Կրթական գործունեություն

2024թ-ին «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայությունը ստացել է Մանկական ալերգոլոգիական Եվրոպական կրթական կենտրոնի հավաստագիր:

Ծառայությունն ակտիվորեն համագործակցում է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ` բուհական և PREP ծրագրի հետ` հետբուհական շարունակական կրթության շրջանակներում: Հանդիսանում է մանկական ալերգոլոգիայի ամբիոնի և մանկական թոքաբանություն նեղ մասնագիտացման (մանկաբուժության ամբիոն) բազա, որտեղ ընդհանուր մանկաբուժության  օրդինատորները կարող են անցնել մանկական ալերգոլոգիայի դասընթացները, ստանալ  պրակտիկ և տեսական գիտելիքներ:

Ծառայության աշխատակիցներն ամբիոնի դասախոսներ են և PREP կլինիկական ֆակուլտետի անդամներ: