Նեֆրոլոգիական բաժանմունք

 

Բարի գալուստ «Արաբկիր» բժշկական համալիրի պրոֆեսոր Էռնստ Լոյմանի անվան նեֆրոլոգիական բաժանմունք։ 

 

Մեր նեֆրոլոգիական բաժանմունքն առաջարկում է համապարփակ ախտորոշիչ և բուժական ծառայություններ երեխաների, դեռահասների և մեծահասակների համար, որոնք ունեն երիկամային խնդիրներ։ «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նեֆրոլոգիական բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է երիկամի բիոպսիա և արդյունքների պատշաճ գնահատում։ Հիմնական նեֆրոլոգիական ծրագիրը մատուցում է մասնագիտացված ծառայություններ երիկամային հիվանդություններով բազմաթիվ մարդկանց։ 

 

Մեր փոքրիկ պացիենտները բավական «շահում են» բազմապրոֆիլ խմբերի հետ աշխատանքից, որոնք ներառում են ուսուցիչներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։ Մեր բաժանմունքը սերտորեն համագործակցում է մանկական ուրոլոգիական, ռևմատոլոգիական, ռադիոլոգիական և ախտաբանաանատոմիական բաժանմունքների հետ` ապահովելով լիարժեք մոտեցում այն նորածիններին և երեխաներին, որոնք ունեն բարդ նեֆրո-ուրոլոգիական խնդիրներ: Բացի այդ, բաժանմունքը համագործակցում է տարբեր ուսումնական հաստատությունների և այլ նեֆրոլոգիական բաժանմունքների հետ ևս:

 

Մեր բաժանմունք տարեկան դիմում է մոտ 1900 պացիենտ, դիսպանսեր հսկողություն է անցնում 4900 պացիենտ

Մենք առաջարկում ենք երիկամ փոխարինող թերապիա և՛ սուր, և՛ քրոնիկ երիկամային հիվանդությունների համար.

 

Բացի կլինիկական աշխատանքներից, նեֆրոլոգիական բաժանմունքի բժիշկներն ակտիվ և հաջողակ գործունեություն են ծավալում նաև գիտահետազոտական ոլորտում: Աշխատանքները վերաբերում են սուր գլոմերուլոնեֆրիտներին, միզաքարերին (ուրոլիթիազ) և պարբերական հիվանդության ժամանակ դիտվող ամիլոիդոզին:

Բաժանմունքը մասնակցում է միջազգային բազմակենտրոն կլինիկական փորձերին: 


 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Երիկամաբանական ամբողջական ծառայություններ «Արաբկիրում»
19 մարտ
Երիկամի օրվանից մի քանի օր անց` կրկին երիկամի մասին: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանին: Պրոֆեսորը պատասխանել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին:  
Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ
04 նոյեմբեր 24
Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ: Ներկայացնում է մանկական նեֆրոլոգ Դիանա Ոսկանյանը: Լսեք, սիրելի ծնողներ, ուշադիր եղեք եւ ախտանշանների դեպքում անպայման դիմեք բժշկի:
Միզուղիների ինֆեկցիաների մասին
15 մայիս 24
Միզուղիների ինֆեկցիաների մասին OPEN Family Education-ի հարթակից լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի երիտասարդ մանկական նեֆրոլոգներից Դիանա Ոսկանյանի ներկայացմամբ:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Միզաքարերի լաբորատորիայի մասին
05 ապրիլ 24
Պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը` միզաքարերի եւ դրանց բաղադրությունը հետազոտելու կարեւորության մասին` #OPENFamilyEducation-ի` ծնողներին ուղղված խորհուրդների շարքով:      
Երիկամի առողջությունը բոլորի համար. սիմպոզիում
18 մարտ 24
Հանրային հեռուստաընկեությունը նույնպես անդրադարձել է Երիկամի համաշխարհային օրվա առիթով անցկացված սիմպոզիումին: Ինչու է այդքան կարեւոր երիկամի առողջությունը, երիկամային հատկապես որ խնդիրներն են առավել տարածված եւ որոնք` հազվադեպ, որոնք են երիկամային խնդիրների հայտնաբերման ու բուժման ժամանակակից ձեւրեը:  Մանրամասները` տեսանյութում:      Հեմոդիալիզից, երիկամի փոխպատվաստումից մինչև օնկոերիկամաբանություն: «Երիկամների առողջությունը բոլորի համար» սիմպոզիումին մասնակցում է 80-ից ավելի բժիշկ: Ներկայացվում են ոչ միայն զեկույցներ, վերլուծություններ, այլև` գործնականում հանդիպած բացառիկ դեպքեր:    Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է. - Թեմաների մեջ ընտրել ենք նրանք, որոնք չափազանց կարևոր են, որպեսզի մենք կարողանանք խորհրդակցել իրար հետ` բոլոր կլինիկաները տարբեր հիվանդությունների շուրջ: Օրինակ` երիկամաբանությունն ուռուցքաբանության մեջ, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը, էն հիվանդությունները, որոնք չափազանց տարածված են:   Հատված «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար Արա Բաբլոյանի խոսքից. - Երիկամաբանությունը բարդ, հետաքրքիր և շատ խորը մասնագիտություն և գիտություն է: Երբ որ ինչ-որ բան վերցնում ես, ժամ առաջ պիտի տաս, ազատվես, նոր բան վերցնես: Ուրեմն այս պռոցեսը այսօր մենք Ձեզ հետ միասին կանենք այս սիմպոզիումի ժամանակ:    Ինչպես ամբողջ աշխհարհում` Հայաստանում էլ, տարեց տարի երիկամային պաթոլոգիաներով բուժառուների թիվն աճում է: Հեմոդիալեզ ստացողները հազարից ավելին են, մինչդեռ երիկամի փոխպատվաստում իրականացվում է միայն ազգակից, հարազատ դոնորներից:   «Արաբկիր» ԲԿ Օրգան փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքի վարիչ Միլենա Ոսկանյանն պատմում է. - Այսօր ամփոփելու ենք նաև Հայաստանում այս տարիների ընթացքում իրականացված երիկամի փոխպատվաստման արդյունքները, նվաճումները: 20 տարիների ընթացքում իրականացվել է 245 ազգակից դոնորներից երիկամի փոխպատվաստում, և ունենք զգալի նվաճումներ: Ունենք արդեն 4 երիկամ փոխպատվաստած կանայք երիտասարդ, որոնք ունեն ընդհանուր առմամբ 5 բալիկ: Բոլոր բալիկները և երիկամ փոխպատվաստված պացիենտներն առողջ են և շարունակում են վայելել իրենց կյանքը:   Սիմպոզիումին քննարկվում է նաև երիկամային հիվանդությունների առաջնային և երկրորդային պաթոլոգիաները:   ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունաբանական և քիմիոթերապիայի կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Ներսես Ղահրամանյանը պատմում է. - Ներկայացնելու եմ մի հիվանդության ախտորոշման և բուժման մասին, որը կոչվում է AL Ամիլոիդոզ: Սա շատ հազվադեպ հանդիպող և բավականին ծանր ընթացքով հիվանդություն է: Տարեկան մի քանի դեպք է այս հիվանդությամբ ախտորոշվում: Բուժումը կազմված է քիմիոթերապեվտիկ դեղորայքներից և նաև իմունոթերապիայից: Նաև այս հիվանդներին ցուցված է ոսկրածուծի փոխպատվաստում:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվում նաև Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշին, ներկայացվում է հայկական փորձը:   Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է. - Շատ տարածվեց Հայաստանում, բռնկում ունեցանք: Դա Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշն է, որը երեխաների մոտ է շատ տարածված, բայց մենք տեսանք նաև մեծահասակների մոտ, և անգամ հղի կնոջ մոտ, որը վերջերս ծննդաբերեց երկարատև դիալիզ ստանալուց հետո, որը հաղթանակ է մեզ համար:   Երիկամային որոշ հիվանդություններ զարգացման շրջանում հիմնականում ախտանշաններով չեն ուղեկցվում: Դրանք հնարավոր է բացահայտել միայն պարբերական հետազոտություններով:
«Միր» TV-ն` Երիկամի համաշխարհային օրվա մասին
16 մարտ 24
«Միր» հեռուստաընկերությունը` Երիկամի համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումի մասին Օրվա կարգախոսն էր` Երիկամի առողջությունը բոլորի համար. առաջնահերություն տալով խնամքին եւ բուժման հասանելիությանը: #WorldKidneyDay2024 #ԵրիկամիՀամաշխարհայինՕրը2024 #ArabkirMC #ԱրաբկիրԲՀ https://mir24.tv/.../vsemirnyi-den-pochki-v-erevane...      
news.am-ի անդրադարձը Երիկամի համաշխարհային օրվա սիմպոզիումին
15 մարտ 24
news.am-ի անդրադարձը Երիկամի համաշխարհային օրվա առիթով անցկացված սիմպոզիումին: Բժշկական օրացույցում նման օրեր առանձնացնելն առաջին հերթին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, հիվանդությունների եւ դրանց կանխարգելման ճանապարհների մասին խոսելու նպատակ ունեն: Սիմպոզիումին հնչած ելույթներն առավելապես մասնագիտական էին, բայցեւ իրազեկող:   https://med.news.am/.../erikamayin-anbavararutyunn-aylevs... #WorldKidneyDay #ԵրիկամիՀամաշխարհայինՕր #ArabkirMC #ԱրաբկիրԲՀ Երիկամային անբավարարությունն այլևս դատավճիռ չէ. բուժման ի՞նչ մեթոդներ կան այսօր Հայաստանում և որո՞նք են հայտնվելու ապագայում   Ընդամենը 50 տարի առաջ երիկամային անբավարարությունը, ինչպես երիկամների այլ հիվանդությունների մեծ մասը, համարվում էր դատավճիռ: Այսօր արդեն Հայաստանում այս հիվանդություններով պացիենտների հետ  խոսում են ոչ թե կյանքի տեւողության, այլ դրա որակը բարելավելու եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար լավագույն բուժման մեթոդն ընտրելու մասին։   Հայաստանում նեֆրոլոգիայի և օնկոնեֆրոլոգիայի զարգացում, երիկամների հիվանդությունների բուժման աշխարհում կիրառվող մեթոդների ներդրում, այդ թվում՝ փոխպատվաստում. այս բոլոր թեմաները քննարկվեցին 2006 թվականից ամբողջ աշխարհում նշվող Երիկամների համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ։   «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի և երիկամների փոխպատվաստման կլինիկայի ղեկավար, դոկտոր պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Երիկամների համաշխարհային օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այս օրգանի հիվանդությունների վրա, որոնք այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում: Սիմպոզիումի շրջանակներում քննարկման համար ընտրվել են թեմաներ, որոնք առավել արդիական են այսօր Հայաստանում։   Նեֆրոլոգիան Հայաստանում. «դատավճռից» մինչև հեմոդիալիզի ներդրում Մանկական ուրոլոգ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անցյալ դարի 60-70-ական թվականներին ընդունված էր համարել, որ երիկամային անբավարարություն ունեցող անձը ապագա չունի։ Եվ այն տարիներին, ավաղ, սա ամենևին էլ թյուր կարծիք չէր, Հայաստանում իսկապես քիչ բան էր հնարավոր անել նման պացիենտների համար։   Թե որքան վատ էր ամեն ինչ, պարզ դարձավ Սպիտակ քաղաքի 1988-ի երկրաշարժից հետո. փլատակների տակից փրկվածներից շատերը հետագայում մահացան միայն հեմոդիալիզի սարքերի բացակայության պատճառով։   Ինչպես պարզաբանեց հեմոդիալիզի և երիկամների փոխպատվաստման բաժանմունքի վարիչ, նեֆրոլոգ Հելեն Նազարյանը, որոշ տուժածների մոտ, ովքեր ստիպված են եղել երկար ժամանակ անցկացնել փլատակների տակ, զարգացել է այսպես կոչված «Քրաշ սինդրոմ»`երկարատև ճզմման համախտանիշ, որն ուղեկցվում է երիկամային սուր անբավարարությամբ։ Այս մարդկանց երիկամների ֆունկցիաները կվերականգնվեն, և ապագայում նրանք կվերադառնան բնականոն կյանքին, եթե կարողանաք նրանց անհրաժեշտ ժամանակ (երբեմն մինչև 40 օր) պահել հեմոդիալիզի վրա: Սակայն առանց դիալիզի այդ հիվանդները սովորաբար մահանում էին։ Եվ սա հենց այն ճակատագիրն էր, որը սպասվում էր երկրաշարժից հետո բազմաթիվ տուժածների։ Իհարկե, այդ տարիներին միջազգային հանրությունը երկրին ցուցաբերում էր հնարավոր բոլոր օգնությունները, բայց դեռևս չկար բավարար քանակությամբ դիալիզի ապարատներ։   Երկրաշարժից հետո, ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, սկսեցին Հայաստան բերել հեմոդիալիզի մեքենաներ, տարբեր հիվանդանոցներում բացվեցին համապատասխան բաժանմունքներ, վերապատրաստվեցին բժիշկներ ու բուժքույրական անձնակազմ։ Այսօր ամբողջ հանրապետությունում գործում է հեմոդիալիզի 16 բաժանմունք և բոլորը հագեցած են լավ սարքավորումներով։   Փոխպատվաստում. նոր հույս և կյանքի նոր որակ Հեմոդիալիզը, իհարկե, կարող է մարդուն փրկել հնարավոր մահից` երիկամային անբավարարության ժամանակ: Բայց եթե պացիենտը պետք է այս պրոցեդուրան անցնի 15-20 տարի, շաբաթը երեք անգամ, դա կարող է որոշակի դժվարություններ ստեղծել և բացասաբար անդրադառնալ նրա կյանքի որակի վրա։ Իսկ եթե պացիենտը երեխա է, ապա մշտական ​​դիալիզը, ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, կարող է ազդել նրա աճի ու զարգացման վրա։ Նման պացիենտների համար խնդրի լուծում կարող է լինել երիկամի փոխպատվաստումը, որը նրանց ավելի լիարժեք կյանք կապահովի։   Հայաստանում երիկամի փոխպատվաստման առաջին վիրահատությունները պրոֆեսոր Բաբլոյանի խոսքով, կատարվել են դեռևս 1970-ականներին։ Այն ժամանակ դրանք միայն առանձին վիրահատություններ էին, սակայն 1991 թվականից հետո նման վիրահատություններ սկսեցին շատ ավելի հաճախակի լինել։ Մինչև 1994 թվականը Հայաստանում կատարվել է դիակային դոնորների երիկամների մոտ 20 փոխպատվաստում. երիկամները, ինչպես բժիշկ Նազարյանն է հիշում, բերում էին Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ են եկել որոշակի դժվարություններ, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում երկրում փոխպատվաստումներ չեն իրականացվել։ Սակայն 1999 թվականին պրոֆեսոր Բաբլոյանը կատարել է ևս 2 փոխպատվաստում, իսկ 2002 թվականից՝ օրգանների փոխպատվաստման մասին օրենքի ընդունումից հետո, նման վիրահատություններ սկսել են ավելի կանոնավոր կերպով իրականացվել։   Ինչպես նշեց Հելեն Նազարյանը, 2002 թվականից մինչ օրս Հայաստանում իրականացվել է երիկամի 245 փոխպատվաստում` ոչ մահացած, ողջ դոնորներից։   Հաջորդ քայլերը՝ դիակային դոնորներ և արհեստական ​​օրգաններ Այսօր հանրապետությունում տարեկան մինչև 22 երիկամի փոխպատվաստում է իրականացվում։ Այնուամենայնիվ, հեմոդիալիզ ստացող շատ ավելի շատ պացիենտներ կան, որոնք փոխպատվաստման կարիք ունեն, այս պահին` մոտ 1200-ը: Նրանցից շատերի համար դոնորներ չեն գտնվել: Այնուամենայնիվ, երկրում դիակային դոնորության զարգացումը կարող է արմատապես փոխել այդ պացիենտներից առնվազն մի քանիսի կյանքը:   Ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, Հայաստանում ներկայումս չկան դիակային օրգանների եւ հյուսվածքների նվիրատվության օրենսդրական խոչընդոտներ, սակայն կան որոշ խնդիրներ՝ կապված ինչպես բնակչության, այնպես էլ բուժանձնակազմի մտածելակերպի հետ։ Բայց եթե մենք հաղթահարենք դրանք և դեռ սկսենք փոխպատվաստել ուղեղային մահվամբ մարդկանց օրգանները, դա կարող է փրկել երիկամների լուրջ հիվանդությամբ շատ պացիենտների կյանքեր:   Աշոտ Սարգսյանի խոսքով, տեսանելի ապագայում ցանկալի կլինի լուծել նաև փոխպատվաստման հետ կապված որոշ խնդիրներ՝ ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորներից։ Խոսքն, առաջին հերթին, փոխպատվաստված օրգանը «մերժելու» մասին է, երբ ռեցիպիենտի օրգանիզմը չի ընդունում դոնորական օրգանը, արտամտղում է այն. դա կանխելու համար այսօր օգտագործվում են իմունոսուպրեսանտներ, որոնք, սակայն, ունեն բազմաթիվ անցանկալի կողմնակի ազդեցություններ։ Եթե ​​կարելի լինի գենային ինժեներիայի կամ այլ մեթոդների միջոցով ճանապարհ գտնել` ռեցիպիենտի օրգանիզմը փոխպատվաստված օրգանի նկատմամբ «հանդուրժող» դարձնելու համար, որպեսզի իմունոսուպրեսիա չպահանջվի, սա կլինի երիկամների հիվանդության բուժման հաջորդ կարևոր քայլը: Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն ընթանում են, և ամբողջ աշխարհում բազմաթիվ բժիշկներ և պացիենտներ սպասում են դրանց արդյունքներին։   Սակայն մասնագետները պատկերացում չունեն, թե երբ կհայտնվեն փոխպատվաստման համար նախատեսված արհեստական ​​կամ 3D տպիչով օրգանները: Երիկամը, ըստ բժիշկ Սարգսյանի, շատ բարդ ու «խելացի» օրգան է, և դրա արհեստական ​​կրկնօրինակը ստեղծելը շատ դժվար կլինի։ Չնայած նա չի բացառում, որ ապագայում մի օր դա հնարավոր կլինի։ Հնարավոր է նաեւ, որ ապագայում լինի քսենոտրանսպլանտացիա՝ կենդանիներից օրգանների փոխպատվաստման հնարավորություն։ Բայց սրա համար նույնպես գիտնականները ստիպված կլինեն երկար ու դժվարին ճանապարհ անցնել։  
Երիկամի համաշխարհային օր. սիմպոզիում
14 մարտ 24
Ավարտվեց Երիկամի համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումը՝ 80-ից ավել բժիշկների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը: Սիմպոզիումի գիտական մասում ներկայացվեցին օնկոերիկամաբանությանը, ինչպես նաեւ հեմորագիկ ուրեմիկ համախտանիշին, հեմոդիալիզին ու երիկամի փոխպատվաստմանն առնչվող թեմաներ, յուրօրինակ եւ հազվագյուտ դեպքեր: Բանախոսները ներկայացնում էին «Արաբկիր» բժշկական համալիրը, «Միքայելյան» համալսարանան հիվանդանոցը, Յոլյանի անվան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը եւ Աստղիկ բժշկական կենտրոնը: Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:
Մարտի 14-ը երիկամի համաշխարհային օրն է
14 մարտ 24
  Երիկամները բարդ և զարմանալի օրգաններ են, կամ ինչպես ընդունված է ասել բժշկական գրականության մեջ` զույգ օրգան` յուրաքանչյուրը` մեր մի բռունցքի չափ, տեղադրված որովայնի խորքում, կողոսկրի տակ: Դրանք կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ մեզ առողջ պահելու համար: Այդ գործառույթներից ամենահիմնականը արյունը տոքսիններից մաքրելն ու ավելորդ ջրից ազատելն է: Երիկամներն օգնում են նաեւ վերահսկել մեր արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր բջիջներ և պահպանել ոսկրերի առողջությունը` վերահսկելով արյան մեջ բազմաթիվ հանքային նյութերի և տարրերի, ներառյալ նատրիումի եւ կալիումի, մակարդակը, արյան թթվահիմնային եւ օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:   Երիկամի համաշխարհային օրվա առիթով այսօր ժամը 15:00 «Արաբկիր» ԲՀ կոնֆերանսերի դահլիճում տեղի կունենա սիմպոզիում` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների եւ տրանսպլանտոլոգների ասոցիացիայի հետ համատեղ ջանքերով եւ Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:
Սիմպոզիում
07 մարտ 24
Մարտի 14. Երիկամի համաշխարհային օր Առողջապահության համաշխարհային կազմակերպության` օրվան նվիրված այս տարվա կարգախոսն է` Երիկամի առողջություն բոլորի համար Առաջնահերթություն տալով խնամքին եւ բուժման հասանելիությանը: Օրվա առիթով աշխարհի շատ երկրների բժշկական եւ հասարակական համայնքներ տարբեր միջոցառումներ են անցկացնում, որոնց հիմնական նպատակը երիկամների եւ դրանց առողջության պահպանության մասին իրազեկվածության բարձրացումն է: «Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ, նույնպես միանում են այդ նպատակին եւ հրավիրում երիկամաբաններին, հեմոդիալիզի մասնագետներին եւ մյուս բոլոր ցանկացողներին` մասնակցելու «Երիկամի համաշխարհային օր» սիմպոզիումին` մարտի 14-ին, ժամը 15:30, բժշկական համալիրի կոնֆերանսների դահլիճում: Հասցեն` Մամիկոնյանց 30: Ողջույնի խոսքով հանդես կգան պրոֆեսորներ Արա Բաբլոյանը եւ Աշոտ Սարգսյանը: Թիրախային լսարանը` մեծահասակների և մանկական երիկամաբաններ, հեմոդիալիզի բժիշկներ, տրանսպլանտոլոգներ: Հարցերի դեպքում գրել [email protected] կամ [email protected] հասցեներին:   
Երիկամի համաշխարհային օրը
10 մարտ 22
Այսօր Երիկամի համաշխարհային օրն է: Կարգախոսը` լինել տեղեկացված` ընդդեմ երիկամային խնդիրների:   Երկրագնդի բնակչության մոտ 10 տոկոսը երիկամային խնդիրներ ունի, 2 միլիոն մարդ հեմոդիալիզ է ստանում: Ծխելը, արյան բարձր ճնշումն ու գիրությունը երիկամների առաջին թշնամիներն են: Երիկամները հաճախ կարող են ախտահարվել այլ հիվանդությունների հետեւանքով, բայց դրանց առաջնային խնդիրները կանխարգելելու համար մասնագետները հորդորում են օրական գոնե 1-1.5 լիտր ջուր խմել, ֆիզիկապես ակտիվ լինել, ճիշտ սնվել, սահմանափակել աղի քանակն ու թեթեւակի բողոքների դեպքում անգամ դիմել բժիշկներին:   «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանի առաջատարն է` երիկամաբանության ոլորտում: 2002թ-ից մեզ մոտ իրականավում է երիկամի փոխպատվաստում, այս տարի կատարվել է 200-րդը: «Արաբկիրում» գործում է երիկամի առողջությամբ զբաղվող չորս բաժանմունք` նեֆրոլոգիական, ուրո-վիրաբուժական, հեմոդիալիզի եւ փոխպատվաստման: Առողջություն մաղթելով մեր պացիենտներին եւ բոլորին` միանում ենք միջազգային մեր գործընկերների հորդորներին եւ հիշեցնում, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում եւ երիկամային խնդիրները, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Նեֆրոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Միզուղիների ինֆեկցիա կամ սուր ցիստիտ
240 000
Սուր պիելոնեֆրիտ
240 000
Երիկամաին խիթ
240 000
Միզաքարային հիվանդության (երիկամի քար, միզածորանի քար, միզապարկի քար) և մուզային համակարգի զարգացման արատների ախտորոշում և կոնսերվատիվ բուժում
240 000
Սուր գլոմերուլոնեֆրիտ, Իզոլացված միզային համախտանիշով
240 000
Խրոնիկ երիկամային հիվանդություն ( 1-5 ստադիաներ), առանց դիալիզի գնի
240 000
Հիդրոնեֆրոզ
240 000
Միզապարկ միզածորանային հետհոսք (1-5 աստիճաններով)
240 000
Ուրետերոհիդրոնեֆրոզ, միզապարկ միզածորանային բացվածքի բնածին օբստրուկցիա
240 000
Մեգաուրետեր առաջնային (Օբստրուկտիվ; Միզապարկ միզածորանային հետհոսքով; Օբստրուկտիվ-հետհոսքով)
240 000
Միզապարկի անոմալիաներ
240 000
Միզապարկի դիվերտիկուլ
240 000
Ուրետերոցելե
240 000
Պարաուրետերալ դիվերտիկուլ
240 000
Երիկամների կիստոզ դիսպլազիաներ
240 000
Երիկամների պոլիկիստոզ
240 000
Երիկամի սոլիտար կիստա
240 000
Երիկամի էկտոպիա ( խաչաձև էկտոպիա; պայտաձև երիկամ; L- ձև երիկամ; S-ձև երիկամ;   Գոտկային էկտոպիա; Կոնքային էկտոպա; Որովայնային էկտոպիա; )
240 000
Հիպոպլաստիկ երիկամ (աջ կամ ձախ)
240 000
Միակ երիկամ (աջ կամ ձախ)
240 000
Հեմատուրիա իզոլացված
240 000
Հեմատուրիա տրանզիտոր
240 000
Երիկամային երակի աորտոմեզենտերիկ շունտ (Nutcracker syndrome)
240 000
Վազոռենալ հիպերտենզիա
240 000
Առաջնային և երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ, ռիտուքսիմաբի ներարկմամբ 2 ներարկում
160 000
Առաջնային և երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ, ռիտուքսիմաբի ներարկմամբ 4 ներարկում
250 000
Առաջնային և երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ, ռիտուքսիմաբի ներարկմամբ 1 ներարկում
80 000
Իդիոպատիկ նեֆրոտիկ սինդրոմ, հորմոն զգայուն ձև
350 000
Սուր երիկամային անբավարարություն, ռենալ, առանց դիալիզի գնի
350 000
Սուր երիկամային անբավարարություն, պրեռենալ, կոնսերվատիվ բուժմամբ
350 000
Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ, Տիպիկ (դիարեա +), առանց դիալիզի գնի
350 000
Սուր երիկամային անբավարարություն՝ խրոնիկ երիկամային հիվանդության ֆոնին, առանց դիալիզի գնի
350 000
Պրոտեինուրիա իզոլացված, բիոպսիայով
350 000
Պրոտեինուրիա տրանզիտոր, բիոպսիայով
350 000
Նեյրոգեն միզապարկ (կրկնակի հոսպիտալիզացիա)
350 000
Նեյրոգեն ծագման քրոնիկ փորկապություն/միզապարկի դիսֆունկցիա (լրկնակի հոսպիտալիզացիա)
350 000
Միզապարկի դիսֆունկցիա
350 000
Միզուկի փականային համակարգի հիպերտոնիա
350 000
Աղիք-միզապարկային դիսֆունկցիա, քրոնիկ փորկապություն
350 000
Առաջնային մոնոսիպտոմատիկ գիշերային անմիզապահություն
350 000
Հիպերակտիվ միզապարկ
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, վիճակ միելոմենինգոցելլեյի հատումից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, վիճակ միելոմենինգոցելլեյի հատումից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, վիճակ սուր ինֆեկցիոն էնցեֆալոմիելիտից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ նեյրոգեն միզապարկ ողնուղեղի տրավմայից հետո 
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, վիճակ հակառեֆլյուքսային վիրահատությունից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, վիճակ հակառեֆլյուքսային վիրահատությունից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա, միզածորանների ռեզեկցիա ռեիմպլանտացիայից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ միզարձակության դիսֆունկցիա աննոպլաստիկայից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ միզարձակության դիսֆունկցիա հետին միզուկի կափույրի տրանսուրեթրալ ռեզեկցիայից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ միզարձակության դիսֆունկցիա միզապարկի էքստրոֆիայի շտկումից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ միզարձակության դիսֆունկցիա էպիսպադիայի շտկումից հետո
350 000
Միզապարկի դիսֆունկցիա կամ միզարձակության դիսֆունկցիա հիպոսպադիայի շտկումից հետո
350 000
Սուր գլոմերուլոնեֆրիտ նեֆրիտիկ համախտանիշով
350 000
Սուր գլոմերուլոնեֆրիտ, սուր երիկամային անբավարարությամբ , առանց դիալիզի գնի
350 000
Իդիոպաթիկ նեֆրոտիկ սինդրոմ
350 000
Տուբուլոպաթիաներ
350 000
Իզոլացված պրոտեինուրիա
350 000
Իդիոպատիկ նեֆրոտիկ սինդրոմ, հորմոն կախյալ ձև
420 000
Իդիոպատիկ նեֆրոտիկ սինդրոմ, հորմոն ռեսիստենտ ձև
420 000
Սուր երիկամային անբավարարություն, պոստռենալ
420 000
Նեյրոգեն միզապարկ (առաջնային հոսպիտալիզացիա)
420 000
Նեյրոգեն ծագման քրոնիկ փորկապություն/միզապարկի դիսֆունկցիա (առաջնային հոսպիտալիզացիա)
420 000
Քրոնիկական գլոմերուլոնեֆրիտներ, իդիոպատիկ նեֆրոտիկ սինդրոմ, ժառանգական նեֆրիտներ, իզոլացված պրոտեինուրիա նեֆրոիոպսիայով և կոնսերվատիվ բուժմամբ
420 000
Խրոնիկ գլոմերուլոնեֆրիտ (տարբեր հյուսվածաբանական ախտորոշումներով)
420 000
Քրոնիկական երիկամային անբավարարություն կոնսերվատիվ բուժմամբ
420 000
Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ, ատիպիկ ձև, առանց դիալիզի գնի
550 000
Նեֆրոկալցինոզ
550 000
Քրոնիկական գլոմերուլոնեֆրիտներ, իդիոպատիկ նեֆրոտիկ սինդրոմ. նեֆրոիոպսիայով և իմունոսուպրեսիվ թերապիա
550 000
Սուր երիկամային անբավարարություն պերիտոնեալ կամ հեմոդիալիզի անցկացմամբ
550 000
Երիկամի ախտորոշիչ պունկցիոն բիոպսիա տեղային անզգայացմամբ, առանց բիոպսիոն նյութի մորֆոլոգիական հետազոտության
100 000
Երիկամի ախտորոշիչ պունկցիոն բիոպսիա ընդհանուր անզգայացմամբ, առանց բիոպսիոն նյութի մորֆոլոգիական հետազոտության
130 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, մուտքը` հիվանդանոցային մասնաշենքով, 3-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /10 02/ գրանցումների համար для регистраций for registrations