Այլ մասնագետներ

Հարությունյան Տաթևիկ Սիմոնի
Մաշկաբան

Նավասարդյան Լուսինե Վիուլի
բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մեծահասակների եւ մանկական էնդոկրինոլոգ

Օրդյան Մարիամ Էդիկի
Մանկաբույժ

Անդրեասյան Լիա Արմենի
Մանկաբույժ

Գրիգորյան Սաթենիկ
Մանկական սրտաբան

Սարուխանյան Անահիտ
մանկաբույժ

Շահինյան Տաթևիկ Մուշեղի
գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ
մանկական գաստրոէնտերոլոգ, բգթ

Մարանդյան Մերի
Մանկաբույժ
Մեդիա

Բուժում է բժիշկը. ոչ «համացանցային ամենագիտությանը»
07 փետրվար
Լսեք մեր երիտասարդ մանկաբույժներից Մերի Մարանդյանին եւ մի տրվեք «համացանցային բժշկությանն ու ամենագիտությանը»: Տեղեկացված լինել դեռ չի նշանակում լինել մասնագետ: Առողջության հետ կապված խնդիրների լուծումը վստահեք միայն մասնագետներին:
#OpenFamilyEducation-ն անդրադառնում է կարեւոր թեմաների

Ինչպե՞ս ընտրել տակդիր փոքրիկի համար
04 նոյեմբեր 24
Մանկաբույժ Մերի Մարանդյանի խորհուրդները` փոքրիկի համար տակդիր ընտրելու թեմայով:
Արդյոք կան տարբերություններ աղջիկ և տղա երեխաների տակդիրների միջև, ինչպես ընտրել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել պատմում են «Բուժ-ինֆոյի» այս թողարկմանը։

ՍՇՎ. ինչպես կանխարգելել եւ կառավարել
11 հունվար 24
Սուր շնչառական վարակների թեմային անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Լուրերի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի մանկաբույժներից Մերի Մարանդյանը:
Լսեք, տեղեկացված եղեք եւ կարողացեք կառավարել իրավիճակը` ճիշտ քայլերով:
Արաբկիր բժշկական կենտրոնն այս օրերին այցելուների պակաս չունի: Դիմելիության բարձր ակտիվության պատճառը սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակներն են:
Մանկաբույժ Մերի Մարդանյանը պատմում է.
- Երեխաների մեծ մասն արդեն դիմում են դեսատուրացված, բրոնխիոլիտի պատկերով, որոնք 100% ընդունելիության ցուցում են համարվում արդեն հիվանդանոցային պայմաններ: Դրանով է պայմանավորված մեծ հոսքը հիվանդանոցները, որովհետև բոլոր բալիկները թթվածնակախյալ են լինում մեծ տոկոս դեպքերում և կարիք է լինում ինտենսիվ հսկողության հիվանդանոցային պայմաններում:
Բուժկենտրոնում օրական 120-125 բուժառու են ընդունում: Փոքրիկների մոտ հիմնականում գրիպի А և B տեսակներն են:
Բժշկուհին ասում է.
- Խորհուրդ կտամ, որ բոլոր այն բալիկները, ովքեր ունեն վիրուսին բնորոշ նշաններ առաջին հերթին մայրիկի և հայրիկի ուղեկցությամբ դիմեն տեղամասային օղակի մանկաբույժին, գնահատվի երեխայի վիճակը և նոր` ըստ անհրաժեշտության, եթե իսկապես կարիք կա հիվանդանոցային բուժ օգնության, համապատասխան ուղեգրում լինի դեպի հիվանդանոց, որը կկրճատի ինչպես հիվանդանոց դիմելիությունը, այնպես էլ` այն բալիկների առաջնային օգնությունը, որոնք իսկապես մեր կարիքն ունեն:
Թեև հոկտեմբերից մայիսը Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոն է համարվում, բայց հատկապես վերջին օրերին դիտվում է հիվանդացության ակտիվացում:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է.
- Մենք ունենք և գրիպ A իր բոլոր ենթատեսակներով, ունենք շրջանառվող գրիպ B, ունենք այլ շնչառական վիրուսային վարակներ` և պարագրիպ և ադենովիրուս, և էռես(RS) վիրուս, ռինովիրուս: Մենք նաև ունենք արձանագրված դեպքեր, երբ անձն ունի համավարակ, այսինք` ադենովիրուս ռինովիրուսի հետ և այլ համավարակներ, ինչը բնականաբար էլ ավելի բարդացնում է կլինիկական ընթացքը: Ամսի 8-ի դրությամբ մենք ունենք դիմելիություն առաջնային պահպանման օղակ 1547 դեպք, որից 1105 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դիմելիության 71%:
Այսինքն նախորդ օրվա համեմատ դիմելիությունն աճել է 1.8 անգամ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ` 4.9 անգամ: Ամենօրյա վերլուծությունները ցույց են տվել, որ ավելացել են նաև շտապ օգնության կանչերի թիվն ու հոսպիտալացման դեպքերը:
Տիկին Աբովյանն ասում է.
- Եղել է 216 կանչ, որից 61 0-18 տարեկանների շրջանում, ինչը կազմում է ընդհանուր դեպքերի 36%, իսկ թոքաբորբով շտապ օգնության 24 կանչ է գրանցվել, որից 3 0-18 տարեկանների շրջանում:
Հունվարի 8-ի դրությամբ հոսպիտալացվել է 749 բուժառու` 170-ով ավելի քան նախորդ օրը: Կտրուկ աճն Աբովյանը կապում է շաբաթ-կիրակի բժշկական կազմակերպություններ չդիմելու հետ:
Ռոմելլա Աբովյանն ասում է.
- Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի նկատմամբ, որպեսզի անգամ վարակվելիս ավելի թեթև տանեն հիվանդությունը, զերծ մնան բազմաշատ վայրերից:
Ախտանշաններ ունենալու դեպքում դպրոց և նախակրթարան չուղարկել երեխաներին, և կրել դիմակներ: