Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն

Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Ծառայությունն աշխատում է միջազգային չափանիշների պահանջներին համապատասխան:

Ավելի քան 25 տարի մենք սերտ գիտական և գործնական համագործակցություն ենք ծավալում Ցյուրիխի մանկական կլինիկական հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության մասնագետների հետ: 1993 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Շվեյցարիայից և Բելգիայից այցելող եվրոպական փորձագետների մասնակցությամբ իրականացվում են թրեյնինգներ, վարպետության դասեր, կոնֆերանսներ՝ բաժանմունքի բոլոր բժիշկ-ճառագայթաբանների և ռենտգեն-տեխնիկների համար: Թեմաներն ընտրվում են ըստ «Արաբկիր» ԲՀ մասնագիտական ուղղությունների:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Տրանսպլանոտոլոգներ Նիզամ Մամուդը և Միրիամ Մանուկը «Արաբկիր»-ում
07 ապրիլ
«Արաբկիր» բժշկական համալիրում են մեր գործընկեր-տրանսպլանոտոլոգները` պրոֆեսոր Նիզամ Մամուդը Լոնդոնի Գայս հիվանդանոցից և Միրիամ Մանուկը` Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցից: Այսօր «Արաբկիրի» փոխպատվաստման թիմը նրանց հետ մի խումբ պացիենտների խորհրդատվություններ է իրականացրել և քննարկել երիկամի փոխպատվաստման առանձնահատուկ դեպքեր: Տեսահոլովակը դիտեք՝ https://www.facebook.com/share/v/16TZCVeAAQ/
Ռադիոլոգիայի միջազգային օր
08 նոյեմբեր 24
 Այսօր Ռադիոլոգիայի միջազգային օրն է, բժիշկ֊ճառագայթաբանների մասնագիտական տոնը։    Շնորհավորում ենք, մաղթում բժշկության հետազոտական ճյուղի կարևոր այս մասի էլ ավելի բարելավում ու զարգացում։ Օրվա առիթով դիտեք news.am-ի հարցազրույցը Արաբկիր բժշկական համալիրի Ճառագայթային աշտորոշիչ բաժանմունքի ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ։
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
06 նոյեմբեր 24
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:   Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ եւ, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, եւ ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:   Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան եւ եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետեւանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երեւույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:   Բելառուս մեր գործընկերների մի մասը Երեւան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:   Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան եւ բժիշկներն այս պահին դեռեւս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով եւ ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:    Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարեւոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլեւ մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի  կյանքի:  Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️ Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️
Մեր նոր գործընկերները
01 նոյեմբեր 23
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական մեծ թիմին են միացել մեր գործընկերներ Էռնեստ Լալայանը` մանկաբույժ, Ռուբեն Խաչատրյանը` բժիշկ-ռադիոլոգ, Արմեն Աբհարամյանը` գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ եւ Լիանա Գրիգորյանը` լոգոպեդ:    Նախապես գրանցվել կարող եք` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 27` մանկաբույժի խորհրդատվության համար, 010 23 20 20` ուլտրաձայնային հետազոտության համար,  015 400 300 եւ ներքին` 12 16` գաստրոէնտերոլոգի խորհրդատվության եւ էնդոսկոպիկ հետազոտության համար,  010 26 47 62` լոգոպեդական պարապմունքների համար:
Մանկական ռադիոլոգիա. սիմպոզիումի հավաստագրեր
06 սեպտեմբեր 23
ՈՒշադրություն, հարգելի գործընկերներ,   եթե դուք դեռեւս չեք ստացել Ավստրիայի Գրացի համալսարանի պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ անցկացված մանկական ռադիոլոգիային նվիրված կրեդիտավորված սիմպոզիումի հավաստագրերը, խնդրում ենք զանգահարեք «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշման ծառայություն` 010 23 30 30 հեռախոսահամարով եւ ներկայացեք` նշելով սիմպոզիումին Ձեր մասնակցության մասին: Մեր աշխատակիցները կճշտեն հավաստագրի առկայությունն ու կհրավիրեն Ձեզ` ստանալու այն:   Հիշեցնենք, որ սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում: Առողջապահության նախարարությունը կրեդիտավորել է սիմպոզիումը` 2 գործնական եւ 8 տեսական միավորներով:
Համակարգչային տոմոգրաֆիա
21 ապրիլ 23
Հարգելի պացիենտներ, ի պատասխան ձեր հարցերի տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ, ինչպես ընդունված է ասել, КТ` բոլոր օրգան-համակարգերի հետազոտության համար, առանց տարիքային սահմանափակումների` եւ մեծերին եւ փոքրերին, ինչպես առանց կոնտրաստի, այնպես էլ կոնտրաստային նյութով, ինչպես առանց անզգայացման, այնպես էլ անզգայացումով` ելնելով ցուցումներից: «Արաբկիր» բժշկական համալիրում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշիչ ծառայության այլ գործառույթների մասին կարող եք կարդալ հղումով:
Առողջություն եւ գեղեցկություն. համակարգչային տոմոգրաֆիա
07 ապրիլ 23
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է, մեզ մոտ նաեւ` Մայրության եւ գեղեցկության տոնը: Եվ քանի որ առողջության պահպանման եւ հիվանդությունների բուժման կարեւորագույն օղակներից մեկն ախտորոշումն է, առաջարկում ենք դիտել «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի մասնակցությամբ «Առողջություն եւ գեղեցկություն» հաղորդաշարի թողարկումը` ճառագայթային ախտորոշման մասին:   Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը` կանխարգելելով եւ վաղ ախտորոշելով հիվանդությունները:
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
14 մարտ 23
Կայացավ մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիումը` Ավստրիայի Գրացի համալսարանից ժամանած պատվարժան պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ:   Սիմպոզիումի օրերը հագեցած էին նորություններով ու բուռն քննարկումներով, որոնց մասնակցում էր մոտ 150 մասնագետ` «Արաբկիր» բժշկական համալիրից եւ մայրաքաղաքի ու մարզերի այլ բժշկական հաստատություններից:   Պրոֆեսոր Էրիկ Սորանտինը Ավստրիայի Գրացի համալսարանական կլինիկայի Ռադիոլոգիական ծառայության ղեկավարն է, նաեւ` Թվային տեղեկատվության եւ պատկերների մշակման գիտահետազոտական խմբի ղեկավարը: Նա կոորդինացնում է մուլտիդիսցիպլինար, մուլտիինստիտուցիոնալ ակադեմիական ցանցը` Կենտրոնական Եվրոպայում, որը միտված է կենսաբժշկական վիզուալիզացիայի և տեխնոլոգիաների զարգացմանը, դրանց ներդրմանը պրակտիկ բժշկության մեջ, ինչպես նաև ճառագայթումից պաշտպանությանը: Սիմպոզիումը լավ հնարավորություն էր` լսելու պրոֆեսոր Սորանտինի մոտիվացնող, կենդանի, ինտերակտիվ դասախոսությունները, մասնակցելու ուլտրաձայնային հետազոտության գործնական դասին, քննարկելու կլինիկական դեպքեր, ինչպես նաեւ ծառայությունների զարգացման հնարավորությունները: Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների եւ ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում: Մասնակիցներն Առողջապահության նախարարությունից կստանան շարունակական մասնագիտական զարգացման 10 կրեդիտ` 2-ը գործնական եւ 8-ը տեսական:
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
27 փետրվար 23
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ մարտի 7-ին եւ 9-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիում` Open Medical Institute ծրագրի շրջանակում:   Սիմպոզիումի պատվավոր հյուրն է լինելու Ավստրիայի Գրացի համալսարանական հիվանդանոցի մանկական ռադիոլոգայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Էրիկ Սորանտինը: Դասախոսություններից բացի պրոֆեսոր Սորանտինը հանդես է գալու նաեւ հոդերի սոնոգրաֆիայի գործնական դասընթացով:   Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել` անցնելով հետեւյալ հղումով` https://forms.gle/ZpjnnhEjppwwbUvE7 Սիրով կսպասենք բոլորիդ:
Համակարգչային տոմոգրաֆիա
18 հունվար 23
Հանրային ռադիոյի հրավերով «Ես առողջ եմ» հաղորդաշարի տաղավարում էր «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: Բժշկուհին ներկայացրել է մանրամասներ համակարգչային տոմոգրաֆիայի մասին, բացատրել, թե ինչ հետազոտություն է դա, երբ է ցուցվում, որքան արդյունավետ է այս կամ այն հիվանդության հայտնաբերման կամ գնահատման համար, ինչ տարբերություն կա համակարգչային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների միջեւ: Լսեք եւ ավեի շատ բան իմացեք հետազոտական գերժամանակակից այս մեթոդի, ինչպես նաեւ ճառագայթային ախտորոշման այլ մեթոդների մասին: 
Համակարգչային տոմոգրաֆիա
26 հունվար 22
Ինչ է համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես է այն կատարվում և ինչ խնդիրների դեպքում է, որ բժիշկները կառաջարկեն հենց այս հետազոտությունը: Ծանոթացեք «Արաբկիր» բժշկական համալիրի համակարգչային նոր, ավելի ժամանակակից տոմոգրաֆի հնարավորություններին:  
Համակարգչային տոմոգրաֆիա
19 ապրիլ 21
  Ճառագայթային ախտորոշման ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը ներկայացնում է համակարգչային տոմոգրաֆիայի մանրամասները:  https://www.youtube.com/watch?v=YkdopRvNIbc
Ռենտգենոլոգիական հետազոտություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիա (մեկ պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Ոսկրերի և հոդերի ռենտգենոգրաֆիա (մեկ պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Որովայնի խոռոչի օրգանների ռենտգենոգրաֆիա (մեկ պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Միզային օրգանների և միզուղիների ռենտգենոգրաֆիա (մեկ պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Հարքթային խոռոչների ռենտգենոգրաֆիա (մեկ պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Մատի ռենտգեն (2 պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Քթի ոսկրերի ռենտգենոգրաֆիա (2 պրոյեկցիա) (պատկերի տրամադրում կամ CD կրիչի կամ ժապավենի միջոցով)
10 000
Ռենտգենոգրաֆիայի յուրաքանչյուր հաջորդ պրոյեկցիա
6 000
Կրծքավանդակի օրգանների ռենտգենոսկոպիա
8 000
Գանգի շրջահայաց ռենտգենոգրաֆիա (2 պրոյեկցիա) (պատկերի տրամադրում և CD կրիչի և ժապավենի միջոցով)
15 000
Ռենտգեն պատկերի կրկնակի տրամադրում CD կրիչի վրա
2 000
Ռենտգեն պատկերի գրանցում էլեկտրոնային USB կրիչի վրա
3 000
Միկցիոն ցիստոուռոգրաֆիա
50 000
Ներերակային ուռոգրաֆիա
50 000
Ուրետրոգրաֆիա
55 000
Ֆիստուլոգրաֆիա
55 000
Ստամոքսաղիքային տրակտի հետազոտություն ռենտգենոգրաֆիայով և ռենտգենոսկոպիայով (մինչև 3 նկար)-հեղուկ կոնտրաստով
40 000
Ստամոքսաղիքային տրակտի հետազոտություն ռենտգենոգրաֆիայով և ռենտգենոսկոպիայով (մինչև 3 նկար)-բարիումի սուլֆատով
30 000
Ստամոքսաղիքային տրակտի դինամիկ հետազոտություն (կերակրափող, ստամոքս, բարակ աղիներ, հաստ աղի)-հեղուկ կոնտրաստով
45 000
Ստամոքսաղիքային տրակտի դինամիկ հետազոտություն (կերակրափող, ստամոքս, բարակ աղիներ, հաստ աղի)-բարիումի սուլֆատով
30 000
Իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա-հեղուկ կոնտրաստով
50 000
Իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա-բարիումի սուլֆատով
35 000
Կոլոստոմոգրաֆիա, կոլոստոմոսկոպիա-հեղուկ կոնտրաստով
50 000
Կոլոստոմոգրաֆիա, կոլոստոմոսկոպիա-բարիումի սուլֆատով
35 000
Անտեգրադ պիելոգրաֆիա
25 000
Ինվագինատի ուղղում
65 000
Ռետրոգրադ պիելոգրաֆիա
65 000
Խոլանգիոգրաֆիա կոնտրաստով (ներվիրահատական և հետվիրահատական)
65 000
Սկանոգրամմա
15 000
Համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Համակարգչային տոմոգրաֆիա (1 հատված, առանց կոնտրաստի)
40 000
Թոքի համակարգչային տոմոգրաֆիա
25 000
Համակարգչային տոմոգրաֆիա - մեկ հոդ (առանց կոնտրաստի)
30 000
Համակարգչային տոմոգրաֆիա - մեկ հոդ (կոնտրաստով)
55 000
Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա (առանց կոնտրաստի)
22 000
Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա (կոնտրաստով)
50 000
Քթի համակարգչային տոմոգրաֆիա
13 000
Համակարգչային տոմոգրաֆիա (յուրաքանչյուր հաջորդ շարունակական հատված)
20 000
Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն կոնտրաստով առանց ինժեկտորի (1 հատված)
65 000
Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն կոնտրաստով ինժեկտորով (1 հատված)
75 000
Համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում անեսթեզիա
25 000
Անգիոգրաֆիա (1 հատված)
85 000
Անգիոգրաֆիա (որովայնային և զստային անոթներ)
90 000
Անգիոգրաֆիա(կրծքային,որովայնային և զստային անոթներ)
110 000
Համակարգչային տոմոգրաֆիա-դինամիկա (1 հատված առանց կոնտրաստի)
20 000
Համակարգչային տոմոգրաֆիա - դինամիկա (1 հատված կոնտրաստով)
50 000
Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության պատկերի լրացուցիչ տրամադրում կրիչների վրա (CD և/կամ USB)
3 000
Ուլտրաձայնային հետազոտություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածություն և փոքր կոնք
10000
12000
Նեյրոսոնոգրաֆիա
10000
Պարանոցի ավշային հանգույցներ, թքագեղձեր և վահանաձև գեղձ
10000
12000
Կրծքագեղձ
8000
10000
Որովայնի խոռոչի հետազոտություն դոպլերով
12000
15000
Փոշտի օրգաններ դոպլեր հետազոտությամբ
8000
10000
Փափուկ հյուսվածքներ և ենթամաշկային գոյացություններ
8000
10000
Անոթների դուպլեքս
15000
15000
Անոթների դուպլեքս (հաջորդ շարունակական հատված)
10000
10000
Էխոկարդիոգրաֆիա
10000
10000
Հոդի/երի սոնոգրաֆիա
8000
10000
Հոդի/երի սոնոգրաֆիա (հաջորդ շարունակական հատված)
5000
5000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, ( մուտքը` ընդունարանի կամ «Արաբկիր+» մասնաշենքերով)
Հեռախոս
010 23 20 20, 015 400 300 /11 90/ ուլտրաձայնային հետազոտություն ультразвуковое исследование ultrasound examination
010 23 30 30, 015 400 300 /11 42/ համակարգչային տոմոգրաֆիա եւ ռենտգեն компьютерная томография и рентген computed tomography and X-ray
Էլ.հասցե