Գլխավոր
Մասնագետներ
Գրիգորյան Մարինե Արժանիկի
Գրիգորյան Մարինե Արժանիկի
015 400 300 /11 96/

Գրիգորյան Մարինե Արժանիկի

Սուրդոթերապիստ, լոգոպեդ

Ծննդյան ամսաթիվ
08.03.1978

Կրթություն
1995-2000թթ.   Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան

Աշխատանքային գործունեություն
1998թ-ից   «Աստղիկ» ՀԿ լոգոպեդ
2000թ-ից   ԼԽՈՒԵ դպրոց, սուրդոմանկավարժ, փոխտնօրեն
2003թ-ից   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Սուրդոլոգիական ծառայության սուրդոմանկավարժ, լոգոպեդ
2018թ-ից   Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի անդամ

Վերապատրաստումներ
2002թ.   Ժեստերի լեզվի դասընթաց, Հայաստան
2003թ.   Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասընթաց, Հայաստան
2004թ.   Վատ լսող երեխաների հետ թերապիա, Հայաստան
2005թ.   Հիվանդանոցային դպրոց-հատուկ կրթություն-զարգացողական մանկաբուժություն, վերապատրաստման դասընթաց, Հայաստան
2005թ.   Ընկալում, զարգացում, ուսուցում, հաղորդակցում, վերապատրաստման դասընթաց, Հայաստան
2005թ.   Քիթ-կոկորդ-ականջ, ուսուցողական դասընթաց, Հայաստան
2006թ.   Վատ լսող երեխաների հետ թերապիա, Հայաստան
2006թ.   Հիվանդանոցային դպրոց, հատուկ կրթություն, վերապատրաստման դասընթաց, Հայաստան
2007թ.   Լսողության նորածնային սկրինինգ, ուսուցողական դասընթաց, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, Հայաստան
2017թ.   Աուտիզմ ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման ընթացակարգը, աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքում կիրառվող արդյունավետ տեխնիկաները, օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կրթության մեջ
2023թ.   Լոգոպեդը որպես միջդիսցիպլինար և վերականգնողական թիմի անդամ բժշկա-սոցիալական ոլորտում, գիտաժողով, Հայաստան

Վկայական
Երեխաների պաշտպանության ծրագրերի հատուկ մանկավարժների-լոգոպեդների վերապատրաստման դասընթացում դասախոսություն

Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած, երեք երեխա

Մեդիա
Արաբկիրից դպրոց` խոսքով և գործով
01 օգոստոս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Լսողական խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման կենտրոնը կրկին մարդաշատ էր: Առիթը` ուսումնական տարվա ավարտը: Այո, բժշկական մեր հաստատությունում ամենամյա այս հանդիսությունը հենց այդպես է կոչվում, քանի որ այստեղ երեխաները հաճախում են մի քանի տարի շարունակ, շաբաթական 4 անգամ` մասնակցելով անհատական-սուրդոմանկավարժական և խմբակային` երաժշտապարային պարապմունք-թերապիաների, մասնագետների ու ծնողների նվիրական աշխատանքի շնորհիվ խոսել սովորում, կարդալ-գրել ու որպես «պատրաստի» աշակերտներ գնում դպրոց` շարունակելու 1.5-2 տարեկանից սկսված կրթական իրենց ճանապարհը:    Շնորհավորում ենք մեր այս տարվա 10 շրջանավարտներին, մաղթում բարի և հաջող ընթացք:
Մարտի 3. Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հանրային հեռուսատընկերության լրատվականի թիմը հյուրընկալվել է «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում, որտեղ տարեկան լսողական խանգարումներ ունեցող 40 երեխա է հաճախում՝ շաբաթական 4 անգամ:   Սուրդոլոգիական ծառայության թիմի՝ բժիշկների, աուդիոմետրիստների, սուրդոթերապիստների, արտթերապիստների, հոգեբանների, և իհարկե, ծնողների նվիրյալ աշխատանքի արդյունքում երեխաները խոսել են սովորում և հաճախում հանրակրթական դպրոցներ:   - Քո անու՞նը... - Նարեկ: - Քանի՞ տարեկան ես: - Յոթ: Չորորդ աստիճանի բնածին ծանրալսությամբ Նարեկն առաջին դասարանում է սովորում: Արաբկիր բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոնում է ստուգելու իր գրանցած առաջընթացը:   Նարեկի մայր Սյուզաննա Հարությունյանը պատմում է. - 4.5 տարեկանում ունեցանք առաջին բառերը` մամա, պապա մեկ էլ ամի, ատաչ` կարմիր, կանաչ գույները որպես էդպիսին: Արդեն մեկ տարի հետո ընկեր Ռոզայի ցուցումով ես օրագիր պահեցի, որտեղ նշում էի բառերը հերթականությամբ: Պատահմամբ հաջորդ տարի նույն ամսաթվին բացում եմ լրացնելու ու տեսնում եմ` արդեն 270 ավել բառ ունենք:   Լսողության պահպանման միջազգային օրը կենտրոնում շատ հյուրեր կան: Նախկին սաներն են եկել` անձամբ շնորհակալություն ասելու: 7 ամյա Մարիամն արտասանում է: Արդեն որոշել է, բժիշկ է դառնալու` ատամնաբույժ: Ոչինչ չի էլ հուշում, որ փոքրիկը ժամանակին լսողության կամ խոսքի խնդիր է ունեցել:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Ավելի ուշ է ախտորոշվել Մարիամիկը, ունեցել է որոշակի խոսքային տվյալներ, պրոթեզավորվել է և արդեն աշխատել ենք խոսքի որակի լավացման վրա:    Վաղ ախտորոշումը և միջամտությունները նպաստում են խնդիրների արագ հաղթահարմանն ու սոցիալիզացիային:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Վառ օրինակ է վաղ միջամտության, երբ որ երեխան ժամանակին ստուգվել է, հայտնաբերվել է, ախտորոշվել է, պրոթեզավորվել է և ուղղորդվել է պարապմունքների:   Աշխատանքների շնորհիվ Աննան ունի խոսքի այնպիսի զարգացում ինչպիսին իր հասակակիցները: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումները հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել ծանրալսության ազդեցությունը երեխայի զարգացման վրա:   Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 5% ունի լսողության տարբեր խնդիրներ: Երեխաների մոտ էլ դա ահագին շատ է հանդիպում: Նույնիսկ նոր ծնված երեխաների մոտ համարվում է ամենահաճախ պատահող պոթոլոգիաներից մեկն է: Հանդիպում է հազարից մեկ հոգու մոտ միջինում:   30-50% դեպքերում համարվում է, որ լսողության կորուստն ունի ժառանգական բնույթ, բայց կարող են լսողական խնդիրներով երեխաներ ծնվել նաև առողջ ծնողներից:    Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - Տարբեր են պատճառները, ինչից հետո կարող է լինել լսողության իջեցում: Մեծ մաս դեպքերում լսողության իջեցումը կարող է լինել որպես հետևանք սուր-շնչառական վարակներից հետո կամ տարբեր, ուրիշ հիվանդություններից հետո ու մեծ մաս դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ:   Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին, իսկ 2018 թվականից այն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Ժամանակակից բժշկությունը տալիս է բոլոր հնարավորությունները երեխաների լսողությունը լավացնելու համար: Եթե ուզում եք աշխարհին կապող լսողական զգայարանը չկորցնել` հետևեք Ձեր առողջությանը:
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից
17 հուլիս 23
Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը ևս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, և կարևորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի և, ընդհանրապես, կյանքի համար:   Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ և խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը: Երեխաների համար այստեղ, նախևառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում և հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի և անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական և երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով: Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն և դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:   Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր և հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ:
Սուրդոթերապիստը` երեխայի խոսքի զարգացման մասին
26 մայիս 23
Լսողական խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել սուրդոթերապիստ Մարինե Գրիգորյանը:   Լսեք լսողության խանգարումների պատճառների, վաղ տարիքում լսողության կորստի բացահայտման մասին, իմացեք, թե ինչպե՞ս է փոխհատուցվում լսողության կորուստը, ինչ հետևանքներ կարող է ունենալ մասնագիտական օգնության ուշացումը, որքան կարևոր են բարձրակարգ լսողական սարքերը խոսքի զարգացման գործում, ինչպիսի նշանակալի դեր ունի սուրդոմանկավարժը չլսող երեխայի զարգացման գործում և թե որոնք են այս ոլորտի միֆերն ու հակամիֆերը: