Ռևմատոլոգիական ծառայություն

 

Մանկական ռևմատոլոգիան բժշկության ճյուղ է, որը զբաղվում է շարակցական հյուսվածքի համակագային աուտոիմուն և աուտոբորբոքային հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ և բուժմամբ՝ երեխաների և դեռահասների շրջանում։ Ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ ախտահարվում են հոդերը, մկանները, անոթները և այլ օրգան-համակարգեր։

«Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ մանկական ռևմատոլոգիական ծառայությունը կազմավորվել է 2003թ-ին: Ծառայությունը զբաղվում է մինչև 18 տարեկան երեխաների շրջանում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, դիսպանսեր հսկողությամբ։

Որպեսզի ձեր երեխան ստանա լավագույն բժշկական օգություն, «Արաբկիր» ԲՀ մանկական ռևմատոլոգներն առաջնորդվում են նորագույն ուղեցույցներով, համագործակցում են «Արաբկիր» ԲՀ գրեթե բոլոր նեղ մասնագետների հետ (ակնաբույժ, օրթոպեդ, գաստրոէնտերոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, էնդոկրինոլոգ, վերականգնողաբան և այլն), կիրառում են ախտորոշման լաբորատոր և գործիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներ (ՄՌՏ, ՀՏ, ոսկրերի սցինտիգրաֆիա և այլն)։

Բուժման համար կիրառվում են ՈՍՀԴ-ներ (իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին և այլն), DMARD-ներ (մետոտրեքսատ, ազաթիոպրին, ցիկլոսպորին, միկոֆեմոլատ մոֆետիլ և այլն), ստերոիդային դեղորայքներ (դեքսամետազոն, պրեդնիզոլոն, մեթիլպրեդնիզոլոն), ինչպես նաև բիոլոգիական՝ կենսաբանական պրեպարատներ (տոցիլիզումաբ, ինֆլիքսիմաբ, ադալիմումաբ, էտաներցեպտ և այլն), ներերակային իմունոգլոբուլին G (IVIG)։ Նման համալիր մոտեցման շնորհիվ կտրուկ նվազում է ռևմատոլոգիական հիվանդությունների հետևանքով առաջացող մանկական հաշմանդամությունը :

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
«Դոկտոր Դավիթ»-ի անդրադարձը Մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների օրվան «Արաբկիրում»
24 մարտ
Մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում անցկացված միջոցառմանն անդրադարձել է նաեւ «Դոկտոր Դավիթ» հաղորդաշարը: Տեսանյութը կարող եք դիտել հղումով  
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտով երեխաները բուժվում են պետպատվերով
18 մարտ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների իրազեկման օրվան:      
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի մասին
18 մարտ
Ռեւմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի, երեխաների ու նրանց ծնողների հետ զրուցել է Առողջապահության նախարարության նկարահանող թիմը։
Մանկական ռեւմատոլոգիական հիվանդությունների օրը «Արաբկիրում»
18 մարտ
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   Երեխաների, ծնողների, բժիշկների հետ անմիջական շփման այս ձեւաչափը համահունչ է միջազգային օրվա հիմնական նպատակին` բարձրացնել իրազեկվածությունն ու ասել, որ շնորհիվ բժշկագիտության ձեռքբերումների` այս խնդիրն արդեն մեծապես կառավարելի է, հաղթահարելի են դժվարություններն ու բուժական ճիշտ տակտիկայի ու արդյունավետ դեղերի միջոցով կարելի է պահպանել ու լավացնել երեխաների կյանքի որակը:   «Արաբկիր» բժշկական համալիրն այս գաղափարների կրողն է տասնամյակներ շարունակ: Հենց այդ գաղափարներով է, որ ստեղծվել եւ Հայաստանի ռեւմատոլոգներից շատերի համար մասնագիտական ձեւավորման յուրահատուկ դարբնոց է դարձել մանկական ռեւմատոլոգիական ծառայությունը` ախտորոշիչ, բուժական եւ դիսպանսեր վերահսկողության լայնածավալ գործառույթներով:   «Արաբկիր» բժշկական համալիրի եւ Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով 2024թ-ից հնարավոր է դարձել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքներին ձեռք մեկնած կարեւոր ու աննախադեպ մի ծրագիր եւս. երեխաներն անհրաժեշտ դեղերը ստանում են պետական պատվերի շրջանակում:
Յուվենիլ իդիոպատիկ արթրիտ
07 հունիս 22
Լսեք յուվենիլ իդիոպատիկ արթրիտի` անհայտ ծագման պատանեկան հոդաբորբի մասին` «Արաբկիր» ԲՀ-ի ռեւմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի մեկնաբանությամբ:  
Ռևմատոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Վերջույթների աճման ցավեր
240 000
Վերջույթների բարորակ գերշարժունակության համախտանիշ
240 000
Անցողիկ սինովիտ
240 000
Պատելոֆեմորալ ցավ- ծնկի ցավ
240 000
Սուր արթրիտներ
300 000
Սուր միոզիտ
300 000
Ռեակտիվ արթրիտ
300 000
Օջախային սկլեռոդերմիա
300 000
Ռեյնոյի համախտանիշ/ վազոմոտոր սինդրոմներ
300 000
Մարշալի համախտանիշ կամ PFAPA համախտանիշ
300 000
Վերջույթների խրոնիկական, տարածուն ցավային համախտանիշ (նախկինում կոչվում էր Յուվենիլ ֆիբրոմիալգիկ համախտանիշ)
300 000
Վերջույթների կոմպլեքս տեղային ցավային համախտանիշ
300 000
Վերջույթների էրիթրոմելալգիա
300 000
Վիտամին Դ անբավարարություն, դեֆիցիտ
300 000
Առաջային խաչաձև կապանի վնասում
300 000
Ռադիկուլոպաթիա
300 000
Կարմիր քամի
300 000
Պիգմենտային վիլոնոդուլյար սինովիտ
300 000
Բրուցելյոզ
300 000
Հոդերի, ոսկրերի, փափուկ հյուսվածքների նորագոյացություններ
300 000
Ողնուղեղի գոյացություն
300 000
Ողնաշարի ճողվածք
300 000
Լիմֆոստազ
300 000
Տուբերկուլյոզային վարակ
300 000
Պարբերական տենդի համախտանիշներ, առանց գենետիկական հետազոտության արժեքի
450 000
Ընտանեկան Միջերկրածովային Տենդ կամ Պարբերական Հիվանդություն, գենետիկական հետազոտության արժեքը ներառյալ
450 000
Հազվադեպ հանդիպող Ժառանգական Պարբերական Տենդեր
450 000
Տումոր նեկրոզացնող գործոնի ռեցեպտորի հետ համակցված պերիոդիկ համախտանիշ
450 000
Ժառանգական Կրիոպիրինի հետ համակցված պերիոդիկ համախտանիշ
450 000
Ընտանեկան ցրտային աուտոբորբոքային համախտանիշ
450 000
Մակլ-Ուէլսի համախտանիշ
450 000
Նորածնային սկզբով մուլտիսիստեմային բորբոքային հիվանդություն
450 000
PAPA - համախտանիշ
450 000
DADA - համախտանիշ
450 000
Հեմոռագիկ վասկուլիտ
450 000
Հանգուցավոր էրիթեմա
450 000
Սրտի փականային հիվանդություն
450 000
Յուվենիլ իդիոպաթիկ (քրոնիկ) արթրիտ
500 000
Շարակցական հուսվածքի համակարգային հիվանդություններ
500 000
Համակարգային կարմիր գայլախտ
500 000
Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ
500 000
Յուվենիլ դերմատոմիոզիտ/պոլիմիոզիտ
500 000
Համակարգային սկլեռոդարմիս
500 000
Շարակցական հյուսվածքի խառը հիվանդություն և Շարակցական հյուսվածքի չդիֆերենցված հիվանդություն
500 000
Շյոգրենի սինդրոմ
500 000
Համակարգային վասկուլիտներ
500 000
Տակայասուի աորտոարտերիիտ
500 000
Հանգուցավոր պոլիարտերիիտ
500 000
Մաշկային պալիարտերիիտ
500 000
Կավասակիի հիվանդություն
500 000
Վեգեների գրանուլեմատոզ
500 000
Չարջ-Ստրոսսի համախտանիշ
500 000
Միկրոսկոպիկ պոլիանգիիտ
500 000
Իզոլացված մաշկային լեյկոցիտոկլաստիկ վասկուլիտ
500 000
Հիպոկոմպլեմենտեմիկ վասկուլիտ
500 000
Բեխչետի հիվանդություն
500 000
Չդասակարգված վասկուլիտներ
500 000
Սուր ռևմատիկ տենդ
500 000
Խրոնիկ կրկնվող բազմաօջախային օստեոմիելիտ
500 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Մամիկոնյանց 30, ընդունարանի մասնաշենք, 3-րդ հարկ և «Արաբկիր+» մասնաշենք
Հեռախոս
015 400 300 /21 52/ գրանցումների համար для регистраций for registrations
060 400 300 /10 65/
Էլ.հասցե