Թոքաբանություն (շնչառական բժշկություն) ծառայությունում գործում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, շնչառական լաբորատորիա։
Իրականացնում է.
- բրոնխիալ ասթմայի ծրագիր,
- թոքերի քրոնիկ հիվանդությունների վարման ծրագիր,
- ցիստիկ ֆիբրոզի(Մուկովիսցիդոզ) ծրագիր,
- առաջնային ցիլիար դիսկինեզիայի ծրագիր,
- շնչուղիների զարգացման արատներով երեխաների շնչառական վարման ծրագիր,
- նյարդամկանային հիվանդությունների շնչառական վարման ծրագիր,
- քրոնիկ թոքային հիվանդությունների (ռեցիդիվող օբստրուկտիվ բրոնխիտ, Բրոնխիալ ասթմա, Ցիստիկ ֆիբրոզ, քրոնիկ թոքային հիվանդություն, ալերգիկ ալվեոլիտ, թոքերի ինտերստիցիալ հիվանդություն, այլ քրոնիկ թոքային հիվանդություններ) ծրագիր։
Իրականացվում է.
- ախտորոշիչ մանկական ֆիբրոբրոնխոսկոպիա. շնչուղիների գնահատման օբյեկտիվ հետազոտման մեթոդ է, որն օգտագործվում է տարբեր քրոնիկ թոքային հիվանդությունների ախտորոշման և վարման համար,
- քրտնային թեսթ. ախտորոշիչ թեստ է ցիստիկ ֆիբրոզ (մուկովիսցիդոզ) հիվանդության համար: