Որակի կենսանվտանգության բաժինը մասնակցում է ISO 15189: 2012 «Բժշկական Լաբորատորիաներ. որակի և իրավասության հատուկ պահանջներ» և ԳՕՍՏ ԻՍՕ 9001-2015 (ISO 9001:2008) «Որակի կառավարման համակարգեր. պահանջներ» չափորոշիչների ներդրմանը և կատարմանը:
Լաբորատոր ցուցանիշների ճշգրտությունն ու որակն ապահավելու համար պարբերաբար իրականացվում են լաբորատոր հետազոտությունների որակի ներքին և արտաքին վերահսկում, որն էլ առողջապահական ոլորտում առաջատար մնալու և պացիենտներին որակյալ ծառայություն մատուցելու հիմք է տալիս:
Արտաքին որակի գնհատումն իրականացվում է մի շարք միջազգային ընկերությունների ծրագրերին մասնակցելու միջոցով.
- 2013թ-ից կենսաքիմիական և իմունալոգիական լաբորատորիաները մասնակցում են RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին
- 2012թ-ից մանրէաբանական լաբորատորիան մասնակցում է UK NEQAS և Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակի գնահատման միջազգային ծրագրերին
- 2005թ-ից նորածնային սկրինինգի բաժինը մասնակցում է CDC որակի գնահատման միջազգային ծրագրին: