Երիկամները բարդ և զարմանալի օրգաններ են, կամ ինչպես ընդունված է ասել բժշկական գրականության մեջ` զույգ օրգան` յուրաքանչյուրը` մեր մի բռունցքի չափ, տեղադրված որովայնի խորքում, կողոսկրի տակ: Դրանք կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ մեզ առողջ պահելու համար: Այդ գործառույթներից ամենահիմնականը արյունը տոքսիններից մաքրելն ու ավելորդ ջրից ազատելն է: Երիկամներն օգնում են նաև վերահսկել մեր արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր բջիջներ և պահպանել ոսկրերի առողջությունը` վերահսկելով արյան մեջ բազմաթիվ հանքային նյութերի և տարրերի, ներառյալ նատրիումի և կալիումի, մակարդակը, արյան թթվահիմնային և օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:
Երիկամի համաշխարհային օրվա առիթով այսօր ժամը 15:00 «Արաբկիր» ԲՀ կոնֆերանսերի դահլիճում տեղի կունենա սիմպոզիում` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիայի հետ համատեղ ջանքերով և Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ: