Այլ մասնագետներ

Միրզախանյան Աստղիկ Մանվելի
Մանկաբույժ

Ստեփանյան Սաշա Վազգենի
Վիրաբույժ

Գյուլումյան Սերինե Իվանի
Կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարումների և ուրոդինամիկ հետազոտության կաբինետի բժիշկ

Դանիելյան Ռուբիկ Անդրանիկի
Բժիշկ-էնդոսկոպիստ

Սաֆարյան Աղավնի Քաջիկի
Ալերգոլոգ, մանկաբույժ

Միրզոյան Հասմիկ Հրաչի
Ալերգոլոգ

Համբարյան Հայկ Հակոբի
Վիրաբույժ



Մեդիա

«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
«Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում և դիսպանսեր վերահսկողություն: Կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն և ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:
Շնորհակալ ենք

Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:
Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:
«Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում և ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին և հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:
Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:

Ալերգոլոգիա և իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների և դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:
https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա և իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:
Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձևաչափով` օնլայն և օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում:
Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի և Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից և համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:
Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական մանկական հիվանդանոցից և Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից: