Կլինիկական լաբորատորիա

Կլինիկական լաբորատորիան հագեցած է պարբերաբար ստուգաչափվող, ժամանակակից գերճշտգրիտ վերլուծիչներով. 

  • Sysmex XN 1000, Sysmex XN 350, ALCOR, Sysmex UC 3500 UF 4000, FUS-1000
  • Sysmex XN 1000, Sysmex XN 350 վերլուծիչներով իրականացվում են արյան ընդհանուր, ռետիկուլոցիտների և ռետիկուլյար ցուցանիշների ընդլանված քննություն, ողնուղեղային, սինովյալ, պերիտոնեալ հեղուկների, բրոնխոալվեոլյար լվացուկի հետազոտություններ:
  • Արյան ընդհանուր քննության արդյունքը հնարավորություն է տալիս ախտորոշել անեմիաները, լեյկոզները, գնահատել լեյկեմոիդ ռեակցիաները, թրոմբոզների և արյունահոսության ռիսկերը։
  • ALCOR վերլուծիչով կատարվում է կարճ ժամանակահատվածում ԷՆԱ -ի ճշգրիտ հետազոտություն
  • Sysmex UC 3500 UF 4000 վերլուծիչով իրականացվում է մեզի ընդհանուր հետազոտություն: Մեզում բարձր սպիտակուցի քանակը որոշվում է բիոքիմիական եղանակով:
  • Sysmex UF անալիզատորը հնարավորություն ունի չափելու մեզի օսմոլյարությունը, հաղորդականությունը նաև տեղեկատվություն է տալիս մեզում առկա ատիպիկ, ուռուցքային բջիջների մասին:

Միկրոսկոպիկ եղանակով իրականացվում են.

  • գինեկոլոգիական և ուրոլոգիական քսուքներ,
  • մաշկից և մաշկի ածանցիալներից սնկերի հետազոտություններ,
  • դեմոդեկոզի և քոսի տզի նկատմամբ քերուկներ:

Կատարվում են նաև կղանքում կոպրոլոգիական, կոպրոգրամմայի, պարազիտակրության և թաքնված արյան առկայությունը պարզող հետազոտություններ: