Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայությունն ավանդաբար համագործակցում է արտասահմանյան մի շարք առաջատար կլինիկաների գաստրոէնտերոլոգիական ծառայությունների հետ.
- Ցյուրիխի Համալսարանական մանկական հիվանդանոց, Շվեյցարիա
- Անտվերպենի Համալսարանական Կլինիկա, Բելգիա
- ESPAGHAN` Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական Եվրոպական Միություն
- Հետդիպլոմային կրթության ակադեմիա, Մոսկվա
- Վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոն, Մինսկ
Արտասահմանյան մասնագետները կանոնավոր այցեր են կատարում «Արաբկիր» ԲՀ, կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, վարպետության դասընթացներ, ընտրված դեպքերի քննարկումներ: Իրականացվում են նաեւ «Արաբկիր» ԲՀ-ի մասնագետների պարբերական վերապատրաստումներ արտասահմանյան գործընկեր կլինիկաներում: Համագործակցության շրջանակներում կատրավում են նաեւ համատեղ գիտական աշխատանքներ:
Ծառայությունը ակտիվ մասնակցում է նաեւ ESPAGHAN-ի տարեկան կոնգրեսներին` գիտական հրապարակումներով եւ ելույթներով: Ծառայության ղեկավար, պրոֆեսոր Գայանե Ամարյանն ու բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Շահինյանն ընդգրկված են ESPAGHAN-ի նեղ մասնագիտական փորձագիտական խմբերում: