Ուլտրաձայնային հետազոտություն

 

Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Siemens, Toshiba, Medison ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Մեկ կոմպակտ սարք մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում): 

Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝ ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ: 

Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են. 

  • որովայնի խոռոչի,
  • հետորովայնամզային տարածության,
  • փոքր կոնքի,
  • պարանոցի,
  • փափուկ հյուսվածքների,
  • կրծքագեղձի,
  • վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր հետազոտություններ:
Ծառայությունում իրականացվում է նաև մինչև մեկ տարեկան երեխաների նեյրոսոնոգրաֆիա (գլխուղեղի հետազոտություն գանգի մեծ գաղթունի միջոցով):