Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք

«Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը հիմնադրվել է 2007 թվականին: Բաժանմունքի հիմնական թիմը տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոցից: Բաժանմունքի գործունեության 95%-ը մանկական օրթոպեդիկ վիրահատություններն են,  շատ քիչ ծավալ են կազմում վնասվածքաբանական միջամտությունները` 5%: Այստեղ իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություններ: Մանկական օրթոպեդիկ խնդիրներով երեխաների մոտավորապես 50%-ն` ամբողջ հանրապետությունից, բուժվում է հենց այս բաժանմունքում, որտեղ յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 320-330 պլանային վիրահատական միջամտություն և ամբուլատոր հետազոտվում ու բուժվում  է 6000-7000 երեխա:

 

Ամենահաճախ հանդիպող օրթոպեդիկ ախտաբանություններից են կոնք-ազդրային հոդի բնածին արատը, հոդախախտն ու բնածին ծռաթաթությունը: Այս խնդիրների լուծման ուղղությամբ վերջին 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ աշխատանք: Մեր մասնագետներին հաջողվել է Հայաստանում ներդնել բնածին ծռաթաթության բուժման նոր մեթոդ, որն աշխարհում համարվում է ոսկե չափանիշ՝ Պոնսետիի մեթոդը: Այս մեթոդի շնորհիվ  քիչ ագրեսիվ բուժման եղանակով հնարավոր է ստանալ անհամեմատ լավ արդյունքներ` համադրելի զարգացած երկրների արդյունքներին:

 

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք կարող են դիմել մինչև 18  տարեկան երեխաներ ու նրանց ծնողները:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Մայիսի 20-ը` վնասվածքաբան-օրթոպեդների օրը
20 մայիս
Մայիսի 20-ը վնասվածքաբան-օրթոպեդների մասնագիտական տոնն է: Շնորհավորում ենք մանկական օրթոպեդիայի ծառայության մեր սիրելի բժիշկներին, նրանց թիմին ու գործընկերներին, մաղթում առողջություն եւ նոր ձեռքբերումներ: Օրվա առիթով լսեք ծառայության ղեկավար Վահե Յավրյանին` Նարինե Մանուկյանի Medtime փոդքաստում:  
Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար
13 նոյեմբեր 24
Հազվադեպ հանդիպող հերթական դեպքն ու հերթական թիմային հաղթանակը «Արաբկիր» բժշկական համալիրում  17 տարեկան պացիենտը երեք տարի շարունակ գանգատվել է կոնքազդրային ձախ հոդի ցավից, վերջին շրջանում սկսել կաղալ: Բազմիցս հետազոտվել է եւ, ինչպես սովորաբար է լինում, դիմել ռեւմատոլոգի խորհրդատվության, ստացել կոնքազդրային արթրիտի բուժում: Բուժման արդյունավետությունը չտեսնելով` պացիենտն ուղղորդվել է «Արաբկիր» բժշկական համալիր` օրթոպեդի խորհրդատվության: Օրթոպեդները կասկածել են օստեոիդ օստեոմա, նշանակել  համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն էլ հաստատել է տղայի ազդրոսկրի վզիկի վրա օստեոիդ օստեոմայի առկայությունը:    Օստեոիդ օստեոման հանդիպում է 100 000 մարդուց 1-2-ի մոտ, հիմնականում` 5-20 տարեկանում: Ոսկրային գոյացություն է, որի ծագումնաբանությունը շատ դեպքերում մնում է չբացահայտված: Կարող է տեղակայված լինել ոսկրային հյուսվածքի տարբեր մասերում, ավելի հաճախ` խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածներում: Առաջացնում է ցավ` հատկապես գիշերային ժամերին:  Պացիենտի կյանքի որակի վրա էականորեն ազդող ցավը վերացնելու նպատակով որոշվել է կատարել վիրաբուժական միջամտություն` համակարգչային տոմոգրաֆիկ վերահսկողությամբ: Դա հնարավորություն է տալիս հստակ որոշել դեպի օստեոմա վիրաբուժական սարքերի մուտքի ամենակարճ, քիչ տրավմատիկ եւ արդյունավետ ճանապարհն ու նվազագույն ինվազիվ եղանակով հասնել պաթոլոգիկ օջախին` չվնասելով անատոմիական կարեւոր այլ հատվածներ:  Նախապես ընտրված մուտքով օրթոպեդ-վիրաբույժը նախ պաթոլոգիկ օջախի մեջ անց է կացրել մետաղական ուղղորդիչ շյուղ, այնուհետև շյուղի մուտքի հատվածում կատարել  մաշկի մոտ 1սմ երկարությամբ կտրվածք, հետո հատուկ շաղափի միջոցով ամբողջությամբ հեռացրել պաթոլոգիկ օջախը։ Վիրահատության ամբողջ ընթացքին հետեւել  է բժիշկ-ռադիոլոգը`  վերահսկելով համակարգչային տոմոգրաֆիայով ստացվող պատկերները:    Պացիենտը միջամտության արդյունավետությունը զգացել է անմիջապես վիրահատությունից հետո` ցավի ռադիկալ վերացումով եւ հավասարակշռված քայլվածքի վերականգնումով:
Վնասվածքաբան-օրթոպեդների մասնագիտական օրը
20 մայիս 24
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի անդրադարձը վնասվածքաբան-օրթոպեդների համաշխարհային օրվան՝ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանի հետ տեսանյութով:
Մայիսի 20. վնասվածքաբան-օրթոպեդների օրը
20 մայիս 24
Այսօր վնասվածքաբան-օրթոպեդների համաշխարհային օրն է: Առիթ` մեկ անգամ եւս խոսելու հնագույն եւ կարեւորագույն բժշկական այս մասնագիտության, այն կրողների նվիրումի մասին, ասելու նրանց` շնորհակալություն` հենաշարժողական համակարգի ամենատարբեր խնդիրների լուծման, մեր կյանքի որակը վերականգնելու, պահպանելու եւ բարելավելու համար:   Շնորհավորում ենք, սիրելի բժիշկներ: Առողջ եղեք ու երջանիկ` Ձեր թանկերի հետ:   «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի եւ վնասվածաբանության բաժանմունքի մասին` հղումով:
Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա
18 հոկտեմբեր 23
news.am-ի տեսանյութը բնածին ծուռթաթության եւ կոնքազդրային հոդի դիսպլազիայի մասին է` որպես մանկական օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներ:   Մանրամասները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը:   Մանկական օրթոպեդիայում երկու ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաները՝ բնածին ծուռթաթությունն ու կոնքազդրային հոդի դիսպլազիան են։ Ըստ վիճակագրության՝ ծուռթաթության գործակիցը 1.5 է` 1000 նորածինի դեպքում, 40 երեխա ծնվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայով կամ թերզարգացած հոդով,եւ2-ը ՝ լրիվ հոդախախտով։ Երկու խնդիրների լուծման մոտեցումներում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են եղել, որոնք թույլ են տալիս խուսափել երեխաների հաշմանդամությունից։   «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանն ասում է` ծուռթաթության դեպքում նախկինում երեխաները մի քանի անգամ վիրահատվում էին, եւ 15 տոկոսը ունենում էր հաշմանդամություն ամբողջ կյանքի համար։ Ամեն ինչ փոխվեց 2000–ականներին, երբ ներդրվեց Պոնսեթիի մեթոդը։ Այն առաջին անգամ Հայաստան է բերել հենց Վահե Յավրյանը, 2012թվականին ` հեղինակ Իգնասիո Պոնսետիի աշխատավայրում` Այովայի համալսարանում սովորելուց եւ «Արաբկիր» բժշկական համալիր վերադառնալուց հետո:   «Պոնսեթիի մեթոդը իրենից ներկայացնում է հատուկ մեթոդիկայով գիպսավորում, որը պետք է անել ճիշտ, ինչպես որ նկարագրված է։ Դրա արդյունավետությունն ապացուցված է միլիոնավոր ծուռթաթ երեխաների բուժման արդյունքում։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է աքքիլեսյան ջլի ենթամաշկային հատում։ Այս փուլը պարտադիր է ծուռթաթ երեխաների 95 տոկոսի համար։ Դրանից հետո գալիս է երրորդ էտապը, երբ երեխաները պետք է կրեն բրեյսեր։ Հայաստանում կիրառվում է այովա բրեյս տեսակի բրեսեր։ Կան նաեւ այլ տեսակի բրեյսեր, բայց այովա բրեսը հենց Այովայի համալսարանի կողմի դիզայնով մշակված բրեսն է։ Բուժման այս երեք կոմպոնենտները ունեն բուժման նույն կարեւորությունը։ Այսինքն չի կարելի ասել, որ կարեւոր է փոքր վիրահատությունը, գիպսավորումը կամ բրեսը, բոլոր համակցությունն է տալիս այն արդյունքը, որ ունենք այսօր», – ասում է բժիշկ Յավրյանը։   Այս մեթոդի կիրառման շնորհիվ Հայաստանում 2012 թվականից մինչ օրս ոչ մի երեխա բարդ վիրահատություն չի տարել եւ ծուռթաթության պատճառով հաշմանդամություն չունի:   «Հիմա ծուռթաթության բուժման լավ արդյունք համարում ենք թաթը, որը ոչ միայն ամբողջ մակերեսով հենվում է, այլ պահպանել է իր ֆունկցիոնալությունը եւ թաթի հոդերում շարժումների ծավալը։ Ես միշտ ծնողներին ասում եմ, որ եթե մենք մնանք ճիշտ պրոտոկոլի մեջ, եւ եթե դուք ուզենաք, որ ձեր երեխան ֆուտբոլով զբաղվի, նա կարող է այդ թաթով զբաղվել ֆուտբոլով», – ասում է նա։   Վահե Յավրյանը նաեւ նշում է, որ ծնողներն իրենք կարող են հեշտությամբ ախտորոշել ծուռթաթությունը. թաթը հնարավոր չէ ձեռքով ուղղել։   «Բնածին ծուռթաթությունն 4-բաղադրիչային դեֆորմացիա է, որը չի ուղղվում պարզապես ձեռքի շարժումով։ Խնդիրը շարակցական հյուսվածքում է եւ հիմնականում կապանների կարճության մեջ Է, որի հետեւանքով առաջանում է թաթը կազմող ոսկորների հոդախախտ եւ ենթահոդախախտ։ Դրան անհնար է շփոթել դիրքային խնդիրների հետ, որոնք կարող են լինել ներարգանդային փուլում, քանի որ դրանք շատ հեշտ ուղղվում են ձեռքով։ Սովորաբար ուսանողներին ասում եմ, որ ծուռթաթությունը կարիք չունի ախտորոշման բժշկի կողմից, քանի որ դա այնպիսի արտահայտված դեֆորմացիա է, որ ծնողն ինքը ծննդաբերությունից հետո տեսնում է այն։ Եթե դեֆորմացիան ձեռքով ուղղելիս ամբողջովին ուղղվում է, ուրեմն դա բնածին ծուռթաթություն չէ», - ասում է մանկական վնասվածքաբանը։   Բժիշկը կլինիկական բարդ դեպք է ներկայացնում. վերջերս մի 5 տարեկան երեխայի են ընդունել, որը մինչ այդ ծուռթաթության ոչ մի բուժում չէր ստացել։    «Մեզ համար տարօրինակն այն էր, որ երեխան մինչ այդ որեւէ բուժում չէր ստացել։ Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ 5 տարեկան ծուռթաթությունը հնարավոր է գիպսավորմամբ բուժել։ Բայց քանի որ մենք գրականությամբ ծանոթ ենք, որ պոնսետիի մեթոդը ոչ միայն նորածնային տարիքի համար է կիրառում, հոդվածներ կան մինչեւ 10 տարեկաների համար, որոշեցինք, որ երեխան պետք է բուժվի հենց այս մեթոդով։ Երեխան ստացավ գիպսավորում, դրվեց 7 գիպս, որից հետո կատարեցինք աքիլլեսյան ջլի ենթամաշկային հատում,եւայժմ երեխան կրում է օրտեզ։ Արդյունքները ավելի քան բավարար էին։ Մենք ունենք ամբողջ մակերեսով հենվող եւ բավականին ֆունկցիոնալ թաթ 5 տարեկան չբուժված դեպքի համար», – նշում է նա։   Իսկ ի՞նչ են կոնքազդրային հոդի դիսպլազիան եւ հոդախախտը: Բժիշկը նշում է` կոնքազդրային հոդի հադախախտի հետ կապված մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե դա ծննդաբերության ժամանակ վնասվածքի հետեւանք է։ Իրականում դա բնածին խնդիր է՝ կոնքազդրային հոդի դիսպլազիա կամ թերզարգացած հոդ, որի վերջին աստիճանը հենց հոդախախտն է։   «Սա մեծ խնդիր էր օրթոպեդիայի համար, քանի որ կլինիկական զննումը եւ սիմպտոմները, որոնք մենք գիտեինք եւ գիտենք, թույլ էին տալիս ախտորոշել այն երեխաներին, որոնք ծնվել էին արդեն հոդախախտով եւ խիստ սահմանափակում էր ախտորոշումն այն երեխաների համար, որոնք ծնվել են դիսպլազիայով։ Բացի կլինիկական զննումից ունեինք այլընտրանք, որը ռենտգեն հետազգությունն էր, որը ամբողջովին թույլ չէր տալիս ախտորոշել։ 1960-70-ական թվականներից ավստիրացի պրոֆեսոր Գրաֆի կողմից սկսվեց կիրառվելեւաստիճանաբար ներդրվել նորածինների կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որը հետագայում բժշկական համայնքի կողմից ընդունվեց որպես ապացուցված ախտորոշման մեթոդեւայժմ համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ», – պատմում է մասնագետը։   Վահե Յավրյանը Ավստրիայում ուսանել է հենց Գրաֆի մոտ, հետո մեկ տարի փորձարկել է մեթոդը Երեւանյան ծննդատներից մեկում։ Առողջապահության նախարարության հետ երկարատեւ աշխատանքից հետո կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտությունը ներդրվել է Հայաստանում` որպես նորածնային համապետական սկրինինգային ծրագրի մաս։ Բժիշկ Յավրյանը հպարտությամբ նշում է. նույնիսկ ոչ բոլոր եվրոպական երկրներում է գործում այդպիսի սկրինինգային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չունենք այդ խնդրի պատճառով հաշմանդումություն ունեցող երեխա։    «Մեթոդն ունի շատ բարձր ճշգրություն՝ 99,9 տոկոս։ Այն ամբողջությամբ թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր թերզարգացած կոնքազդրային հոդըեւհամապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի երեխան ժամանակին ստանա բուժում։ 2007 թվականին պաշտոնական տվյալներով մենք ՀՀ-ում ամեն տարի ունենում էինք 20 երեխա, որոնք առաջին կարգի հաշմանդամ էին դառնում կոնքազդրային հոդի հոդախախտ կամ զարգացող հոդախախտ։ Մեզ մոտ այդ պատճառով հաշմանդամության ցուցանիշն ամենաբարձրն էր։ Երբ ես նոր էի սկսում, իմ ուսուցիչը տարեկան շուրջ 30 երեխայի բաց վիրահատություն էր անում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց սքրինինգի ներդրումը մեր հանրապետությունում, կարող եմ ասել, որ անցյալ տարի կոնքազդրային հոդի հոդախախտի պատճառով հաշմանդամություն ստացած 4 դեպք ենք ունեցել։ Կա ոսկե օրենք, որի համաձայն ունենք վաղ ախտորոշումեւուշ ախտորոշում։ վաղ ախտորոշումը նշանակում է, որ եթե երեխան ունի խնդիր, այդ խնդիրը պետք է առաջին 3 ամսում դիֆերենցված լինի։ Բուժումն այդ ժամանակ սկսելիս մենք գիտենք՝ դիսպլաստիկ է, թե հոդախախտված, հավանականությունը, որ կստանաս անատոմիապես լավ,ֆունկցիոնալ հոդ, ամբողջ կյանքի ընթացքում 98 տոկոս է», – նշում է Յավրյանը։     «Արաբկիր» բժշկական համալիրում ծնողներին տրամադրվում է հատուկ տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է խնամել կոնքազդրային հոդի դիսպլազիայով երեխային, որպեսզի հոդախախտ չզարգանա։
Իրաքահայ Արինն «Արաբկիր» ԲՀ-ում
28 ապրիլ 23
Տասնամյա Արինն «Արաբկիր» բժշկական համալիրում է արդեն մի քանի ամիս: Դաժան ավտովթարը փոխել է իրաքահայ երեխայի կյանքը՝ թողնելով նրան առանց ծնողական խնամքի ու առաջ բերելով առողջական մի շարք խնդիրներ:   Փոքրիկը տեղափոխվել է Հայաստան եւ Առողջապահության նախարարության աջակցությամբ ու «Արաբկիրի» բժշկական թիմի ջանքերով արդեն բավական առաջընթաց ունի:    Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Արինի պատմությանը:
Բնածին ծուռթաթություն
07 մարտ 23
Բնածին ծուռթաթություն: Ինչ է դա, ինչպես է արտահայտվում, որոնք են այս խնդրի լուծման ժամանակակից ձեւերը եւ որքան արդյունավետ կարող են լինել դրանք: Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը: Լսեք բժշկին, եղեք տեղեկացված:
Արամի հաջողության բանաձևը
10 հունիս 22
Արամի պատմությունը ոգեշնչող է և ընդօրինակելի: Տղայի քայլելը, հնարավոր է, այդպես էլ երազանք մնար, եթե ընտանիքը չդիմեր «Արաբկիր» ԲՀ-ի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք:   Լսեք, տեսեք ու ճանաչեք ուժեղ Արամին, նրա ուժեղ մայրիկին ու բժշկին: Միասնական ջանքերն արդյունք են տալիս: 
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է
20 մայիս 22
Մայիսի 20-ը վնասվածքաբանների համաշխարհային օրն է, բժշկագիտության ամենահին ուղղություններից մեկի օրը:   Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մասին առաջին գրառումները հանդիպում են դեռեւս անտիկ շրջանի արձանագրություններում, մասնավորապես, Հիպոկրատի «Վնասվածքների մասին» եւ «Հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, անհամեմատելի են այն եւ մեր օրերի մեթոդներն ու հնարավորությունները, բայց բոլոր ժամանակներում էլ նույնն է բժիշկների առաքելությունը` օգնել մարդուն` չվնասելով:   Սիրելի բժիշկներ, փոքրիկ պացիենտների ծնողներից ամեն օր ստացվող արձագանքները, գնահատանքի եւ օրհնության խոսքերը հենց այդ մասին են` ձեր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության:   Շնորհակալություն, եւ շնորհավոր ձեր մասնագիտական տոնը:  https://www.arabkirmc.am/hy/services/77
Համագործակցության պայմանագիր Ֆրանսիայի առաջատար «Պրոտեոր» ընկերության հետ
21 հոկտեմբեր 21
«Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կետրոնում գործող «Օրթեզ» և ֆրանսիական աշխարհահռչակ «Պրոտեոր» ընկերությունների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Այսուհետ «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը հանդիսանալու է «Պրոտեորի» էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:  «Անչափ ուրախ ենք այս համագործակցության համար, մենք հնարավորություն կունենանք Հայաստան և տարածաշրջան բերել 100-ից ավել տարվա պատմություն ու հռչակ ունեցող ընկերության նոր տեխնոլոգիաներով պատրաստված պրոթեզներն ու  օրդոպեդիկ սարքավորումները, որոնք հաջողությամբ օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում»,-նշեց «Օրթեզ» կենտրոնի տնօրեն Արա Թեքյոզյանը:    «Պրոտեորի» տնօրենների խորհրդի անդամ Թարեք Լաամիրին հավաստիացրեց, որ իրենց գերնպատակն է պացիենտների կյանքի բարելավումը` առավելագույն հնարավորություններով: Ընկերության արտադրանքը մտածված է, այն բավարարում է ամենատարբեր խնդիրներով ու պահանջներով պացիենտրենրի կարիքները:   «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը Հայաստանում գործում է 1997թ-ից: Այս տարի հուլիսին բացվել է կենտրոնի նոր շենքը` հագեցած նոր սարքավորումներով: Այն ուղղված է Հայաստանում վերականգնողական ծառայությունների ընդլայնմանը` սպասարկելով նաև պատերազմի ժամանակ վիրավորված տղաներին:   Արա Բաբլոյանը համոզված է, որ այս համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն «Պրոտեոր» ընկերության հետ հնարավորություն կտա Հայաստանում ապահովել վերականգնողական ծառայությունների առավել բարձր որակ` եվրոպական չափորոշիներով: Նա գոհունակությամբ է նշում, որ «Արաբկիր» ԲՀ-ն Հայաստանում վերականգնողական ծառայությունների առաջատարներից է` ստեղծելով  ոչ միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնը Երևանում, այլև մասնաճյուղեր 7 մարզերում: Եվ այս ճանապարհին Հայաստանը մշտապես զգացել է Ֆրանսիայի աջակցությունը. Vive l’Armеnie, Vive la France! Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում  էին առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և մասնագետներ Հայաստանում գործող պրոթեզավորող այլ կազմակերպություններից: 
Օրթոպեդ-վնասվածքաբանների մասնագիտական օրը
20 մայիս 21
Վնասվածքաբանություն և Օրթոպեդիա (հիվանդանոցային)
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Փակ կոտրվածքների ուղղում առանց ներքին ֆիքսացիայի
220 000
Մետաղյա կոնստրուկցիաների (հարթակներ, պտուտակներ, մեխեր, արտաքին ֆիկսացիայի ապարատներ) հեռացում
220 000
Փափուկ հյուսվածքների ուռուցքներ (մինչև 3 սմ)
220 000
Տրավմատիկ հոդախախտերի ուղղում փակ եղանակով
220 000
Օտար մարմնի հեռացում
220 000
Կիստաների պունկցիա (առանց դեղորայքի արժեքի)
220 000
Ոսկրային հյուսվածքների բիոպսիա, ընդհանուր անզգայացմամբ ինտուբացիոն եղանակով
220 000
Շտկող գիպսակապի տեղադրում
220 000
Բնածին ծուռթաթության կոնսերվատիվ բուժում ցերեկային ստացիոնար պայմաններում
220 000
Մաշկային ձգում կոնքազդրային հոդերի բնածին դիսպլազիայի, ազդրերի բնածին ենթահոդախախտերի և հոդախախտերի դեպքում
220 000
Վիրահատություն ոտնաթաթի վրա
400 000
Վիրահատություն դաստակի վրա
400 000
Կոտրվածքների բուժում մետաղյան ինպլանտներով
400 000
Ջլամկանային վիրահատություն
500 000
Ծուռվզություն
500 000
Փափուկ հյուսվածքային ուռուցքներ (3 սմ-ից ավել)
500 000
Ծուռթաթություն
500 000
Նեյրոօրթոպեդիական վիրահատություններ
500 000
Ոսկրային ուռուցքներ
640 000
Էպիֆիզիոդեզ
640 000
Վերջույթների ամպուտացիա
640 000
Վերջույթների ռեամպուտացիա
640 000
Քրոնիկական պատանեկական էպիֆիզիոլիզ
640 000
Կոնքազդրային հոդախախտի ուղղում փակ եղանակով
640 000
Շտկող օստեոտոմիաներ
700 000
Վերջույթների երկարացում
700 000
Արթրոլիզ
700 000
Սինովէկտոմիա
700 000
Արթրոսկոպիկ վիրահատություններ
700 000
Ոսկրապլաստիկ վիրահատություններ
700 000
Կոնքի ոսկրահատում
800 000
Խոշոր հոդերի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ
800 000
Ծննդաբերական պարալիչ
800 000
Ողնաշարի վիրահատություններ
900 000
Համակցված օրթոպեդիկ վիրահատություններ
1 000 000
Ոսկրային հյուսվածքների բիոպսիա, ընդհանուր անզգայացմամբ , առանց հիստոլոգիական հետազոտության
65 000
Վնասվածքաբանություն և Օրթոպեդիա (արտահիվանդանոցային)
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Այրվածքի դեպքում (մինչև 9% մակերեսով) առաջին բուժօգնություն
15 000
Շյուղերի հեռացում
10 000
Ենթահոդախախտի ուղղում
10 000
Հոդախախտի դեպքում հոդերի ուղղում
25 000
Հոդերի պունկցիա (առանց դեղորայքի արժեքի)
15 000
Վերին վերջույթի գիպսային անշարժացում (երեխա)
25 000
Վերին վերջույթի գիպսային անշարժացում (մեծահասակ)
30 000
Ստորին վերջույթի գիպսային անշարժացում (երեխա)
25 000
Ստորին վերջույթի գիպսային անշարժացում (մեծահասակ)
35 000
Ֆիբերգլասային անշարժացում (երեխա)
30 000
Ֆիբերգլասային անշարժացում (մեծահասակ)
40 000
Կոկսիտային անշարժացում (երեխա)
40 000
Կոկսիտային անշարժացում (մեծահասակ)
50 000
Հետվիրահատական վերքերի վիրակապություն
5 000
Թարախակալված վերքերի վիրակապություն
5 000
Արտաքին ֆիքսացիայի ապարատների վիրակապություն
5 000
Ֆիբերգլասային և գիպսային անշարժացման հանում
3 000
Ներհոդային ներարկում (առանց դեղորայքի արժեքի)
25 000
Ներհոդային ներարկում, առանց անեսթեզիայի (մեկ հոդ)
30 000
Ներհոդային ներարկում, առանց անեսթեզիայի (2-ից 3 հոդ)
55 000
Ներհոդային ներարկում, ընդհանուր անեսթեզիայով (մեկ հոդ)
45 000
Ներհոդային ներարկում, ընդհանուր անեսթեզիայով (2-ից 3 հոդ)
75 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երևան, Մամիկոնյանց 30, մուտքը` ընդունարանի կամ «Արաբկիր+» մասնաշենքերով
Հեռախոս
015 400 300 /12 09/ գրանցումների համար для регистраций for registrations
010 23 00 96
Էլ.հասցե