Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա

Իրականացվում է տարածված և հազվադեպ հիվանդություների`

  • ատոպիկ դերմատիտ, 
  • ալերգիկ ռինոկոնյուկտիվիտ, 
  • սուր և քրոնիկ եղնջացան, 
  • անգիոայտուց, 
  • անաֆիլաքսիա, 
  • դեղորայքային գերզգայունություն, 
  • սննդային ալերգիա, 
  • հիպերէոզինոֆիլիկ համախտանիշ, 
  • մաստոցիտների հետ կապված հիվանդություններ, 
  • առաջնային իմունոդեֆիցիտներ 
ախտորոշում, վարում, անհրաժեշտության դեպքում՝ դիսպանսեր հսկողություն։

Ծառայությունը հագեցած է ախտորոշիչ իմունոլոգիական/ալերգոլոգիական ժամանակակից լաբորատորիայով և ալերգոլոգիական միջամտությունների սենյակով, որտեղ իրականացվում են

  • in vivo թեստեր, 
  • ալերգոլոգիական միջամտություններ,
  • հազվադեպ օգտագործվող դեղորայքների ներարկումներ:
Իրականացվում է նաեւ ժառանգական անգիոայտուցի ծրագիր: