Այլ մասնագետներ

Բաբայան Սոնյա Սաշայի
Լաբորատոր բժիշկ

Երեմյան Կարինե
Լոգոպեդ

Գրիգորյան Սաթենիկ
Մանկական սրտաբան

Մարտիրոսյան Սոնա Սարիբեկի
Անէսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ

Հովհաննիսյան Հասմիկ
Մանկաբույժ

Արիկյանց Նինա Աշոտի
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բժշկական տնօրեն
Նեֆրոլոգ

Ջհանգիրյան Գևորգ Կարենի
Օրթոպեդ-վնասվածքաբան

Վարդիկ Շավարշի Ամիրխանյան
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության ղեկավար
Ծննդյան ամսաթիվ
05.03.1974թ.
Կրթություն
1991-1997թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ
1997-1998թթ. Երևանի պետական բժշկական համալսարանի ինտերնատուրա, ընդհանուր պրակտիկայի բժիշկ
2017-2018թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտացմամբ
Աշխատանքային գործունեություն
2000-2008թթ. ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ, դիագնոստիկ բաժանմունքի պետ
2008-2023թթ. ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի ընդունման բաժանմուքի պետ
2023թ-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատոր ծառայության պետ
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն
Մեդիա

ԻՍՕ հավաստագիր «Արաբկիրի» լաբորատոր ծառայությանը
21 մարտ
Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը «Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությանը շնորհել է ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր։
Ինչ է դա եւ ինչու է այդքան կարեւոր. Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցերին պատասխանել են լաբորատորիայի աշխատակիցները:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի:
Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:
Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար:
Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ:
Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։
Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:
ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"
#երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia

Զեղչ մինչեւ 30 %
08 մարտ 24
Գարնանային տոների առիթով
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի եւ վահանաձեւ գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար.
վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն
թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն
ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն
Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչեւ 30% զեղչված գներով:
Առողջ եղեք:
Երեւան, Մամիկոնյանց 30,
015 400 300 եւ ներքին` 11 36
[email protected]