Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ընդհանուր մանկաբուժական բաժանմունք /գաստրոէնտերոլոգիական, պարբերական և դեռահասային հիվանդություններ/

Ընդհանուր մանկաբուժական բաժանմունք /գաստրոէնտերոլոգիական, պարբերական և դեռահասային հիվանդություններ/

 

Ընդհանուր մանկաբուժական բաժանմունքն իրականացնում է 1-ից 18 տարեկան երեխաների ընդունելություն ինչպես Երևան քաղաքից և Հայաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Արցախից և այլ երկրներից: 

Հիվանդների հոսպիտալացումը կատարվում է պլանային կարգով /պացինետներ, որոնց նախկինում հետազոտել են բաժանմունքի բժիշկները, ինչպես նաև այլ բաժանմունքներից տեղափոխված պացիենտներ/:
Բաժանմունքում կա 20 մահճակալ: Տարվա ընթացքում բաժանմունքում հոսպիտալացվում են 1000 ից ավելի երեխաներ:
Բոլոր երեխաները հոսպիտալացվում են ծնողի հետ` անկախ տարիքից:

Ծառայությունն ապահովում է երեխաների հոսպիտալացումը հետևյալ ախտորոշումներով.

  • Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ, լյարդի հիվանդություններ
  • Ֆիզիկական զարգացման հապաղում
  • Պարբերական հիվանդություն
  • Անբացատրելի երկարատև տենդ

Բաժանմունքը սերտ համագործակցում է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 2 ամբիոնի եւ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ, կրթական բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուսանողների, ինչպես նաև ԱԱԻ վերապատրաստվող բժիշկների համար: 


Բաժանմունքի աշխատանքների արդյունքները պարբերաբար հրապարակվում են գիտական պարբերականներում
և ներկայացվում են միջազգային համաժողովներում:

                                                
                                             

    
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Ցելիակիա
16 մայիս
Մայիսի 16-ը Ցելիակիայի մասին իրազեկման համաշխարհային օրն է Ցելիակիան առաջ է գալիս որպես հացահատիկների գլյուտեն սպիտակուցի` բարակ աղիքներում ներծծման խանգարումների հետեւանք: Կարող է լինել բնածին եւ ձեռբքերովի, արտահայտվում է հիմնականում փորկապությամբ, փորլուծությամբ, փքվածությամբ, երեխաների դեպքում` աճի խանգարումներով: Ցելիակիան «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության ուշադրության կենտրոնում է, դիսպասներ հսկողությունում ցելիակիա ունեցող 100-ից ավելի երեխա կա: Հենց այս պահին էլ ծառայության մասնագետները մասնակցում են Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միության` ESPAGHAN-ի 57-րդ համաժղովին, որտեղ ներկայացվում են թեմաներ նաեւ ցելիակիայի մասին: Լսեք մանրամասներ, ճանաչեք ցելիակիան` «Արաբկիր» բժշկական համալիրի գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանի ներկայացմամբ: Բժշկուհին պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն
13 փետրվար
«Ձեռք-ոտք-բերան» հիվանդություն. ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչեւ հետեւանքների կարող է բերել եւ ինչպես կարելի է կանխարգելել այս խնդիրը: Թեման #OpenFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանը: 
ՍՇՎ-ների և թոքաբորբի մասին
12 փետրվար
Սիրելի ծնողներ, մեկ անգամ եւս կարդացեք «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի խորհուրդներն ու եղեք ուշադիր:   Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվացման շրջան է: ՍՇՎ դեպքերի մեծ մասը, քանի որ չի պահանջում յուրահատուկ բուժում, կարող են բուժել տանը կամ ամբուլատոր կարգով՝ ջերմության հսկողություն ջերմիջեցնողներով (38,50 և բարձրի դեպքում), շատ հեղուկների ընդունում, քթի լվացում, ցավերի մեղմացում, համարժեք սնունդ։ Հիվանդ երեխայի առողջական վիճակը պետք է գնահատի ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։ Որոնք են այն նշանները, որոնց դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի, և որոնք կարող են հոսպիտալացման պատճառ դառնալ․ խիստ արտահայտված թուլություն կամ գրգռվածություն, ցնցումներ, անկառավարելի բարձր ջերմություն, կրկնակի փսխումներ, հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, ներառյալ` երեխայի «փորով շնչելը», արտահայտված, հատկապես երկկողմանի ականջացավ, ուժեղ կոկորդացավ, երբ երեխան չի կարողանում կամ դժվարանում է կուլ տալ նույնիսկ հեղուկներ։ Գրիպի և ՍՇՎ ծանր ձևերից է թոքաբորբը։ Թոքաբորբով հիվանդանում են թե՛ կրծքի, թե՛ մեծ տարիքի երեխաները։ Դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։ Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը: Նման դեպքերում պահանջվում է հակամանրէային բուժում, որը նշանակում է միմիայն բժիշկը: Անտեղի պետք չէ օգտագործել հակաբիոտիկներ: Գրիպի և ՍՇՎ զարգացման և ծանր ձևերի, մասնավորապես թոքաբորբի, առաջացման ռիսկը էապես նվազեցնում են կրծքով կերակրումը, բալանսավորված սննդակարգը, պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը, եղանակին համապատասխանող հագուստ կրելը (հատուկ ուշադրություն՝ դեռահասներին)։ Պետք չէ նաև մոռանալ ՍՇՎ կանխարգելման և խնամքի պարզ կանոնները՝ տանը հիվանդի հնարավորինս մեկուսացում, պատշաճ օդափոխում, մակերեսների մշակում։ ԱՆ խորհրդատու մանկաբուժության գծով Սերգեյ Սարգսյան * Նյութը Առողջապահության նախարարության էջից է:  
Փորկապությունը երեխաների մոտ
12 փետրվար
Փորկապությունը երեխաների մոտ. #OpenFamilyEducation-ի շրջանակում թեման ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Արմեն Աբրահամյանը: Լսեք, եղեք տեղեկացված եւ ճիշտ կողմնորոշվեք` երեխայի մոտ որեւէ խնդիր նկատելիս:  
Ցելիակիայի մասին
03 փետրվար
Ցելիակիա. ի՞նչ է դա, ինչու՞ է առաջանում, ինչպե՞ս արտահայտվում, ինչ է հարկավոր անել և ինչ ոչ, եթե կան ցելիակիայի կասկածներ: #OPENFamelyEducatioan-ի շրջանակում հիվանդության մասին կարճ ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը:        
Հակաբիոտիկներ. միայն բժշկի ցուցումով
23 հունվար
Կրկին հակաբիոտիկների մասին. ինքնանշանակումներ չանել, ինքնուրույն չընդհատել բժշկի նշանակած կուրսը եւ հատեւել մյուս բոլոր կանոններին. լսեք մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանին: Թեմային անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Պարբերական հիվանդություն. երիկամային ամիլոիդոզի 0 դեպք
16 հունվար 24
«Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին` հայերին գենետիկորեն բնորոշ եւ մեր պոպուլյացիայում բավական տարածված պարբերական հիվանդության մասին:   Տասնամյակներ առաջ ստեղծված դիսպանսեր վերահսկողության ծառայության շնորհիվ է, որ պարբերական հիվանդություն ունեցող մինչեւ 18 տարեկան երեխաների մոտ 16%-ից 0-ի են հասել հիվանդության բարդացման եւ դրա հետեւանքի` երիկամային անբավարարության դեպքերը:     Հայաստանում բուժում է ստանում պարբերական հիվանդություն ունեցող շուրջ 3600 երեխա: Նաև տարբեր երկրներում բնակվող մինչև 18 տարեկան մեր հարյուրավոր հայրենակիցները, որոնք ունեն նույն ախտորոշումը: Բժիշկն ընդգծում է` հիվանդությունն ախտորոշում է տարեկան մոտ 400 երեխայի մոտ: Վերջին տարիներին աճի միտում կա:   «Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ-ի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատմում է. - Պարբերական հիվանդությունը դա` ժառանգական հիվանդություն է: Ժողովրդի մեջ ընդունված է երբեմն անվանել «Երևանյան» հիվանդություն, բայց դա Երևանի հետ որևէ առնչություն չունի: Միջազգային դասակարգման մեջ դա կոչվում է «ընտանեկան, միջերկրածովային տենդ» և նշվում է, որ հիվանդանում են այս տարածաշրջանում ծագում ունեցող ազգերը` հայերը, հրեաների սեֆարդները, արաբները և իհարկե թուրքերը, որոնք բնականաբար այդ գենը ստացել են այն ազգերի միջոցով, որոնց հետ նրանք խառնվել են այս հարյուրամյակների ընթացքում:   Հիվանդությունը կարող է արտահայտվել կրկնակի տենդով, որովայնացավերով` ընդհում մինչև երիկամային անբավարություն: Հիվանդությունը բավականին տարածված է հայ բնակչության շրջանում: Դեպքերի մեծ մասը զարգանում է մինչև 20 տարեկանը` կախված գենի տեսակից:   Բժիշկ Սարգսյանն ասում է. - Հինգից մեկն ունենում է մեկ գեն, բայց մեկ գենը բավարար չէ: Պետք է, որ գեները համադրվեն, լինեն երկու գեն իրար հետ` և մայրական, և հայրական, որ դեպքերի մեծ մասում, որ զարգանա հիվանդությունը:   Եթե 90ականներին մեր երկրում երեխաների մոտ 16% մինչև չափահաս դառնալն արդեն ուներ երիկամային բարդություններ, հիմա` պատկերն այլ է:   Սարգսյանը բացատրում է. - Գենի հայտնաբերումը, որը Հայաստանում գենետիկայի կենտրոնն իրականացրեց Հայաստանի պայմաններում, այնուհետև հետագա կազմակերպչական աշխատանքները, յուրահատուկ դիսպանսեր մոդելի ներդրումը, որի ժամանակ տվյալ հիվանդները, պացիենտներն այցելում են կենտրոն, ստանում են համապատասխան բուժում և ստուգումներ` բերեցին նրան, որ այսօր կարող եմ զեկուցել, որ այդ թիվը` 16%, հարյուրապատիկ իջել է: Մենք ունենք եզակի երեխաներ, որոնք առնվազն մանկական տարիքում ունենում են երիկամային բարդություններ:   «Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում 0-18 տարեկան երեխաների բուժումն իրականացնում է պետպատվերով:    Սերգեյ Սարգսյանն ասում է. - 18 տարեկանից բարձր ևս կարող են տարածքային առողջապահական օղակում ստանալ համապատասխան դեղամիջոց և հսկվել:   Կան բուժման ու հսկողության մոդելներ, կարևորը` հիվանդությունն ախտորոշել ժամանակին ու առավել վաղ փուլում:
Գայանե Ամարյանը` պարբերական հիվանդության մասին
01 դեկտեմբեր 23
Սիրելի ծնողներ, շատ հաճախ դուք հարցեր եք ուղարկում մեզ` տարբեր հիվանդությունների, դրանց ախտանշանների, ախտորոշման, բուժման եւ կանխարգելման հնարավորությունների մասին: Քիչ չեն լինում հարցերը նաեւ մեզանում շատ տարածված Պարբերական հիվանդության վերաբերյալ:   Եվ ահա, պրոֆեսոր Գայանե Ամարյանը ժամանակ է տրամադրել` պատասխանելու «Նովոստի-Արմենիա» կայքի հարցերին: Լսեք եւ գտեք նաեւ ձեզ հետաքրքրող մի շարք պատասխաններ:
Մանկաբույժների օրը
20 նոյեմբեր 23
Սիրելի մանկաբույժներ,   շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով եւ ասում ձեզ` շնորհակալություն. ձեր նվիրումն անգնահատելի է, հոգատարությունն` անչափելի: Աշխատասենյակների պատերին փակցված այս անկեղծ նկարները ձեր փոքրիկ պացիենտների անսահման սիրո ու հավատի վկայություններն են, ձեր նկատմամաբ նրանց վստահությունը` ամենաթանկ ու դարմանող դեղամիջոցը:   Առողջ եղեք ու առողջ պահեք մեր փոքրիկներին` շարունակելով վայելել նրանց մաքրամաքուր սիրուց ճառագող լույսը:
Մեր նոր գործընկերները
01 նոյեմբեր 23
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական մեծ թիմին են միացել մեր գործընկերներ Էռնեստ Լալայանը` մանկաբույժ, Ռուբեն Խաչատրյանը` բժիշկ-ռադիոլոգ, Արմեն Աբհարամյանը` գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ եւ Լիանա Գրիգորյանը` լոգոպեդ:    Նախապես գրանցվել կարող եք` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 27` մանկաբույժի խորհրդատվության համար, 010 23 20 20` ուլտրաձայնային հետազոտության համար,  015 400 300 եւ ներքին` 12 16` գաստրոէնտերոլոգի խորհրդատվության եւ էնդոսկոպիկ հետազոտության համար,  010 26 47 62` լոգոպեդական պարապմունքների համար:
Բժշկի խորհուրդը
19 սեպտեմբեր 23
«Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների եւ դեռահասների ինստիտուտի ղեկավար, ԱՆ Մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է կարճ եւ հստակ տեղեկություններ հակաբիոտիկների մասին:   Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա: Սուր շնչառական հիվանդությունների բացարձակ մեծամասնության պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբիոտիկները ոչ մի կերպ չեն ազդում:   Հակաբիոտիկներ նշանակվում են թոքաբորբի, միջին ականջի, նշագեղձերի, քթի ծոցերի մանրէային բորբոքումների ժամանակ:   Հակաբիոտիկների` առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են ազդում նաև մարդու օրգանիզմում բնակվող օգտակար մանրէների վրա:   Բայց սա ամենևին չի նշանակում, որ հակաբիոտիկները կորցնում են իրենց կարևոր, հաճախ կյանք փրկող դերը: Շատ հիվանդությունների բուժման համար պետք է կիրառվեն հակաբիոտիկներ: Սակայն պետք է լինեն նշանակման հստակ ցուցումներ, իսկ դեղամիջոցի տեսակը, դեղաչափը և տևողությունը պետք է համապատասխանեն արդի բժշկագիտության մոտեցումներին: Հակառակ դեպքում` հնարավոր է կայունություն առաջանա հակաբիոտիկի հանդեպ և այն այլևս պացիենտի բուժման գործում ազդեցություն չունենա:   Կարդացեք, խուսափեք հակաբիոտիկների սխալ օգտագործումից, առավելեւս` չարաշահումից: Եվ ամենակարեւորը` հիշեք, որ հակաբիոտիկ նշանակում է միմիայն բժիշկը: 
Պրոֆեսոր Բրեգերի այցը «Արաբկիր» ԲՀ
16 հունիս 23
Շարունակվում են շվեյցարացի մեր գործընկերների այցելություններն «Արաբկիր» ԲՀ-ի տարբեր ծառայություններ ու բաժանմունքներ: Անցած շաբաթ գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների պատվավոր հյուրն է եղել գաստրոէնտերոլոգ, սննդաբան, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության նախկին ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը:   Պրոֆեսորն անց է կացրել վարպետության դասընթաց` նվիրված երեխաների էնդոսկոպիկ հետազոտությունների` գաստրոսոկպիայի եւ կոլոնոսկոպիայի կատարման հմտություններին եւ մեկնաբանությունների արդի մոտեցումներին: Գասրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանն այդ օրերին 22 հետազոտություն է կատարել` պրոֆեսորի անմիջական ներկայությամբ եւ հետազոտության ընթացքում տված խորհուրդներով: Հետազոտությունների անեսթեզիոլոգիական վարումն իրականացրել է Սոնա Մարտիրոսյանը: Պացիենտների ընտրությունն ու նախապատարաստական աշխատանքներն իրականացրել է գաստրոէնտերոլոգիական ծառայության թիմը` ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի հետ համատեղ:
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
16 փետրվար 23
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձեւավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաեւ արդեն վիրահատված պացիենտների եւ նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:   Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաեւ 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ եւ ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:   Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում եւ Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:
Պարբերական հիվանդություն, մաս 2
19 հունվար 22
Ներկայացնում է Ռուզան Դավթյանը: https://www.youtube.com/watch?v=IP8nhQYdtts
Պարբերական հիվանդություն, մաս 1
19 հունվար 22
Պարբերական հիվանդության հանրապետական մանկական կենտրոնի բժիշկ Ռուզան Դավթյանը ներկայացնում է մանրամասներ պարբերական հիվանդության ախտանշանների, ախտորոշման եւ բուժման մասին: 
Սուր շնչառական վարակներ
10 դեկտեմբեր 21
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խորհուրդը ծնողներին. «Պատվաստվել, կերակրել կրծքով, այնուհետ և լիարժեք կերակրել, որ երեխան ստանա համարժեք քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, ճարպ, տարբեր տեսակի էլեմենտներ։ Պահպանել հիգիենայի կանոնները, երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Դա է այն, ինչը կարող է նպաստել նրան, որ երեխաները, թեկուզև հիվանդանան, հարաբերական հեշտ և անհետևանք տանեն այդ սուր շնչառական վարակները»: https://www.facebook.com/azatutyun/videos/881337332419091
Լյարդի փոխպատվաստում
15 հուլիս 21
 «Արաբկիր» ԲՀ ուրո-վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Պողոս Գեյիկյանն ու գաստրոէնտերոլոգ Սիրանուշ Փաշինյանը՝ լյարդի փոխպատվաստման մասին: 
Պարբերական հիվանդության մասին
22 ապրիլ 21
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ)
Պարբերական հիվանդություն
17 ապրիլ 21
Գաստրոէնտերոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Աղեստամոքսային համակարգի պարազիտար ինվազիաներ, Լյամբլիոզ
200 000
էնտերոբիոզ
200 000
Ասկարիդոզ
200 000
Տրիխոցեաֆլյոզ
200 000
Տենիոզ
200 000
Ցիստիցիրկոզ
200 000
Հիմենոլիպիդոզ
200 000
Ռեցիդիվող գլոսիտ
250 000
Խրոնիկ ռեցիդիվող ստոմատիտ (ոչ ինֆեկցիոն)
300 000
Սննդային ալերգիա
300 000
Կովի կաթի սպիտակուցի հանդեպ անտանելիություն, գերզգայունություն
300 000
Հակաբիոտիկներով պայմանավորված դիարեա
300 000
Խրոնիկական փորկապություն (ֆունկցիոնալ)
300 000
Անկղապահություն
300 000
Կերակրափողի զարգացման անոմալիաներ (կարճ կերակրափող, կերակրափողի երկատում)
300 000
Կերակրափողի կարդիալ հատվածի ախալազիա
300 000
Մէլորի - Վեյսի համախտանիշ
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Մենետրիէյի հիվանդություն
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Ստամոքսի դիվերտիկուլ
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Ստամոքսի երկատում
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Պիլորուսի հիպերտրոֆիա
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Ստամոքսի դիրքի և ձևի փոփոխություն
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Բնածին կարճ կերակրափող
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Կրծքային ստամոքս
300 000
Ստամոքսի զարգացման անոմալիաներ - Պարաէզոֆագեալ ճողվածք
300 000
Խրոնիկ գաստրոդուոդենիտ (ակտիվ, ոչակտիվ), (մակերեսային, նոդուլյար, էրոզիվ, էրոզիվ-խոցային)
400 000
Խոցային հիվանդություն Ստամոքսի
400 000
Խոցային հիվանդություն 12-մատնյա աղու
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Մալռոտացիա
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Երկատում
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Ստենոզ
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Մեկելյան դիվերտիկուլ
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Կոլոպտոզ
400 000
Բարակ և հաստ աղիների զարգացման անոմալիաներ - Բնածին մեգակոլոն
400 000
Ֆունկցիոնալ դիսպեպսիա
400 000
Ֆունկցիոնալ աբդոմինալ ցավի համախտանիշ
400 000
Ցիկլիկ փսխումների համախտանիշ, հետազոտական կոմպլեկս միջոցառումներով
400 000
Սուր խոլեցիստիտ (կալկուլյոզ, ակալկուլյոզ), ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
400 000
Խրոնիկական ոչ կալկուլյոզ խոլեցիստիտ
400 000
Լեղաքարային հիվանդություն (Խոլելիթիազ), ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
400 000
Խոլանգիտ (սուր, ռեցիդիվող)
400 000
Էխինոկոկոզ
400 000
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն
400 000
Ռեֆլյուքս էզոֆագիտ
400 000
Սուր պանկրեատիտ
400 000
Ռեցիդիվող պանկրեատիտ
400 000
Լյարդի զարգացման անոմալիաներ, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
400 000
Լյարդի բնածին կիստա, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
400 000
Լյարդի բլթի հիպոպլազիա, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
400 000
Կերակրափողի կարդիալ հատվածի ախալազիա
400 000
Խրոնիկ գաստրիտ (ակտիվ, ոչ ակտիվ) - մակերեսային
400 000
Խրոնիկ գաստրիտ (ակտիվ, ոչ ակտիվ) - նոդուլյար
400 000
Խրոնիկ գաստրիտ (ակտիվ, ոչ ակտիվ) - էրոզիվ
400 000
Խրոնիկ գաստրիտ (ակտիվ, ոչ ակտիվ) - էրոզիվ-խոցային
400 000
Նեյրոգեն ծագման քրոնիկ փորկապություն
400 000
Էզոֆագիտ էոզինոֆիլային
450 000
Բիլիար համակարգի զարգացման անոմալիաներ, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
450 000
Բիլիար ատրեզիա, Խոլեդոխի կիստաներ, Խոլեդոխի դիստալ հատվածի օբստրուկցիա, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
450 000
Լեղուղիների բազմակի կիստաներ (Կարոլիի հիվանդություն), ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
450 000
Ցելիակիա
450 000
Գլյուտենային Էնտերոպաթիա
450 000
Ստամոքսաղիքային համակարգի պոլիպներ-պոլիպոզ, հետազոտում և էնդոսկոպիկ բուժում
450 000
Աղիների գրգռման համախտանիշ
450 000
Մարսողական համակարգի Էոզինոֆիլային ախտահարում - Էոզինոֆիլային գաստրիտ
500 000
Մարսողական համակարգի Էոզինոֆիլային ախտահարում - Էնտերիտ
500 000
Մարսողական համակարգի Էոզինոֆիլային ախտահարում - Կոլիտ
500 000
Էքսուդատիվ էնտերոպաթիա
500 000
Աուտոիմուն էնտերոպաթիա
500 000
Կարճ աղու համախտանիշ
500 000
Ուիպլի հիվանդություն
500 000
Լիպիդային հեպատոպաթիաներ - Աբետալիպոպրոտեինեմիա
500 000
Լիպիդային հեպատոպաթիաներ - Հիպոբետալիպոպրոտեինեմիա
500 000
Մալաբսորբցիայի համախտանիշ
500 000
Խրոնիկ դիարեա (ժառանգական, բնածին)
500 000
Աղիների բորբոքային հիվանդություն - Խոցային կոլիտ
500 000
Աղիների բորբոքային հիվանդություն - Կրոնի հիվանդություն
500 000
Խրոնիկական կոլիտ - Միկրոսկոպիկ
500 000
Խրոնիկական կոլիտ - Կոլլագենային
500 000
Խրոնիկական կոլիտ - Լիմֆոցիտար
500 000
Խրոնիկական կոլիտ - Էոզինոֆիլային
500 000
Ժառանգական պանկրեատիտ
500 000
Խրոնիկական պանկրեատիտ
500 000
Ենթաստամոքսային գեղձի անբավարարություն (էկզոկրին)
500 000
Դռներակի զարգացման անոմալիա, Դռներակի տրոմբոզ, ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
600 000
Լյարդի տոքսիկ դեղորայքային վնասում
600 000
Ոչ ալկոհոլային լյարդի ճարպային հիվանդություն
600 000
Ոչ ալկոհոլային լյարդի ստեատոհեպատիտ
600 000
Պորտալ հիպերթենզիա (Արտալյարդային, Ներլյարդային)
600 000
Ենթաստամոքսային գեղձի զարգացման անոմալիաներ - օղակաձև պանկրեաս
600 000
Ենթաստամոքսային գեղձի զարգացման անոմալիաներ - պանկրեասի պոչի երկատում
600 000
Ենթաստամոքսային գեղձի զարգացման անոմալիաներ - լրացուցիչ (աբերանտ) պանկրեաս
600 000
Աղիների նեյրոնալ դիսպլազիա
600 000
Լիզոսոմային հեպատոպաթիաներ - Լիզոսոմային թթու լիպազայի դեֆիցիտ
600 000
Լիզոսոմային հեպատոպաթիաներ - Նիման-Պիկի հիվանդություն
600 000
Լիզոսոմային հեպատոպաթիաներ - Գոշեյի հիվանդություն
600 000
Միտոխոնդրիալ հեպատոպաթիաներ
600 000
Դեղորայքով ինդուկցված լյարդի հիվանդություն (իդիոսինկրաստիկ)
600 000
Առաջնային Սկլերոզացնող Խոլանգիտ
800 000
Խրոնիկական հեպատիտ (ոչ ինֆեկցիոն)
800 000
Խրոնիկական հեպատիտ Մեթաբոլիկ (գենետիկական)
800 000
Վիլսոնի հիվանդություն
800 000
Հեմոքրոմատոզ
800 000
a1-անտիտրիպսինի դեգիցիտ
800 000
Գլիկոգենային հիվանդություն
800 000
Թիրոզինեմիա 1 տիպի
800 000
Տոքսիկ հեպատիտ
800 000
Լյարդի բնածին ֆիբրոզ, ցիրոզ
800 000
Լյարդի ցիրոզ (ոչ ինֆեկցիոն)
800 000
Լյարդի ցիրոզ մեթաբոլիկ (գենետիկ) կուտակման հիվանդությունների հետևանքով
800 000
Աուտոիմուն հեպատիտ 1 տիպի
800 000
Աուտոիմուն հեպատիտ 2 տիպի
800 000
Աուտոիմուն սկլերոզացնող խոլանգիտ
800 000
Լյարդի Աուտոիմուն ցիրոզ
800 000
Բիլիար ցիրոզ
800 000
Լյարդի սուր վնասում, անբավարարություն
800 000
Լյարդի խրոնիկական անբավարարություն
800 000
Մուկովիսցիդոզ - առավելապես մարսողական և բիլիար համակարգի ախտահարումով
800 000
Խրոնիկական ինտեստինալ պսևդոօբստրուկցիա
800 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երեւան, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի կամ պոլիկլինիկական մասնաշենքերով)
Հեռախոս
015 400 300 /12 16/ գրանցումների համար для регистраций for registrations
015 400 300 /11 65/