Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական ինտենսիվ թերապիան: Ներկայում բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է 13 վիրահատարանում` ինտենսիվ թերապիայի 6, արթնացման սրահի 8 մահճակալների միջոցով: Բաժանմունքն ունի նաև 2 առանձնացված հիվանդասենյակ` հետփոխպատվաստումային (լյարդի,երիկամի) շրջանում հիվանդների ինտենսիվ թերապիայի համար:


Բաժանմունքը հագեցած է ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր անհրաժեշտ սարքավորումներով.

  • արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տարատեսակ ռեժիմներ և կատարել շնչառական ֆունկցիայի ծավալուն մոնիթորինգ,
  • պացիենտների մոնիթորինգի կենտրոնացված համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալ, գրանցել, պահպանել և փոփոխել գործընթացի արդյունքում ստացված ցուցանիշները, կատարել ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք վերահսկողություն՝ կենտրոնական համակարգչի օգնությամբ:

Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք տիրապետում են անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին:


Բաժանմունքում տարեկան իրականացվում է ավելի քան 3800 վիրահատություն՝ մանկական և մեծահասակների ընդհանուր վիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ, ԼՕՌ, լազերային, պլաստիկ, նյարդավիրաբուժական:

Աշխատակազմ
Մեդիա
Կապ
Արաբկիր-Սթոնի Բրուք. սիմպոզիում
18 ապրիլ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի և Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի համագործակցությանն ու այդ շրջանակում կազմակերպված սիմպոզիումին: #ArabkirMC #StonyBrook
Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
06 նոյեմբեր 24
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:   Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ և, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, և ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:   Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան և եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետևանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երևույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:   Բելառուս մեր գործընկերների մի մասը Երևան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:   Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան և բժիշկներն այս պահին դեռևս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով և ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:    Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարևոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլև մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի  կյանքի:  Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️ Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️
Հոկտեմբերի 16․ անեսթեզիոլոգների մասնագիտական օրը
16 հոկտեմբեր 24
Հոկտեմբերի 16-ը անեսթեզիոլոգների մասնագիտական օրն է։   1846թ-ի հենց այս նույն օրն է ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ իրականացրել վիրահատություն` եթերիային անզգայացմամբ: Այդ օրվանից գրեթե 180 տարի է անցել, նորացվել ու ավելի բազմազան են դարձել անզգայացնող նյութերն ու դրանց ազդեցության շրջանակները, անեսթեզիոլոգիան զարգացել և զարգանում է` որպես բժշկության կարևորագույն ճյուղ, առանց որի անհնար է պատկերացնել վիրահատական որևէ մեծ կամ փոքր միջամտություն: Շնորհավորում ենք, սիրելի անեսթեզիոլոգներ: Դուք այն մասնագետներն եք, որոնց գործը հաճախ, հնարավոր է, աննկատ է մնում, դե, որովհետև «քնեցնում եք» պացիենտին , սակայն այն անգնահատելի է և արժանի մեծ երախտիքի:  https://arabkirmc.am/hy/services/48
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ և բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տևած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջև կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների և դեղամիջոցների ձեռբերման ծախսերը ևս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար և ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային և լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադևոսյանի ղեկավարությամբ:   Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաև կլինիկական հետաքրքիր դեպքերի և գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում և կիրառում դրանք պրակտիկայում:
Մեջքի ցավեր. ռադիկուլյար ցավ
15 նոյեմբեր 21
Որոնք են մեջքի ցավի պատճառները, տեսակներն ու դրանցից ազատվելու ժամանակակից մեթոդները: Ներկայացնում է Արաբկիր ԲՀ անեսթեզիոլոգ, սուր և քրոնիկ ցավերի մասնագետ Վահե Խառատյանը:  https://www.youtube.com/watch?v=lol6RDD1LYw
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` հիվանդանոցային մասնաշենքով)
Հեռախոս
015 400 300 /11 54/