«Արաբկիր պլուսը» «Արաբկիր» ԲՀ-ի նորակառույց մասնաշենքն է` տեղակայված նույն հասցեում, ինչ բժշկական համալիրի հիմնական մասնաշենքերը` Մամիկոնյանց 30: Մասնաշենքը բացվել է 2018թ-ին, այն կառուցված է բժշկական շինություններին ներկայացվող ստանդարտներին համապատասխան` ինչպես կառուցվածքային կառուցապատման, սեյսմակայունության, այնպես էլ հակահամաճարաբանական չափորոշիչներով:
«Արաբկիր պլուսը» հագեցած է բժշկական ժամանակակից սարքավորումներով, որոնք տեղակայված են տարբեր ծառայություններ մատուցող բաժիններում:
Առաջին հարկում գործում են հետևյալ կաբինետները.
- քիթ-կոկորդ-ականջաբանություն /բժիշկ` Գուրգեն Հարությունյան/
- լազերային վիրաբուժություն /բժիշկ` Կարլեն Ներսիսյան/
- լազերային կոսմետոլոգիա /բժիշկ` Դիանա Մովսեսյան/
- Ուլտաձայնային հետազոտություն /բժիշկ` Զարուհի Մինասյան/
- Օրթոպեդիա /բժիշկ` Վահե Յավրյան/
- Դիմածնոտային վիրաբուժություն /բժիշկներ` Գեորգի Կյուռկչյան, Կարեն Պետրոսյան/
- Մեծահասակների վիրաբուժություն /բժիշկ` Գարիկ Առաքելյան/
Առաջին հարկում է գործում նաև նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության արտահիվանդանոցային մասը:
Երկրորդ հարկում գործում է Ցավի կենտրոնը:
Երկրորդ հարկում տեղակայված են նաև անհատական խնամքի պայմաններով հագեցած վճարովի հիվանդասենյակներ:
Երրորդ հարկում գործում են օրթոպեդիայի և վնասվածաբանության, ռևմատոլոգիայի և մասամբ նաեւ նեֆրոլոգիայի բաժանմունքները:
Չորրորդ հարկում գործում է նյարդավիրաբուժության ծառայության հիվանդանոցային մասը` բաժանմունքը:
Հինգերորդ հարկում գործում են վիրահատարաններ: