«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱի Ալերգոլոգիայի/իմունոլոգիայի և շնչառական բժշկության ծառայությունն իրականացնում է ալերգիաների ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի լայն սպեկտոր: Մաշկային և պրովոկացիոն թեստերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակում հայտնաբերել շնչառական, սննդային ալերգիաները, որոնք կարող են ունենալ շատ տարբեր դրսևորումներ: Ծառայության շրջանակներում իրականացվում է նաև դեղորայքային ալերգիաների համապարփակ ախտորոշում, ինչն առանձնահատուկ մոտեցում պահանջող ընթացակարգ է: