Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայությունն ավանդաբար համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար կլինիկաների գաստրոէնտերոլոգիական ծառայությունների հետ.
- Ցյուրիխի Համալսարանական մանկական հիվանդանոց, Շվեյցարիա
- Անտվերպենի Համալսարանական Կլինիկա, Բելգիա
- ESPAGHAN` Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միություն
- Հետդիպլոմային կրթության ակադեմիա, Մոսկվա
- Վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոն, Մինսկ
Արտասահմանյան մասնագետները կանոնավոր այցեր են կատարում «Արաբկիր» ԲՀ, կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, վարպետության դասընթացներ, ընտրված դեպքերի քննարկումներ: Իրականացվում են նաև «Արաբկիր» ԲՀ-ի մասնագետների պարբերական վերապատրաստումներ արտասահմանյան գործընկեր կլինիկաներում: Համագործակցության շրջանակներում կատրավում են նաև համատեղ գիտական աշխատանքներ:
Ծառայությունը ակտիվ մասնակցում է նաև ESPAGHAN-ի տարեկան կոնգրեսներին` գիտական հրապարակումներով և ելույթներով: Ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանն ու բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Շահինյանն ընդգրկված են ESPAGHAN-ի նեղ մասնագիտական փորձագիտական խմբերում: