Գլխավոր
Մասնագետներ
Քյուրքչյան Խաչատուր Մկրտիչի
Քյուրքչյան Խաչատուր Մկրտիչի
015 400 300 /11 46/
010 23 68 83 /11 52/
015 400 300 /10 34/

Քյուրքչյան Խաչատուր Մկրտիչի

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ բուժման ծառայության ղեկավար

Մանկական անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954թ., 9 նոյեմբեր, ք. Երևան


Կրթություն
1972-1978թթ.   ԵրՊԲԻ, մանկաբուժական ֆակուլտետ

 

Աշխատանքային գործունեություն
1978-1979թ.   2-րդ կլինիկական հիվանդանոցի բժիշկ-ինտերն
1979-1981թթ.   Թիվ1 մանկական պոլիկլինիկայի թաղային մանկաբույժ
1981թ.   Թիվ 3 բուժմիավորման մանկական բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ, Կիրովական
1981-1982թթ.   3-րդ  բուժմիավորման անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, Կիրովական
1982թ.   3-րդ  բուժմիավորման հերթապահ անեսթեզիոլոգ
1983թ.   Շտապ օգնության կայանի բժիշկ
1983-1990թթ.   3-րդ մանկական կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
1990-1993թթ.   ՀՄԿՀ ուրոլոգիական բաժանմունքի անեսթեզիոլոգ
1993-1997թթ.   ՄՈՒՆ և ՎԿ վիրահատական բաժանմունքի վարիչ
1992-2007թթ.   Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ Անեսթեզիոլոգիյի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ
1997-ից   «Արաբկիր» ԲՀ- ԵԴԱԻ վիրահատական, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ բուժման բաժանմունքի վարիչ
2008-ից   «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ վիրահատական,անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ բուժման ծառայության ղեկավար
2011թ-ից   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ
 

Անդամակցություն
Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևվտների ասոցիացիայի հիմնադիր-անդամ

«Շնչուղիների կառավարման ասոցիացիա» բժշկական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ

 

Պարգևներ
2014թ.   ՀՀ նախագահի մրցանակ


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ
 

Մեդիա
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ և բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տևած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջև կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների և դեղամիջոցների ձեռբերման ծախսերը ևս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար և ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային և լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադևոսյանի ղեկավարությամբ:   Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաև կլինիկական հետաքրքիր դեպքերի և գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում և կիրառում դրանք պրակտիկայում: