- Մեթոդական և ուսուցողական նյութերի հրատարակում
Մեթոդական ձեռնարկներ
1. Մալաբսորբցիայի համախտանիշը երեխաների շրջանում (2007թ., հայերեն, ռուսերեն),
2. Ցելիակիա (2008թ, հայերեն)
3. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը երեխաների շրջանում (2010թ., հայերեն)
4. Փորկապությունը երեխաների շրջանում (2011թ., հայերեն)
Ներհիվանդանոցային ուղեցույցեր
1. Գաստրոդուոդենալ հիվանդությունը երեխաների շրջանում
2. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը երեխաների շրջանում
3. Աղիների բորբոքային հիվանդությունը երեխաների շրջանում /Խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն/
ESPGHAN-ի միջազգային կլինիկական ուղեցույցների տեղայնացում, թարգմանություն հայերենով
1. Ցելիակիա
2. Ֆունկցիոալ փորկապություն
3. Աուտոիմուն լյարդի հիվանդություն
4. Աղիների բորբոքական հիվանդություններ
5. Պորտո չափորոշիչներ
6. Helicobacter pylori համակցված գաստրոդուոդենալ հիվանդություն
- Միջազգային և տեղային վարպետության դպրոցների, սեմինարների, կոնֆերանսների կազմակերպում
1. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Ցյուրխի մանկական համալսարանական հիվանդանոց, «Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության արդի հարցերը» միջազգային սեմինար-դասընթացներ. 2001-ից` պրոֆեսոր Դեյվիդ Շմերլինգի հետ, 2013թ-ից` վարպետության դասընթացներ պրոֆեսոր Քրիստիան Բրեգերի հետ
2. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և ESPGHAN European Eastern Summer School` 2007թ-ին և 2018թ-ին, Եվրոպական Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրիցիոլոգիական միության միջազգային «Արևելյան Ամառային դպրոց-կոնֆերանս»
3. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Անտվերպենի համալսարանական կլինիկա. 2009թ. և 2013թ. «Լյարդի հիվանդությունները. բժշկական և վիրաբուժական մոտեցումներ»
4. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Գրացի համալսարանական կլինիկա. 2017թ. «Ընդհանուր մանկաբուժություն և մանկական գաստրոէնտերոլոգիա» պրոֆեսոր Քրիստինա Հաուերի և պրոֆեսոր Ռ. Կերբլի հետ
5. «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի պրակտիկ և գիտական կենտոն. 2018թ-ից. «Հեպատոլոգիայի և լյարդի տրանսպլանտացիայի հարցեր»
Արտագնա կանոնավոր այցեր ՀՀ մարզեր և Արցախ
դասախոսություններ բուժանձնակազմի համար, գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդների զննումներ, բաց դռների օրեր
Դասախոսություններ և գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդների դեպքերի շարունակական ինտերակտիվ քննարկումներ Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի դպրոցների և կոնֆերանսների, ԵՊԲՀ կլինիկական օրդինատորների դասընթացների շրջանակներում
Գիտական գործունեություն
Գիտական թեզեր
«H. pylori համակցված գաստրոդուոդենալ հիվանդությամբ և ֆունկցիոնալ դիսպեպսիայով հոսպիտալացված երեխաների կլինիկական, էնդոսկոպիկ, մորֆոլոգիական առանձնահատկությունները և H. pylori կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ», որի համար Տաթևիկ Շահինյանը ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում:
Գիտական ղեկավար` պրոֆեսոր Գայանե Ամարյան: Գիտական թեզի պաշտպանությունը տեղի է ունեցել 2022թ-ին, ԵՊԲՀ-ի գիտական խորհրդում, աշխատանքը իրականացվել է Հայ-Շվեյցարական համագործակցության շրջանակում:
Գիտահետազոտական աշխատանքներ
«Աղիների բորբոքային հիվանդությունների և պարբերական հիվանդության համակցված ձևերի ուսումնասիրություն», բգդ, պրոֆեսոր Գայանե Ամարյան
«Ցելիակիայի հիվանդության ընթացքի առանձնահատկությունները հայ երեխաների շրջանում», բգդ, պրոֆեսոր Գայանե Ամարյան, բգթ Տաթևիկ Շահինյան, Սիրանուշ Փաշինյան