Այսօր Էպիլեպսիայի համաշխարհային օրն է` «մանուշակագույն» օրը:
«Էպիլեպսիա» բառը հունարենից թարգմանաբար «հարկադրել, տիրել» է նշանակում: Ի՞նչ է հարկադրում հիվանդությունների այս խումբը մարդու օրգանիզմին, որքա՞ն ծանոթ ենք մենք էպիլեպսիային և ի՞նչ գիտենք մեր կողքին տեղի ունեցող էպի-ցնցումների ժամանակ ճիշտ պահելաձևի մասին: Ի՞նչ է առաջարկում բժշկագիտությունն աշխարհի` էպիլեպսիա ունեցող մոտ 50 մլն բնակիչներին: Այս և այլ հարցերի պատասխաններ լսեք «Արաբկիր» ԲՀ մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանի մեկնաբանությամբ: