«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիական բաժանմունքն ակտիվորեն համագործակցում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ: Մշտական համագործակցությունը սկսվել է դեռևս 1989 թվականին: Բոլոր նեֆրոլոգները վերապատրաստվել են Ցյուրիխում, բացի այդ, «Արաբկիր» բժշկական համալիրում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ։ Նեֆրոլոգիական ծառայության մեջ իր նշանակալի ներդրման համար բաժանմունքն անվանվել է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի նեֆրոլոգիական բաժանմունքի վարիչ, պատվավոր պրոֆեսոր Էռնստ Լեյմանի անունով։
Բաժանմունքն ակտիվորեն մասնակցում է Նեֆրոլոգիայի Միջազգային Միության (International Society of Nephrology, ISN) տարբեր ծրագրերին. մասնավորապես, «Քույր կենտրոնների» ծրագրերից.
- «Քույր երիկամային կենտրոններ» ծրագիր (Sister Renal Center Program)
- Անտվերպենի Համալսարանական Հիվանդանոց, Անտվերպեն, Բելգիա
- Բեռնի Համալսարանական Հիվանդանոց, Բեռն, Շվեյցարիա (2018թ-ից)
- Գայի Հիվանդանոց, Լոնդոն, Մեծ Բրիտանիա (2017թ-ից)