Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Մանկաբուժական բաժանմունք /ալերգոլոգիական, թոքաբանական, մաշկաբանական, էնդոկրինոլոգիական/

Մանկաբուժական բաժանմունք /ալերգոլոգիական, թոքաբանական, մաշկաբանական, էնդոկրինոլոգիական/

Տեքստը ուզել Աստղիկից կամ Բոյաջյանից:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
  Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:    «Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում եւ դիսպանսեր վերահսկողություն: Կարեւոր է, որ ծնողներն ուշադիր լինեն եւ ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:   Շնորհակալ ենք  
Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
 Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:    Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:    «Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում եւ ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին եւ հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:    Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
Մանկաբույժների օր
20 նոյեմբեր 24
Այսօր Մանկաբույժների օրն է Ուրախ ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրը մեր երկրի մանկաբույժներից շատերի մասնագիտական դարբնոցն է եւ ուղենիշը: Հանուն փոքրիկների առողջության օր ու գիշեր աշխատող մեր մեծ ընտանիքում ոչ միայն մանկաբուժական մի քանի բաժանմունք եւ արտահիվանդանոցային կաբինետներ են գործում, այլեւ ԵՊԲՀ Մանկաբուժության 2-րդ ամբիոնն ու Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը` որպես գիտագործնական հետազոտությունների եւ մասնագիտական-կրթական աջակցության յուրահատուկ օղակ: Սիրելի մանկաբույժներ, դուք եք, որ նվիրաբար ծառայում եք հասարակությանը` հանուն երեխաների առողջության ու կյանքի որակի, ձեր հոգատարության եւ մասնագիտական ջանքերի շնորհիվ է, որ կրկին ժպտում ու տուն են վերադառնում փոքրիկ պացիենտները: Շնորհակալ ենք եւ շնոհավորում ենք
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
12 նոյեմբեր 24
 Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան:    Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:  Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են` զարկերակային ճնշման բարձրացումը, սրտի աշխատանքի արագացումը, տագնապի զգացողությունը, անհանգստությունը, քնի խանգարումն, անքնությունը, ջրազրկումը, ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը,  երիկամների սուր անբավարարությունը,  ցնցումները:  Հայաստանում, ինչպես  ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։  Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը  շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։ Նույն թեմայով տեսանյութը` շուտով:
Նոյեմբերի 12՝ թոքաբորբի դեմ պայքարի օր
12 նոյեմբեր 24
 Օրվա առիթով կրկին փոխանցում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանի խորհուրդներն ու առաջարկում անցնել հղումով` դեպի բաժանմունքի էջ, ծանոթանալ բաժանմունքի գործունեությանն ու փոքրիկ պացիենտների սիրելի անձնակազմին. մարդիկ, որ աշխատում են օր ու գիշեր, անտրտունջ ու անխոս` հանուն երեխաների առողջության: 
Դիմային նյարդի պարեզով ժպիտի վերականգնում ԱՄՆ-ի գործընկերների հետ
17 հոկտեմբեր 24
 Հազվադեպ հանդիպող խնդիրներ ու նորարարական լուծումներ «Արաբկիր» բժշկական համալիրում Այս անգամ news.am-ի ուշադրության կենտրոնում համալիրի Պլաստիկ, վերակառուցողական վիրաբուժության եւ լազերային բժշկության ծառայությունն է՝ ԱՄՆ-ից եկած գործընկերների հետ կատարած յուրահատուկ վիրահատություններով:  Նկարահանման պահին դիմային նյարդի պարեզով երեխայի ժպիտն էին վերականգնում «երազանքի վարպետները»։
Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների եւ դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:   https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա եւ իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա եւ իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:   Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձեւաչափով` օնլայն եւ օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների եւ թերապեւտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների եւ ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում: Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:   Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնեւի համալսարանական մանկական հիվանդանոցից եւ Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:
Ասթմայի համաշխարհային օրը
07 մայիս 24
Ասթմայի համաշխարհային օրվա առիթով լսեք Արաբկիր բժշկական համալիրի Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիայի ծառայության բժիշկներից Աղավնի Սաֆարյանի խորհուրդները` OPEN Family Education հարթակով։ https://www.facebook.com/reel/1111645363421558
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
17 ապրիլ 24
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի եւ գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք եւ տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա եւ արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարեւորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը եւ հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին:
Իմունիտետի մասին
15 փետրվար 24
Իմունիտետի եւ դրա վերաբերյալ միֆերի ու իրականության մասին Novosti-Armenia Stories-ը զրույցի էր հրավիրել «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության, ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ծառայության ալերգոլոգ-իմունոլոգ Աստղիկ Ղազանջյանին:   
Թոքաբորբի մասին
25 դեկտեմբեր 23
  Սիրելի ծնողներ, ձեզանից շատերը հարցեր են ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների մասին: Վերջին շրջանում առավել հաճախակի են թոքաբորբի վերաբերյալ հարցերը: Այս հիվանդության մասին շատ տեղեկություններ կարելի է գտնել համացանցում, որոնք ներկայացնում են դրա առաջացման պատճառները, դասակարգումը, ախտանշաններն ու ընթացքը, հնարավոր բարդությունները, բուժման ու կանխարգելման ձեւերը:   Առատ եւ բազմազան տեղեկությունների մեջ չխճճվելու համար առաջարկում ենք կարդալ բժիշկ Բոյաջյանի կարճ խոսքը` թոքաբորբի վերաբերյալ, հետեւել խորհուրդներին, ժամանակին եւ ճշգրիտ կատարել մասնագետի նշանակումները` ինքնուրույն չփոխելով դեղերի ցանկը կամ քանակը:
Ալերգոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
150 000
Ատոպիկ դերմատիտ
150 000
Ալերգիկ ռինիտ
150 000
Քրոնիկ եղնջացան
230 000
Պապուլյար եղնջացան
230 000
Սուր եղնջացան
230 000
Ալերգիա միջատների թույնի նկատմամբ
230 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա)
230 000
Անգիոայտուց
300 000
Բուլյոզ դերմատիտներ
300 000
Սննդային ալերգիա
300 000
Ալֆա գալ սինդրոմ
300 000
Մաստոցիտոզ
300 000
Շիճուկային հիվանդություններ
300 000
Հետվակցինային րեակցիա
300 000
Անաֆիլաքսիա
400 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա) տարբեր օրգանների ախտահարմամբ
400 000
Հիպերէոզինոֆիլիա
400 000
Բրոնխիալ ասթմա
400 000
Հիպերէոզինոֆիլիկ սինդրոմ
400 000
ժառանգական անգիոպաթիաներ
400 000
DRESS սինդրոմ
400 000
Էոզինոֆիլային էզոֆագիտ
400 000
Կվինկեի այտուց
400 000
Անաֆիլակսիա
400 000
Դժվար կառավարվող կամ ծանր ասթմա, առանց բրոնխոսկոպիայի արժեքի
500 000
Ստիվենս Ջոնսոնի համախտանիշ
500 000
Տոքսիկ Էպիդերմալ նեկրոլիզ (TEN)
500 000
Առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
Դի Ջորջի սինդրոմ
500 000
Ատաքսիա Տելեանգիէկտազիա
500 000
Վիսկոտ Օլդրիչի համախտանիշ
500 000
Ֆագոցիտոզի դեֆկտ
500 000
Լեյկոցիտների ադհեզիայի դեֆեկտ
500 000
Քրոնիկ գրանուլոմատոզ հիվանդություն
500 000
Չեդիակ Հիգաշի համախտանիշ
500 000
Ցիկլիկ Նեյտրոպենիա
500 000
Կոմպլեմենտի համակարգի դեֆեկտ
500 000
Հակամարմինների սինթեզի դեֆեկտներ
500 000
X շղթայակցված ագամագլոբուլինէմիա (Բրուտոնյան)
500 000
Տարածված փոփոխական իմունոդեֆիցիտ (CVID)
500 000
X շղթայակցված կամ աուտոսոմ հիպեր իմունոգլոբուլին M սինդրոմ
500 000
Սելեկտիվ իմունոգլոբուլին A անբավարարություն
500 000
Բջջային կամ համակացված դեֆեկտներ
500 000
Ծանր կամ համակցված իմունանբավարարություն
500 000
Այլ առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
Էնդոկրինոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Սեռական գեղձերի հիվանդություններ-կրիպտորխիզմ
150 000
Վահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Սեռական գեղձերի հիվանդություններ-սեռական զարգացման հապաղումներ
200 000
Ճարպակալում
200 000
Շաքարային դիաբետ, I տիպ, սուր բարդություններ
250 000
Բնածին հիպերինսուլինիզմ
250 000
Շաքարային դիաբետ, II տիպ, սուր բարդություններ
300 000
Մակերիկամիների հիվանդություններ
300 000
Սեռական գեղձերի հիվանդություններ (վաղաժամ սեռական հասունացում)
300 000
Շաքարային դիաբետ, I և II տիպ, քրոնիկ բարդություններ (նեյրոպատիա, ռեթինոպատիա, նեֆրոպատիա և այլն)
350 000
Մաշկաբանություն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Մանկական քորպտիկ
150 000
Ակնե, ծանր ձև
150 000
Սուպպուրատիվ հիդրադենիտ
150 000
Պսորիազ
150 000
Վիտիլիգո, տարածուն ձև
150 000
Կարմիր մազային որքին
150 000
Կարմիր տափակ որքին
150 000
Հասարակ հերպես, բարդացած ձև
200 000
Գլխամաշկի ինֆիլտրատիվ տրիխոֆիթիա
200 000
Դերմատոմիկոզներ
200 000
Իմպետիգո
200 000
Ցելյուլիտ
200 000
Ֆուրունկուլյոզ
200 000
Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա
200 000
Օջախային մազաթափություն, տարածուն ձև
250 000
Քրոնիկ լիխենոիդ որքին
250 000
Սուր ջրծաղիկանման լիխենոիդ որքին
250 000
Ինֆանտիլ հեմանգիոմա
250 000
Անոթային անոմալիաներ
250 000
Գոտևորող որքին
250 000
Ատոպիկ մաշկաբորբ
300 000
Բնածին բուլյոզ էպիդերմոլիզ
300 000
Բշտային մաշկախտ
300 000
Բնածին իխթիոզ
300 000
Հազվադեպ հանդիպող գենոդերմատոզներ
300 000
Մաստոցիտոզ
300 000
Օջախային սկլերոդերմիա
350 000
Սկլերոատրոֆիկ որքին
350 000
Դերմատողմիոզիտ
350 000
Ֆոտոդերմատիտներ
350 000
Դիսկոիդ կարմիր գայլախտ
350 000
Օղակաձև գրանուլոմա, տարածուն ձև
350 000
Լանգերհանս-բջջային հիստիոցիտոզ
350 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի կամ պոլիկլինիկական մասնաշենքերով)
Հեռախոս
015 400 300 /11 97/