Այլ մասնագետներ

Ջհանգիրյան Գևորգ Կարենի
Օրթոպեդ-վնասվածքաբան
Իրիցյան Էմմա Ռաֆայելի
Վիրահատական, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ բուժման բաժ. հերթ. Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Նահապետյան Հասմիկ Ռուբիկի
Բժիշկ-օտոլարինգոլոգ

Լյուլեջյան Կարինե Երվանդի
Հոգեբույժ

Գրիգորյան Մարինե Գագիկի
Ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար

Բադալյան Սևակ Հրանտի
Նյարդավիրաբույժ

Գևորգյան Արևիկ Պաստյորի
Լաբորատոր բժիշկ

Չաղարյան Թամարա Հովիկի
Մանկաբույժ
Մեդիա

Մանկական սակավարյունություն
26 փետրվար
Երեխաների երկաթ-դեֆիցիտային սակավարյունության մասին #OPENFamilyEducation-ի շրջանակում խոսել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը: Լսեք, ուշադիր եղեք, իմացեք սակավարյունության նշանների եւ դրսեւորումների մասին եւ սպասեք բժշկուհու հաջորդ հոլովակին` իմանալու համար, թե ինչ պետք է անել նման դեպքերում:

Էպիկենտրոնը սուր շնչառական վարակների մասին
10 հունվար 24
Սուր շնչառական վիրուսային վարակների մասին «Էպիկենտրոն» լրատվականի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժներից Թամարա Չաղարյանը:
Ձմռանը սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են` վարակելիությունը բարձր է: Տարածվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով: Առավել խոցելի խմբում են երեխաները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակակիրների 70% մինչև 18 տարեկաններն են:
Հատկապես տոնական օրերին բուժ հաստատություններում գերհագեցած գրաֆիկով են աշխատել: Վիրուսները տարածվել են առավելապես Ամանորին` միմյանց տներ այցելությունների ժամանակ:
Մանկաբույժ Թամարա Չաղարյանն ասում է.
- Ունենք շնչական վիրուսներով հիվանդացության զգալի աճ: Չէի ասի, թե այս տարի այդ հիվանդացությունը գերազանցում է նախորդ տարիներին, որովհետև դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին միշտ էլ եղել է ծանրաբեռնվածություն սուր շնչական վիրուսների առումով: Ներկայումս բավականին տարածված են գրիպ A ենթատեսակի վիրուսով հարուցվող հիվանդությունները, ինչպես նաև հաճախակի ունենում ենք ռեսպիրատոր - սինցիտիալ վիրուսային վարակի դեպքեր: Երեխաների շրջանում ավելի քիչ` սակայն ունենում ենք նաև հաստատված Կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Վիրուսի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, հևոցը, դժվարաշնչությունն, ընդհանուր թուլությունն ու քթահոսությունը:
Բարդություններից խուսափելու համար Արաբկիր բժշկական համալիրի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել:
- Ցանկալի է հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել տեղամասային մանկաբույժին, որպեսզի տրվեն համապատասխան խորհուրդները: Եթե առկա են սիմպտոմներ, որոնց դեպքում կարիք է լինում հոսպիտալացման, էդ դեպքում արդեն կազմակերպվում է երեխայի հետագա ուղեգրումը մանկաբուժական ստացիոնարներ:
Ստացիոնար բուժում ստացող 6 տարեկան Արարատը մի քանի օրում հասցրել է ընկերանալ հիվանդասենյակի փոքրիկների հետ: Ոչ թե ախտանշաններից է գանգատվում, այլ սրտնեղում է ընկերներին շուտ-շուտ հրաժեշտ տալու համար:
Արարատն ասում է.
- Իմ ընկերները գնացին` ես մնացի:
Սեզոնային վիրուսներից խուսափելու և դրանք կանխարգելելու լավագույն մեթոդը թե մեծահասակների թե փոքրերի համար պատվաստումն է` ասում է մանկաբույժը:
- Յուրաքանչյուր տարի` սկսած հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներից ծնողները կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկա՝ ընդորում ինչպես երեխաներին, էնպես էլ մեծահասակներին ցանկալի է իրականացվի գրիպ A և B ենթատեսակների համար նախատեսված կանխարգելիչ պատվաստումները: Կանխարգելման մյուս մեթոդը` հնարավորինս խուսափել հիվանդների հետ շփումից, հաճախակի ախտահանել ձեռքերն, օդափոխել փակ տարածությունները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով հունվարի 7-ի դրությամբ 579 քաղաքացի հոսպիտալացվել է: Նրանց 90% մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 181 մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Վերջին 10 օրվա ընթացքում վիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված մասնագետները հիվանդության աճ են կանխատեսում: