Ալերգոլոգիա-իմունոլոգիա

 

«Արաբկիր» բժշկական համալիրի ալերգոլոգիական-իմունոլոգիական բաժինը գործում է շնչառական բժշկության ծառայության կազմում: Այն իրականացնում է ալերգիաների համալիր ախտորոշման և բուժման հիվանդանոցային և արտահիվանդանոցային բոլոր միջոցառումները, հագեցած է ալերգիայի ախտորոշման` աշխարհում «ոսկե ստանդարտ»  համարվող թեստերով: Այստեղ գործում է Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավոր է դարձնում տալ շնչառական ֆունկցիայի համալիր գնահատական` ինչպես օրգանիզմի հանգիստ, այնպես էլ ակտիվ, ծանրաբեռնված վիճակում: 

Բաժինը համագործակցում է «Արաբկիր» բժշկական համալիրի մյուս բոլոր ծառայությունների հետ և, կախված հիվանդության տեսակից, գործում է որպես մուլտիդիստիպլինար թիմի օղակ, ինչը հնարավոր է դարձնում օպտիմալ լուծումներ տալ բարդ դեպքերին` փոխհամաձայնեցված որոշումների կայացմամբ:


Մեր մասնագետները մշտական համագործակցության մեջ են նաև արտասահմանյան առաջատար կլինիկաների իրենց գործընկերների հետ` համընթաց քայլելով միջազգային զարգացումներին: 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
«Լուրերի» անդրադարձը Ասթմայի համաշխարհային օրվան
06 մայիս
  Ասթմայի համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» նկարահանող խումբը: Լրագրողի հարցերին պատասխանել է շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:    «Արաբկիրն» ասթմա ունեցող երեխաների կողքին է ծառայության բոլոր հնարավորություններով՝ ախտորոշում, բուժում և դիսպանսեր վերահսկողություն: Կարևոր է, որ ծնողներն ուշադիր լինեն և ախտանշանների դեպքում ժամանակին դիմեն մասնագետներին: Դեղերի տրամադրման հարցում մեզ աջակցում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ը:   Շնորհակալ ենք  
Ասթմայի համաշխարհային օր
06 մայիս
 Մայիսի առաջին երեքշաբթին է` Ասթմայի համաշխարհային օրը:    Այս տարվա կարգախոսը` «Դարձնել ինհալացիոն բուժումը հասանելի բոլորին»:    «Արաբկիր» բժշկական համալիրն ու Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը միանում են օրվա ջատագովությանը` ներկայացնելով Առողջապահության նախարարության հետ իրականացվող ծրագիրը: Նպատակը նույնն է` քարտեզագրել ասթման Հայաստանում և ապակենտրոնացնել դրա վարումը` մոտեցնելով ծառայությունները պացիենտներին և հասանելի դարձնելով ասթմայի բուժման համար անհրաժեշտ դեղերը դրա կարիքն ունեցող բոլոր երեխաներին:    Մանրամասներն այս հոլովակում ներկայացնում է «Արաբկիր» ԲՀ-ի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանը:
Ալերգոլոգիա և իմունոլոգիա. սիմպոզիում
30 մայիս 24
«Ալերգոլոգիա, իմունոլոգիա» սիմպոզիումի, ալերգոլոգիայի ժամանակակից ձեռքբերումների և դրանց` Հայաստանում հասանելիության մասին Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում, «Արաբկիր» բժշկական համալիրի Շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանի հետ:   https://www.facebook.com/ArabkirJMC/videos/446841641617888
Սիմպոզիում. ալերգոլոգիա և իմունոլոգիա
22 մայիս 24
Կայացավ «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:   Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձևաչափով` օնլայն և օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում: Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի և Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից և համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:   Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական մանկական հիվանդանոցից և Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից:
Ալերգոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 222
Ալերգիկ կոնտակտային դերմատիտ
150 000
Ատոպիկ դերմատիտ
150 000
Ալերգիկ ռինիտ
150 000
Քրոնիկ եղնջացան
230 000
Պապուլյար եղնջացան
230 000
Սուր եղնջացան
230 000
Ալերգիա միջատների թույնի նկատմամբ
230 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա)
230 000
Անգիոայտուց
300 000
Բուլյոզ դերմատիտներ
300 000
Սննդային ալերգիա
300 000
Ալֆա գալ սինդրոմ
300 000
Մաստոցիտոզ
300 000
Շիճուկային հիվանդություններ
300 000
Հետվակցինային րեակցիա
300 000
Անաֆիլաքսիա
400 000
Դեղորայքային գերզգայունություն (դեղորայքային ալերգիա) տարբեր օրգանների ախտահարմամբ
400 000
Հիպերէոզինոֆիլիա
400 000
Բրոնխիալ ասթմա
400 000
Հիպերէոզինոֆիլիկ սինդրոմ
400 000
ժառանգական անգիոպաթիաներ
400 000
DRESS սինդրոմ
400 000
Էոզինոֆիլային էզոֆագիտ
400 000
Կվինկեի այտուց
400 000
Անաֆիլակսիա
400 000
Դժվար կառավարվող կամ ծանր ասթմա, առանց բրոնխոսկոպիայի արժեքի
500 000
Ստիվենս Ջոնսոնի համախտանիշ
500 000
Տոքսիկ Էպիդերմալ նեկրոլիզ (TEN)
500 000
Առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
Դի Ջորջի սինդրոմ
500 000
Ատաքսիա Տելեանգիէկտազիա
500 000
Վիսկոտ Օլդրիչի համախտանիշ
500 000
Ֆագոցիտոզի դեֆկտ
500 000
Լեյկոցիտների ադհեզիայի դեֆեկտ
500 000
Քրոնիկ գրանուլոմատոզ հիվանդություն
500 000
Չեդիակ Հիգաշի համախտանիշ
500 000
Ցիկլիկ Նեյտրոպենիա
500 000
Կոմպլեմենտի համակարգի դեֆեկտ
500 000
Հակամարմինների սինթեզի դեֆեկտներ
500 000
X շղթայակցված ագամագլոբուլինէմիա (Բրուտոնյան)
500 000
Տարածված փոփոխական իմունոդեֆիցիտ (CVID)
500 000
X շղթայակցված կամ աուտոսոմ հիպեր իմունոգլոբուլին M սինդրոմ
500 000
Սելեկտիվ իմունոգլոբուլին A անբավարարություն
500 000
Բջջային կամ համակացված դեֆեկտներ
500 000
Ծանր կամ համակցված իմունանբավարարություն
500 000
Այլ առաջնային իմունոդեֆիցիտներ
500 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երևան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /21 36/ գրանցումների համար
015 400 300 /22 11/
Էլ.հասցե