Գլխավոր
Մասնագետներ
Շահինյան Տաթևիկ Մուշեղի
Շահինյան Տաթևիկ Մուշեղի
010 23 68 83 եւ ներքին՝ 21 15
015 400 300 եւ ներքին՝ 21 15

Շահինյան Տաթևիկ Մուշեղի

գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

մանկական գաստրոէնտերոլոգ, բգթ

 Տաթևիկ Շահինյան` մանկական   գաստրոէնտերոլոգ, գաստրոէնտերոլոգիական /լյարդաբանական դիսպանսերի  և ստացիոնարի բժիշկ ; ԵՊԲՀ մանկաբուժության  N 2 ամբիոնի   ասիստենտ:  
          Վերապատրաստումներ` Գրաց ք. մանկական համալսարանական կլինիկա     
          (Ավստրիա, 2006թ.), King`s College հիվանդանոց (Լոնդոն, 2007թ.);    
            Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկա (Շվեյցարիա, 2007,   
            2008թթ.); Ռայնե Ֆաբիոլա մանկական համալսարանական հիվանդանոց   
            (Բրյուսել, Բելգիա 2009 - 2010թթ): 2017թթ ավարտել է նաև կլինիկական 
             օրդինատուրա ,Էնդոսկոպիաե մասնագիտությամբ:
             Գիտական հետաքրքրության ոլորտները`
             - H.Pylori համակցված  գաստրոդուոդենալ հիվանդություն,
             -Մեթաբոլիկ հիվանդություններ, Աղիների բորբոք. հիվանդություններ, այլ:  
             Ներկայումս պատրաստվում է գիտական թեզի ավարտին և  
             պաշտպանությանը ԵՊԲՀ-ում: 
             
 

Մեդիա
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia