Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Siemens, Toshiba, Medison ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Մեկ կոմպակտ սարք մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում):
Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝ ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ:
Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են.
- որովայնի խոռոչի,
- հետորովայնամզային տարածության,
- փոքր կոնքի,
- պարանոցի,
- փափուկ հյուսվածքների,
- կրծքագեղձի,
- վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր հետազոտություններ: