու աշխարհահռչակ պրոֆեսորի` պացիենտին զննելու եւ խնդիրը վերլուծելու գործընթացին:
Դասընթաց. մանկական ռեսպիրատոր բժշկություն
24 մարտ 23
Սիրելի գործընկերներ, հրավիրում ենք հատկապես թոքաբանների, ալերգոլոգների, մանկաբույժների, սրտաբանների ուշադրությունը,   «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունենալու Մանկական ռեսպիրատոր բժշկության ուսուցման դասընթաց: Դասընթացի պատվավոր հյուրն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ռեսպիրատոր հիվանդությունների եւ քնի խանգարումների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մյուլլերը:   Ներկայացվելու են դասախոսություններ նախադպրոցական տարիքում սուլող շնչառության, բրոնխիալ ասթմայի եւ դրա ախտորոշման, բրոնխիոլիտների/բրոնխիտների բուժման, սուր եւ խրոնիկական հազի թեմաներով: Դասախոսություններն անց են կացվելու մարտի 29-ին եւ 30-ին, ժամը 15:00-17:00, «Արաբկիր» ԲՀ-ի Կանաչ դահլիճում:   Դասընթացը կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի եւ Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ: ՇՄԶ կրեդիտներ չեն նախատեսվում:   Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ` https://forms.gle/yHFnDUtcMZWjkX2q6
Ասթմայի համաշխարհային օրը
04 մայիս 22
Մայիսի 3-ը Ասթմայի համաշխարհային օրն է: Բժշկական օրացույցում այն առանձնացվել է Ասթմայի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ` ասթմայի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով: Ասթման մանկական խրոնիկական ամենատարածված հիվանդությունն է: Այն կարելի է կառավարել` գրագետ մասնագիտական մոտեցումներով նվազեցնելով, կանխելով հերթական սրացումները: Համաշխարհաին օրվա այս տարվա նշանաբանն է` «Փակել ասթմայի խնամքի բացերը»` ժամանակին եւ ճիշտ ախտորոշման ու բուժման միջոցով: «Արաբկիր» բժշկական համալիրում ասթմայի հարցրեով զբաղվում է շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայությունը: Այցելության համար պետք է նախապես հերթագրվել` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 36 հեռախոսահամարով: https://instagram.com/stories/astghikbag/2829837791059569290?utm_source=ig_story_item_share&igshid=MDJmNzVkMjY= 
Շնչառական լաբորատորիա
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Արտաքին շնչառական ֆունկցիայի համակարգչային հետազոտություն
15 000
Մետախոլինային պրովոկացիոն թեսթ
20 000
Մաշկայի պրիկ թեսթ ստանդարտացված ալերգենների լուծույթներով
14 200
Յուրաքանչյուր հաջորդ ալերգենը
600
Մաշկային պրիկ թեսթ դեղորայքի նկատմամբ, առանց դեղորայքի արժեքի (1 դեղորայք) / ներառյալ բժշկի խորհրդատվություն
14 000
Մաշկային պրիկ թեսթ սննդի նկատմամբ, առանց սննդի արժեքի / ներառյալ բժշկի խորհրդատվություն
14 000
Իմունոթերապիայի նախնական խորհրդատվություն (առանց հետազոտությունների արժեքի)
18 000
Իմունոթերապիայի I փուլի արժեք ALXOID inmunotek լուծույթներով (7 ներարկում 4 ամսվա սխեմայով)
330 000
Իմունոթերապիայի II փուլի արժեք ALXOID inmunotek լուծույթներով (5 ներարկում 5 ամսվա սխեմայով)
295 000
Իմունոթերապիայի II փուլի արժեք ALXOID inmunotek լուծույթներով (5 ներարկում 5 ամսվա սխեմայով)
265 000
Իմունոթերապիայի ներարկում (առանց դեղորայքի արժեքի)
15 000
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեսթ
20 000
Բոդի պլետիզմոգրաֆիա
30 000
Սիրտ-թոքային ծանրաբեռնվածության թեսթ (համակարգչային ԱՇՖ, ԷՍԳ, Sp02, O2, CO2 շարունակական ցուցանիչների գնահատում)
30 000
Քթային ազոտի օքսիդի թեսթ (Nasal NO test)
20 000
Արտաշնչական ազոտի օքսիդի թեսթ (FeNO test)
20 000
Ալերգոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
150 000
Ատոպիկ դերմատիտ
150 000
Ալերգիկ ռինիտ
150 000
Քրոնիկ եղնջացան
230 000
Պապուլյար եղնջացան
230 000
Սուր եղնջացան
230 000
Ալերգիա միջատների թույնի նկատմամբ
230 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա)
230 000
Անգիոայտուց
300 000
Բուլյոզ դերմատիտներ
300 000
Սննդային ալերգիա
300 000
Ալֆա գալ սինդրոմ
300 000
Մաստոցիտոզ
300 000
Շիճուկային հիվանդություններ
300 000
Հետվակցինային րեակցիա
300 000
Անաֆիլաքսիա
400 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա) տարբեր օրգանների ախտահարմամբ
400 000
Հիպերէոզինոֆիլիա
400 000
Բրոնխիալ ասթմա
400 000
Հիպերէոզինոֆիլիկ սինդրոմ
400 000
ժառանգական անգիոպաթիաներ
400 000
DRESS սինդրոմ
400 000
Էոզինոֆիլային էզոֆագիտ
400 000
Կվինկեի այտուց
400 000
Անաֆիլակսիա
400 000
Դժվար կառավարվող կամ ծանր ասթմա, առանց բրոնխոսկոպիայի արժեքի
500 000
Ստիվենս Ջոնսոնի համախտանիշ
500 000
Տոքսիկ Էպիդերմալ նեկրոլիզ (TEN)
500 000
Առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
Դի Ջորջի սինդրոմ
500 000
Ատաքսիա Տելեանգիէկտազիա
500 000
Վիսկոտ Օլդրիչի համախտանիշ
500 000
Ֆագոցիտոզի դեֆկտ
500 000
Լեյկոցիտների ադհեզիայի դեֆեկտ
500 000
Քրոնիկ գրանուլոմատոզ հիվանդություն
500 000
Չեդիակ Հիգաշի համախտանիշ
500 000
Ցիկլիկ Նեյտրոպենիա
500 000
Կոմպլեմենտի համակարգի դեֆեկտ
500 000
Հակամարմինների սինթեզի դեֆեկտներ
500 000
X շղթայակցված ագամագլոբուլինէմիա (Բրուտոնյան)
500 000
Տարածված փոփոխական իմունոդեֆիցիտ (CVID)
500 000
X շղթայակցված կամ աուտոսոմ հիպեր իմունոգլոբուլին M սինդրոմ
500 000
Սելեկտիվ իմունոգլոբուլին A անբավարարություն
500 000
Բջջային կամ համակացված դեֆեկտներ
500 000
Ծանր կամ համակցված իմունանբավարարություն
500 000
Այլ առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երևան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /21 36/
015 400 300 /22 11/
Էլ.հասցե