Գլխավոր
Ախտորոշիչ
Նյարդաբանական հետազոտություններ

Նյարդաբանական հետազոտություններ

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի, ինչպես նաև նյարդավիրաբուժության ծառայությունները հագեցած են մասնագիտական գործիքային հետազոտությունների համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Այստեղ կատարվում են երկարատև և կարճատև վիդեո ԷԷԳ` էլեկտրաէնցեֆալոգրամմա կամ էլելտրաուղեղագրություն, նեյրոսոնոգրաֆիա, գլխի համակարգչային տոմոգրաֆիա, ստերեոէլեկտրաուղեղագրություն և այլն: Դրանք թույլ են տալիս կատարել հնարավորինս ճշգրիտ ախտորոշում և ապա ընտրել բուժական ճիշտ տակտիկա` ի շահ պացիենտների: