Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Մանկական նյարդաբանություն եւ էպիլեպտոլոգիա

Մանկական նյարդաբանություն եւ էպիլեպտոլոգիա

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայությունն իրականացնում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային մասնագիտական ախտորոշիչ հետազոտություններ և բուժում` նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների և դեռահասնների համար։ Իրականացվում է նաև նյարդաբանական խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական բուժում, ինչպես նաև հոգեբանասոցիալական խորհրդատվություն։

 

Մեր թիմը համալրված է նյարդաբաններով, որոնք մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրում։ Վերջին 10 տարվա ընթացքում մեր գործունեությունը էապես ընդլայնվել է, և ներկայումս մենք սերտորեն համագործակցում ենք նյարդաբանության, էպիլեպտոլոգիայի և նյարդավիրաբուժության արտերկրյա աշխարհռչակ փորձագետների հետ։ 
Մեր ամենօրյա գործունեության մասն են կազմում բարդ կլինիկական դեպքերի ամենշաբաթյա ներկայացումը, դիագնոստիկ տվյալների մանրակրկիտ գնահատումը, ախտորոշման և բուժման լայնածավալ քննարկումները։ 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Մարտի 26՝ Մանուշակագույն օրը
26 մարտ
Մարտի 26-ն է` Մանուշակագույն օրը   Բժշկական օրացույցում այն առանձնացված է որպես էպիլեպսիայի մասին իրազեկման օր: Առիթը էպիլեպսիա ունեցող իննամյա մի աղջկա` Քեսիդի Մեգանի նամակն է եղել մարդկանց, որում նա ասում էր, որ նման է մյուսներին, բոլորից մեկն է:   «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի, ինչպես նաեւ նյարդավիրաբուժական ծառայությունների շնորհիվ հնարավոր է դարձել մեկ վայրում, ինչպես ասում են` ամբողջական փաթեթով, ապահովել էպիլեպսիա ունեցող երեխաների, նաեւ մեծերի սպասարկումը` ախտորոշում, բուժում, դիսպասներ հսկողություն օղակներով:   Պրոֆեսիոնալների մեր թիմը պացիենտների կողքին է միշտ` հաստատելով այն գաղափարը, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, այլ կենսաձեւ, եւ պետք է պարզապես սովորել ապրել դրանով` ինչպես պացիենտներին, այնպես էլ նրանց շրջապատի մարդկանց:
Հազվադեպ հիվանդությունները նյարդաբանությունում
28 փետրվար
Հազվադեպ հանդիպող հիվանդությունների օրվա առիթով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Տեսանյութի հղումը: 
Հազվադեպ հիվանդություններ. Անուշիկի պատմությունը
28 փետրվար
Ձմռան վերջին օրը բժշկական օրացույցում առանձնացված է որպես հազվադեպ հիվանդությունների օր: Այս առիթով ծանոթացեք մի հազվադեպ անուշ մարդու հետ` մեր սիրելի գործընկեր եւ պացիենտ Անուշիկի: Պատասխանատու, նրբանկատ, նրբաճաշակ Անուշիկի ջանքերով «Արաբկիր» բժշկական համալիրի կայքը հասանելի է նաեւ ռուսալեզու մարդկանց:   Շնորհակալություն, սիրելի Անուշ  Ամերիկայի ձայնի տեսանյութը Անուշի մասին:  
Ուշաթափություն
12 փետրվար
Ուշաթափություն կամ սինկոպե. ինչ է դա, ինչու է առաջանում, ինչ տեսակների է լինում, ինչ անել նման դեպքերում եւ ինչպես տարբերել ուշաթափությունը էպիլեպտիկ նոպայից: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է Մանե Թադեւոսյանը` «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբաններից:
Էպիլեպսիա. թերապիա եւ վիրաբուժություն
06 հունիս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը պատախանել է Հանրային հեռուստաընկերության Լուրերի հարցերին` էպիլեպսիայի, դրա բուժման դեղորայքային եւ վիրահատական ժամանակակից մեթոդների եւ դրանց` Հայաստանում հասանելիության մասին:  
Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում
11 ապրիլ 24
Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է: Հիմնական նպատակը՝ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այս խնդրի, դրա ախտանշանների, ախտորոշման եւ բուժման ձեւերի մասին:   Հիմնականում վերջույթների դողով արտահայտվող այս հիվանդությունը բնորոշ է հատկապես 60 տարեկանին մոտ մարդկանց: Պարկինսոնիզմը վիճակ է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա, եւ բժշկության արդի մեթոդների միջոցով այդ դողից ազատվելը վերադարձնում է պացիենտին կյանքի սովորական հուն՝ առանց ավելորդ դժվարությունների: News.am-ի տեսանյութը Պարկինսոնիզմի վիրահատական բուժման մասին է, որն արդեն հնարավոր է նաեւ Հայաստանում, «Արաբկիր» բժշկական համալիրում: Ընդ որում, հիմա արդեն մեր նյարդավիրաբույժներն այդ միջամտությունը կատարում են առանց ընդհանուր անզգայացման, երբ պացիենտն արթուն է եւ անմիջապես հնարավոր է գնահատել նրա ռեակցիաներն ու միջամտության ընթացքը: #ՊարկինսոնիՀիվանդությանՕր #Պարկինսոնիզմ #ՊարկինսոնիՀիվանդությանԲուժում #ՊարկինսոնիզմիՎիրահատականԲուժում #ԱրաբկիրԲՀ   Պարկինսոնի հիվանդության վիրահատկան բուժում` պացիենտի արթուն վիճակում ՏԵՔՍՏ------62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի եւ ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ բերում էր ոտքի խնդրին։ ՏԵՔՍՏ------Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա ։ ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան-----Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, եւ հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ եւ չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, եւ մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, եւ մենք վերահսկում ենք ընթացքը։ ՏԵՔՍՏ------ Վիրահատարանում աշխատում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների եւ անեսթեզիոլոգների թիմը: Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ հատուկ վերապատրաստված նյարդաբաններն ամբողջ ընթացքում հետեւում են գլխուղեղի ստիմուլյացիային ի պատասխան պացիենտի վերջույթների ռեակցիաներին, վերահսկում նրա խոսքը եւ ուղեղային այլ ֆունկցիաներ: Վիրահատությունն ընթանում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացումով: ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան----- Չնայած այն հանգամանքին, որ միջամտությունն ընթանում է արթուն վիճակում եւ հիվանդը ընդհանուր անզգայացում չի ստանում, հիվանդի համար այն լուրջ դիսկոմֆորտ չի առաջացնում,քանի որ գլխի մաշկը նախապես տեղային անզգայացնողներով անզգայացվումէ եւ եւ գանգոսկրի վրա իրականացվում է շատ փոքրիկ անցք` համապատասխան գործիքների օգնությամբ, եւ հիվանդները երբեք չեն բողոքում նշված միջամտությունը արթուն իրականացնելուց: ՏԵՔՍՏ------Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում: Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սեւակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրում:  
Մանուշակագույն օր
26 մարտ 24
Այսօր մարտի 26-ն է` Մանուշակագույն կամ էպիլեպսիայի մասին իրազեկման օրը: Այն առանձնացվել է էպիլեպսիա ունեցող 9-ամյա աղջնակի` Քեսիդի Մեգանի շնորհիվ, որը նամակ էր գրել մարդկանց` պատմելով էպիլեպսիայով ապրելու մասին եւ հորդորելով էպիլեպսիան ընկալել ոչ թե որպես դատավճիռ, այլ ընդամենը մի վիճակ, որի հետ կարելի է ապրել եւ որով կարելի է ապրել ճիշտ այնպես, ինչպես մյուսները: Աշխարհում 65 մլն մարդ էպիլեպսիա ունի: 50% դեպքերում պատճառներն անհայտ են լինում: Էպիլեպսիա կարող է ի հայտ գալ ցանկացած մեկի մոտ` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից: Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների մեծ մասը բժշկական օգնություն եւ սպասարկում է ստանում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի բաժանմունքում, որին կից գործում է նաեւ դիսպանսեր վերահսկողության ծառայությունը: Մեր մասնագետների թիմն անում է ամեն հնարավորը հանուն պացիենտների` քայլելով ժամանակակից բժշկագիտությանը համընթաց եւ Հայաստան բերելով ոլորտի ախտորոշիչ, կոնսերվատիվ եւ վիրաբուժական նորությունները: Կարդացեք եւ հիշեք «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Անի Գեւորգյանի առանձնացրած մի քանի պարզ խորհուրդ. ինչ անել եւ չանել, եթե ականատես ենք լինում էպիլեպտիկ ցնցումների:
Էպիլեպսիա. ստերեոէէգ
26 փետրվար 24
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշման եւ բուժման քիչ ինվազիվ վիրահատական ճանապարհին` «Արաբկիր» բժշկական համալիրում: Արդի բժշկագիտության այս ձեռքբերումը` ստերեոտակտիկ էլեկտրաէնցեֆալոգրություն, թույլ է տալիս հնարավորինս ճշգրիտ ախտորոշել էպիլեպտոգեն օջախն ու հեռացնել այն` էականորեն փոխելով պացիենտի կյանքի որակը:   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը պատմում է. - Իմպլանտացված էլեկտրոդների ամեն մի միկրոէլեկտրոդից մենք գրանցում ենք հերթականությամբ գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը և համապատասխան մասնագետները հայտնաբերում են հետազոտության ընթացքում հիվանդի մոտ էպիլեպսիայի ցնցումներ առաջացնող օջախները:    Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխային առաջին անգամ կատարվել է ստերեո-էէգ: Սա այս հիվանդության բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդներից է: Իրականացվում է նվազ-ինվազիվ միջամտությամբ: Հետազոտության ընթացքում տեղեկություն է ստացվում ուղեղի բջիջների ակտիվության մասին` հնարավորություն տալով ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախը:    Նիկո Արզումանյանը ասում է.  - Երբ որ հայտնաբերվում է հստակ զոնան էպիլեպտոգեն, մի անգամից մենք առանց որևիցե կտրվածքի, առանց որևիցե գանգի վնասման մենք իրականացում ենք նշված զոնաների աբլիացիա` ռադիոհաճախային աբլիացիա, այսինքն վառում ենք նշված օջախները և հիվանդն ունի հնարավորություն ազատվելու իր էպիլեպտոգեն ցնցումներից: Հիվանդների մեծ մասի դեպքում ստերեո-էէգն պարզապես մեզ տալիս է հստակ ինֆորմացիա և նրա օգնությամբ մենք հայտնաբերում ենք էպիլեպտոգեն զոնան, որը հետագայում արդեն բաց եղանակով վիրահատում ենք և հասնում ենք ավելի մեծ արդյունքի:   Բիայնա Սուխուդյանն ասում է. - Էդ միջամտությունից հետո պացիենտը, ով ամեն ամիս ուներ ցնցումներ, մեկ ամիս ցնցում չունեցավ: Դա մեզ արդեն հուշում էր, որ մեր որոշումը ճիշտ էր, ու մենք գիտեինք, որ աբլիացիայից հետո հնարավոր չի, որ ինքը մեկընդմիշտ ազատվի իրա նոպաներից: Անցավ ևս մեկ ամիս և մենք էդ պացիենտին վիրահատեցինք արդեն ուղղակի էդ օջախը հեռացրեցինք: 14 ամյա երեխային ստերեո-էէգն հայ բժիշկները կատարել են բուլղարացի գործընկերների հետ: Բժիշկը բացատրում է այդ միջամտությունն իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ:   Նյարդավիրաբուժ Նիկո Արզումանյանը պատմում ու ցույց է տալիս. - Սարքն ունի բազմաթիվ կորդինատներ, անկյուն և այս ամենի օգնությամբ մենք ստանում ենք հստակ այն կետը, որտեղից պետք է մեր էլեկտրոդը թափանցի գլխուղեղ: Ապա արվում է մաշկի 1.5մմ կտրվածք և գանգոսկրի ընդամենը 2մմ տրամագծով կտրվածքից այ այսպիսի խորանիստ էլեկտրոդներ տեղադրվում են գլխուղեղի համապատասխան զոնաներում:   «Արաբկիր» բժշկական համալիրում գործում է էպիլեպտոլոգիայի դիսպանսեր, որտեղ հաշվառված է մինչև 18 տարեկան մոտ 3800 բուժառու: Բիայնա Սուխուդյանը բացատրում է.  - Վիրահատությունը բոլոր պացիենտների համար չէ, պետք է դա նշել: Էպիլեպսիայով տառապող հիվանդների մոտ 70% ենթարկվում է դեղորայքային բուժման, և 30% դրանք դեղորայք կայուն տարատեսակներ են: Ուրեմն դրանցից էլ մոտավորապես 50% միայն կարող են հանդիսանալ թեկնածու էպիլեպսիայի վիրաբուժության համար:  Էպիլեպսիան քրոնիկ հիվանդություն է, կարող է տարբեր դրսևորումներ ունենալ` շարժողականից մինչև զգացողական ցնցումներ:    Բժիշկ Սուխուդյանն ասում է․  - Մանկական հասակում հիմնականում գործ ունենք ժառանգական ձևերի հետ, բայց թվեմ մի քանի ձեռքբերովի պատճառներ, օրինակ` նույն մանկական ուղեղային կաթվածը, փոքր տարիքում տարված պտղի ասվիքսիան, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք ախտահարում են գլխուղեղը, ուռուցքային հիվանդություններ, իմուն հիվանդություններ: Այսինքն պատճառները կարող են լինել շատ:   Եթե մարդը ցնցումների մեջ է ընկնում հանրային վայրում քաղաքացիներն առաջին օգնություն ցուցաբերելիս շատ հաճախ բժիշկի խոսքով ոչ ճիշտ քայլեր են անում:    Բժիշկ Սուխուդյանը հորդորում է․  - Չխառնվել, բերան չբացել, լեզու չքաշել, չփորձել որևէ կերպ գիտակցության բերել պացիենտին, որովհետև շատ անգամ հարվածում են, ջուր են լցնում վրան և այլն: Էդպիսի բաներ անել պետք չէ:    Առաջինը` մարդուն պետք է շրջել կողքի և շտապ օգնություն կանչել:    
Առաջին անգամ Հայաստանում. ստերեոէէգ
23 հունվար 24
  «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժների եւ նյարդաբանների թիմը Հայաստան է բերում էպիլեպսիայի ախտորոշման եւ բուժման արդիական մեթոդները: Այս անգամ բուլղարացի գործընկերների հետ` Սոֆիայի Իվան Ռիլսկու անվան համալսարանական հիվանդանոցից, մեր բժիշկները ստերեոէէգ են կատարել. եզակի միջամտություն` էպիլեպսիայի օջախները հստակ հայտնաբերելու եւ հետագա վիրահատական բուժումը ճիշտ կազմակերպելու համար:   Մանրամասները` news.am-ի տեսանյութում:   14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։   Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։   «Ստերեոէէգն համարվում է հետազոտություն նախևառաջ, բայց հետազոտության արդյունքներից ելնելով հնարավոր է նաև կատարել քիչ ինվազիվ բուժում էպիլեպսիայի։ Տեղադրվում են էլեկտրոդներ, այնուհետև նյարդաբանական թիմը հետազոտում է բոլոր կոնտակտները, և համապատասխան օջախները հայտնաբերելու դեպքում կատարվում է քննարկում՝ կատարել արդյոք կոագուլյացիա, թե տվյալ հատվածի վիրաբուժական հեռացում», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։   Էրիկի դեպքը յուրահատուկ էր՝ նրան հետազոտել էին բոլոր հնարավոր եղանակներով, սակայն էպիլեպտոգեն օջախը որոշել չէր հաջողվում։ Ճշգրիտ ախտորոշման համար նրա գլխուղեղում այժմ 12 էլեկտրոդ են տեղադրել, և բժիշկները հետևում են երեխայի ուղեղի ակտիվությանը՝ հետագա բուժման ընթացքը որոշելու համար։    «Ինչի մենք որոշեցինք կատարել այս պացիենտին ստերեոէէգ, որովհետև կար կասկած, թե որտեղից է ծագում էպիլեպտիկ ակտիվությունը։ Էրիկը ուներ օջախ, տեսանելի ՄՌՏ–ի վրա, բայց Էրիկի նոպաների նկարագրությունը, վիդեոտեսագրությունը, ինչպես նաև ԷԷԳ–ն չէր համընկնում, և կասկած էր հուրուցում  կլինիցիստների մոտ, որ օջախը, որը ենթակա է հեռացման, դա չէ։   Եվ մենք որոշեցինք, բացի այդ օջախից նաև էլեկտրոդներ տեղադրել առաջային հատվածներում, որոնք ավելի կասկածելի էին թվում ցնցման կլինիկական պատկեր առաջացնելու մեջ։ Եվ անմիջապես երկրորդ օրը տեղադրումից հետո  մենք համոզվեցինք, որ մեր հիպոթեզը ճիշտ էր, որ այդ օջախը որևէ կապ չուներ Էրիկի էպիլեպսիայի հետ, և ցնցումները նույն կողմի բայց շատ ավելի առաջային հատվածներից են ծագում։ Ու դա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ պլանավորելու սպասվելիք վիրահատությունը», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։     «Արաբկիր» բժշկական համալիրում առաջին ստերեոէնցեֆալոգրաֆիան կատարվել է բուլղարացի բժիշկների մասնակցությամբ։ Սոֆիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան ասում է. Բիայնա Սուխուդյանի և «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբուժական թիմի հետ համագործակցում են արդեն 15 տարի։   «Հրաշալի թիմ է։ Սա դեռ առաջին դեպքն է, բայց իրենք ամեն ինչ գիտեն, և կարող են վիրահատել ապագայում, և օգնել պացիենտներին Հայաստանում։ Այս հիվանդանոցը, ղեկավարությունը շատ բան է անում, որպեսզի հետազոտման և բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երեխաներին», – ասում է Բուլղարիայից մանկական  նյարդաբան Պետյա Դիմովան։   Բժիշկներն այժմ հետևում են երեխայի սպոնտան ցնցումներին, ինչպես նաև կատարում են հատուկ ստիմուլյացիա, որպեսզի ընտրեն այն կոնտակտները, որոնք պետք է ենթարկվեն աբլյացիայի։ Փոքր օջախների դեպքում աբլյացիայից հետո խնդիրը կարող է վերջնականապես լուծվել, բայց որպես կանոն դա միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Հիվանդության վերջնական բուժման համար անհրաժեշտ է էպիլեպտոգեն օջախը հեռացնել վիրահատական եղանակով։
Հանրային հեռուստաընկերությունն այցելել է փոքրիկ Մոնթեին
12 հուլիս 23
Մեր փոքրիկ արցախցուն այս անգամ Հանրային հեռուստաընկերությունից էին հյուր եկել: Նկատել են, որ Մոնթեն կարոտում է մայրիկին:   Հույս ունենք, որ երեխան կհաղթահարի հիվանդությունն` առանց հետեւանքների եւ ծնողների հետ տուն կվերադառնա` քույր-եղբայրների մոտ:   «Արաբկիր» ԲՀ-ի թիմն անում է հնարավոր առավելագույնը` հանուն փոքրիկի:
Արցախցի փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա
04 հուլիս 23
Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխված մեկամյա Մոնթեի մոտ դրական տեղաշարժ կա եւ հույս, որ հիվանդությունն անհետեւանք կլինի, երեխան լիովին կվերականգնվի:   «Արաբկիր» բժշկական համալիրի թիմն արել եւ անում է հնարավոր առավելագույնը՝ բժշկական օգնության կարիք ունեցող մեր բոլոր պացիենտների, նրանց մեջ եւ՝ փոքրիկ Մոնթեի համար:   Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կարմիր խաչի օգնությամբ կրկին Արցախ է մեկնել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որն Արցախում էր շրջափակման նախորդ օրվանից` մոտ երկու ամիս շարունակ: Արցախում մանկական նյարդաբաններ չկան, մինչդեռ նրանց կարիքը շատ է զգացվում:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:  Շնորհակալություն, Ազատություն ռադիոկայան:
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է
24 հունիս 23
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:   Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով եւ ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն եւ տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան եւ մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով: Մի քանի տեսազանգերից եւ հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր եւս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաեւ արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ եւ անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երեւան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է եւս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ եւ նշանակվել է հակացնցումային դեղորայք:   Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երեւան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու եւ բուժման հետագա տակտիկան որոշելու համար:
Ասուլիս. Էպիլեպսիայի օր
28 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գեւորգյանն ու «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը մասնակցել են էպիլեպսիայի օրվան նվիրված ասուլիսի` Սպուտնիկ Արմենիա ռադիոընկերությունում: Հնչել են մի շարք հարցերի պատասխաններ` էպիլեպսիայի, այս խնդրով ապրող մարդկանց հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ձեւերի մասին: Օրվա կարեւոր ուղերձը` չընկալել էպիլեպսիան որպես դատավճիռ եւ չպիտակավորել մարդկանց` էպիլեպսիա ունենալու համար: Սա խնդիր է, որ կարող է պատահել բոլորին: Պետք է պարզապես սովորել ապրել էպիլեպսիայով եւ դրսեւորել ճիշտ վարքագիծ` էպիլեպտիկ ցնցումների ժամանակ:   
Մարդը մեղավոր չէ, եթե ունի էպիլեպսիա
27 մարտ 23
Եվս մեկ անդրադարձ «Մանուշակագույն օրվա» խորհրդին: «Առավոտը» զրուցել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գեւորգյանի հետ: Կարդացեք, եղեք իրազեկված, փորձեք տարբերակել էպիլեպտիկ նոպան էպիլեպսիա հիվանդությունից, տեղեկացեք էպիլեպսիայի եւ էպիլեպտիկ ցնցումների հիմնական տեսակների, դրանց ծագման պատճառների ու ռիսկի գործոնների, բուժման ժամանակակից հնարավորությունների մասին, իմացեք, թե ինչպես պետք է պահեք ձեզ, եթե ձեր կողքին որեւէ մեկը էպիլեպտիկ ցնցումներ է ունենում եւ, ամենակարեւորը, հիշեք, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, պետք չէ մարդկանց պիտակավորել այս առիթով կամ թաքցնել խնդիրը` չպիտակավորվելու համար: Խնդիրներ ունենում են բոլորը, ոչ ոք ապահովագրված չէ, եւ ոչ ոք մեղավոր չէ, եթե ունի, օրինակ, էպիլեպսիա:   
Մարտի 26. Էպիլեպսիա. Մանուշակագույն օր
26 մարտ 23
Այսօր մարտի 26-ն է՝ էպիլեպսիայի մասին իրազեկման կամ ինչպես ընդունված է ասել՝ Մանուշակագույն օրը: Աշխարհում մոտ 50 մլն մարդ էպիլեպսիա ունի: Սա խնդիր է, բայց ոչ դատավճիռ: Ժամանակակից բժշկագիտությունն արդյունավետ առաջարկներ ունի էպիլեպսիա ունեցող մարդկանց՝ դեղորայքային, վիրաբուժական, անգամ՝ կենսակերպային: «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանների եւ նյարդավիրաբույժների թիմը Հայաստան է բերում արդի էպիլեպտոլոգիայի բոլոր նորություններն ու պացիենտների կողքին է՝ բուժման ամենաարդյունավետ մեթոդներով: «Արաբկիրում» է գործում մանկական էպիլեպսիայի դիսպանսերը, որտեղ գրանցված է 0-18 տարեկան 3600-ից ավել պացիենտ: Նրանց մեծամասնությունը ստանում է դեղորայքային բուժում, որոշներին ցուցվում է վիրահատությունը, ինչն արդեն նույնպես հնարավոր է մեր բժշկական համալիրում: Այս անգամ էպիլեպսիայի մասին ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները լսեք մեծահասակների նյարդաբան Լուսինե Վարդանյանից, եղեք տեղեկացված եւ դրսեւորեք ճիշտ վարքագիծ, եթե ձեր կողքի մարդու մոտ էպիլեպտիկ ցնցումներ են սկսվում:  
Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա
21 մարտ 23
News.am-ի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությում վերջերս կատարված բարդ վիրահատությանը՝ ուղղված երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացմանն ու այդպիսով էպիլեպտիկ դրվագների կանխմանը:   Նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը ներկայացրել են մանրամասներ տվյալ դեպքի, վիրահատության եւ ընդհանրապես՝ այս խնդրի ու դրա լուծման ժամանակակից միջոցների մասին:   «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը եւ առաջացրած էպիլեպսիան։   Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը «Նեյրոմոնիտորինգը շատ կարեւոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղեւի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։ Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որեւիցե դեֆիցիտ, եւ որեւէ կերպ չվնասենք մարմնի որեւէ շարժման ունակությունը», – ասաց նա։ Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչեւ այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։ Վիրահատությունը տեւել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։ Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք եւ էպիակտիվություն նույն հատվածից։ «Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարեւոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։ Վիդեո ԷԷԳ Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարեւոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրամման։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տեւական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։ «Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, եւ հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։ Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա եւս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից եւ կապրի լիարժեք առողջ կյանքով։ Էպիլեպսիայի վիճակագրությունը Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, եւ նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։ Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով եւ այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը: «Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։ Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաեւ մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչեւ 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, եւ մեզ դիմում են նաեւ մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։  
Ապագա հայկականը. Մանե Թադեւոսյան
14 փետրվար 23
Մանե Թադեւոսյանը մեր երիտասարդ նյարդաբաններից է, նա, ով ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի հետ բժշկական առաքելությամբ Արցախում էր եւ շրջափակման պատճառով շուրջ երկու ամիս մնաց Ստեփանակերտում: Ասում է` մեր երկրի ապագայի կերտումը տեսնում եմ միայն ներկայում` աշխատելով հայրենիքում եւ հայրենիքի համար:   Դիտեք «Ապագա հայկականը» նախագծի պատրաստած տեսանյութը` Մանեի մասնակցությամբ: 
«Արաբկիրի» բժիշկները շրջափակված Արցախում
24 դեկտեմբեր 22
Արցախի շրջափակման նախորդ օրվանից Ստեփանակերտի ՛՛Արեւիկ՛՛ մանկական հիվանդանոցում իր առաքելությունն է իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանների թիմը՝ ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի ղեկավարությամբ: Սա մեր բժիշկների հերթական այցն էր Արցախ՝ Հայ օգնության ֆոնդի «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում՝ «Արաբկիր» ԲՀ-ի եւ «Արեւիկ» մանկական հիվանդանոցի համագործակցությամբ:   #roadoflife #Artsakh #Armenia #ArabkirMC #Կյանքիճանապարհ #Արցախ #Հայաստան #ԱրաբկիրԲՀ Բիայնա Սուխուդյանը հարցազրույց է տվել Սիվիլնեթին   [Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք եկել ենք այստեղ դեկտեմբերի 11-ին և մեր առաջին աշխատանքային օրվանից սկսվեց շրջափակումը:   [ՍիվիլՆեթ]Բիայնա Սուխուդյանը նյարդաբան է, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբանության և էպիլեպսիայի ծառայության ղեկավարը: 11 օր առաջ նա եկել է Արցախ և հիմա չի կարողանում վերադառնալ Հայաստան: Պատերազմի ավարտից հետո Բիայնան և մի խումբ սրտացավ մանկական նյարդաբաններ պարբերաբար այցելում են Արցախ՝ բժշկական խորհրդատվություններ տրամադրելու համար: Արդեն 12 օր է, ինչ Ստեփանակերտ - Գորիս մայրուղու ադրբեջանական շրջափակման պատճառով Բիայնան և 120.000 բնակիչներ գտնվում են Արցախում: Նրա գլխավոր մտահոգությունը դեղորայքի պակասն է:    [Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք տեսել ենք շատ սուր և քրոնիկ վիճակներ, որոնց դեպքում երեխաները կարիք ունեն այնպիսի դեղորայքի, որպիսիք այստեղ չկան, օրինակ ցավազրկողներ, որոշ անտիբիոտիկներ, հակացնցումային դեղեր, որոնք շատ կարևոր են էպիլեպսիայով երեխաների համար: Վաղ թե ուշ կունենանք մանկական սննդի պակաս ևս:    [ՍիվիլՆեթ] 120.000 հոգի, ներառյալ 3000 երեխա, գտնվում են շրջափակման մեջ: Շատ ընտանիքներ բաժանված են։   [Ռուբեն Վարդանյան, Արցախի պետնախարար] Պետք է պատրաստ լինենք բոլորս: Հիմա սա է իրականությունը: Չպետք է մենք ինքներս մեզ խաբենք: Որպես պետնախարար եւ շտաբի ղեկավար մենք քննարկում ենք այս իրավիճակի տարբեր լուծումներ եւ մինչեւ այդ որոշումները կայացնելը ուզում էի Ձեզ հետ քննարկել հնարավորությունները որոշման եւ ուզում էի Ձեր կարծիքը լսել:   [Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Այժմ ունենք վիսցերալ լեյշմանիոզով մեկ երեխա, և շրջափակման բացակայության դեպքում նա, անշուշտ, պետք է տեղափոխվեր Հայաստան:    [ՍիվիլՆեթ] Մթերային խանութները և դեղատները գրեթե դատարկվել են։ 29 պացիենտ, այդ թվում 8 երեխա, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրանցից որոշներին պետք է շտապ տեղափոխել Հայաստան` ժամանակին բուժօգնություն ստանալու համար։  
Նյարդագիտական սիմպոզիում
31 հոկտեմբեր 22
Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին կայացել է Էդգար Հովսեփյանի անվան Առաջին կլինիկական նյարդագիտության սիմպոզիումը` «էպիլեպսիա» թեմայով: Սիմպոզիումն անց է կացվել առցանց, որին մասնակցել է շուրջ 600 բժիշկ եւ բուժաշխատող` աշխարհի տարբեր երկրներից` Բուլղարիա, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Հայաստան եւ այլն: Սիմպոզիումը նախագահել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Ներկայացվել է 12 դասախոսություն` 6 նիստով: Յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունեցել մասնագիտական ծավալուն քննարկում:   Սիմպոզիումի մասնակիցներին տրվելու է ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման 6 տեսական կրեդիտ: Էդգար Հովսեփյանն ամերիկահայ անվանի նյարդավիրաբույժ է եւ մեծ բարերար: Նրա անունն է կրում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը:    Դիտեք սիմպոզիումի առիթով պատրաստված տեսանյութը` պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի եւ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայության մասին:  
ԷԷԳ նոր սարք Արցախին
23 հունիս 22
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի եւ Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արեւիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:   Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատեւ եւ երկարատեւ վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:   Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաեւ Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել եւ առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ եւս վերապատրաստվել էր «Արաբկիրում»:
Պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերն «Արաբկիրում»
17 մայիս 22
«Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը կրկին հյուրընկալել էր շվեյցարացի նյարդաբան, պատվավոր պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերին:   Պարբերական դարձած այցելություների շրջանակում պրոֆեսորը մասնագիտական քննարկումներ եւ խորհրդատվություններ է իրականացնում հայ գործընկերների հետ, որոնք մինչեւ նրա գալն արդեն առանձնացնում եւ հերթագրում են բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն առանձնակի ուշադրության են արժանի` իրենց բարդությամբ կամ յուրահատկությամբ: Եվ խոսքը միայն «Արաբկիրի» նյարդաբանների մասին չէ. պրոֆեսորի խորհրդատվությունը ստանալու հնարավորություն են ունենում այլ կլինիկաների նյարդաբանների պացիենտներ նույնպես:   Այս անգամ իրականացվել է 30 պացիենտի խորհրդատվություն, 15 դեպք էլ քննարվել է առանց պացիենտների ներկայության: Հանդիպումներին մասնակցել է 16 բժիշկ:
Էպիլեպսիայի օրը
26 մարտ 22
«Բարեւ ձեզ, ես Քեսիդի Մեգանն եմ եւ ուզում եմ պատմել ձեզ մի խնդրի մասին, որ կոչվում է էպիլեպսիա ու ասել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին մյուսները, մեկն են ձեզանից»: Իննամյա աղջնակի այս նամակն է առիթ դարձել Էպիլեպսիայի համաշխարհային օրվա հռչակման, որը հաճախ նաեւ «Մանուշակագույն օր» են անվանում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել էպիլեպսիան մարդկանց համար եւ ասել, որ այն դատավճիռ չէ, էպիլեպսիայով մարդիկ նույնպես երազել գիտեն եւ, որ շատ կարեւոր է, գիտեն ապրել էպիլեպսիայով, էպիլեպսիայի հետ:   Հայաստանում ապրող էպիլեպսիա ունեցող երեխաները բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում «Արաբկիր» բժշկական համալիրում: Այստեղ իրականացվում են ինչպես ախտորոշման եւ բուժման, այնպես էլ դիսպանսեր վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից են էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունները, որոնց արդյունավետությունը գնահատվել է ինչպես արտասահմանյան, այպես եւ արդեն մեր փորձով: «Արաբկիրի» նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության ծառայությունը սերտ համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ, մասնավորապես Բուլղարիայի, որոնց անմիջական մասնակցությամբ էլ մեզ մոտ ներդրվել է նյարդավիրաբուժական այս պրակտիկան:
Նյարդաբանության ձմեռային դպրոց
28 փետրվար 22
Ձմռան վերջին օրերը` ձմեռային դպրոցում: «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանական ծառայությունը շվեյցարացի գործընկերների աջակցությամբ այս տարի եւս համախմբեց 4 տասնյակից ավել մանկաբույժների, մանկական նյարդաբանների, նյարդավիրաբույժների` հանրապետութան տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաեւ մանկական անեսթեզիոլոգիայի եւ ռեանիմատոլոգիայի 3-րդ տարվա կինիկական մի խումբ օրդինատորների:   «Նյարդաբանական խնդիրները մանկաբուժության մեջ» խորագրով ձմեռային դպրոցում քննարկվում են մասնագիտական ամենատարբեր հարցեր: Նպատակը շարունակական մասնագիտական զարգացումն ու ոլորտի նորարարական մոտեցումների մասին իրազուկումն է` հետաքրքիր դեպքերի ներկայացմամբ: Արդեն 11 տարվա ավանդույթ դարձած եռօրյա այս հանդիպումները, մասնակիցների խոսքով, ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլեւ գործընկերային լավ հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու արդյունավետ միջոցներից են:
«Արաբկիր» ԲՀ-ի մասնագետներն Արցախում
21 հունվար 22
«Արաբկիր» ԲՀ նյարդաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը նյարդաբան Մանե Թադևոսյանի հետ հնգօրյա խորհրդատվություններ է իրականացրել Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնում: Բժիշկները զննել են մոտ 240 փոքրիկների, որոնց մոտ արձանագրվել են նյարդաբանական տարբեր խնդիրներ` զարգացման հապաղումներ, էպիլեպտիկ ախտանշաններ, գլխացավեր և այլն: Մասնագետները նշանակել են համապատասխան բուժում, անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ հետազոտություններ:  Անցած տարվա մարտից սկսված պարբերական այցերի այս ծրագիրը` «Բժիշկներն Արցախի համար», իրականացվում է Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Հայ օգնության ֆոնդի և «Առաջադեմ բժշկություն» հասարակական կազմակերության հետ համագործակցության շրջանակներում:
«Արաբկիր» ԲՀ-ում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:
06 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրում էր շվեյցարացի հայտնի նյարդաբան, պրոֆեսոր Օյգեն Բոլտսհաուզերը:   Սա Կովիդ-19-ի սահմանափակումներից հետո պրոֆեսորի առաջին այցն էր Հայաստան, 22-երորդը՝ Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի և «Արաբկիր» ԲՀ-ի տարիների համագործակցության ընթացքում:   «Արաբկիրի» և այլ բժշկական հաստատությունների մանկական նյարդաբանները նախապես առանձնացրել և հերթագրել էին բոլոր այն պացիենտներին, որոնց դեպքերն արժանի էին առանձնահատուկ ուշադրության և քննարկման: Սեպտեմբերի 22-ից հեկտեմբերի 2-ը 35 պացիենտի է հանդիպել պրոֆեսորը, լսել ծնողներին և բուժող բժիշկներին, ասել իր կարծիքն ու անհրաժեշտության դեպքում վերցրել կենսանյութեր՝ որոշակի հետազոտություններ Ցյուրիխի կլինիկայի լաբորատորիայում անցկացնելու համար:   Բացի գործնական խորհրդատվություններից, որոնց մասնակցել է 40-50 բժիշկ, պրոֆեսոր Բոլստհաուզերը անց է կացրել նաև հազվադեպ հիվանդությունների ՄՌՏ-քննարկումներ, ինչպես նաև վարել տեսական դասընթաց՝ մանկական նյարդաբանների և մանկաբույժների համար: Նա ներկայացրել է դիտարժան դեպքեր իր պրակտիկայից, լսել հայ գործընկերների կարծիքներն ու պատմել ընտրված բուժական ճանապարհների մասին:   Պրոֆեսորը երիտասարդ մասնագետների կատարելագործման մեծ ջատագովներից է, աջակցում է տարբեր դասընթացներին նրանց մասնակցությանն ու անդամակցությանը՝ Մանկական նյարդաբանների եվրոպական միությանը: Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունն, ի պատիվ պրոֆեսորի հետ տարիների ջերմ համագործակցության, կրում է նրա անունը:
Էպիլեպսիա
17 ապրիլ 21
Այսօր Էպիլեպսիայի համաշխարհային օրն է` «մանուշակագույն» օրը: «Էպիլեպսիա» բառը հունարենից թարգմանաբար «հարկադրել, տիրել» է նշանակում: Ի՞նչ է հարկադրում հիվանդությունների այս խումբը մարդու օրգանիզմին, որքա՞ն ծանոթ ենք մենք էպիլեպսիային եւ ի՞նչ գիտենք մեր կողքին տեղի ունեցող էպի-ցնցումների ժամանակ ճիշտ պահելաձեւի մասին: Ի՞նչ է առաջարկում բժշկագիտությունն աշխարհի` էպիլեպսիա ունեցող մոտ 50 մլն բնակիչներին: Այս եւ այլ հարցերի պատասխաններ լսեք «Արաբկիր» ԲՀ մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանի մեկնաբանությամբ:
Էնցեֆալոգրաֆիկ հետազոտություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա-ստանդարտ
10 000
Վիդեո էլեկտրոէնցեֆալոգրաֆիա - 30 րոպե տևողություն
15 000
Վիդեո էլեկտրոէնցեֆալոգրաֆիա մոնիտորինգ - 4 ժամ տևողություն
30 000
Վիդեո էլեկտրոէնցեֆալոգրաֆիա մոնիտորինգ 32 կանալ - 24 ժամ տևողություն
75 000
Վիդեո էլեկտրոէնցեֆալոգրաֆիա 64 կանալ /24 ժամ զննում
165 000
MRI-PET fusion/ՄՌՏ-ՊԵՏ համադրում
20 000
MRI post-processing/ՄՌՏ մշակում
25 000
Վադա թեսթի իրականացում / Wada test
545 000
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիայի ընթացիկ ծրագրավորման այցելություն
20 000
Նյարդաբանություն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Առաջնային գլխացավեր
240 000
Միգրեն
240 000
Լարվածության գլխացավեր
240 000
Գլխուղեղի կամ ողնուղեղի զարգացման արատներ
240 000
Պերինատալ էնցեֆալոպաթիա
240 000
Լեյկոդիստրոֆիաներ
240 000
Նյարդային համակարգի նեոպլազիաներ
240 000
Նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ
240 000
Քնի խանգարումներ
240 000
Ոչ էպիլեպտիկ պարոքսիզմներ
240 000
Երկրորդային գլխացավեր
240 000
Շարժողական խանգարումներ, դիստոնիա, դիսկինեզիա, խորեա, տրեմոր, միոկլոնիա
240 000
Հիդրոցեֆալիա
240 000
Էպիլեպսիա
240 000
Սուր վեստիբուլյար գլխապտույտ
240 000
Այլ ծագման գլխապտույտներ
240 000
Ժառանգական ատաքսիաներ
240 000
Տիկային խանգարումներ
240 000
Սինկոպե
240 000
Նևրալգիաներ
240 000
Դիմային նյարդի պերիֆերիկ պարեզ
240 000
Գենետիկ համախտանիշներ
240 000
Անհայտ ծագման գենետիկ հիվանդություն
240 000
Մտավոր զարգացման հապաղում
240 000
Խոսքի զարգացման հապաղում
240 000
Վարքի խանգարում
240 000
Աուտիզմի սպեկտրի խանգարում
240 000
Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշ
240 000
Լոգոնևրոզ
240 000
Հիշողության խանգարումներ
240 000
Բարորակ պարոքսիզմալ ծուռվզություն
240 000
Բարորակ պարոքսիզմալ գլխապտույտ
240 000
Պարոքսիզմալ տոնիկ դեպի վեր հայացք
240 000
Անհայտ ծագման պարոքսիզմներ
240 000
Տրիգեմինալ ավտոնոմ ցեֆալգիաներ
240 000
Չտարբերակված գլխացավեր
240 000
Իզոլացված էպիլեպտիկ ցնցում
240 000
Սուր ցերեբելյար ատաքսիա
320 000
Քրոնիկ պոլինեյրոպաթիաներ
320 000
Ներգանգային ինֆեկցիաներ (մենինգիտ, էնցեֆալիտ, ցերեբելլիտ, ուղեղի լոկալիզացված բորբոքային ախտահարումներ)
320 000
Նեյրոտրանսմիտերային մետաբոլիզմի հիվանդություններ
320 000
Կենտրոնական նյարդային համակարգի ինտոքսիկա??իաներ
320 000
Էպիլեպտիկ էնցեֆալոպաթիա
320 000
Պարկինսոնի հիվանդություն
320 000
Երկրորդային պարկինսոնիզմ
320 000
Էպիլեպտիկ ստատուս
320 000
Դեղորայք-կայուն էպիլեպսիա
320 000
Հերպես զոստեր, գոտևորող որքին
320 000
Պարբերական պարալիզներ
320 000
Թորշոմած պարալիզներ
320 000
Ինֆանտիլ էպիլեպտիկ սպազմերի համախտանիշ
320 000
Իդիոպաթիկ ներգանգային հիպերթենզիա
430 000
Իդիոպաթիկ ներգանգային հիպոտենզիա
430 000
Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ
430 000
Գլխուղեղի երակային ծոցերի թրոմբոզ
430 000
Ողնուղեղի բորբոքային հիվանդություններ / միելիտ/
430 000
Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ
430 000
Նյարդաբանական խնդիրներ մետաբոլիկ հիվանդությունների դեպքում
430 000
Նեյրոկուտանեալ հիվանդություններ
430 000
Գլոբալ զարգացման հապաղում
430 000
Միոպաթիա, միոդիստրոֆիա
430 000
Մանկական ուղեղային կաթված
430 000
Գենետիկ հիվանդություններ
430 000
Պերիֆերիկ նյարդային համակարգի սիստեմային ախտահարումները
430 000
ԿՆՀ-ի պարազիտար հիվանդություններ
430 000
Ջերմային ինֆեկցիայի հետ ասոցացված էպիլեպտիկ համախտանիշ
430 000
Տրանզիտոր իշեմիկ գրոհ
430 000
Մոյամոյայի հիվանդություն
430 000
Սուր նեյրոպաթիաներ, Գիյեն-Բարեի համախտանիշ
550 000
Միլլեր-Ֆիշերի համախտանիշ, տոքսիկ նեյրոպաթիա
550 000
Կենտրոնական նյարդային համակարգի սիստեմային ախտահարումները
550 000
Միասթենիա
550 000
Դեմիելինիզացնող հիվանդություններ
550 000
Նյարդային համակարգի վասկուլիտներ
550 000
Նյարդային համակարգի աուտոիմուն և հետինֆեկցիոն ախտահարումներ
550 000
Ցրված սկլերոզ
550 000
Օպսոկլոնուս-միոկլոնուս համախտանիշ
550 000
Սպինալ մկանային ատրոֆիա
550 000
Օպտիկ նևրիտ
550 000
Կենտրոնական կամրջային միելինոլիզ
550 000
Սուր նեկրոտիզացնող էնցեֆալոպաթիա
550 000
Նյարդավիրաբուժություն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Ուղեղի փորոքների պունկցիա/դրենավորում
150 000
Գոտկային պունկցիա
50 000
Գոտկային դրենավորում
100 000
Ամբուլատոր միջամտություններ տեղային անզգայացմամբ (1)
35 000
Գլխի վերքի վիրաբուժական մշակում ընդհանուր անզգայացմամբ (2 օր)
100 000
Ներգանգային ճնշման (ICP) մոնիտորինգի պարենխիմատոզ համակարգի իմպլանտացիա (5 օր)
300 000
Ներգանգային ճնշման (ICP) մոնիտորինգի փորոքային համակարգի իմպլանտացիա (5 օր)
300 000
Խրոնիկական սուբդուրալ/էպիդուրալ հեմատոմայի դրենավորում ֆրեզային անցքից
400 000
Գանգի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում առանց գանգոսկրի պլաստիկայի
400 000
Գլխուղեղի սալջարդված դետրիտի օջախի հեռացում
480 000
Գլխուղեղից օտար մարմնի հեռացում
480 000
Գանգի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում գանգոսկրի պլաստիկայով
480 000
Գանգի լայնածավալ դեկոմպրեսիոն տրեպանացիա (առանց արհեստական կարժրենու արժեքի)
500 000
Ներուղեղային հեմատոմայի հեռացում
500 000
Սուբդուրալ հեմատոմայի հեռացում կրանիոտոմիայով
500 000
Էպիդուրալ հեմատոմայի հեռացում կրանիոտոմիայով
500 000
Ներփորոքային հեմատոմայի հեռացում
550 000
Գլխի փափուկ հյուսվածքների մինչև 5 սմ ուռուցքի հեռացում
200 000
Գլխուղեղի ուռուցքի բիոպսիա
380 000
Գլխի փափուկ հյուսվածքների մեծ ուռուցքի հեռացում պլաստկայով
400 000
Գանգաթաղի մինչև 5 սմ ոսկրային ուռուցքների մասնահատում
400 000
Գանգաթաղի 5 սմ և ավել ոսկրային ուռուցքների մասնահատում պլաստիկայով
500 000
Գլխուղեղի ուռուցքների հեռացում, բարդության 1-ին կարգ
700 000
Գլխուղեղի ուռուցքների հեռացում, բարդության 2-րդ կարգ
800 000
Գլխուղեղի ուռուցքների հեռացում, բարդության 3-րդ կարգ
1 000 000
Գլխուղեղի ուռուցքների հեռացում, բարդության 4-րդ կարգ
1 200 000
Քնային զարկերակի ավազանի անևրիզմայի բաց վիրահատական բուժում
800 000
Սուպրատենտորիալ ԱՎՄ-ի ռեզեկցիա
800 000
Ողնաշարային զարկերակի ավազանի անևրիզմայի բաց վիրահատական բուժում
850 000
Սուբտենտորիալ ԱՎՄ-ի ռեզեկցիա
850 000
Գասսերյան հանգույցի ստերեոտակտիկ բլոկադա
150 000
DREZ. Արմատիկի մուտքի շրջանի դեստրուկցիա
500 000
Ողնուղեղի կոմիսսուրոտոմիա
500 000
Միելոտոմիա
500 000
MVD. ԳՈՒՆ-ի միկրոանոթային դեկոմպրեսիա
550 000
Գլխուղեղի բլթի ռեզեկցիա
500 000
Սուբպիալ ռեզեկցիա
500 000
Կալոզոտոմիա
550 000
Հեմիսֆերէկտոմիա
600 000
Հեմիսֆերոտոմիա
600 000
Կարծր թաղանթի պլաստիկա (դուրոպլաստիկա)
250 000
Դիմային նյարդի պլաստիկա
350 000
Լիկվորային խուղակի պլաստիկա (վերքային, օտո/ռինոռեա, պսևդոմենինգոցելե)
450 000
Գանգոսկրի դեֆեկտի պլաստիկա
500 000
Գանգոսկրի դեֆեկտի և կարծր թաղանթի պլաստիկա
550 000
Գանգոսկրի դեֆեկտի և գլխի փափուկ հյուսվածքների պլաստիկա
550 000
"Օմմայա" ռեզերվուարի տեղադրում
350 000
Վենտրիկուլո-ցիստերնոսոմիա ըստ Տորկիլդսենի
350 000
Շունտի ռևիզիա, շունտի հատվածի փոխարինում
350 000
Էնդոսկոպիկ սեպտոստոմիա
350 000
Լյումբո-պերիտոնեոստոմիա
400 000
Գլխուղեղի արախնոիդալ կիստայի շունտավորում
400 000
Շունտի ռևիզիա՝ շունտի փոխարինում
450 000
Վենտրիկուլո-պերիտոնեոստոմիա
450 000
Վենտրիկուլո-ատրիոստոմիա
500 000
Երրորդ փորոքի հատակի էնդոսկոպիկ ֆենեստրացիա (էնդոսկոպիկ վենտրիկուլո-ցիստեռնոստոմիա)
500 000
Գլխուղեղի արախնոիդալ կիստայի էնդոսկոպիկ բուժում
500 000
Օմմայա ռեզերվուարի տեղադրում ստերեոտակտիկ համակարգի միջոցով
500 000
Ողնաշարի խողովակի հետին դեկոմպրեսիա (լամինէկտոմիա)
350 000
Ողնաշարի խողովակից ոսկրային բեկորի ռեզեկցիա
400 000
Սիրինգոմիելիկ խոռոչի դրենավորում
400 000
Ողնաշարի ճողվածքահատում/դիսկէկտոմիա
400 000
Դրենավորում էպիդուրիտի, դիսցիտի, օստեոմիելիտի դեպքում
400 000
Էքստրամեդուլյար ուռուցքի հեռացում
600 000
Ինտրամեդուլյար ուռուցքի հեռացում
600 000
Ողի հոդախախտի/ենթահոդախախտի ուղղում և ֆիքսում
600 000
Ռեպոզիցիա և ֆիքսում ողի կոտրվածքի դեպքում
600 000
Ողերի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա (առանց իմպլանտի արժեքի)
600 000
Ողերի առաջային սպոնդիլոդեզ (առանց իմպլանտի արժեքի)
600 000
Դերմալ սինուսի հատում առանց լամինէկտոմիայի
330 000
Դիաստեմատոմիելիայի վիրահատում
400 000
Ֆիքսված ողնուղեղի ազատում
400 000
Մենինգոցելեի, Մենինգոռադիկուլոցելեի, Մենինգոմիելոցելեի հատում
400 000
Էնցեֆալոցելեի հատում
500 000
Սուբդուրալ հիգրոմայի վիրահատում ֆրեզային անցքի միջոցով
400 000
Գլխուղեղի թարախակույտերի կամ էմպիեմայի դատարկում ֆրեզային անցքով
400 000
Սուբդուրալ հիգրոմայի վիրահատում կրանիոտոմիայով
500 000
Գլխուղեղի արախնոիդալ կիստայի բաց վիրահատական բուժում
550 000
Գլխուղեղի պարազիտար բշտի հեռացում
600 000
Գլխուղեղի թարախակույտերի կամ էմպիեմայի դատարկում բաց եղանակով
650 000
Պարզ կրանիոսինոստոզների բուժում /1 կարան/
400 000
Կոմբինացված կրանիոսինոստոզների բուժում /2 և ավել կարան/
500 000
Արնոլդ-Կիարի մալֆորմացիայի վիրահատական բուժում
500 000
Օրբիտոտոմիա (Գրեֆեի հիվանդության բուժում)
500 000
Ներվիրահատական էլեկտրոֆիզիոլոգիական մոնիտորինգ
150 000
Էպիլեպսիայի պարզ վիրահատական բուժում ներառյալ օգտագործվող հավելյալ նյութերը
2 460 000
Էպիլեպսիայի պարզ վիրահատական բուժում ներառյալ օգտագործվող հավելյալ նյութերը-պետական մասնակցությամբ
1 230 000
Էպիլեպսիայի բարդ վիրահատական բուժում ներառյալ օգտագործվող հավելյալ նյութերը
3 100 000
Էլեկտրոդների ստերեոտակտիկ իմպլանտացիայով էպիլեպսիայի մինիմալ ինվազիվ միջամտություն (առանց իմպլանտացվող էլեկտրոդների արժեքի)
4 000 000
Ուղեղի խորը ստիմուլիացիա (առանց տեղադրվող խթանիչի և այլ աքսեսուարների արժեքի)
2 350 000
Ուղեղի խորը ստիմուլիացիա` ներառյալ տեղադրվող խթանիչի և այլ աքսեսուարների արժեքը
ըստ պայմանագրի /անհատական/
Ուղեղի խորանիստ կորիզների ստերեոտակտիկ աբլացիա
1 600 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` «Արաբկիր+» մասնաշենքով)
Հեռախոս
060 400 300 /22 21/ գրանցումների համար для регистраций for registrations
Էլ.հասցե