Գլխավոր
Մասնագետներ
Բաբլոյան Արման Արայի
Բաբլոյան Արման Արայի

Բաբլոյան Արման Արայի

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն 

Ծննդյան ամսաթիվ

22.08.1979թ., ք.Երևան

Կրթություն

1986-1996 թթ.   Թիվ 83 միջնակարգ դպրոց
1996-2001 թթ.   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետ, բժիշկ-ատամնաբույժ     

2001-2004 թթ.   Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա          
2004-2007 թթ.   ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոն, ասպիրանտուրա
2005-2007 թթ.   Հայաստանում ֆրանսիական համալսարան, կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա` ձեռներեցություն, փոքր և միջին  ձեռնարկությունների կառավարում
Վերապատրաստումներ

2002թ.   «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմայով, Aix-Marseille 2 համալսարան ք. Մարսել, Ֆրանսիա
2005թ.   «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում» թեմայով, Հայաստանում Ամերիկյան Համալսարան

2006թ.   Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային  կառավարում» թեմայով, Շվեյցարիա

2010թ.   Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա

2016թ.   Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիա, «Հիվանդանոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» թեմայով, Շվեյցարիա

Ծառայություն

2007 -2009թթ.   ՀՀ ԶՈՒ, բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ

Աշխատանքային գործունեություն

2004-2007թթ.   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, մարզային մասնաճյուղերի տնօրեն   
2007-2008թթ.   «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի նախագահ

2007-2013թթ.   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն   
2008-2010թթ.   «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի անդամ 
2010-2013թթ.   «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ (Գարանտ-Ինշուրանս), տնօրենների խորհրդի նախագահ
2013-2015թթ.   ՀՀ առողջապահության նախարարություն, նախարարի տեղակալ
2015թ-ից          «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, տնօրեն 

Քաղաքական գործունեություն

2006թ-ից   ՀՀԿ անդամ, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպություն, խորհրդի անդամ
2017թ-ից   ՀՀԿ խորհրդի անդամ

Հասարակական գործունեություն

2011թ-ից   «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ, խորհրդի անդամ           

2012թ-ից   ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ  

Պարգևատրումներ

2011թ.   ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով, ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալ

2012թ.   ՀՀԿ նախագահի պատվոգիր, կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար

2014թ.   ՀՀ Պաշտպանության նախարարի  հրամանով, «Վազգեն Սարգսյան» մեդալ
2014թ.   ՀՀ Պաշտպանության նախարարի  հրամանով, միջազգային մրցաշարերում և աշխարհի առաջնություններում Ռադիոսպորտի հավաքականի կազմում ձեռքբերած նվաճումների համար

2015թ.   Երևանի քաղաքապետի հրամանով, Երևանի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության և համագործակցության համար

2015թ.   Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր` բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար
2020թ.   ՀՀ նախագահի հրամանով, «Մխիթար Հերացի» մեդալ 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ
 

Մեդիա
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
01 հունիս 23
«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն».   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:   Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարեւոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում: Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարեւոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը եւ հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միեւնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, եւ երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն եւ անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է եւ զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են եւ դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, եւ միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ: Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ: Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետեւ բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների եւ մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են եւ ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին: Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարեւոր Հայաստանում մանկաբուժության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթեւացնի հիվանդանոցային օղակի բեռը եւ հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական եւ շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:   Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական եւ այլն:              
Շնորհավոր Մարտի 8
08 մարտ 23
Սիրելի կանայք,   իրավունքների պաշտպանության օրվա՝ Մարտի 8-ի առիթով առաջին հերթին ձեր առողջության, խաղաղ ապրելու, մայրության բերկրանքն ամբողջ կյանքում վայելելու, ստեղծագործելու իրավունքների իրացում եմ մաղթում եւ անսահման սեր, որն ուժ կտա՝ հաղթահարելու դժվարությունները:   Շնորհակալություն, որ ձեր գոյությամբ դարձնում եք մեր կյանքն ավելի հետաքրքիր ու ջերմ, ձեր գործունեությամբ՝ ավելի ապահով ու վստահելի եւ ձեր նվիրումով՝ ավելի իմաստավորված:    «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյան