Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք

Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն բաժանմունք

 

«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ի երիտասարդ բաժանմունքներից մեկն է, հիմնվել է 2014թ-ի հոկտեմբերին: Մանկական անհետաձգելի բուժօգնությունն, ընդհանրապես, նոր և զարգացող ճյուղ է մեզանում:

«Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքը անհետաձգելի բուժօգնություն է ցուցաբերում երեխաներին և դեռահասներին` սկսած կրծքի տարիքից /28օրականից/ մինչև 18 տարեկան: Բաժանմունքն աշխատում է օրական 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր` 24/7 ռեժիմով` տարեկան ընդունելով մոտավորապես 40-42 հազար այցելուի, այսինքն միջինում 120 այցելուի` մեկ օրում:


Բաժանմունքը բաղկացած է 2 մասից՝ ընդունարանից`  մանկաբուժական 3 և վիրաբուժական 1 զննման սենյակներով, վիրաբուժական զննման սենյակին կից գործում է նաև միջամտությունների սենյակ՝ փոքր վիրաբուժական միջամտությունների համար, և կարճատև հոսպիտալացման բաժանմունքից՝ 16 մահճակալներով և միջամտության սենյակով՝ հագեցած անհետաձգելի բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով:

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Մանկական սակավարյունություն
26 փետրվար
Երեխաների երկաթ-դեֆիցիտային սակավարյունության մասին #OPENFamilyEducation-ի շրջանակում խոսել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը: Լսեք, ուշադիր եղեք, իմացեք սակավարյունության նշանների եւ դրսեւորումների մասին եւ սպասեք բժշկուհու հաջորդ հոլովակին` իմանալու համար, թե ինչ պետք է անել նման դեպքերում:
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն
13 փետրվար
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն. ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչեւ հետեւանքների կարող է բերել եւ ինչպես կարելի է կանխարգելել այս խնդիրը: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանը: 
Բուժում է բժիշկը. ոչ «համացանցային ամենագիտությանը»
07 փետրվար
Լսեք մեր երիտասարդ մանկաբույժներից Մերի Մարանդյանին եւ մի տրվեք «համացանցային բժշկությանն ու ամենագիտությանը»: Տեղեկացված լինել դեռ չի նշանակում լինել մասնագետ: Առողջության հետ կապված խնդիրների լուծումը վստահեք միայն մասնագետներին: #OpenFamilyEducation-ն անդրադառնում է կարեւոր թեմաների
Ծծակների և շշերի ճիշտ ընտրության խորհուրդներ
05 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդներն ամենափոքրիկների ծնողներին են ուղղված: Թեման` ծծակների և շշերի ճիշտ ընտրությունը: Ինչ նյութերից են դրանք պատրաստված, արդյոք չեն խոչընդոտի կրծքով կերակրումը եւ ինչպես ախտահանել դրանք օգտագործումից առաջ իմացեք` «Բուժ ինֆո» հաղորդման ընթացքում։
Ինչպե՞ս ընտրել տակդիր փոքրիկի համար
04 նոյեմբեր 24
Մանկաբույժ Մերի Մարանդյանի խորհուրդները` փոքրիկի համար տակդիր ընտրելու թեմայով:  Արդյոք կան տարբերություններ աղջիկ և տղա երեխաների տակդիրների միջև, ինչպես ընտրել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել պատմում են «Բուժ-ինֆոյի» այս թողարկմանը։
Ջերմաչափեր եւ ջերմաչափում
02 փետրվար 24
Մեր մանկաբույժներից Քնարիկ Սուքիասյանը #OPENFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ ջերմաչափերի եւ ջերմաչափման մասին: Լսեք ու հիշեք, սիրելի ծնողներ, որ երեխայի մարմնի ջերմություն ձեռքի ափով «չափելը» պարզապես սխալ է:
Սուր լարինգոտրախեիտ կամ կեղծ կրուպ
31 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները սիրով միացել են #OPENFamlilyEducation ծրագրին` իրենց խորհուրդներով նպաստելու ծնողների իրազեկվածության բարձրացմանն ու երեխայի առողջության հետ կապված խնդիրների դեպքում արագ եւ ճիշտ կողմնորոշմանը:   Մանկաբույժ Հասմիկ Վարդանյանը` սուր լարինգոտրախեիտի, կամ ինչպես շատերին է ծանոթ, կեղծ կրուպի մասին:
Սուր շնչառական վիրուսային վարակներ
15 հունվար 24
Սուր շնչառական վարակներով ծանրաբեռնված այս օրերին մեր բժշկուհիները հասցրել են նաեւ պատասխանել տարբեր լրատվամիջոցների լրագրողներին: Նպատակը` ավելի տեղեկացված դարձնել ծնողներին, որպեսզի երեխայի առողջության հետ կապված քայլերը լինեն մտածված, ճիշտ եւ ժամանակին: «Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Անահիտ Սարուխանյանը պատասխանել «Արմլուրի» հարցերին:  
ՍՇՎ. ինչպես կանխարգելել եւ կառավարել
11 հունվար 24
Սուր շնչառական վարակների թեմային անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Լուրերի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Մերի Մարանդյանը:   Լսեք, տեղեկացված եղեք եւ կարողացեք կառավարել իրավիճակը` ճիշտ քայլերով:     Արաբկիր բժշկական կենտրոնն այս օրերին այցելուների պակաս չունի: Դիմելիության բարձր ակտիվության պատճառը սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակներն են:    Մանկաբույժ Մերի Մարդանյանը պատմում է. - Երեխաների մեծ մասն արդեն դիմում են դեսատուրացված, բրոնխիոլիտի պատկերով, որոնք 100% ընդունելիության ցուցում են համարվում արդեն հիվանդանոցային պայմաններ: Դրանով է պայմանավորված մեծ հոսքը հիվանդանոցները, որովհետև բոլոր բալիկները թթվածնակախյալ են լինում մեծ տոկոս դեպքերում և կարիք է լինում ինտենսիվ հսկողության հիվանդանոցային պայմաններում:    Բուժկենտրոնում օրական 120-125 բուժառու են ընդունում: Փոքրիկների մոտ հիմնականում գրիպի А և B տեսակներն են:   Բժշկուհին ասում է. - Խորհուրդ կտամ, որ բոլոր այն բալիկները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ նշաններ առաջին հերթին մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ  դիմեն տեղամասային օղակի մանկաբույժին, գնահատվի երեխայի վիճակը և նոր` ըստ անհրաժեշտության, եթե իսկապես կարիք կա հիվանդանոցային բուժ օգնության, համապատասխան ուղեգրում լինի դեպի հիվանդանոց, որը կկրճատի ինչպես հիվանդանոց դիմելիությունը, այնպես էլ` այն բալիկների առաջնային օգնությունը, որոնք իսկապես մեր կարիքն ունեն:   Թեև հոկտեմբերից մայիսը Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոն է համարվում, բայց հատկապես վերջին օրերին դիտվում է հիվանդացության ակտիվացում:    ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է. - Մենք ունենք և գրիպ A իր բոլոր ենթատեսակներով, ունենք շրջանառվող գրիպ B, ունենք այլ շնչառական վիրուսային վարակներ` և պարագրիպ և ադենովիրուս, և էռես(RS) վիրուս, ռինովիրուս: Մենք նաև ունենք արձանագրված դեպքեր, երբ անձն ունի համավարակ, այսինք` ադենովիրուս ռինովիրուսի հետ և այլ համավարակներ, ինչը բնականաբար էլ ավելի բարդացնում է կլինիկական ընթացքը: Ամսի 8-ի դրությամբ մենք ունենք դիմելիություն առաջնային պահպանման օղակ 1547 դեպք, որից 1105 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դիմելիության 71%:   Այսինքն նախորդ օրվա համեմատ դիմելիությունն աճել է 1.8 անգամ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ` 4.9 անգամ: Ամենօրյա վերլուծությունները ցույց են տվել, որ ավելացել են նաև շտապ օգնության կանչերի թիվն ու հոսպիտալացման դեպքերը:    Տիկին Աբովյանն ասում է. - Եղել է 216 կանչ, որից 61 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 36%, իսկ թոքաբորբով շտապ օգնության 24 կանչ է գրանցվել, որից 3 0-18 տարեկանների շրջանում:   Հունվարի 8-ի դրությամբ հոսպիտալացվել է 749 բուժառու` 170-ով ավելի քան նախորդ օրը: Կտրուկ աճն Աբովյանը կապում է շաբաթ-կիրակի բժշկական կազմակերպություններ չդիմելու հետ:    Ռոմելլա Աբովյանն ասում է. - Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի նկատմամբ, որպեսզի անգամ վարակվելիս ավելի թեթև տանեն հիվանդությունը, զերծ մնան բազմաշատ վայրերից:   Ախտանշաններ ունենալու դեպքում դպրոց և նախակրթարան չուղարկել երեխաներին, և կրել դիմակներ:
Էպիկենտրոնը սուր շնչառական վարակների մասին
10 հունվար 24
Սուր շնչառական վիրուսային վարակների մասին «Էպիկենտրոն» լրատվականի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը:   Ձմռանը սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են` վարակելիությունը բարձր է: Տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Առավել խոցելի խմբում են երեխաները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակակիրների 70% մինչև 18 տարեկաններն են:   Հատկապես տոնական օրերին բուժ հաստատություններում գերհագեցած գրաֆիկով են աշխատել: Վիրուսները տարածվել են առավելապես Ամանորին` միմյանց տներ այցելությունների ժամանակ:   Մանկաբույժ Թամարա Չաղարյանն ասում է. - Ունենք շնչական վիրուսներով հիվանդացության զգալի աճ: Չէի ասի, թե այս տարի այդ հիվանդացությունը գերազանցում է նախորդ տարիներին, որովհետև դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին միշտ էլ եղել է ծանրաբեռնվածություն սուր շնչական վիրուսների առումով: Ներկայումս բավականին տարածված են գրիպ A ենթատեսակի վիրուսով հարուցվող հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի ունենում ենք ռեսպիրատոր - սինցիտիալ վիրուսային վարակի դեպքեր: Երեխաների շրջանում ավելի քիչ` սակայն ունենում ենք նաև հաստատված Կորոնավիրուսային վարակի դեպքեր:   Վիրուսի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, հևոցը, դժվարաշնչությունն, ընդհանուր թուլությունն ու քթահոսությունը: Բարդություններից խուսափելու համար Արաբկիր բժշկական համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել: - Ցանկալի է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի տրվեն համապատասխան խորհուրդները: Եթե առկա են սիմպտոմներ, որոնց դեպքում կարիք է լինում հոսպիտալացման, էդ դեպքում արդեն կազմակերպվում է երեխայի հետագա ուղեգրումը մանկաբուժական ստացիոնարներ:    Ստացիոնար բուժում ստացող 6 տարեկան Արարատը մի քանի օրում հասցրել է ընկերանալ հիվանդասենյակի փոքրիկների հետ: Ոչ թե ախտանշաններից է գանգատվում, այլ սրտնեղում է ընկերներին շուտ-շուտ հրաժեշտ տալու համար:   Արարատն ասում է. - Իմ ընկերները գնացին` ես մնացի:   Սեզոնային վիրուսներից խուսափելու և դրանք կանխարգելելու լավագույն մեթոդը թե մեծահասակների թե փոքրերի համար պատվաստումն է` ասում է մանկաբույժը: - Յուրաքանչյուր տարի` սկսած հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից ծնողները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ ընդորում ինչպես երեխաներին, էնպես էլ մեծահասակներին ցանկալի է իրականացվի գրիպ A և B ենթատեսակների համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումները: Կանխարգելման մյուս մեթոդը` հնարավորինս խուսափել  հիվանդների հետ շփումից, հաճախակի ախտահանել ձեռքերն, օդափոխել փակ տարածությունները:   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով հունվարի 7-ի դրությամբ 579 քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց 90% մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 181 մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված մասնագետները հիվանդության աճ են կանխատեսում:
Մանկաբույժների օրը
20 նոյեմբեր 23
Սիրելի մանկաբույժներ,   շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով եւ ասում ձեզ` շնորհակալություն. ձեր նվիրումն անգնահատելի է, հոգատարությունն` անչափելի: Աշխատասենյակների պատերին փակցված այս անկեղծ նկարները ձեր փոքրիկ պացիենտների անսահման սիրո ու հավատի վկայություններն են, ձեր նկատմամաբ նրանց վստահությունը` ամենաթանկ ու դարմանող դեղամիջոցը:   Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին` շարունակելով վայելել նրանց մաքրամաքուր սիրուց ճառագող լույսը:
Ցյուրիխ - «Արաբկիր» համագործակցություն
10 հունիս 23
Համագործակցության հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի մասնագետները` անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Ջորջ Շտաբուլին եւ բուժքույրեր Նեիլա Պաիոնին ու Ստեֆանի Դեվիդսոնը: «Արաբկիրի» գործընկերների հետ հանդիպումներն, ինչպես միշտ, ընթանում են ակտիվ քննարկումներով, առանձին դեպքեր դիտարկելով, բժշկական տակտիկաների համեմատությամբ, դասախոսություններով եւ, իհարկե, գործնական հմտությունների ու ծրագրային մտքերի փոխանակությամբ: Ջորջ Շտաբուլի, Նեիլայի եւ Ստեֆանիի հետ իրենց փորձառության մասին խոսելու առիթ ունեն ինչպես Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ մանկաբուժական մյուս բաժանմունքների մասնագետները: Առանձնակի ակտիվ հարցերով ու քննարկումներով են ընթացել Ջորջ Շտաբուլիի եւ Նեիլա Պաիոնիի դասախոսությունները` ջերմող երեխա, ցավի կառավարում եւ տրիաժ թեմաներով: Բժիշկների խոսքով նման հանդիպումները դրական մեծ ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդների մասնագիտական ճանապարհին:  
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի մասնաշենքով)
Հեռախոս
015 400 300 /11 43/
015 400 300 /21 41/